Աշուրա՝ սեր և հերոսապատում(Հատուկ հաղորդում Աշուրայի օրվա առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124745-Աշուրա_սեր_և_հերոսապատում(Հատուկ_հաղորդում_Աշուրայի_օրվա_առիթով)
Մոհառռամ ամսվա տասներորդ օրը Աշուրայի օրն է: Աստծու լավագույն արարածի՝ Հուսեյն Իբն Ալիի նահատակության օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2020 20:47 Asia/Tehran

Մոհառռամ ամսվա տասներորդ օրը Աշուրայի օրն է: Աստծու լավագույն արարածի՝ Հուսեյն Իբն Ալիի նահատակության օրը:

Այս օրերին Իրանի փողոցներում ու հրապարակներում տեղի են ունենում սգո արարողություններ և մարդիկ մասնակցում են դրանց, հարգելով առողջապահական ցուցումները:

Իրանի ողջ տարածքում բարձրացվել են սև դրոշներ, որոնց վրա գրված է իմամ Հուսեյնի անունը: Մարդիկ այս օրերին հիշում են իմամ Հուսեյնի մարդկային արժանիքները և հավատքը: Այս սգո արարողության մեջ տարածվում է իմամ Հուսյենի այն ուղերձը, որն ասում էր. «Ով ժողովուրդ, Աստծու գիրքն ուղարկվել է մեզ և  առաջնորդությունը մեր մեջ է: Մենք ստացել ենք այդ  գիրքը և Աստված բարի է մեր նկատմամբ»:

 

Սգո արարողությունը մարդկային վեհ արժեքների վերականգնման խորհրդանշն է: Արժեքներ, հանուն որոնց նահատակվեցին իմամ Հուսեյնն ու նրա զինակիցները:  Կարելի է  ասել, որ սգո  արարողությունները, որ այս օրերին կազմակերպվում են ամբողջ աշխարհում շիա մուսուլմանների կողմից, ամենահզոր արարողություններն են , որոնց մասնակցում են միլիոնավոր մարդիկ: Սա մշակույթ է,  որի հիքմում ընկած է իմամ Հուսեյնի գաղափարախոսությունը: Այն ներշնչում է շիաներին: Դա սկզբունք է, որ ստեղծվել է բանականության ու իմաստնության շաղախման արդյունքում: Իմամ Հուսեյնի նկատմամբ սերը հասարակական եռանդ առաջացրեց և նրա նահատակությունից դարեր անց, այս արարողությունը, որը կոչվում է Աշուրա, մնայուն է  դարձել, իսկ Հուսեյնի սերը սրտեր է  գերել:

 

Մարդիկ ունենալով բանականություն և ընտրելու հնարավորություն, բոլոր ժամանակներում հնարավորություն ունեն քայլել դեպի երջանկություն: Իմամ Հուսեյնն ասում է, որ բանականությունը միայն այն ժամանակ լիարժեք կլինի, եթե ուղեկցվի միակ ճշմարտությամբ: Ուստի այն ժամանակ, երբ սպառնալիքը, սուտը, նյութապաշտությունը, մարդուն իջեցնում են ամենաստոր մակարդակին, պետք է պայքարել հանուն ճշմարտության ու փրկել հասարակությունը: Իմամ Հուսեյնի ժամանակ, Օմավյաններն այնպիսի սարսափելի ճնշում էին գործադրում Քուֆայի բնակիչների վրա, որ երբ Հանին, ով մեծ ազդեցություն ուներ, ձերբակալվեց, որևէ մեկը չբողոքեց: Նույնիսկ երբ նրան փողոցով քարշ տալով տանում էին, նրան ոչ ոք չօգնեց ու նա գլխատվեց: Այդ օրերին հասարակության մեջ տարածված էին նաև սուտը և տարբեր առաջնորդներին  հեղինակազրկելը: Այդ ժամանակ, Յազիդը փորձում էր իմամ Հուսեյնին ներկայացնել որպես երեսպաշտ, խառնակիչ և հակակրոն անձնավորություն: Այդ պատճառով, երբ իմամ Հուսեյնն օգնության ձեռք մեկնեց, նրան որևէ մեկը չհետևեց: Իմամ Հուսեյնը գիտեր, որ այդ պայմաններում չի կարող հաղթել թշնամուն: Եվ նա չլռեց ու հայտարարեց, որ նման նենգ միջավայրում, մարդը հավատքով ու իմաստնությամբ պետք է նվիրվածություն ցուցաբերի ու հանդիպի իր արարչին:

 

Նա  գիտեր, որ երբ հասարակության մեջ տիրում են բռնությունը, հանցագործությունն ու գռեհկությունը, ոչնաչնում են իմաստությունը, մաքրությունն ու արդարությունը, կյանքը այդ դեպքում չարիք է և պետք է գիտակից մահն ընտրել ու ընթանալ այն պայքարի ճանապարհով, որ կհանգեցնի հանուն Աստծու նահատակության: Դա իմամ Հուսեյնի համար փրկություն ու երջանկություն էր: Այլ խոսքով, Աշուրայի ժամանակ տեղի ունեցան սարսափելի իրադարձություններ, սակայն իմամ Հուսեյնն այդ ամենը դիմավորեց սիրով, պաշտպանեց իր կրոնը, Ղուրանը և Մուհամմադի գերդաստանի ու ազատատենչ մարդկության արժանապատվությունը: Հուսեյնի զինակիցները ներկայացրեցին փրկության ճանապարհը: Այսօր հենց այդ օրն է: Այն օրը, որ շարունակում է դարեր շարունակ իր ազդեցությունն ունենալ :Այն օրը,երբ Հուսեյնն ու իր զինակիցները կանգնեցին բռնության  դեմ և պայքարեցին հանուն արդարության: 

***

Աշուրայի կեսօրին, իմամ Հուսյենն ու իր զինակիցները մտան ճակատամարտի մեջ ու քաջաբար զոհվեցին: Իմամ Հուսեյնը բարձր գոչելով  որ երբեք չի նվաստանալու, մտավ մարտի դաշտ ու փառաբանելով Աստծուն, ասաց. «Ես ոչ մի հանցագործություն կամ մեղք չեմ գործել: Իմ նկատմամբ թշնամության  պատճառն այն է, որ ես հպարտանում եմ երկու լուսավոր աստղերի՝ Ալի Իբն Աբու թալեբիի ու Աստծու մարգարի գոյությամբ: Իմ հայրը սիրվեց ու ընտրվեց Աստծու կողմից: Այնուհետև սիրվեց ու ընտրվեց մայրս: Ես այդ երկու ընտրյալների որդին եմ»:

Աբդուլլահ Բեն Ամարն ասում է. «Ես ոչ մի պարտվածի չեմ տեսել, որ կորցնելով ամեն ինչ և գտնվելով շրջափակման մեջ, ամուր է  պահում իր սիրտն ու հզոր քայլեր անում: Երբ նա հարձակվում էր թշնամու զորքի վրա, բոլոր զինվորականները փախչում էին նրանից ու ոչ մեկը չէր կարողանում դիմադրել նրան»:

Յազիդի մի քանի հազարի հասնող զորքը շրջապատեց նրան և Աբուլհաթուֆ Ջաֆին առաջին նետը խփեց իմամի մարմնի մեջ: Իմամը դուրս քաշեց նետը, սակայն ամեն կողմից նրա վրա հարձակումներ տեղի ունեցան:

Հալալ Բեն Նաֆեն ասում է. «Ես կանգնած էի իմամի կողքին, երբ նա մահամերձ էր: Եվ երդվում եմ Աստծով, որ երբեք չեմ տեսել մի մահացածի, ում մարմինն արյունաշաղախ է ու նրա դեմքը լուսավոր է»:

 

Երբ իմամ Հուսեյնն ընկավ, ասաց. «Տեր Աստված, գոհ եմ քո վճռից, համբերությամբ տանում եմ բոլոր աղետները և հաստատում եմ քո հրամանը»:

Երբ Յազիդի զորքը սպանեց իմամին, Յազիդը որոշեց ապագա սերունդների համար որևէ հետք չթողնել: Եվ սպանված մարմինների վրա ձիերով ասպատակեցին, որպեսզի նրանցից որևէ հիշողության չմնա: Սակայն իմամ Հուսյենը շարունակում է փայլատակել աստղի նման ու լուսավորել հոգիները:

Սեյեդ Ղոթբը Հուսեյնի շարժման ձեռքբերման մասին ասում է. «Ավելի փոքր չափերով եթե քննարկենք, այդ շարժման արդյունքը պարտություն էր: Սակայն գլոբալ մասշտաբով, այս շարժումը լուսավոր էր ու հաղթող: Ոչ մի նահատակ երբեք Հուսեյնի նման չի գրավել մարդկանց սրտերն ու նրանց հրավիրել դեպի նվիրվածություն ու քաջագործություն: Հուսեյնն իր հավատքն ամրապնդեց նահատակությամբ: Ոչ մի ելույթ չկարողացավ սրտեր գրավել ու մարդկանց դեպի սխրագործություն հրավիրել, որքան Հուսեյնի վերջին ելույթը, որի տակ նա ստորագրեց իր արյամբ ու մշտական շարժման հիմք դրեց»:

Այսօր, Աշուրայից դարեր անց, իմամ Հուսեյնի վառած կրակը շարունակում է լուսավորել  և ուժ տալ արդարատենչ մարդկանց: Որովհետև Հուսեյնի շարժումն իշխանություն ձեռք բերելու նպատակով չէր, այլ իսլամի իշխանությունը հաստատելու,  մարդկային իշխանությունը հաստատելու և մարդկային արժանապատվությունը  պաշտպանելու նպատակով էր: Հենց այդ պատճառով, այս շարժման արդյունքում, այնպիսի արժեքներ վերակենդանացան, ինչպես նվիրվածությունն ու վեհանձնությունը: Իմամ Հուսեյնը մարդկանց սովորեցրեց որ արժանապատվությունն ու վեհությունը պետք է ավելի վեր դասել ստոր կյանքից  և մարդիկ որ ժամանակում էլ որ ապրեն, պարտավոր են արդար կյանք վարել, նույնիսկ եթե դա իրենց կյանքի գնով լինի։