Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները (11)
Պատմական աղբյուրները վկայում են, որ իսլամի պատմության ընթացքում քրիստոնյաները խոր զգացական կապեր են ունեցել մուսուլմանների հետ: Քրիստոնյաները բարյացակամ էին մուսուլմանների նկատմամբ և ապաստան էին տալիս նրանց: Ջաաֆար Իբն Աբի Թալիբի գլխավորությամբ մի խումբ մուսուլմաններ արտագաղթեցին դեպի Եթովպիա:
Երբ մուսուլմանները գրավեցին Սիրիան և Եգիպտոսը, այդ երկրներում քրիստոնյաները առաջիններից էին, որ ընդունեցին իսլամ կրոնը:
Պատմականորեն հրեաների, քրիստոնյաների և անհավատների արձագանքները մուսուլմանների նկատմամբ բազմազան են եղել: Երբեմն հրեաները իրենցից ավելի թշնամանք են ցուցաբերել, իսկ երբեմն էլ քրիստոնյաները կատաղի պատերազմներ են մղել մուսուլմաների դեմ: Իսլամի մարգարեի օրոք, մուսուլմանների հանդեպ առավել թշնամական խումբը հրեաներն ու հեթանոսներն էին: Նրանց համեմատ քրիստոնյաները մեղմ են արձագանքել:
Մայիդա սուրայի 82-րդ այայում ասված է.«Անկասկած, հավատացյալների թշնամիները՝ հրեաներն ու հեթանոսներն են և նրանց ամենամոտ բարեկամները քրիստոնյաներ, նրանց մեջ կան գիտնական մարդիկ ովքեր ապաշխարել են և նրանք մեծամիտ չեն»:
Իսլամի մարգարեի ժամանակ քրիստոնյաների կողմից թշնամական վերաբերմունք չկար մուսուլմանների նկատմամբ, նրանցից ոմանք, ինչպես Եթովպիայի քրիստոնյաները և նրանց թագավոր Նաջաշին խաղաղությամբ և հաշտությամբ վերաբերվեցին մուսուլմանների հետ և նրանցից շատերը նույնիսկ ընդունեցին իսլամ կրոնը:
Իսլամի մարգարեի օրոք իսլամի նկատմամբ քրիստոնյաների արձագանքի ուսումնասիրությունը և այն, թե ինչպես են նրանք կառուցողական համագործակցում իսլամի մարգարեի հետ և, ընդհանուր առմամբ, հավատքի առումով նրանց պահվածքը իսլամի սկզբում,որն արտացոլվել է Ղուրանի այաներում, շատ արդյունավետ են եղել ժամանակակից դարում աստվածային կրոնների հետևորդների խաղաղ գոյակցության և նրանց միջև բարեկամական երկխոսության համար։ Մուսուլմանները քրիստոնյաներին ճանաչում են իսլամի ի հայտ գալուց ի վեր: Որոշ արաբական ցեղերի մեջ կային քրիստոնյաներ: Քրիստոնյաները նույնպես ապրում էին Մեքքա և Թայիֆ քաղաքներում:
Բեսաթի յոթերորդ տարում Նաջրանից մի խումբ քրիստոնյաներ, ովքեր լսել էին Մեքքայում իսլամի մարգարեի գալուստի մասին, ժամանել էին նրա մոտ ուսումնասիրություններ կատարելու: Մարգարեն նրանց համար կարդաց Ղուրանի այաներից հատվածներ: Այս այաներն այնքան ազդեցին նրանց սրտերի վրա, որ նրանց աչքերից արցունքներ հոսեցին, ուստի նրանք հավատացին մարգարեին: Այս դեպքից վրդովված Մեքքայում մի խումբ անհավատներ մեղադրեցին նրանց: Բայց մուսուլմանների այս նոր խումբը ուշադրություն չդարձրեց նրանց խոսքերին: Աստծո կողմից այս հավատացյալների մասին հայտնվեցին Ալ-Ղեսաս սուրայի 52-55-րդ այաները: Այս այաներում Աստված ասում է. «Նրանք, ում մենք արդեն տվել էինք Գիրքը, հավատում են Ղուրանին: Եվ երբ կարդում ենք նրանց համար, նրանք ասում են. «Մենք հավատում ենք դրան: Սրանք բոլորը ճշմարտություններ են և մեր Տիրոջից են»:
Նրանք երկու անգամ ստանում են իրենց վարձատրությունը համբերության համար: Եվ նրանք բարի գործերով վանում են չարիքը և ծախսում են այն ամենից, ինչ մենք տրամադրել ենք նրանց: Եվ երբ նրանք անհիմն բան են լսում, հետ են կանգնում դրանից: Եվ նրանք ասում են. «Մեր գործերը մերն են, իսկ ձեր գործերը ձերը : Խաղաղություն ձեզ: Մենք չենք ուզում տգետներին»:
Երբ մուսուլմանների դեմ անհավատների հալածանքները հասան գագաթնակետին, Մուհամեդ մարգարեն մի խումբ մուսուլմանների հրամայեց արտագաղթել Եթովպիա:
Մի խումբ մուսուլմանների հետ Ջաֆար իբն Աբի Թալիբի, Աբդուլլահ իբն Մասուդի և Օսման իբն Մազաունի հետ միասին գնացին Ետովպիա Նաջաշի թագավորի մոտ: Անհավատները, լսելով այդ մասին, մի խումբ ուղարկեցին Եթովպիա ՝ մուսուլմաններին Մեքքա վերադարձնելու պահանջով: Ի պատասխան այս պահանջի ՝ Նաջաշին կանչեց մուսուլմաններին իր մոտ հարցնեու իրենց կրոնի մասին: Մուսուլմանները Նաջաշիի մոտ նախ խոսեցին իսլամի հավատը Հիսուսի և Մարիամի մասին:Ապա Նաջաշիի պահանջով նրանք նրա համար արտասանեցին Ղուրանի այաներից: Նրանք արտասանեցին Մարիամ սուրայի առաջին այաները։ Քահանաներ, վանականներ և քրիստոնյա այլ երեցներ ներկա էին: Երբ նրանք լսեցին այաները, նրանց բացահայտվեց մի նոր ճշմարտություն և նրանց արցունքները թափվեցին: Մայիդա սուրայի 83-րդ այան ասում է․«Ամեն անգամ, երբ նրանք լսում են մարգարեին հայտնված այաները, նրանց աչքերը լցվում են ուրախության արցունքներով,իրենց հայտնված ճշմարտության պատճառով, նրանք ասում են. «Մենք հավատում ենք, ուրեմն մեզ գրեք վկաների հետ միասին»:
Այս այաները լսելուց հետո Նաջաշին դադարեցրեց մուսուլմանների Մեքքա վերադարձնելը և թույլ տվեց նրանց մնալ այդ երկրում, որքան որ ցանկանում են»:
Պատմական աղբյուրները վկայում են, որ իսլամի պատմության ընթացքում քրիստոնյաները խոր հուզական կապ են ունեցել մուսուլմանների հետ: Միջնադարյան Եվրոպայում դավանանքը զարգացել էր այնպես, որ դարեր շարունակ մենք ականատես ենք եղել Եվրոպայում եկեղեցու կրոնական բռնությունների սրմանը: Ցավոք, մուսուլմանները զերծ չէին այս կրոնական ֆունդամենտալիզմից և Եվրոպայի քրիստոնյաները մի քանի դար խաչակրաց արշավանքներ սկսեցին մուսուլմանների դեմ: Բայց այս խեղդող մթնոլորտը նախքան մուսուլմաննրին անհանգստացնելը քրիստոնյաներին դրդեց ընդվզելու որոշ աշխարհիկ մարդկանց հավակնությունների դեմ։Նրանք խորը կրոնական բարեփոխումներ իրականացրեցին քրիստոնեական աշխարհում, որպեսզի քրիստոնեական աշխարհը այլևս չբախվի կրոնական ֆունդամենտալիզմի և միջնադարյան կրոնական բռնությունների հետ: Միջնադարյան մութ դարերից հետո քրիստոնյաները, հատկապես գիտնականները, ներողություն են խնդրել մուսուլմանների հասցեին հնչեցրած վիրավորանքների ու թշնամանքի համար: Անգլիացի հայտնի իսլամագետ Ջոն Դիոն Պորտը «Ապաշխարել Մուհամեդին ու Ղուրանին ուղղված մեղքի համար» գրքում արդարորեն է ներկայացրել իսլամը։
Ղուրանի Հադիդ այայի 27-րդ սուրայում ասված է.«Հետո մենք նրանց ետևից այլ առաքյալներ ուղարկեցինք, իսկ նրանցից հետո մենք ուղարկեցինք Մարիամի որդի Հիսուսին և նրան տվեցինք Ավետարանը և նրանց սրտերում սեր և ողորմություն տեղադրեցինք»:
Հիսուսի առաքելությունն ու մարգարեությունը հիմնված էին խաղաղության և բարեկամության վրա, ուստի այն ողորմությունը, որ Աստված դրել է քրիստոնյաների սրտերում, Հիսուսի առաքելության բնական արդյունքն էր: Այս հիմքի վրա նրանք, ովքեր իրենց սրտում չունեն բարություն, չեն կարող համարվել Հիսուսի իրական հետևորդները: Եթե քրիստոնյաները հաստատակամ մնային Հիսուսի ճշմարիտ ուսմունքների մեջ, մենք այսօր պետք է ականատես լինեինք աշխարհում արդարության, խաղաղության և բարեկամության տարածմանը և բոլոր թշնամանքներն ու գազանությունները պետք է վերանային այս աշխարհից: Բայց ցավոք այսօրվա աշխարհում մենք տեսնում ենք, որ դա հակասում է Հիսուսի իրական առաքելությանը: Քսաներորդ և քսանմեկերորդ դարերում մենք տեսնում ենք, որ շատ պատերազմներ և բախումներ բռնկվել են նրանց կողմից, ովքեր անարդարացիորեն պնդում են, որ հետևում են Հիսուս Քրիստոսին: Ժամանակակից պատերազմները հրահրվում են խաղաղության ու մարդկության կեղծ հավակնորդների կողմից և զանգվածային ոչնչացման զենքերը պահվում են նրանց զինանոցներում: