Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ(9.Հորմուզի խաղաղության նախագիծը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125271-Իրանի_առանցքային_դերը_Պարսից_ծոցի_անվտանգության_մեջ(9.Հորմուզի_խաղաղության_նախագիծը)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ համարում միասին քննարկեցինք փորձագետների կարծիքները՝ Հորմուզի նեղուցի նշանակության վերաբերյալ: Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք Հորմուզի խաղաղության նախագիծը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 06:18 Asia/Tehran
  • Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ(9.Հորմուզի խաղաղության նախագիծը)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ համարում միասին քննարկեցինք փորձագետների կարծիքները՝ Հորմուզի նեղուցի նշանակության վերաբերյալ: Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք Հորմուզի խաղաղության նախագիծը: Ընկերակցեք մեզ:

Որպես Հորմուզի նեղուցի անվտանգության երաշխավոր Իրանը 2019 թ.արծարծեց Հորմուզի խաղաղության նախագիծը՝ այս զգայուն տարածաշրջանում համագործակցության ու հավաքական անվտանգության ձևավորման համար: Հորմուզի խաղաղության նախագիծը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Այս նախագիծը ձևավորվել է խաղաղ համակեցության, իրավունքների չոտնահարման, երկրների ինքնիշխանության հարգման և այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելու շրջանակներում: Հորմուզի խաղաղության նախագծի հիմնական նպատակը այս նեղուցի  շրջակայքում առկա երկրների համագործակցությունն է, ինչի համար էլ առաջարկում է տարածաշրջանից հեռացնել արտատարածաշրջանային երկրներին ու օգտագործել դիվանագիտական միջոցներ:

ՄԱԿ-ում Իրանի նախագահը ներկայացնում է Հորմուզի խաղաղության նախագիծը

Ներկա դրությամբ Պարսից Ծոցի տարածաշրջանում արտատարածաշրջանային որոշ ուժերի միջամտողական ներկայության և տարածաշրջանի որոշ երկրների ԱՄՆ-ից կախվածության պատճառով, ԱՄՆ-ից կախված արաբական երկրների անվտանգությունը խոցելի վիճակում է: Նավթատարները հարձակումների թիրախ են դառնում, Պարսից Ծոցում արտատարածաշրջանային ուժերը ակտիվ ներկայություն ունեն և չնայած ԱՄՆ-ի ուժերի թվի նվազեցման հարցով Թրամփի ընտրական խոստումների չկատարման փաստին այս տարածաշրջանի անվտանգության իրավիճակը ավելի է բարդացել: Պարսից Ծոցի անվտանգության հարցում Իրանը մշտապես առանցքային դեր է ունեցել, ինչը դեռ շարունակվում է: Այս ուղղությամբ, վերջին տարիների ընթացքում Իրանի կողմից առաջարկներ են ներկայացվել, որոնք անուշադրության են մատնվել արաբական որոշ երկրների կողմից: Որպես օրինակ կարող ենք հիշել տարածաշրջանային երկխոսություններն ու ագրեսիայի դեմ պայմանագիրը, որոնք հիմնված են տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման վրա:

Ամենավերջին նախագծերից մեկում 2019թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին Իրանի նախագահ դոկտ. Հասան Ռոհանին «Հորմուզի խաղաղության նախաձեռնության» շրջանակներում արծարծել է «Հույսի կոալիցիայի» խնդիրը: Մեկնաբանելով այս նախագիծը դոկտ. Հասան Ռոհանին նշել է.«Իրանի անվտանգության դոկտրինան Պարսից Ծոցի տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանումը և Հորմուզի նեղուցում ազատության ու նավարկության անվտանգության ապահովումն է: Պարսից Ծոցում խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել տարածաշրջանային երկրների մասնակցությամբ նաև երաշխավորել նավթի ու էներգիայի մյուս աղբյուրների ազատ հոսքը: Պայմանով, որ անվտանգությունը համարենք բոլոր երկրների իրավունքը: Պարսից Ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգության, խաղաղության ու առաջադիմության պահպանման հարցում երկրիս պատմական պատասխանատվության համաձայն տարածաշրջանի զարգացումներից ազդվող երկրներն հրավիրում եմ միանալ Հույսի կոալիցիային այսինքն Հորմուզի նեղուցի նախաձեռնությանը»:

ՄԱԿ-ում Իրանի կողմից Հորմուզի խաղաղության նախաձեռնության արծարծումը նշանակում է, որ Իրանը տարածաշրջանում հավաքական անվտանգության հաստատման հարցում վճռական է: Այս նախագիծը նույնպես նշանակում է, որ Իրանը ճիշտ է ընկալում տարածաշրջանի ներկա պայմանները: Ներկա դրությամբ Իրանն առավել քան երբևէ գտնվում է հզոր դիրքերում: Իրանի հզորության և դիմադրության առանցքի ամրապնդման ստվերի ներքո ԱՄՆ-ի կանխարգելիչ ուժը կորցրել է իր արդյունավետությունը: Դրա բացահայտ նմուշը ԱՄՆ-ի ԱԹՍ-ն խոցելու Իրանի կտրուկ քայլն ու դրան արձագանքելու հարցում Վաշինգտոնի անկարողությունն է, ինչը առթեց այս երկրի սպառազինական գործընկերների դժգոհությունը: Նույնպես իպատասխան գեներալ Ղասեմ Սուլեյմանի սպանության Իրանը հրթիռային հարձակում իրականացրեց Իրաքում գտնվող ԱՄՆ-ի Այն Ալ-Ասադ Ավիաբազայի վրա ու մի անգամ ևս ցույց տվեց ԱՄՆ-ի համեմատությամբ իր հեղինակությունը: Մյուս կողմից Պարսից Ծոցի ափամերձ երկրները ինչպես Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն խորտակվում են իրենց իսկ շղթայազերծած պատերազմների ճահճում: Դրա պարզ նմուշը 2019թ. Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցների դեմ Եմենի Անսարալլահ շարժման կողմից ԱԹՍ-երով իրականացված հարձակումն էր, ինչը խոսում է այս երկրների թուլության ու ԱՄՆ-ից նրանց կախվածության մասին:

Վերոնշյալ զարգացումները ցույց են տալիս, որ Պարսից Ծոցում կայուն անվտանգությունը անցնում է տարածաշրջանային համագործակցությունների ճանապարհով: Հորմուզի խաղաղության նախագիծը արծարծվում է այն պայմաններում, երբ Իրանը գեոպոլիտիկական առավելություն ունի: Փորձագետների կարծիքով Հորմուզի խաղաղության նախագիծը Իրանի ու Իրաքի 8-ամյա պատերազմի ավարտի մասին ՄԱԿ-ի թիվ 598 բանաձևի 8-րդ կետի շարունակությունն է: Այն նախատեսել է.«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Իրանի, Իրաքի և տարածաշրջանային այլ երկրների հետ խորհրդակցելուց հետո քննության է ենթարկել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդման ուղիները»: «Միջին Արևելք» վերլուծական կենտրոնի Միջին Արևելքի և Ասիա-Օվկիանիայի բաժնի տնօրեն Ջոն Քլաբրեսեն, անդրադառնալով Իրանի կողմից արծարծված Հորմուզի խաղաղության նախագծի մանրամասներին, համոզված է.«Հորմուզի խաղաղության նախաձեռնությունը նայելով ապագային, համապարփակ նախագիծ է, որի արմատները սերում են այնպիսի հիմնական սկզբունքներից, որ ոչ մի երկրի չի կարող արդարացնել նախագծի հետ իր հակադրությունը»: Նա կարևոր և ուշադրության արժանի է համարել այս նախագծի արծարծման ժամանակը և ասում է, որ մյուս կողմերի դրական պատասխանի դեպքում Պարսից Ծոցի տարածաշրջանում ուղղակի բանակցությունների ենթահող կստեղծվի»:

Հորմուզի նեղուցը և Պարսից Ծոցը

Հույսի կոալիցիայի ու Հորմուզի խաղաղության նախագծի համար կարևոր սկզբունքներ են առաջարկվել, որոնցից շատերը գլոբալ կանոններ են, որոնց հաստատում է բոլոր երկրների կողմից ընդունված ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այս կանոններից կարող ենք անդրադառնալ՝ ժողովուրդների սկզբունքներին ու նպատակներին հավատարիմ մնալու անհրաժեշտությանը: Այս հարցը վերաբերում է ՄԱԿ-ի նպատակների կանոնադրության առաջին հոդվածին, որ ներառում է այնպիսի հարցեր ինչպես միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, պետությունների անկախության ու իրավահավասարության հարգման հիմունքներով ժողվուրդների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնումը, տնտեսական ու հասարակական համագործակցությունները և մարդկային իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման տարածումը: Հորմուզի խաղաղության նախագծի մեջ նկատի առնված միջազգային այլ կանոններից կարող ենք անդրադառնալ փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի, հավասար դիրքի, բանակացությունների և համաձայնություննների կայացման խնդիրներին: Այս կանոնները հիմնված են կանոնադրության երկրորդ հոդվածի վրա, ինչը շեշտում է.«Կազմակերպությունը հիմնվում է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա» և «Բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց բոլորի համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները»:

Հակամարտությունների խաղաղ կարգավորումը նույնպես մի այլ կանոն է, որ նկատի է առնվել Հորմուզի խաղաղության նախագծի մեջ: Սա նույնպես առնվել է ՄԱԿ-ի կանոնադրությունից և հստակ կերկպով երկրորդ հոդվածի երրորդ բաժինն է, որն ասում է.« Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը»: Փաստորեն այս սկզբունքը Պարսից Ծոցի հավաքական անվտանգության հիմնադրի ամենակարևոր իրավական սկզբունքն է, որ պետություններին կոչ է անում իրենց հակամարտությունները կարգավորել խաղաղ այդ թվում բանակցությունների, միջնորդության, տարաձայնությունների հետազոտության հանձնաժողովների ձևավորման ու այլ ճանապարհներով: Հորմուզի խաղաղության նախագծի մյուս կարևորագույն սկզբունքներից մեկը երկրների կողմից միմյանց ներքին հարցերին չմիջամտելն է: Միմյանց ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնական սկզբունք հիմնված է պետությունների ինքնիշխանության, հավասարության և քաղաքական անկախության վրա: Այս սկզբունքը իրավական պարտավորություն է դնում կառավարությունների ուսերին միմյանց ներքին հարցերին չմիջամտելու համար:

Պարսից Ծոցում ԱՄՆ-ի նու Բրիտանիայի միջամտողական ներկայությունը

Հորմուզի խաղաղության նախագիծը ցույց է տալիս, որ հեռու քաղաքական աղմուկներից Իրանը արծարծել է միջազգային կանոնների վրա հիմնված իրավական նախագիծ՝ Պարսից Ծոցի  տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման հարցով հավաքական համագործակցության ձևավորման համար: Այս հիմքի վրա նույնիսկ Ատլանտյան խորհրդի ամերիկյան վերլուծական կենտրոնը իր վերլուծության մեջ քննարկելով «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն» կոչվող իրանական ծրագրի հաջողության հեռանկարները շեշտել է.«Այս նախագիծը կարող է սկիզբ դնել անվտանգության հարցերի և տարբեր ոլորտներում համագործակցության ավելի լայն ուսումնասիրության, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, զենքի վերահսկման, վստահություն առաջանցնող քայլերի, ռազմական պայմանագրերի, զանգվածային ոչնչացման զենքերից զերծ գոտու ստեղծման և Հորմուզի նեղուցում Ոչ ագրեսիայի դաշնագրի»: ԱՄՆ-ից կախվածությունը և Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի պես երկրների կողմից ԱՄՆ-ից զենք գնելու քայլերը ոչ միայն չեն կարողացել անվտանգություն առաջացնել Պարսից Ծոցի ափամերձ արաբական երկրների համար, այլև այս երկրների նկատմամբ ավելացրել է ԱՄՆ-ի նվաստացնող մոտեցումները: Այնպես որ ԱՄՆ-ի նախագահը Սաուդյան Արաբիային նմանեցրել է կաթնատու կովի: Այս առումով Հորմուզի խաղաղության նախագիծը մի հնարավորություն է տարածաշրջանի երկրների համար՝ վերանայելու անցյալի սխալ մոտեցումներն ու շարժվել դեպի տարածաշրջանային համագործակցությունները՝ կայուն անվտանգության առաջացման համար: