Առողջապահական հանդես (21.Հոգեկան խանգարումներ Ա.մաս)
Առողջապահական հանդես հաղորդաշարի ընթացքում մենք փորձում ենք ծանոթացնել տարբեր հիվանդությունները և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդները, նույնպես սննդակարգով, սպորտով ու ավելի առողջ ապրելակերպով առողջության հասնելու ճանապարհները: Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացվող տեղեկությունները միայն ձեր տեղեկացվածության համար են և երբևէ չենք հավակնում, որ կարող են փոխարինել մասնագետ բժշկի ախտորոշումն ու բուժումը:
Հոգեկան խանգարումները ներառում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և հիվանդություններ:Այս խանգարումներն ունեն տարբեր նշաններ և ախտանշաններ, որոնք ազդում են մարդու առօրյա գործունեության և առհասարակ կյանքի վրա:Հոգեկան խանգարումները բաժանվում են տարբեր կատեգորիաների ՝ ըստ իրենց նշանների և ախտանշանների և մասնագետներն ըստ այդ նշանների ու ախտանշանների ախտորոշում են խանգարման տեսակը և սկսում բուժման պրոցեսը: Այս խանգարումների, դրանց ախտանշանների և պատճառների մասին իրազեկումը կարևոր է, քանի որ այն օգնում է մարդուն տեղեկանալ իր խնդիրների մասին և միջոցներ ձեռնարկել իր բուժման և հոգեկան առողջության համար:Այդ իսկ պատճառով, այս հաղորդման ընթացքում մենք կփորձենք ձեզ ծանոթացնել հոգեկան խանգարումներին, դրանց ախտանշաններին և բուժման մեթոդներին:

Հոգեկան խանգարումը հանգեցնում է ակնհայտ ցնցումների, ինչպես նաև մարդու գործողությունների խանգարմանը և, ի վերջո, առաջացնում է խանգարում մարդու վարքի, զգացմունքների և մտքերի մեջ:Այս խանգարումները աուտիզմի պես կարող են լինել նույնքան երկարատև, սրացող կամ կրկնվող,կամ էլ դրանք կարող են պատահել մի ժամանակահատվածում և երբեք չկրկնվել:
Հոգեկան խանգարումները ներառում են բազմաթիվ նշաններ ու ախտանշաներ,և այդ խանգարումներից յուրաքանչյուրը դրսևորվում է իր հատուկ նշաններով և ախտանշաններով:Անհատի մոտ հստակ նկատվող ախտանշաններն են՝հագնվելու եղանակը, հոգեշարժական ակտիվության նվազումը և խոսելու խանգարումներ:Բայց մի խանգարման ախտանշանները, ինչպիսին է տարօրինակ մտքերը, կամ տխրության զգացումը, հիմնավորված են իր հոգեկան իրավիճակի հետ կապված անհատի գանգատներով: Հոգեկան խանգարումներից որևէ մեկի բացահայտման դեպքում անհրաժեշտ կլինի մասնագիտացված բուժումներ և հոգեբուժական ու հոգեբանական մեթոդների կիրառում:
Բարեկամներ Ձեզ ենք ներկայացնելու հոգեկան խանգարումների տեսակները:
Հոգեկան խանգարումները դասակարգվում են տարբեր կատեգորիաներում:Հոգեկան խանգարումների ամենահին կատեգորիաներն են ՝Սայկոզը և Նևրոզը:Իհարկե, այս դասակարգումը այսօր այնքան էլ տարածված չէ,և մասնագետների մեծամասնությունը հետևում է ԱՄՆ-ի հոգեբուժական ասոցիացիայի ախտորոշման դասակարգման համակարգին:Դասակարգման այս մեթոդում խանգարումները ճշգրտորեն դասակարգվում են ըստ իրենց նշանների և ախտանշանների և ախտորոշման այնպիսի չափանիշներ են նկատի առնվում ,որոնց համաձայն,երեխաների հետ կապված խանգարումները, ինչպիսիք են՝աճի նյարդաբանական խանգարումները, կարելի է զատորոշել մեծահասակների հետ կապված խանգարումներից:
ԱՄՆ-ի հոգեբուժական ասոցիացիան, հոգեկան խանգարումները դասակարգում է ինը կատեգորիաներում, որոնցից յուրաքանչյուրին ավելի մանրամասն կանդրադառնանք հաղորդման ընթացքում:
«Նեյրոզարգացման խանգարումներ»-ը այն խանգարումներն են, որոնք դրսևորվում են աճման վաղ տարիքից և բազմաթիվ հետևանքներ են ունենում երեխայի վրա:Աուտիզմը, հիպերակտիվությունը, անհնազանդությունը, միզուղիների և կղանքի անզսպությունը, սովորելու յուրահատուկ խանգարումները, խոսքի և ֆոնետիկ խանգարումները, սոցիալական հաղորդակցության խանգարումները, մտավոր խանգարումներ, սպասզմները, վարքագծային խանգարումները, իմպուլսիվ և կործանարար գործողությունները, շարժունակության խանգարումները և կլիշէ շարժումները ,այդ խանգարումներից են: Նկատի առնելով հիպերակտիվության տարածվածությունն ու կարևորությունը, ավելի մանրամասն կանդրադառնանք այս խանգարմանը:
Հիպերակտիվություն(ADHD)-ն երեխաների մոտ Նեյրոզարգացման ամենատարածված խանգարումներից է և դպրոցական տարիքի երեխաների մոտ երեքից-հինգ տոկոսը տառապում են գերակտիվությունից:Տարածվածությունն տղաների մոտ շատ ավելի բարձր է, քան աղջիկների մոտ:Այս խանգարման դեպքում նկատվում է հիպերակտիվության, անուշադրության և իմպուլսիվ վարքագծի կայուն օրինակ:Երեխաների մոտ հիպերակտիվության ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս նախքան նրանց դպրոց հաճախելը:Իրազեկ լինելով հիպերակտիվության ախտանիշների մասին դուք կարող եք այն վաղ ախտորոշել ձեր երեխայի մոտ և շուտ սկսել բուժման ընթացքը: Հիպերակտիվ երեխաների մոտ ընդհանրացած ախտանշաններից են՝շատախոսությունը,ուրիշների խոսքերը հաճախակի ընդհատելը, տնային առաջադրանքները պլանավորելու և ավարտելու անկարողությունը, համբերության պակասը կամ նյարդայնությունը և զգայուն լինելը , այլ երեխաների խաղը խանգարելը և համատարիքների կողմից մերժված լինելը: Այս երեխաների խնդիրները տանը և դպրոցում մեծապես կկրճատվեն ` նրանց տրամադրելով բժշկական հատուկ ծառայություններ:
«Շիզոֆրենիան և Սայկոտիկ այլ խանգարումները» հոգեկան խանգարումների ևս մեկ կատեգորիա են:Այս կատեգորիայի խանգարումները շատ ծանր են և երևան են գալիս մարդու մտածողության, հույզերի և վարքագծի մեջ:Հալյուցինացիաներն ու զառանցանքներն այս տեսակի խանգարման ամենատարածված նշաններն են:Շիզոֆրենիան և հալյուցինացիաների խանգարումները այս կատեգորիայի ամենատարածված խանգարումներից են,և շիզոֆրենիայի կարևորությունը նկատի առնելով ավելի մանրամասն կքննարկենք այս խանգարումը:
Շիզոֆրենիան հոգեկան ծանր խանգարում է, որի հետևանքով մարդը սխալ է մեկնաբանում և ընկալում իրականությունը:Շիզոֆրենիան դրսևորվում է հալյուցինացիաների, զառանցանքների, մտքի ու վարքագծի խանգարումների մեջ, որոնք խանգարում են պացիենտի նորմալ կյանքը և խիստ անկարող դարձնում նրան: Հիվանդության սկզբնական փուլում ախտանշանները կարող են շփոթվել այլ հիվանդությունների հետ, ինչպիսիք են դեպրեսիան և խուսափողական անհատականությունը:Հետևաբար այս խանգարման ճշգրիտ ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է դիմել մասնագետի:
Շիզոֆրենիկ խանգարման մեջ դերակատար են գենետիկ, շրջակա միջավայրի և դաստիարակչական գործոնները, ինչպես նաև թմրանյութերի օգտագործումը և ուղեղային տարբեր կառուցվածք ունենալը:Շիզոֆրենիան տղամարդկանց մոտ ավելի տարածված է, քան կանանց մոտ:Հիվանդությունը ավելի վաղ է հանդես գալիս տղամարդկանց մոտ իսկ ավելի ուշ սկսվում կանանց պարագային:Խանգարման սկզբնավորման միջին տարիքը կյանքի քսանամյակն է ,իսկ երեխաների դեպքում շատ հազվադեպ է: Շիզոֆրենիայի բուժման համար առաջնահերթ է դեղաբուժումը: Դեղը նշանակվում է հոգեբույժի կողմից ,պացիենտի հետ լիարժեք զրուցելուց և ստուցելուց հետո: Հոսպիտալացումը սովորաբար անհրաժեշտ է, և հիվանդը պետք է ուղղակիորեն վերահսկվի:Բժիշկը դեղերը նշանակում է հիմնվելով դրանց գերիշխող նշանների ,ախտանիշների և կողմնակի բարդությունների վրա:
Դեղաբուժությունից բացի ընտանեկան թերապիան նպաստում է պացիենտին և նրա ընտանիքին ավելի,որպեսզի լավ ճանաչեն հիվանդությունը ,չդադարեցնեն դեղերը ,ճանաչեն հիվանդության ռեցիդիվի ախտանշանները և ժամանակին կանխեն այն: Որոշ հոգեբանական և սոցիալական միջամտություններ օգնում են հիվանդին ավելի որակյալ կյանքով ապրել,օրինակ բարելավել ընտանեկան հարաբերությունը ընտանիքի խորհրդատուի միջոցով և հոգեթերապիայի միջոցով նվազեցնել բացասական հետևանքների տառապանքը: Ընտանեկան թերապիայի միջոցով փորձում են հոսպիտալացումը նվազագույնին իջեցնել : Ճանաչողական վարքագծի բուժումը ,հոգեբանական խանգարումների բուժման մեթոդներից է ,որի նպատակն է անհատի քայքայիչ եւ չհամակերպվող վարքագծի և մտավոր չափանիշների փոփոխության ենթարկելը:
«Տրամադրության խանգարումներ» -ը խանգարումներ են, որոնք ազդում են մարդու տրամադրության վրա:Այս խանգարումներով տառապողները չեն կարողանում վերահսկել իրենց հույզերն ու զգացումները և հաճախ տառապում են տրամադրության փոփոխությունից:Դեպրեսիայի և երկբևեռ խանգարման տեսակները այս կատեգորիայի մեջ են տեղավորվում: Քանի որ դեպրեսիան մանրամասն քննարկել ենք առանձին հաղորդման ընթացքում , այս ծրագրում ավելի մանրամասն կքննարկենք երկբևեռ խանգարումը:
Երկբևեռ էֆեկտիվ հոգեկան խանգարումը, բնորոշվում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով :Էական ցուցանիշը տվյալ դեպքում՝ տրամադրության բարձրացումը՝ էյֆորիան , որը կարող է դրսևորվել մանիակալ կամ հիպոմանիկալ դրվագների տեսքով:Մանիակալ փուլում հիվանդները էներգիայով լի են, երջանիկ, անհիմն լավատես կամ դյուրագրգիռ,հաճախ անմիտ որոշումներ են կայացնում՝ չմտածելով հետևանքների մասին և այս փուլում հիվանդերը քնելու կարիք չեն զգում:Երկբևեռ խանգարում ունեցող որոշ հիվանդներ և՛ ընկճվածություն են ունենում, և՛ մանիկալ փուլում են , իսկ ոմանք ՝ միայն մանիկալ փուլում են :Մանիկալ փուլի որոշ հիվանդների համար այդ փուլը կարող է այնքան հաճելի լինել, որ նա դադարեցնում է դեպրեսիայի շրջանում օգտագործած իր դեղերը ,որպեսզի վերադառնա մանիկալ փուլին:
Այս խանգարման պատճառը հստակորեն ճշտորոշված չէ ,սակայն երկբևեռ խանգարման վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկան շատ ազդեցիկ է այս խանգարման առաջացման գործում:Ընդհանուր առմամբ, կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների փոխազդեցությունն ազդեցիկ է դեպրեսիա-մանիկալի առաջացման գործում:Սթրեսային իրադարձությունները նույնպես խիստ կապված են խանգարման առաջացման հետ և ախտանիշները կարող են տարբեր լինել`կախված երկբևեռ խանգարման տեսակից, որից տառապում է հիվանդը: Բայց մեծամասնաբար նմանօրինակ ախտանշաններ ունեն, ինչպիսիք են ընկճվածությունը, հոգեկան փոփոխությունները, մտածողության փոփոխությունները, թույլ դատողությունը, ստեղծագործականությունը և նոր գաղափարները:
Ֆոբիաները, սոցիալական սթրեսը, խուճապի նոպաները, բաժանման սթրեսը, ընդհանրացված տագնապային խանգարումը, դեպքերին հաջորդող սթրեսային խանգարումը, տարատեսակ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, և խուճապային խանգարումը կարևորագույն տագնապային խանգարումներ»-ն են:Այս խմբից կանդրադառնանք օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը:
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը հոգեկան հիվանդություն է, երբ մարդիկ զգացողություն են ունենում, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել, ժամանակ առ ժամանակ կատարել որոշակի գործողություններ կամ ունենում են անընդհատ կրկնվող մտքեր:Մարդիկ անկարող են որոշակի ժամանակով կառավարել թե՛ մտքերը, թե՛ գործողությունները:Այս խանգարումը մասամբ գոյություն ունի բոլորի մոտ և իհայտ է գալիս կասկածամտության,կենտրոնացման պակասի ,մոռացկոտության և երբեմն էլ քնելու պակասի ձևերով: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կրկնվող կամ վնասակար գաղափար,մտածողություն , զգացում կամ կրկնվող և վնասակար շարժում է, որն ուղեկցվում է մտավոր պարտադրանքով և դրան դիմակայելու զգացողությամբ:Հիվանդը տեղյակ է վարքի աննորմալության մասին:Գործնական Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներն են ՝«լվացման», «սիմետրիկության»,« մարմնի տգեղ կառուցվածքի», և «պահպանման կամ կուտակման» ֆակտորները:
Տարբեր գործոններ ներգրավված են այս խանգարման առաջացման մեջ:Այս գործոններից են գենետիկան և մանկական տարիքի դաստիարակությունը: Այս խանգարման մեջ անժխտելի դեր են խաղում մանկական շրջանի փորձառությունները :Զգայուն և իդեալական ծնողները, նվաստացումները, անապահովությունը և այն արգելափակումները , որոնց մարդիկ առճակատվում են մանկության շրջանում , կարող են հետագայում ազդել հիվանդության զարգացման վրա:Ճանաչողական թերապիան, վարքային թերապիան և դեղորայքը այս խանգարման բուժման համար օգտագործվող որոշ մեթոդներից են: