Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները (9)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124716-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները_(9)
Հարգելի ունկնդիրներ, ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի հերթական թողարկումը, որում կանդրադառնանք իսլամական հասարակության մեջ կրոնական փոքրամասնությունների անվտանգության , սոցիալական ապահովության , զբաղվածության և տնտեսական գործունեության իրավունքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2020 22:54 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի հերթական թողարկումը, որում կանդրադառնանք իսլամական հասարակության մեջ կրոնական փոքրամասնությունների անվտանգության , սոցիալական ապահովության , զբաղվածության և տնտեսական գործունեության իրավունքներին:

Իսլամական պետության մեկ այլ պատասխանատվությունն է, պաշտպանել ոչ մահմեդականների անվտանգությունն, որոնք Իսլամական պետության քաղաքացիներ են: Իսլամի օրենքների և կանոնների համաձայն, իսլամական կառավարությունն արգելում է հարձակվել և ոտնձգություններ իրականացնել նրանց վրա և թույլ չի տալիս ոտնձգություն կատարել փոքրամասնությունների անձի, կյանքի և ունեցվածքի նկատմամբ: Աստծո մարգարեն գործնական քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ  և իր նամակներում արձանագրեց իր կնքած անվտանգության ուխտը նրանց հետ:

Մոհամմեդ մարգարեն գրել է. «Աստված և Մոհամմեդ մարգարեն ապահովում են նրանց անվտանգությունը… Աստված և Մոհամմեդ մարգարեն, պատասխանատվություն են ընդունում նրանց և՝ Լևանտի  , Եմենի և Բահրի բնակիչների նկատմամբ»:

Իմամ Ալին հրահանգել է Եգիպտոսի ղեկավարին անվտանգություն հաստատել Աստվածային կրոնների հետևորդների համար և հանձնառու մնալ նրանց նկատմամբ: Իմամ Ալին ասել է.«Նրանց հանդեպ եղիր գթասիրտ, բարի և արդար և բռնությամբ չվարվես, որովհետև նրանք երկու խումբ են՝ կամ ձեր կրոնական եղբայրը, կամ ձեզ նման մարդիկ»: Իմամ Ալին ասում էր «Եթե մուսուլման մարդը մահանում է ափսոսանքից, նա արժանի չէ նախատինքի, բայց  նա ինձ մոտ արժանի է մահվան»:

Իմամ Զեյն ալ-Աբեդին իրավաբանության մասին իր գրքում ասել է.«Նրանք, ովքեր գտնվում են մուսուլմանների պաշտպանության ներքո և քանի դեռ նրանք հավատարիմ են Աստծո ուխտին, չպետք է ճնշեք նրանց և հարգելով Աստծո անվտանգությունը և կատարելով Աստծո և նրա առաքյալի հանձնառությունը, առանձնանում եք նրանցից ովքեր ճնշում են նրանց»:

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածում ասվում է.«Մարդկանց արժանապատվությունը, կյանքը, ունեցվածքը, իրավունքները, բնակարանը և զբաղմունքը անձեռնմխելի են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

Իմամ Խոմեյնիի տեսակետից՝ ոչ մուսուլմաններն եթե պահպանում են կնքած ուխտի պայմանները  նրանք ունեն կյանքի և ֆինանսական անվտանգություն:

Այս պայմանները ներառում են.

Փոքրամասնությունները չպետք է անեն որևէ բան, որը հակասում է անվտանգությանը, օրինակ ՝ մուսուլմանների դեմ պայքարել և  օգնել անհավատներին:

Փոքրամասնությունները չպետք է ձևացնեն որ  իսլամական երկրում ժխտում են իսլամի կողմից արգելված օրենքները: 

Փոքրամասնությունները պետք է ենթարկվեն մուսուլմանների կողմից իրենց նկատմամբ սահմանված  կանոններին: Հարգեն ուրիշների իրավունքը և չկատարեն արգելվածը:

Փոքրամասնությունները չպետք է շնություն անեն մուսուլմանների կանանց հետ։ Նրանք պետք է ապաստան չտան անհավատների լրտեսներին և լրտեսություն  ու գողություն չանեն:

Իսլամը ճանաչում է ոչ մուսուլմանների ֆինանսական  ու  տնտեսական իրավունքները և արգելում է ոտնձգությունները նրանց ունեցվածքի նկատմամբ և թշնամիների դիմաց նրանց պաշտպանելու հարկերից բացի ոչ մի այլ հարկ չի  սահմանել նրանց համար: Ինչպես Իսլամը մուսուլմաններից գանձում է խոմս և զաքաթ, նույնպես իսլամը հարկ է ստանում փոքրամասնություններից: Սակայն, նկատի է առնվում փոքրամասնությունների տնտեսական տարբերությունները այնպես, որ աղքատները, երեխաները, կանայք, ստրուկները, ծեր տղամարդիկ և ֆիզիկապես և հոգեկան հիվանդները ազատ են հարկերից: 

Իմամ Խոմեյնին ասում է. «Եթե  փոքրամասնությունների պայմանագրի պահին իսլամական կառավարությունը հարկեր է պարտադրում, ապա նա այլևս չի կարող որևէ բան վերցնել նրանց հողից և այլ  ունեցվածքից: Իսկ եթե հարկեր է սահմանում մարդկանց և հողերի վրա,ապա այդ հարկերը  այս երկուսից մեկին  փոխանցումը չի թույլատրվում, ամեն դեպքում պետք է գործել փոքրամասնությունների հարկերի պայմանագրում նշված  պայմանների համաձայն»:

Իսլամը երաշխավորման  «Զեման» օրենքն է սահմանել փոքրամասնությունների  գույքի նկատմամբ ոտնձգությունները պաշտպանելու  համար, այնպես որ, ով վնասի նրանց ունեցվածքը, պարտավոր է  փոխհատուցում վճարել նրանց: Չնայած այն արժեքավոր չէ մուսուլմանների համար, կամ բնավ դա  ապրանք չի համարվում:

Իսլամը և Իսլամական պետությունը ընդունել են աղքատ և ճնշված մուսուլմանների և ոչ մուսուլմանների կարիքները բավարարելու պատասխանատվությունը:

Աստծո մարգարե Մոհամմեդը, միշտ հետաքրքրվում էր մուսուլման և ոչ մուսուլման աղքատների և կարիքավորների իրավիճակի վերաբերյալ և բարություն էր անում նրանց և բոլորին հորդորում էր լինել համբերատար և բարի նրանց հանդեպ: Իմամ Ալին հանդիպեց մի կույր ծեր մարդու, որը աղաքատություն էր ասում: Իմամ Ալին հարցրեց  ո՞վ է նա: Նրանք ասացին նա քրիստոնյա է, ով հաշմանդամ է և անզոր: Իմամը հրամայեց.«Դուք աշխատացրել եք նրան և հիմա, երբ ծերացել է և հաշմանդամ դարձել, նրան մենակ եք թողել, հրամայում եմ գանձարանից նրան գումար վճարել»: 

Փոքրամասնությունները իրավունք ունեն աշխատել իսլամական տարածքներում: Նրանք ազատ են ընտրել իրենց աշխատանքը և   տարբեր առևտրային և գյուղատնտեսական աշխատանքներում ընդունել է  մուսուլմանների հետ նրանց համագործակցությունը: Իսլամական օրենքը աշխատանքի իրավունք է տալիս իսլամական երկրի բնակիչներին ՝ լինեն մուսուլման կամ ոչ մուսուլման և կառավարությունն ու իսլամական պետությունը պետք է կատարեն կառավարության այս պատասխանատվությունը՝ բոլորի համար   աշխատատեղեր ավելացնելով :

Իսլամական հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածում ասվում է. «Սոցիալական ապահովագրությունը բոլորի իրավունքն է և բոլորը պետք է օգտվեն սոցիալական և բժշկական ծառայություններից»:

Իմամ Խոմեյնին ֆիթվա է արձակել,որի համաձայն «Ոչ-մուսուլմանների համար պարտադիր է պահպանել առևտրի բոլոր կանոնները և նրանք, ինչպես մուսուլմանները, իրավունք ունեն պայմանագրեր և գործարքներ կնքել և  չեղարկել դրանք»:

Իմամ Խոմեյնին թույլ է տվել առևտուր անել բոլոր անհավատների հետ, իհարկե, հաշվի առնելով  մուսուլմանների շահերը, և թույլ է տվել ոչ մուսուլմաններին վճարել զաքաթ: 

Տնտեսական գործունեությունը իսլամի հիմնական ծրագրերից մեկն է, և իսլամը խրախուսում է աշխատանքը և տնտեսական գործունեությունը:

Իսլամի մարգարեն ասել է . «Մարդու արժեքը նրա գործն ու մասնագիտությունն է»: Իսլամում աշխատանքի մասին այսպիսի շեշտադրումը, անկասկած, առանձնահատուկ չէ մուսումանների համար և  այն վերաբերում է նաև փոքրամասնություններին:

Փոքրամասնությունները ազատ են աշխատանք ընտրելու համար՝ պայմանով, որ նրանք չխախտեն  իսլամական հասարակության կարգը:

Իհարկե, Իսլամական պետությունը  իրավունք ունի անհրաժեշտության դեպքում և  պայմանագրի հիման վրա սահմանափակումներ սահմանել:

Իսլամական պետությունը կարող է արգելել որոշակի աշխատանքները  կամ որոշակի պետության հետ պայմանագիր կնքելը: 

Մահմեդականների նման ոչ իսլամական կրոնների հետևորդները վայելում են գյուղատնտեսությամբ զբաղվելու ազատությունը, այն տարբերությամբ որ մուսուլմաններից պահանջվում է վճարել հարկ, որը կոչվում է Զաքաթ, մինչդեռ փոքրամասնությունները նման պարտականություն չունեն:  Իսլամական պետությունը անվտանգության, պաշտպանության ծառայություններ տրամադրելու դիմաց  հարկ է գանձվում նրանցից: 

Փոքրամասնություններն իրենց կանոնների համապատասխան կարող են զբաղվել տնտեսական և առևտրային գործունեությամբ: Մուսուլմաններին թույլատրվում է տնտեսական կապեր ունենալ այս խմբերի հետ: Մարգարեն առևտուր էր անում Մեդինայի հրեաների հետ և նրանցից պարտք վերցնում: 

Իմամ Ալին տնտեսական հարաբերություններում խտրականություն չէր դնում փոքրամասնությունների և մուսուլմանների միջև: Իհարկե, մարգարեն որոշ առևտրային պայմանագրերում արգելել է տոկասադրույքի  սահմանումը: Եվ սա  իսլամի լուրջ դիրքորոշման մի մասն է զբաղվածության վերաբերյալ: