Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124537-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(8)
Մեծարգո առաջնորդը իրանական 1399թ. անվանակոչել է «Արտադրական թռիչքի» տարի: Արտադրության ու դիմադրողական տնտեսության ոլորտում Մեծարգո առաջնորդի կողմից ընդգծված կարևորագույն խնդիրներից մեկը ծովային ծագման սպիտակուցների արտադրության ավելացման հարցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2020 16:56 Asia/Tehran

Մեծարգո առաջնորդը իրանական 1399թ. անվանակոչել է «Արտադրական թռիչքի» տարի: Արտադրության ու դիմադրողական տնտեսության ոլորտում Մեծարգո առաջնորդի կողմից ընդգծված կարևորագույն խնդիրներից մեկը ծովային ծագման սպիտակուցների արտադրության ավելացման հարցն է:

Աշխատավորների շաբաթբվա առիթով ունեցած ելույթում Այաթոլլահ Խամենեյին արտադրությունը համարել է ազգային ու հզոր տնտեսության ձևավորման գործոններից մեկը:

Այս ելույթի ընթացքում մեծարգո առաջնորդը խոսելով, որպես տարվա կարգախոս, «Արտադրության թռիչքի» կարևորության մասին, շեշտել է, որ արտադրությունը ազգային ու հզոր տնտեսության ձևավորման գործոններից մեկն է, հավելելով.«Արտադրությունը երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունենալուց բացի, քաղաքական, հասրակական ու մշակութային առումներով նույնպես մեծ ազդեցություն ունի, այնպես որ իր հիմնական կարիքները արտադրելու կարողությունը ինքնավստահություն կբերի մի ժողովրդի և ենթահող կստեղծի հասարակության ընդհանուր ապահովության, ՀՆԱ-ի ավելացման, արտահանումների ավելացման և այլ երկրներ արտահանվող մշակութային արտադրությունների ազդեցության համար»:

Անդրադառնալով ձկնաբուծության թեմայով մեծարգո առաջնորդի արտահայտություններին Ձկնորսության գիտության գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար «Մահմուդ Բահմանին» վանդակի մեջ ձկնաբուծությունը համարել է արտադրության թռիչքին նպաստող գիտական մեթոդներից մեկը, ասելով.«Այս արդյունաբերության ընդլայնումը քաղցր ջրի օգտագործման մեջ խնայողություն անելուց բացի, զգալի թռիչք կառաջացնի ուտելի ջրային կենդանիների արտադրության մեջ»:

Ձկնորսության գիտության գիտահետազոտական ինստիտուտի կարևոր առաքերլություններից մեկը բուծման ու արտադրության ագարակների կառավաման հարցում, որտեղ արտադրվում են ծովախեցգետին, մամուռ ու տարատեսակ ծովաբույսեր, կարևոր մանրուքների ուսուցումն է: Այս ուղղությամբ իշխան ու գետածածան ձկների ու ծովախեցգետնի ցեղատեսակի բարելավումը և ջերմոցային պայմաններում տիլապիա ձկնատեսակի խոշոր արտադրության հարցում հետազոտական նախագծերի իրականացումը ներառվել են Ձկնորսության գիտության գիտահետազոտական ինստիտուտի օրակարգում:

Տիլապիա ձուկը արագ աճելու, լավ համի, քիչ ոսկորների, ցածր գնի, կլիմայական տարբեր պայմաններում դիմացկունության, դրա արտադրության մեջ քաղցր ջրի չօգտագործման, բուծման ցածր ծախսերի, բուծման համակարգերում խտության և այլ ձկնատեսակների համեմատությամբ ավելի կարճ ժամանակահատվածում աճելու բերումով մեծ նշանակություն ունի:

Հենց այս յուրահատկությունը պատճառ է դարձել, որ աշխարհի ավելի քան 140 երկրներ պլաններ են մշակել այս ձկնատեսակի արտադրության համար ու դրա ֆինանսական շրջանառությունը հասել է շուրջ 5 մլրդ. դոլարի:

Փորձագետների խոսքերով, Իրանը վանդակում տարեկան 1 մլն. տոննա ձուկ արտադրելու կարողություն ունի:

Արտադրության մոդելների բարեփոխման հիմունքներով արտադրության մեջ թռիչքի հիմքը դրվում է ազգային արտադրության ու ներքին կապիտալի հովանավորման վրա: Վանդակում ձկնարտադրությունը և այս ոլորտում ծովի ջրի օգտագործումը այն մեթոդներից է, որ աշխատատեղեր ու եկամուտ ստեղծելուց բացի պայմաններ է ստեղծում քաղցր ջրերի փոխարեն ծովի ջրի օգտագործմամբ ձկնաբուծության համար:

Ջրային տարբեր կենդանիների արտադրության ավելացման ոլորտում 1395 թվականին առաջին ձկնկիթը «Փղաձուկից» արդյունահանելուց հետո 1398թ. առաջին անգամ Աստարայում ադյունահանվեց 3 կգ. «Ստերլետ» տեսակի ձկնկիթ և արտադրությունը զարգացող ընթացքով է առաջ գնում:

Այժմ ներքին ու արտասահմանյան սպառման շուկա է ուղարկվել Փղաձուկը, իրանական տեսակի թառափը, Աստղային թառափ, Չալբաշ, Սիբիր և Բաստարդ թառափը:

Աստարան տաք ու պաղ ջրի ձկների բուծման առաջատար շրջկենտրոններից մեկն է և Իրանի Գիլան նահանգում ձկնաբուծության հատուկ բրենդ՝ ապրանքանիշ ունի:  

Թառափի բուծման որորտում երկրի ձկնաբուծությունը նախորդ տարվա համեմատությամբ արտադրության 20 տոկոսանոց աճ է արձանագրել և թառափի մսի արտադրության ոլորտում նույնպես գործունեության աճ է տեղի ունեցել: Զարգացման 6-րդ ծրագրի համաձայն, ձկնորսության չափը շուրջ 630 հազար տոննա է հաշվարկվել, որ այս մակարդակը հասել է 700 հազար տոննայի, ինչը 10 տոկոսով գերազանցում է նախատեսված չափին:

Ձկնորսության գիտության գիտահետազոտական ինստիտուտի նախկին ղեկավար Մահմուդ Փուրքազեմին նշելով որ իշխան ձուկը որպես քաղցր ջրում ապրող ոչ տեղական ձուկ արտադրվում է Իրանում, ասել է.«Իրանի ձկնորսության կազմակերպության կողմից հայտարարված տվյալների համաձայն երկրում արտադրվում է ավելի քան 140 հազար տոննա իշխան ձուկ, ինչի համաձայն, Իրանը քաղցր ջրի իշխան արտադրող առաջին երկիրն է աշխարհում»:

Առողջ սնունդը առողջ ապրելակերպի կողմերից մեկն է և ջրային կենդանիներով սնվելը կարևոր ցուցանիշ է ցանկացած հասարակության առողջության համար: Հաշվի առնելով մարդու առողջության և տարբեր հիվանդությունների կանխարգելման հարցում ջրային կենդանիներով սնվելու ազդեցությունը ԱՀԿ-ն հորդորում է շաբաթական երկու անգամ ձուկ օգտագործել: Աշխարհում մեկ շնչի հաշվով ջրային կենդանիներով սնվելը տարեկան 20 կգ. է, իսկ Իրանում դրա կեսն է:

1398թ. Իրանին հաջողվել է արտահանել ավելի քան 120 հազար տոննա ջրային ծովամթերք, որի մոտավոր գինը կազմել է ավելի քան 400 մլն. դոլար և Իրանի ձկնորսության կազմակերպության առևտրային հաշվեկշիռը մնում է դրական:

Զարգացման 6-րդ ծրագրի համաձայն ծովախեցգետնի բուծման բաժնում, 1398թ. պետք է արտադրվեր 46 հազար տոննա ծովախեցգետին, որ Իրանի արտադրությունը 10 տոկոսով գերազանցում էր նախատեսված չափաբաժնին:

Սառը ջրում ապրող ձկների արտադրության բաժնում նույնպես նպաստավոր քայլեր է կատարվել իշխան ձկան որակյալ տեսակի արտադրության ոլորտում և նախատեսվում է այս ոլորտում արտադրել շուրջ 170 հազար տոննա և 130 հազար տոննա՝ տաք ջրում ապրող ձկնատեսակներ:

Ծովամթերքների արտադրությունը և այս ոլորտում գիտական մեթոդներով ինքնաբավության հասնելը տնտեսության կարևոր բաժիններից է համարվում, որ կարող ենթահող ստեղծել արտադրության թռիչքի համար:

Այս խնդրի կարևորությունը այն ժամանակ է ավելի ընդգծվում, երբ նկատի են առնվում իրանցիների դեմ թշնամիների տնտեսական նպատակները: Ուստի արտադրության թռիչքի ուղղությամբ իրականացվող ցանկացած շարժում ճնշումների դիմաց պակասեցնում է խոցելիությունը և թուլությունները վերածում է հզորությունների՝ իսլամական համակարգը սպառնալիքներից ու տնտեսական ճնշումներից հեռացնելու համար: