Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124460-Իրանի_առանցքային_դերը_Պարսից_ծոցի_անվտանգության_մեջ_(7)
Հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք Հորմուզի նեղուցի անվտանգության նկատմամբ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի մոտեցման մասին: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ Չինաստանի և Արաբական երկրների մոտեցմանն ու նրանց հետապնդած շահերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 23:33 Asia/Tehran

Հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք Հորմուզի նեղուցի անվտանգության նկատմամբ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի մոտեցման մասին: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ Չինաստանի և Արաբական երկրների մոտեցմանն ու նրանց հետապնդած շահերին։

Չինաստանը տնտեսական և  բնակչության արագ աճի և էներգիայի անհապաղ կարիքների պատճառով՝  Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը դիտում է, որպես էներգիայի արտադրության և փոխանցման աղբյուր:

Չինաստանը երկարաժամկետ ծրագրեր ունի տարածաշրջանի արաբական երկրների, այդ թվում  Օմանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այլ անդամների հետ: Որպես միջազգային առևտրային տերություն, Չինաստանը խիստ կարիք ունի բաց միջազգային ուղիների, քանի որ դրա միջոցով կատարվում է այդ երկրի առևտրի 90% -ը: Աշխարհի հետ Չինաստանի հիմնական առևտրային ուղիները Մալաքայի, Հորմուզի, Բաբ էլ-Մանդեբի և Ջիբրալթարի նեղուցներն են: Երկրի նավթի կեսը և բնական գազի մեկ քառորդը անցնում են Հորմուզի նեղուցով, որի ծավալները առաջիկա տասնամյակների ընթացքում կավելանա ներքին սպառման աճի պատճառով:

Իրանը և Չինաստանը տնտեսական զարգացման գործընկերներ են

Հորմուզի նեղուցում Չինաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը մրցակցությունն է Միացյալ Նահանգների հետ  և տարածաշրջանի արաբական երկրներում ազդեցության խորացումն կարևոր նշանակություն ունի Պեկինի համար: Այս համատեքստում Պեկինի օրակարգում է դրվել Չինաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ձեռքբերումը: Վերջին տարիներին Չինաստանը լավ է հասկացել, թե ինչպես կարող է իր տնտեսական ուժով ազդել Միացյալ Նահանգների և Եվրոպայի վրա: Չինաստանը որդեգրել է ներմուծված էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու ռազմավարություն ՝ վնասները նվազեցնելու համար:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից այն կողմ գեոստրատեգիական ազդեցությունը ընդլայնելու և այլ խոշոր տերությունների կամ տարածաշրջանային ուժերի հետ հարաբերությունների զարգացման ցանկությունը Չինաստանի երկրորդ հիմնական օգուտն է՝ Արևմտյան Ասիայում:

Մինչ Պեկինն ավելի ու ավելի է ակտիվանում ամբողջ աշխարհում առևտրի և ներդրումների շուկաներում, որոշ շրջաններ նրա համար ակնհայտորեն ավելի կարևոր են, քան մյուսները:

21-րդ դարում Արևմտյան Ասիան, թերևս, ամենակարևոր տարածաշրջանն է Պեկինի համար Ասիայի-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից դուրս՝ իր էներգետիկ ռեսուրսների և աշխարհառազմավարական դիրքի պատճառով:

Չինաստանի մտավախություններից մեկն այն է, որ Թայվանի շուրջ Միացյալ Նահանգների հետ բախման դեպքում, Միացյալ Նահանգները վերահսկելով ծովային բեռնափոխադրման ուղիները կարող է արգելափակել նավթի հոսքը դեպի Չինաստան:

Մերձավոր Արևելքի քաղաքականության խորհուրդը (Middle East Policy Council) այս մասին գրել է, որ եթե ​​Չինաստանին օրական անհրաժեշտ է ընդամենը 2-ից 3 միլիոն բարել նավթ, ապա դա կարող է ստանալ իր հարևաններից  ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, Ինդոնեզիան և Մալայզիան: Բայց  գազ և նավթ գնելու Չինաստանի մեծ կարիքի պատճառով այդ երկիրը հատուկ ուշադրություն է դարձնում Պարսից ծոցին:

Չինաստանի հատուկ տեսակետը Իրանի վերաբերյալ

Արևմտյան Ասիան կշարունակի մնալ Չինաստանի նավթի ներմուծման ամենամեծ աղբյուրը: Նավթը, հատկապես  այս տարածաշրջանում, առանցքային նշանակություն ունի  Սաուդյան Արաբիայի և Իրանի հետ Չինաստանի  երկկողմ հարաբերություններում: Վերջին 60 տարվա ընթացքում Չինաստանը մեծ քայլեր է ձեռնարկել աշխարհում իր դիրքի ամրապնդման համար և բացի Պարսից ծոցի նավթից, կարիք ունի այս տարածաշրջանի գազին, որպես երկարաժամկետ աղբյուր և դրա համար, վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարել Պարսից ծոցին սահմանակից երկրների նավթագազային արդյունաբերության մեջ:

Էներգետիկ ռեսուրսները և սպառման կառավարումը եղել են Չինաստանի տնտեսական աճի վրա ազդող գործոններից մեկը: 1,3 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը տարեկան սպառում է մեծ քանակությամբ էներգիա և Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցի համաձայն  2009 թվականից ի վեր Չինաստանը դարձել է Ասիայում ածուխի, նավթի և գազի ամենամեծ սպառողը: Միջուկային էներգիան և էլեկտրաէներգիան նույնպես Չինաստանի էներգիայի տարեկան սպառման 10%  է կազմում: Էլեկտրակայաններում տնտեսական արդյունավետության և շրջակա միջավայրի խնդիրների հետ կապված ավելացել է Չինաստանի բնական գազի պահանջարկը:

ԱՄՆ-ում Ջոն Հոփկինսի համալսարանը  վերլուծելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ Չինաստանի հարաբերությունների հեռանկարը, գնահատում է, որ մինչև 2020 թվականը այս վեց երկրների հետ Չինաստանի առևտրի ծավալը կտրուկ կաճի: Չինաստանը 160 միլիոն դոլար արժողությամբ հիմնականում էներգետիկայի ոլորտում ապրանք է ներմուծում այդ երկրներից, և մոտ 135 միլիարդ դոլար արժողությամբ ապրանք է արտահանում այդ երկրներ: 

Ներկայումս Չինաստանը Միացյալ Նահանգներից հետո աշխարհում էներգիայի երկրորդ խոշոր սպառողն է: Չինաստանը պետք է ներմուծի օրական 12 միլիոն բարել նավթ, որի 33% -ը մատակարարվում է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների կողմից և տեղափոխվում Հորմուզի նեղուցով: Չինաստանը մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու համար: 2008 թվականից ի վեր, Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայի ծովահենության դեմ պայքարի միջազգային ջանքերի շրջանակներում Չինաստանի նավատորմը ներկա է Սոմալիի ափին և Ադենի ծոցում: Պեկինը ցանկանում է նվազեցնել լարվածությունը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում: Այդ պատճառով Չինաստանի կառավարությունը սատարել է Պարսից ծոցում հավաքական անվտանգություն ապահովելու Ռուսաստանի առաջարկությանը: Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքերով, Պարսից ծոցում խաղաղությունն ու կայունությունը հատուկ նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունն ու զարգացումը ապահովելու համար: Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, հիմնված է բարիդրացիական հարաբերությունների և  փոխադարձ հարգանքի վրա: Հորմուզի նեղուցի անվտանգությունը կարևոր է Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրների համար ՝ էներգիայի արտահանման և ոչ նավթային առևտրի առումով: Աշխարհի բնական գազի ավելի քան մեկ քառորդ մասը տեղափոխվում է այս նեղուցով: Գազի արտահանումը Հորմուզի նեղուցով Կատարի համար ավելի կարևոր է, քան տարածաշրջանի մյուս արաբական երկրների համար: Որպես գազի ամենամեծ արտադրող և արտահանող երկիր ՝ Կատարի համար անհրաժեշտ է պահպանել տարածաշրջանում կայունություն և անվտանգություն, որպեսզի կարողանա իր գազը  հասցնել Արևելյան Ասիայի երկրների  հաճախորդներին: Հաշվի առնելով գազի համաշխարհային շուկայում բուռն մրցակցությունը և այս արդյունաբերության մեջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հսկայական ներդրումները, տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտ կստիպի Կատարին մրցել գազի շուկայում  այլ արտադրողների հետ: Սաուդյան Արաբիան նաև իր նավթի մեծ մասը արտահանում է Հորմուզի նեղուցով:

ԱՄԷ-ն իր նավթի արտահանման համար խիստ կարիք ունի Հորմուզի նեղուցին: Այնուամենայնիվ, այս երկիրը նույնպես մտածում է այլընտրանքային ճանապարհի մասին: Այդ նպատակով 2012-ի հունիսին ԱՄԷ-ը հիմնեց Հաբշան-Ալ-Ֆուջեյրա խողովակաշարը: Այս խողովակաշարը սկսվում է ԱՄԷ-ի հյուսիսում Աբու Դաբիում գտնվող Հաբշանի նավթահորից  և հասնում է Օման ծովի ափին գտնվող Ալ-Ֆուջիրա նավահանգիստ: Խողովակաշարն ունի պոմպակայաններ և 8 միլիոն բարելի պահեստավորման տարողություն, որոնք կարող են հասնել 12 միլիոն բարելի:

Ալ-Ֆուջայրա խողովակաշարով հնարավոր է ԱՄԷ-ի նավթի արտահանման մի մասը  ամեն օր մատակարարել միջազգային շուկաներ, սակայն Հորմուզի նեղուցի անվտանգության պահպանումը դեռևս կենսական նշանակություն ունի ԱՄԷ-ի և տարածաշրջանի նավթ արտահանող այլ երկրների համար: Նաև առևտրային նավերի համար վառելիք մատակարարելու  Ալ-Ֆուջայրա նավահանգստի  գործունեությունը կարող է շարունակվել միայն այն դեպքում, եթե շարունակվի նավերի անցումը Հորմուզի նեղուցով: Որովհետև նեղուցի փակվելը նշանակում է դադարեցնել առևտուրը և նավարկությունը և նավերի երթևեկը այս տարածք: Հորմուզի նեղուցի կարևորությունը արաբական երկրների էներգիայի արտահանման համար և նրանց համատեղ շահերի հանգուցվելը օտար երկրների, ներառյալ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ, հանգեցրել է նրան որ արաբական երկրները թույլատրելով ԱՄՆ-ին և Եվրոպական երկրներին ռազմաբազաներ տեղակայել տարածաշրջանում, ամբողջովին կախված մնալ արտատարածաշրջանային ուժերից: Այս մոտեցումը բացասաբար է անդրադարձել Պարսից ծոցի անվտանգության վրա:

Իրանը առանցքային դեր է խաղում Պարսից ծոցի անվտանգության ապահովման գործում: Այս հարցը ընդունվում է տարածաշրջանային խոշոր տերությունների կողմից, ուստի Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը 2019-ին Իրանի նավատորմի հետ անցկացրել են ծովային մեծ զորավարժություններ Չաբահարի և Օման ծովի ջրերում: Նրանք կարևորել են Իրանի առանցքային դերն այս տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում։