Առողջապահական հանդես (22.Հոգեկան խանգարումներ Բ.մաս)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125377-Առողջապահական_հանդես_(22.Հոգեկան_խանգարումներ_Բ.մաս)
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ։ «Առողջապահական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսենք հոգեկան խանգարումների, քնելու, ուտելու և արթնանալու հետ կապված խնդիրների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2020 05:42 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ։ «Առողջապահական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսենք հոգեկան խանգարումների, քնելու, ուտելու և արթնանալու հետ կապված խնդիրների մասին:

 

Ուտելը երբեմն դառնում է հոգեբանական խնդիր, բազմաթիվ դժվարություններ առաջացնելով մարդու համար: Շատակերությունը, հոգեբանական վատ վիճակը  և քնից արթնանալը վտանգավոր են և եթե խնդիրը չլուծվի, դա կարող է վնասել մարդու առողջությանը: Որոշ բժիշկներ առաջարկում են դեղորայքային բուժում, սակայն որոշ հոգեբաններ փորձում են աշխատել մարդու վարքագծի վրա:

 

Քնի խնդիրը նույնպես հոգեբանական  է և ազդում է մարդու կյանքի որակի ու նրա աշխատանքի վրա: Այդ խնդիրների թվում են անքնությունը և գիշերային մղձավանջները: Բժիշկներն այս դեպքերում առաջարկում են դեղորայքով կամ հոգեբանական միջամտությամբ բուժում: Այս խմբին են պատկանում նաև սեռական շեղումները՝ սադիզմը, մազոխիզմը և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները:

Կան նաև որոշ խնդիրներ, որոնք ազդում են մարդու մտքերի վրա: Դրանցից են միգրենը և MS-ը, որոնք կարող են լուրջ նյարդային խնդիրներ առաջացնել:

 

Գոյություն ունեն նաև խնդիրներ, երբ մարդը դրսևորում է  անսովոր վարքագիծ: Այս խնդիրները բաժանվում են երեք խմբի: Առաջին դեպքում մարդիկ անսովոր վարքագիծ են դրսևորում, երկրորդ դեպքում լինում են անկանխատեսելի ու անհավասարակշիռ: Երրորդ խումբը մարդիկ են, ովքեր միշտ ունեն սթրես և սարսափի մեջ են:

Հոգեբանական խանգարումներն ունեն տարբեր պատճառներ: Երբեմն այստեղ կարող է  դերակատար լինել գենետիկան, կամ միջավայրը, թմրանյութերի օգտագործումը և սխալ օրինակներին հետևելը:

Մարդու բնավորության որոշ առանձնահատկությունները, ինչպես օրինակ ավելորդ ոգևորվածությունը կամ բնավորության անկայունությունը, նույնպես կարող են մարդուն վնասել: Կան նաև խանգարումներ, որոնք կարող են լինել ժառանգական: Դրանց թվում են նաև ուսման հետ կապված խնդիրները: Սակայն որոշ խնդիրներ անպայման չէ որ փոխանցվեն գենետիկորեն: Այստեղ մեծ դեր ունի նաև միջավայրը: Եթե օրինակ մարդը ապրում է  մի միջավայրում, որտեղ նա իրեն անապահով է զգում, ինչպես նաև սեռական ու ֆիզիկական բռնության ենթարկվելը կամ հոգեբանական բավարարվածության զգացողության բացակայությունը: Շատ հիվանդություններ, ինչպես դեպրեսիան կամ սթրեսը, ուղեղային կամ հորմոնային խանգարումների հետևանք  են: Իսկ թմրանյութ օգտագործելը մեծապես ազդում է ուղեղի աշխատանքի վրա:

 

Պետք է անդրադառնալ նաև սխալ օրինակներին, երբ անձը հասարակության մեջ հետևում է  սխալ օրինակների : Երբեմն նման մարդկանց հետ շփվելիս, մարդու մոտ առաջանում են ֆոբիաներ: Սակայն շատ կարևոր է նման դեպքում առաջին հերթին պարզել հոգեբանական խնդիրների արմատները:

Ֆիզիկական  հիվանդություններն ավելի հեշտ է հայտնաբերել հետազոտությունների  շնորհիվ: Սակայն հոգեբանական խնդիրները նման կերպ բացահայտել հնարավոր չէ: Այս դեպքում մասնագետներն առաջինը հետևում են մարդու կյանքի ընթացքին և հայտնաբերում հիվանդության որոշակի նշաններ: Կարևոր է նաև հոգեբանական խնդիրներ ունեցող մարդու հետ զրուցելը: Մասնագետը, տարբեր հարցերի միջոցով կարող  է ձեռք բերել  ինֆորմացիա: Բացի այդ, գոյություն ունեն նաև հոգեբանական թեստեր, որոնք օգնում են մասնագետներին կողմնորոշվել: Երկրորդ  քայլը կայանում է հոգեկան խնդիրների խորացումը կանխարգելելու մեջ:

 

Նման խնդիրներ ունեցող անձինք մշտապես տագնապահար են և միջամտությունը այս դեպքում նպատակ ունի թեթևացնել նրանց բեռը: Կարևոր է նշել, որ ծանր խանգարումների ժամանակ, մասնագետներն առաջարկում են դեղորայքային բուժում: Հոգեբույժները, նման խնդիրները մեղմելու համար, առաջարկում են դեղորայքային բուժում: Դեղորայքը հատկապես կարևոր է այնպիսի սուր խանգարումների ժամանակ, ինչպես անձի երկվությունը և շիզոֆրենիան: Նման իրավիճակներում կիրառվում է էլեկտրոշոկ և   նորոֆիթֆեք ու բայոֆիթբեք: Զրուցելը շատ կարևոր է և բազմաթիվ փաստերը վկայում են զրուցելու արդյունավետության մասին: Բացի այդ, մասնագետը պետք է աշխատի նաև հիվանդի ընտանիքի հետ և փորձի հայտնաբերել առկա խնդիրները որոնք կարող են գալ օրինակ մանկությունից:

Պետք է ասել, որ որքան հասարակությունը հոգեպես առողջ կլինի, դրա անդամներն ավելի քիչ կկանգնեն հոգեբանական խնդիրների առաջ: