Հազրաթ Աբբասը խորաթափանցության և խիզախության խորհրդանիշ(Հատուկ հաղորդում Թասուայի օրվա առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124744-Հազրաթ_Աբբասը_խորաթափանցության_և_խիզախության_խորհրդանիշ(Հատուկ_հաղորդում_Թասուայի_օրվա_առիթով)
Զոհաբերությունը, անձնազոհությունը, առաքինությունը, քաջությունն ու խիզախությունը, ֆիզիկական և հոգևոր արիությունը ,աստվածային բարեպաշտությունը և ապաշխարությունը , առնականությունն ու մեծահոգությունը , բոլորը Աբբաս իբն Ալիի հոգու առանձնահատկություններն էին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2020 20:43 Asia/Tehran

Զոհաբերությունը, անձնազոհությունը, առաքինությունը, քաջությունն ու խիզախությունը, ֆիզիկական և հոգևոր արիությունը ,աստվածային բարեպաշտությունը և ապաշխարությունը , առնականությունն ու մեծահոգությունը , բոլորը Աբբաս իբն Ալիի հոգու առանձնահատկություններն էին :

 

Սակայն այն ինչ նրան առանձնացրեց և պատճառ հանդիսացավ ,որ  մաքրամաքուր իմամները նրան ձոնեն յուրահատուկ բովանդակությամբ գրություն, նրա խոր ճանաչողությունն էր իմամ Մահդիի  դիրքի մասին և վիլայաթի ճանապարհին  նրա ցուցաբերած անձնազոհությունը:

Մուհառամ ամսի 9-ը՝ Հուսեյնի  Թասուայի օրն է:Այս օրը հատկացված է Աբբաս իբն Ալիին: Իմամ Հուսեյնը և նրա բոլոր զինակիցները Մուհառամի տասներորդ օրը, որը Աշուրան է,   առավոտվանից մինչև երեկո նահատակվեցին:Բայց  հետագայում ,նրանց հիշատակը մեծարելու նպատակով, Մուհառամ ամսի առաջին տասն օրերից յուրաքանչյուրը անվանակոչվեց  մի նահատակի անունով: Առաջին գիշերը Քարբալայի առաջին նահատակ Մոսլեմ էբն  Աղիլի անունով է կոչվել : Մոսլեմը իմամ Հուսեյնի դեսպանն էր,որ Զի ալ հաջեի 9-րդ օրը նահատակվեց Քուֆա քաղաքում Բանի Օմայեի վարձկանների ձեռքով: Ուստի Մուհամեդ մարգարեի գերդաստանի շատ գովերգուներ ,Մոհառամի առաջին օրը ողբասացություն են կատարում գովերգելու այս նահատակ դեսպանի անձնազոհությունները և նվիրումները :Մոհառամի 9-րդ օրը ևս  հիշատակվում է Աբբաս իբն Ալիի անունով ,ով Քարբալայի ճակատի  վերջին պայքարողն էր Իմամ Հուսեյնի  նահատակությունից առաջ: Այդ օրը Իմամ Հուսեյնի սգակիրները ,իհիշատակ Աբբաս իբն Ալիի  նահատակության ողբերգում են: Այդպիսով նրանք  հարգանքի տուրք են մատուցում Իսլամի մարգարեին և նրա մաքրամաքուր գերդաստանին:Բարեկամության և սիրո ամենակարևոր միջոցներից է վշտի և ուրախությունների պահին ընկերակցելը:Մարգարեին վերագրված դրվագներն ու զրույցները ևս շեշտել են մարգարեի գերդաստանի ուրախության պահին տոնախմբությունների և    սգո պահին սգահանդեսների կազմակերպումը: Այս իսկ պատճառով այս տարի , թեև կորոնավիրուսի համաճարակի բերումով երևութապես և որակական առումով  որոշ սահամանափակումներ  են  նկատի առնվել սգո արարողությունները կազմակերպելու առումով,սակայն Հուսեյնական խանդավառությունից  ոչ միայն ոչ  մի բան չի պակասել  ,այլև ավելի է որակավորվել: Շատ երիտասարդներ նոր նախաձեռնություններով ,կրոնական կարգախոսերի և իսլամական վարքագծի ու համախոհության միջև գեղեցիկ կապ են դրսևորել : Նրանք հարգելով առողջապահական բոլոր այն պրոտոկոլնեը ,որոնք անհրաժեշտ են Կովիդ 19-ով չվարակվելու համար ,վառ են պահում  և ծածանում Աշուրայի նահատակների ազատատենչ պատգամի դրոշը:Հուսեյնի բոլոր սգակիրները ,սգո հավաքներում պարտադիր պիտի կրեն դիմակներ ,իրենց ձեռքերը հականեխեն ալկոհոլով և կոշիկնեը հատուկ կապոցների  մեջ դնեն : Հավաքները չեն ընդունելու հիվանդ կամ ջերմություն ունեցող անձանց և յուրաքանչյուր հավաք ընդունելու է սահմանափակ թվով սգակիրների ,որպեսզի չտարածվի կորոնավիրուսը:

Աբբաս իբն Ալիի մայրը եղել է  առաքինի և աստվածապաշտ կին Ֆաթեմե Բենթ Հեզամ անունով :Աբբասը գեղեցկադեմ և առնական երիտասարդ էր ում անվանում էին .«ԲանիՀաշեմի լուսին»: Նրա ժառանգական առանձնահատկություններից էր մարզված և ուժեղ մարմինը : Քանի որ թե նրա հայրն էր արաբ աշխարհի հաղթակազմերից ,և թե նրա մոր գերդաստանը բոլորը քաջարի և խիզախ էին: Բացի այդ ,Աբբասը մանկուց զբաղվել  էր սպորտով : Ագարակում աշխատելը և ռազմական ուսուցումները միասնաբար Աբբասից  կերտեցին արի և խիզախ երիտասարդ:

Թասուայի օրը պահերը շատ տագնապալի էին: Այդ օրը ավելի էր սեղմվել  իմամի և նրա հետևորդների ու զինակիցների շրջափակման օղակը: Քուֆայի բնակիչները ջուրը փակել էին Մուհամմեդ մարգարեի գերդաստանի և իմամ Հուսեյնի զինակիցների վրա:Բոլոր ճանապարհները վերահսկվում էին ,որպեսզի որևէ մեկը չմիանա Իմամին: Վրանների նկատմամբ Օմար Սաադի բանակի սպառնալիքները լուրջ և ռազմական բնույթ էին ստանում  ,մինչև որ երեկոյան Օմար Սաադն իր զիանկիցներով շարժվեց դեպի իմամ Հուսեյնի վրանները: Հեծյալները մոտեցան :Իմամը կանչեց Աբբասին և ասաց.«Եղբայր հեծնիր ձին և առաջ ընթացիր և տես թե ի՞նչ են մտածում »:

Աբբաս իբն Ալին արագորեն ձին հեծնելով իր 18 զինակիցներով մոտեցավ ներխուժող բանակին և դիմեց Օմար Սաադին ասելով.«Ի՞նչ է կատարվում և ի՞նչ նպատակ եք հետապնդում»:

Օմար Սաադը ընթերցեց Քուֆայի իշխան Օբեյդոլլահ բին զիադի հրամանը ,Հուսեյնից  դաշինքը  հետ վերցնելու  հիմամբ և ասաց.«Կամ ընդունեք նրա հրահանգը կամ էլ պատրաստվեք պատերազմի:Առ ի հարգանք, Աբբասը վերադարձավ իմամ Հուսեյնի մոտ ,իրազեկ դառնալու նրա տեսակետի մասին:Իմամը ասաց.«Վերադարձիր և նրանց ասա մինչև վաղը ժամանկ տվեք: Թույլ տվեք այս գիշեր աղոթենք առ Աստված,ընթերցենք Ղուրանը,քանզի Ղուրանը, աղոթքը և մեղքերի թողությունը միշտ մեզ համար ցանկալի է» :

Զոհաբերությունը, անձնազոհությունը, առաքինությունը, քաջությունն ու խիզախությունը, ֆիզիկական և հոգևոր արիությունը ,աստվածային   բարեպաշտությունը և ապաշխարությունը , առնականությունն ու մեծահոգությունը ,  բոլորը  Աբբաս իբն Ալիի առանձնահատկություններն էին:

Աբբաս իբն Ալին քաջարի ռազմիկ էր ,ով Քարբալայում սուր չվերցրեց: Քանի որ Իմամ Հուսեյնը նրանից ուզել էր ձեռքում պահի դրոշակը: Այն ժամանակվա քաղաքական ու ռազմական հասկացությամբ դրոշակի վայր ընկնելը համզոր էր այդ ճակատի ոչնչացման և բանակի պարտության: Այդ իսկ պատճառով հազրաթ Աբբասը մինչև վերջին պահ ծածանված պահեց դրոշակը,ապացուցելու համար , իմամ Հուսեյնի ճակատի կենսունակությունը, թեև   միայն երկու հոգի էին ողջ  մնացել և դմակայում էին թշնամուն: Ասվել է ,որ երբ մարգարեի գերդաստանի թալանված ունեցվածքը  տարան  Սամոսատ Յազիդի մոտ ,դրանց մեջ կար մի մեծ դրոշակ: Յազիդը և ներկաները տեսան ,որ դրոշակը ամբողջությամբ ծակծկված է,սակայն ձողը անվնաս է: Յազիդը հարցրեց.«Ո՞վ էր դրոշակակիրը»: Ասացին.«Աբբաս իբն Ալին»:Յազիդը զարմացած ,և կեղծ գնահատանքով երեք անգամ ոտքի ելավ ու նստեց և ասաց.«Նայեք դրոշակին ,որը նիզակի հարվածների պատճառով կատարելապես քայքայված է իսկ ձողը մնացել է անվնաս ,որը դրոշակակրի ձեռքում էր »: Ապա ասաց.«Ով դու Աբբաս ,քեզանից հեռացրիր անեծքն ու հայհոյանքը ,անարգանքը քեզ վայել չէ»:

Հավատարմության առումով Աբբասը բոլորից առաջ անցավ և այդ հատկանիշը  կատարելագործելով   հավերժական ռեկորդ սահմանեց:Այաթ.Խամենեին այդ մասին ասում է.«Հիշատակվում է որ այդ պահերին և վերջին ժամերին ,  երեխաները և փոքր աղջիկները այնքան էին տառապում  ծարավից  ,որ իմամ Հուսեյնը և Աբոլֆազլը միասին գնացին ջուր գտնելու...մեկնեցին դեպի Եփրատ ,որը այդ տարածքում էր ,որ միգուցե ջուր գտնեն :Այդ երկու հզոր և քաջարի եղբայրները թիկունք առ թիկունք պատերազմեցին ռազմի ճակատում:Մեկը 60-ամյա իմամ Հուսեյնն էր ,որը արիության ու խիզախության առումով աննախադեպ հերոսների շարքում էր:Մյուսը նրա երիտասարդ և ավելի քան երեսուն ամյա եղբայր Աբոլֆազլ Աբբասն էր,այն բոլոր յուրահատկություններով ,որ բոլորը ճանաչում էին նրան: Երկու եղբայրները երբեմն ուս ուսի և երբեմն միմյանց հետևից թշնամու ծովածավալ շարքերն էին ճեղքում  ,որպեսզի հասնեն Եփրատի ջրերին ,ջուր բերելու համար: Այդ ծանր մարտի պահին է ,որ իմամ Հուսեյնը հանկարծ զգում է,որ թշնամին իր և իր եղբոր Աբբասի միջև տարածություն է ստեղծել :Այդ ժամանակ էր ,որ Աբոլֆազլը ավելի էր մոտեցել ջրին և հասնում է ջրի ափը :Այսպես է ասվել որ նա ջրի տակառը ջուր է լցնում ,վրաններ տանելու համար: Այդ պարագային յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մի բուռ ջուր խմելու և թրջելու պապակ շուրթերը ,սակայն նա այստեղ ապացուցեց իր հավատարմությունը : Աբոլֆազլ Աբբասը երբ վերցրեց ջուրը ,և աչքը ընկավ ջրին ,հիշեց իմամ Հուսեյնի պապակ շուրթերը և չկարողացավ իրեն համոզել ,որ ջրից խմի: Ջուրը լցրեց և դուրս եկավ :Դուրս գալու պահին էր, որ այդ դեպքերը պատահեցին և նա նահատակվում է տմարդի ձևով:

Ահավասիկ տարիները անցնում են և բոլորը ականատես են ,որ այն բոցը որ վառեց իմամ Հուսեյնը ,ընդմիշտ լուսավորում է պատմությունը և ուժ ու նպատակ հաղորդում իրավատենչ և քաջարի մարդկանց: Որովհետև իմամ Հուսեյնի շարժումը հարստության և դիրքի հասնելու նպատակով չէր : Նա ընդվզեց հանուն Իսլամի իշխանության և մարդկային արժանիքի պահպանման: Այդ իսկ պատճառով իր շարժման մեջ ,իհայտ բերեց բարոյական շատ գեղեցիկ առաքինություններ և վերակենդանացրեց ազատության ու մեծահոգության  ոգին: Իմամ Հուսեյնը ուսուցանեց ,որ ազնվությունն ու վեհությունը ավելի վեր է  նվաստացուցիչ կյանքից և մարդը ամեն դարաշրջանում ու ժամանակաշրջանում պարտավոր էապրել արդար կյանքով,  թեկուզ կյանքի գնով։