ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագիրը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125009-ԱՄՆ_ը_և_Սաուդյան_Արաբիայի_միջուկային_ծրագիրը(1)
Հանուն Աստծու, ներկայացնում ենք երեք մասից բաղկացած « ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագիրը» հաղորդման առաջին մասը։ Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի պատմությանն ու նպատակներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2020 09:15 Asia/Tehran

Հանուն Աստծու, ներկայացնում ենք երեք մասից բաղկացած « ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագիրը» հաղորդման առաջին մասը։ Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի պատմությանն ու նպատակներին:

Վերջին տասնամյակների ընթացքում միջուկային ծրագրերը շատ կարևոր են երկրների, այդ թվում՝ Միջին Արևելքի երկրների համար: Երբ Իրանը տիրացավ խաղաղանպատակ միջուկային տեխնոլոգիային, դասվեց միջուկային տերությունների շարքին: Եվ հենց այդ ժամանակվանից սկսած, Սաուդյան Արաբիան  սկսեց  իր միջուկային ծրագիրը, սակայն առանց ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների վերահսկողության: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկիրը չունի միջուկային որևէ ենթակառուցվածք:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի միջև գործընկերությունը շարունակվեց անվտանգության ու ռազմական ոլորտներում: Սաուդյան Արաբիան դարձավ Միջին Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցը, օրեցօր մեծացնելով Նահանգներից սպառազինական գնումները:

Իր միջուկային ծրագիրն առաջ տանելու նպատակով, Սաուդյան Արաբիան տարբեր երկրների հետ միջուկային համաձայնագրեր է ստորագրել: Իսկ այստեղ Դոնալդ Թրամփը փորձում է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համագործակցություն ծավալելով, մեծ շահույթ ստանալ և ամրապնդել այս ոլորտում իր դիրքերը, որպեսզի Ռուսաստանն ու Չինաստանն այդ ուղղությամբ չաշխատեն: Սաուդյան Արաբիան միջուկային ուսումնասիրությունների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց  60-ական թվականներին: Սակայն մինչև 70-ական թվականներն այդ երկիրը որևէ հաջողության չհասավ: Այդ ժամանակ հիմնվեց Մալեք Աբդուլ Ազիզի անվան գիտության ու տեխնոլոգիայի հիմնադրամը: Սաուդյան Արաբիան ներկայումս իր միջուկային աշխատանքները կենտրոնացրել է մի վայրում, որը կոչվում է  Մալեք Աբդուլլահի վերականգնվող էներգիայի քաղաք:

Այս կենտրոնն ըստ երևույթին, պետք է միջուկային ծրագրերի շուրջ ուսումնասիրություններ կատարի:

Սակայն 1990-ական և 2000-ական թվականներին հրապարակվեցին չհրապարակված տվյալներ, որ Սաուդյան Արաբիան որոշակի օգնություն է ստացել Պակիստանից՝ միջուկային զենք ձեռք բերելու համար: Սաուդյան Արաբիայի ժամանակի պատերազմի նախարար Սուլթան Բեն Աբդուլազիզ Ալ-ե Սաուդի այցելությունը Պակիստանի միջուկային կենտրոններ, կասկածներ հարուցեց, որ այդ երկիրը նպատակ ունի միջուկային զենք արտադրել: Իսկ 2013թ․ հրապարակված զեկույցի համաձայն, Ռիադը Պակիստանի միջուկային զենքի արտադրության ծրագրում ներդրում է արել:  2000թ․ Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Աբդուլլահը հրաման էր արձակել, որով միջուկային էներգիան անհրաժեշտ էր համարել էլեկտրաէներգիա  և քաղցր ջուր արտադրելու համար, այնպիսի պայմաններում, երբ հանածոների աղբյուրները նվազում են:

 

2011թ․ Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ նպատակ ունի 2032թ․ կառուցել 6.17 գիգավատ հզորությամբ  երկու ատոմակայան, 80 միլիրադ դոլար արժողությամբ: Ըստ արաբական աղբյուրների, 2022թ առաջին ռեակտորն արտադրվելու է Չինաստանում: Սաուդյան Արաբիան այս կապակցությամբ պայմանագրեր է կքնել նաև Ֆրանսիայի, Հունգարիայի, Արգենտինայի, Հարավային Կորեայի ու Չինաստանի գետ և բանակցություններ վարել մի շարք այլ երկրների  հետ:

2011թ Հարավային Կորեան և Սաուդյան Արաբիան ստորագրեցին համաձայնագիր՝ միջուկային ատոմակայանի կառուցման շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար: Սաուդյան Արաբիան նման համաձայնագրեր է ստորագրել նաև Ֆրանսիայի ու Արգենտինայի հետ:

2016թ Սաուդյան Արաբիան միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ: Սաուդյան Արաբիան իր իրավունքն է համարում ուրանի հարստացումը և հայտարարել է, որ չի ստորագրի ոչ մի համաձայնագիր,   որն իրեն կպարտավորեցնի ուրան չհարստացնել: Իսկ այժմ հարց  է ծագում, որ եթե իրոք Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրերը խաղաղ նպատակ ունեն, ինչո՞ւ չեն իրականացվում ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ: Այս կապակցությամբ միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական դեսպան Քազեմ Ղարիբաբադին ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել Սաուդյան Արաբիայի գաղտնի ծրագրերի վերաբերյալ զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ին: նա հավելել է, որ Սաուդյան Արաբիան ըստ երևույթին միջուկային գաղտնի ծրագիր է մշակում:

 

Պետք է ասել, որ չնայած գործակալությունը բազմիցս զգուշացրել է այս կապակցությամբ, սակայն ՄԱԳԱՏԷ-ին չի հաջողվել վերահսկողություն իրականացնել Սաուդյան Արաբիայում: Ղարիբաբադին, անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից դեղին կարկանդակի գործարանի մասին հայտարարություններին, նշել է, որ այդ երկիրը չունի ակտիվ ռեակտոր, որպեսզի դրա համար դեղին կարկանդակ արտադրի: Եվ հենց այս և տարածաշրջանն ապակայունացնող Ռիադի քայլերն  ավելի են մեծացնում կասկածները, որ այդ երկիրը միջուկային զենք է արտադրում: Քանի որ եթե  Սաուդյան Արաբիան իրոք ցանկանում է  միջուկային էներգիան խաղաղ նպատակներով կիրառել, պետք է այդ կապակցությամբ տեղյակ պահի ՄԱԳԱՏԷ-ին:

2015թ սեպտեմբերին Սաուդյան Արաբիան և հարավային Կորեան համաձայնեցին համագործակցել  ռեակտորների արտադրության շուրջ: Իսկ 2019թ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարեց, որ Ռիադը լուրջ առաջխաղացում է գրանցել միջուկային ենթակառուցվածքների զարգացման գործում: Զեկույցում ասվում է, որ Սաուդյան Արաբիան սերտ համագործակցություն ունի այն երկրների հետ, որոնք ունեն միջուկային տեխնոլոգիաներ և նրանցից ստանում է տեխնիկական աջակցություն:

Վաշինգտոնի ինստիտուտի հետազոտող Սայմոն Հենդերսոնի ասելով, Սաուդյան Արաբիան Դոնալդ Թրամփի նախագահության օրոք որոշակի պահանջներ է ներկայացրել միջուկային ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Ըստ երևույթին, այդ երկրրի միջուկային ծրագիրը ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ: Ռիադը փորձում է հետ չմնալ իր տարածաշրջանային մրցակցից:

Քառնեգիի ինստիտուտի ասելով, այս ոլորտում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև համաձայնությունը պատճառ կդառնա, որ Ռիադի գաղտնի փորձարկումները դադարեն  և ԱՄՆ-ն ավելի մեծ վերահսկողություն ունենա այդ երկրի միջուկային ծրագրի վրա: ԱՄՆ-ը նպատակ ունի «Ստանդարտի համաձայնագրի» շրջանակում Սաուդյան Արաբիայի համար մշակել մի ստանդարտ, որպեսզի  այդ շրջանակներում Միացյալ Նահանգների մտահոգություններն Իրանի խաղաղանպատակ  միջուկային ծրագրի վերաբերյալ փարատվեն  և մյուս կողմից պահպանվեն  միջուկային զենքի չտարածման ստանդարնտերը և այդպիսով վերահսկվեն Սաուդյան Արաբիայի ամբիցիաները: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը նույնսիկ պատարստ չի եղել քննադատել Ռիադին, որը թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ-ին վերահսկողություն իրականացնել իր միջուկային ծրագրի վրա:

Սաուդյան Արաբիայի միջուկային օբյեկտը

 

Հետևաբար, Թրամփի կառավարությունը, որն ունի առևտրականի հոգեբանություն, փորձում է  աջակցել Սաուդյան Արաբիային՝ միջուկային զենք արտադրելու հարցում: Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի ընթացքը վկայում է , որ այն շատ կարևոր է Ռիադի համար և վերջին տարիներին այս երկրի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս այս հարցին: Սակայն մի կողմից այդ գաղտնի միջուկային գործողությունները և այն հանգամանքը, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները  չեն կարող այն վերահսկել, ինչպես նաև Ռիադի ագրեսիվ գործողությունները և Եմենում իրականացրած ոճրագործությունները, պատճառ են դարձել, որ եվրոպական երկրները կասկածեն այդ երկրի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթին: Գերմանիան հայտարարել է, որ դեղին կարկանդակի արտադրությունը հակասում է միջուկային զենքի չտարածման կոնվենցիային: