Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ(10.Թռիչք՝ռազմավարական կարիքների արտադրության ոլորտում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124969-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ(10.Թռիչք_ռազմավարական_կարիքների_արտադրության_ոլորտում)
ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական 1399 թվականը անվանել է «Արտադրական թռիչքի» տարի:Այս անվանակոչությունը հիմնված է հեղափոխության երկրորդ քայլի շրջանակում՝ երկրի զարգացմանն ու առաջընթացին ուղղված մակրոտնտեսական և ռազմավարական նպատակների վրա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2020 10:13 Asia/Tehran

ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական 1399 թվականը անվանել է «Արտադրական թռիչքի» տարի:Այս անվանակոչությունը հիմնված է հեղափոխության երկրորդ քայլի շրջանակում՝ երկրի զարգացմանն ու առաջընթացին ուղղված մակրոտնտեսական և ռազմավարական նպատակների վրա»։

Ագրոարդյունաբերությունն այն կարևոր բաժիններից է,որը կարող է առանցքային դեր ունենալ Իրանի տնտեսության մեջ այս անվանակոչության նպատակների իրականացման գործում:

Գյուղատնտեսությունը և բնական ռեսուրսները , երկրի կենսական նշանակության սննդի ապահովման նաև սննդի անվտանգության իրականացման գործում իրենց կարևորագույն դերի շնորհիվ, համարվում են երկրի տնտեսության կարևորագույն սեկտորներից մեկը:

Այս ոլորտը՝ ռեսուրսների և արտադրության գործոնների, այդ թվում `գյուղատնտեսական բերրի տարածքների , բազմազան կլիմայի, բնական ռեսուրսների, ինչպես ՝ անտառների , արոտավայրերի և գենետիկական հարուստ  ռեսուրսների բերումով , հսկա ներուժ հնարավորություն ունի երկրի տնտեսական ենթակառուցվածքն ուժեղացնելու համար:

Իրանի գյուղատնտեսական ոլորտը , կազմում է Համախառն  ներքին արդյունքի 3,9տոկոսը ,աշխատավորների 8.20տոկոսը և ոչ նավթային արտահանումների արժեքի 20 տոկոսը և մասամբ կարողացել է երկրի տնտեսության մեջ իր դիրքը պահպանել ու ազդեցիկ դեր խաղալ համախառն  ներքին արդյունքի ,ոչ նավթային արտահանումների և զբաղվածության բնագավառում:

Այս ոլորտի տվյալները ապացուցում են ,որ  Իրանում գյուղատնտեսական արտադրանքի զարգացման հնգամյա ծրագրերում ,Իրանի գյուղատնտեսական հատվածի պլանավորմամբ, հաշվի առնելով սակավաջուր տարիները, կունենա կայուն և հարաճուն աճ:Հատկանշական է ,որ Իրանում գյուղատնտեսական  արտադրությունը 1977 թվականի  20 միլիոն տոննայից, 2011 թվականին հասել է ավելի քան 94 միլիոն տոննայի, իսկ երկրի սննդամթերքի ինքնաբավության չափանիշը  գերազանցել է 93% -ը:

Տվյալները նույնպես ապացուցում են ,որ գյուղատնտեսության ջիհադի նախարարությունը անցյալ տարի հաջողել է  հասնել այնպիսի նվաճումների, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական արտադրանքների, հատկապես ռազմավարական արտադրանքի քանակական և որակական բարելավմանը հիմնական ներդրումների արտադրության մեջ ինքնաբավության  և բնական ռեսուրսների պաշտպանության  ու շահագործման ուղղությամբ  1398թվականի կարգախոսին՝«արտադրության վերելք»ին:Գյուղատնտեսության ոլորտը,  ավելի քան չորս միլիոն օգտատերով  և տարեկան ավելի քան հինգ տոկոս աճով , ունակ է հասնելու   7,8 տոկոս տնտեսական աճի և 6,4 միլիարդ դոլար արտարժույթի ապահովման:

Գյուղատնտեսական ոլորտում արտադրության թռիչքն ուղղակիորեն առնչվում  է ռեսուրսներին և ենթակառուցվածքներին , իսկ գյուղատնտեսական արտադրության թռիչքի հիմնական աղբյուրներից մեկը անհրաժեշտ ջրամատակարարումն է և բարեբախտաբար, վերջին երկու տարիների  ընթացքում ջրային ռեսուրսների իրավիճակը բարելավվել է լավ տեղումների արդյունքում , և արտադրվել են  բարձր բերքատվությամբ արտադրանքներ: Հետևաբար, այս հատվածին ուշադրություն դարձնելը և դիմադրողական տնտեսության շրջագծում դրա զարգացման և բարգավաճման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ու հիմքերի ստեղծումը  և ջիհադական տնօրինումը կարող է ,  երկրի համար տնտեսական անվտանգության և ազգային զարգացման ենթահողը ստեղծել:

Վիճակագրական տվյալների համաձայն, Իրանի գյուղատնտեսական ոլորտում հսկայական ներուժ գոյություն ունի , ուստի արդի արդյունաբերության և տեխնոլոգիաների միջոցով գյուղատնտեսական արտադրանքների թռիչքին  հասանելիությունը հեռու չէ:Իհարկե այդ բնագավառում գոյություն ունեն թերություններ և խոչընդոտներ և նման անվանակոչության նպատակներից է՝ կրկնակի ջանքը, արգելքները վերացնելու և արդյունաբերությանը արագ թափ հաղորդելու համար:

Ներկայումս որոշ նահանգներում գյուղատնտեսական արտադրանքների ավելցուկ է նկատվում և նման արտադրանքների արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է վերամշակվող արդյունաբերության,սարքավորումների և տրանսպորտի ու փաթեթավորման  զարգացումը:

Համալսարանի դասախոս և գիտահետազոտող դոկտ. Հուշիար Ֆարդը համոզված է ,որ գյուղատնտեսական ոլորտը երկրի համախառն Ներքին արդյունքի մեջ հսկա բաժին ունենալով ,երկրի ընդհանուր ներդրումների չնչին տոկոսն է իրեն հատկացրել : Հոշյար Ֆարդը ընդգծելով, որ գյուղատնտեսական հետազոտությունների, զարգացման և տեխնոլոգիաների բնագավառում ներդրումները նպաստում են գյուղատնտեսության ոլորտի աճին ,համոզված է, որ գյուղատնտեսական արտադրության մեջ թռիչք կատարելու անհրաժեշտություններից են գյուղատնտեսության ոլորտի աշխատանքները մասնավոր հատվածին հանձնելը։

Մալայզիայի Յու.Փի .Էմ համալսարանի հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագետ դոկտ.Խոշրուզադեն շեշտելով ,գյուղատնտեսության ոլորտում արդի տեխնոլոգիաների օգտագործման ու խելացի դարձնելու  անհրաժեշտությունը,հստակեցրել է.«Ելքերից  մեկը, որը կարող է երկարատևում  նպաստել գյուղատնտեսության ոլորտում արտադրության թռիչքին, արդի  տեխնոլոգիաների օգտագործումն է»:

Այսօր շատ երկրներում  ագրոարդյունաբերությունը ցածր գներով   և ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ արտադրելու համար  օգտագործվում են խելացի   մեթոդներ, ինչը համարվում է շահավետ: Գյուղատնտեսության ոլորտում  խելացի սարքերի օգտագործումից բացի , անօդաչու սարքերի  օգտագործումը ևս  կարող է առանցքային դեր ունենալ բերքի առողջության , ջրոռոգման, ցողման և հողի վերլուծության գործում:

Միկրո տարածքների կարգավորումը  և գյուղատնտեսական տարածքների  ինտեգրումը, գյուղատնտեսության ոլորտում արտադրության թռիչքի նպատակով դոկտ. Խոշրուզադեի առաջարկած այլ ելքերից է: Գյուղատնտեսության ոլորտում  սերմնաբուծությունը և անասնապահության մեջ կենդանիների բուծումը այն  խնդիրներ են, որոնց պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։

Կանխատեսվել է, որ ընթացիկ տարում գյուղատնտեսական ոլորտում նկատի առնելով  համապատասխան ենթակառուցվածքները,հատկապես ջրի առումով իրական թռիչք արձանագրվի արտադրության , հատկապես ՝գյուղատնտեսության մեջ:Փորձագետները կանխատեսել են նաև , որ ցորենի և գարու նման արդյունաբերությունների ցանքսատարածքները ,ընթացիկ տարում ջրային նպաստավոր ռեսուրսների պատճառով  կավելանա մինչև 5000 հեկտար և բերքը կարող է աճել մինչև 30%:

Չնայած գյուղատնտեսության ոլորտը կազմում է Համախառն ներքին արդյունքի գրեթե 12 տոկոսը, գյուղատնտեսության ոլորտում «արտադրության թռիչքը» ,բացի տնտեսական և սոցիալական տարբեր աշխատանքերի զարգացման  համար հնարավորություններ ընձեռելուց,  կնվազեցնի ազգային սպառնալիքների  հետևանքները, ինչպիսիք են տնտեսական պատժամիջոցները և ռազմավարական դեր է խաղալու տնտեսության  դեմ ուղղված վնասները  կանխելու գործում։

Այս կարգախոսի իրականացման  համար պետք է օգտագործել բոլոր կարողությունները ,որոնք հիմնավորված են ջիհադական մտածողության և ջիհադական տնօրինումից ազդված ռազմավարություններից:Իրականության մեջ արտադրության թռիչքը հնարավոր է արդյունաբերության ու գյուղատնտեսության երկու թևերով:  Նման երաշխիքով,  գյուղատնտեսության բնագավառում  , արտադրության թռիչքի լուսավոր ճանապարհով ընթանալը, առիթ է ընձեռելու զարգացնել տնտեսական և սոցիալական  զանազան աշխատանքները և նվազեցնել ազգային սպառնալիքների ազդեցությունները ,ինչպես տնտեսական պատժամիջոցները: