Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(10)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125272-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները(10)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամի տեսանկյունից փոքրամասնությունների կրոնական ծեսերի ու արարողությունների իրականացման, կրոնի ընտրության և կարծիքի արտահայտման իրավունքի մասին։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 15:56 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամի տեսանկյունից փոքրամասնությունների կրոնական ծեսերի ու արարողությունների իրականացման, կրոնի ընտրության և կարծիքի արտահայտման իրավունքի մասին։Ընկերակցեք մեզ։

Իսլամը Ղուրանի այաներով ու պատվիրաններով մարդկային հասարակությունն առաջնորդելու նպատակով է  հայտնվել, որպեսզի մարդկային  հարաբերություններում հաստատի խաղաղություն ու անվտանգություն: Ղուրանի այաներից մեկն ասում է . «Ով մարգարե, մենք քեզ որպես վկա, ավետող ու զգուշացնող ենք ուղարկել»: Ավետումը, նախազգուշացումը, գթությունն ու առաջնորդությունը պահանջում են պարտադրանքի ու ճնշման բացառում՝ մարդու քաղաքական, հասարակական ու գաղափարական հակումների վրա: Այլ խոսքով, յուրաքանչյուր մարդ ազատ է արտահայտելու իր կարծիքը:

 

Բաղարա սուրահի 256-րդ այայում ասվում է. «Կրոնը որևէ բան չի պարտադրում և ճշմարտության ճանապարհն ու զարգացումը զատվել են սխալ և մոլորեցնող ճանապարհից»: Ոչ մեկն իրավունք չունի մեկ ուրիշին ստիպել իսլամ ընդունել: Ղաշիե սուրահի 8-րդ այայում, Աստված, դիմելով մարգարեին, ասում է . «Ով մարգարե, զգուշացրու, որովհետև դու միայն զգուշացնող ես, ոչ թե պարտադրող»: Ղուրանն իսլամի մարգարեին, որն իսլամում ամենանմեծ դիրքն ունի, որպես նախազգուշացնող է ներկայացնում: Իսկ Յունես սուրահի 99-րդ այայում ասվում է. «Եթե Աստված ցանկանա, բոլոր նրանք, ովքեր երկրի վրա են ապրում, հավատքի կգան: Սակայն Աստված այդպես չի ցանկացել: Արդյոք դու  ցանկանում ես մարդկանց ստիպե՞լ, որ հավատքի գան»:

Պատմության ընթացքում, բոլոր մուսուլմանները հավատարիմ են եղել գաղափարի ու կարծիքի ազատությանը: Իմամ Խոմեյնին նույնպես ընդգծել է այդ իրավունքը և բոլոր կրոնապետերից ավելի շատ, ճանապարհ է բացել բոլոր կրոնների ու ժողովուրդների առջև: Դա կարելի է  տեսնել իմամի գաղափարների ու դիրքորոշումներում: Ոչ մուսուլմաններն իրավունք ունեն տարբեր ոլորտների վերաբերյալ կարծիք հայտնել: Նրանք կարող են առանց վախի ու ճնշման ենթարկվելու, հայտնել իրենց հակառակ կարծիքը: Իսլամը կարևորում է այս իրավունքը և նշում, որ մարդը պետք է օգտվի  իր մտքից, ուղեղից, բանականությունից և ապացուցի իր կարծիքը: Իսլամը երբեք մարդուն չի խանգարում իր կարծիքն ազատորեն հայտնելու հարցում: Աստված Ղուրանի Նահլ սուրահի  125-րդ այայում դիմելով մարգարեին, ասում է . «Դեպի քո արարչի ճանապարհն իմաստնությամբ գնա, խրատներով բարին ասա և իհարկե քո Աստվածը լավ գիտի թե ովքեր են մոլորվել: Հավատացյալները   մշտապես ոչ մուսուլմանների հետ երկխոսություն մեջ են եղել իրենց կարծիքներն ու գաղափարները պաշտպանելու համար:  

Պատմության մեջ նույնպես նշվում է, որ ոչ մուսուլմանները Աստծու մարգարեի հետ մշտապես վիճել են, չնայած որ նա զբաղեցրել է իսլամական պետության ամենաբարձր պաշտոնը: Մարգարեն նրանց թույլ է  տվել ազատորեն հայտնել իրենց կարծիքը: Կրոնի և խոսքի ազատությունը երկխոսելու ճանարպարհ են հարթել: Խոսքի ազատությունը մարգարեից հետո նույնպես պահպանվեց և խալիֆաները, ոչ մուսուլմանների հետ երկխոսելու համար, հանդիպումներ էին անցկացնում ու լսում նրանց կարծիքները:

Այստեղ կարևոր է նշել, որ իսլամը պաշտոնապես ճանաչում է կրոնի ազատությունը, սակայն փոքրամասնություններին թույլ չի տալիս բացահայտորեն քարոզել իրենց կրոնը: Նրանք կարող են իրենց կրոնը փոխանցել իրենց որդիներին ու հաջորդ սերունդներին: Աստծո մարգարեի ժամանակ, այս իրավունքը պաշտոնապես ճանաչվեց, որպեսզի ոչ մուսուլմաններն իրենց կրոնը փոխանցեն իրենց հաջորդ սերունդներին: Նրանք հավաքվում էին Բեյթ օլ Մադարես վայրում և քննարկում կրոնական հարցեր: Հավատացյալները կարող էին գրել և հրատարակել ավետարանը կամ հնգամատյանը:

ԻԻՀ սահմանադրության 64-րդ կետն ընդգծում է ոչ մուսուլման անդամների մասնակցությունը խորհրդարանում:  Նրանք կարող են ներկայացնել իրենց տեսակետները երկրի խնդիրների մասին, բողոքներ և առաջարկներ ներկայացնել: Իհարկե նրանց և    մուսուլմանների համար, սահմանված են որոշակի  օրենքներ: Խոսքի ազատության հիմնաքարը բարոյական արժեքներն են: Ուստի ոչ մուսուլմանները չեն կարող  նսեմացնել ուրիշների կրոնական ուսմունքները: Այս սահմանափակումներից են՝

Չի կարելի վիրավորական խոսք հնչեցնել Ղուրանի մասին: Մարգարեին չի կարելի զրպարտել և չի կարելի իսլամի մասին անհիմն  հայտարարություններ անել:

Իհարկե այս սահմանափակումները վերաբերում են նաև մուսուլմաններին: Նրանք նույնպես իրավուքն չունեն անարգել ուրիշների սրբությունները և բռնություն  գործադրել այլ պետք է երկխոսության ու բանավեճերի միջոցով հայտնեն իրենց կարծիքը: Իսլամը հենց այս հիմքի վրա հայտարարում է որ մարդիկ ազատ են  իրենց որոշումներում և յուրաքանչյուր կրոն կամ խումբ, ունի իր հատուկ ուսմունքները, որ իսլամի կառավարությունը չի փորձելու փոփոխել:

Այն, ինչ ընդունելի են համարում այլ կրոնները, չպետք է անընդունելի համարել և այն ինչ անընդունելի են համարում, չպետք է ընդունելի համարել: Իսլամը նաև ընդունել է  փոքրամասնությունների կրոնական արարողությունների ու ազատության իրավունքը և այդ հիման վրա, նրանք կարող են ըստ անհրաժեշտության իրականացնել իրենց կրոնական արարողությունները և նշել տոնակատարությունները: Նրանք իրավունք ունեն վարվել այնպես, ինչպես իրենց կրոնն է  ասում, եթե նույնիսկ դա իսլամի տեսակետից սխալ լինի: Եվ որևէ մուսուլման չի կարող դրա դեմ բողոքել, եթե դա տեղի է ունենում փոքրամասնությունների համայնքներում: Իսկ եթե այդ քայլը դուրս է համայնքից, դրա նկատմամբ պետք է վարվել ըստ իսլամի շարիաթի: Իսլամական համակարգի առաջնորդը կարող է  շարիաթի համաձայն վճիռ կայացնել: Օրինակ եթե փոքրամասնությունները կարող են ալկոհոլ օգտագործել և որևէ  պատժի չարժանանալ,  մուսուլմանը ալկոհոլային խմիչք օգտագործելու համար պետք է պատժվի: Դրանից բացի, իսլամը նաև հարգում է  ամուսնության ծիսակարգը, ուստի այն քայլերը, որ կատարում են փոքրամասնությունները, եթե օրենքի համաձայն ճիշտ է, ուրեմն օրենքի տեսակետից էլ ճիշտ է: Մուսուլմաններն իրավունք չունեն   ոչ մուսուլմաններին զրկել խնամակալի իրավունքից:

Իսլամական հետազոտողներից Ամիդ Զանջանին ասում է. «Քանի որ անչափահասները չունեն բավարար ինտելեկտ, որպեսզի ընտրեն իրենց կրոնը, տրամաբանության հիմքի վրա, կրոնական ազատությունները փոքրամասնություններին թույլ չի տալիս պարտադրել իրենց անչափահաս երեխաներին ընդունելու իրենց կրոնը, որովհետև դա կնշանակի ոտնձգություն կատարել ուրիշի ազատության նկատմամբ: