Իսրայել-Բահրեյն համաձայնության ոլորտներն ու հետևանքները
(last modified Tue, 15 Sep 2020 06:34:19 GMT )
Սեպտեմբեր 15, 2020 11:04 Asia/Tehran

Սիրոնիստական ռեժիմի և Արաբական միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնությունից 29 օր անց,Բահրեյնը ևս այդ ռեժիմի հետ հարաբերությունները պաշտոնականացրել է: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Թել Ավիվի հետ Մանամայի համաձայնության ոլորտներն ու հետևանքները:

Չնայած Բահրեյնը , ԱՄԷ-ից հետո հայտարարեց Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին,սակայն  Ալե Խալիֆային կարելի է համարել այս գործընթացի առաջատարը:Բազմաթիվ զեկույցների  համաձայն ՝ Ալե Խալիֆայի ռեժիմը 2011 թվականից ի վեր օգտագործել է  իսրայելական ուժերը ՝ Բահրեյնում ցուցարարներին ճնշելու համար:Վերջին մեկ տարում Բահրեյնը  արաբական յուրաքանչյուր երկրից առավել աշխատել է բացահայտել Իսրայելի հետ հարաբերությունները:

Բահրեյնի արտգործնախարար Խալեդ բին Ահմադ Ալե Խալիֆան ,2019-ի մայիսին պաշտպանեց Իսրայելի ռեժիմի հարձակումը Սիրիայի վրա և հայտարարեց.«Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվել»:Իսրայելի ռեժիմի  ժամանակի  կապի նախարար Այուբ Ղարան նույնպես Բահրեյնի արտգործնախարարի հայտարարությունը  անվանեց Մանամայի պատմական աջակցությունը Թել Ավիվին:2019-ի հունիսի 25-ին և 26-ին Բահրեյնը տնտեսական նիստ գումարեց  Մանամայում, համաձայն ԱՄՆ-ի «դարի գործարք» նախագծի: 2019-ի հունիսին Բահրեյնի արտգործնախարարը սխալ էր որակել պաղեստինցիների չմասնակցելը՝ Մանամայի գագաթնաժողովին:Խալեդ բին Ահմադը 2019-ի օգոստոսին նաև հովանավորելով  Իսրայելի հարձակումները ընդդեմ​​ ՝Սիրիայի, Լիբանանի և Իրաքի ,հայտարարել էր ,որ սիոնիստական ռեժիմի ագրեսիան «ինքնապաշտպանություն »է:Իր հայտարարության մեջ  , նա վկայակոչել էր  ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը վերաբերում է օրինական պաշտպանությանը:Վաշինգտոնում Բահրեյնի դեսպանը  արաբ  երեք նախարարների թվում էր, ովքեր հունվարի 28-ին մասնակցեցին «Դարի գործարք» նախագծի ներկայացմանը:

Բահրեյնի դիվանագիտական գերատեսչի նմանօրինակ   հայտարարություններ և մոտեցումներ  վկայում էին Մանամայի և Թել Ավիվի միջև պաշտոնական հարաբերությունների առկայության մասին, սակայն այդ հարաբերությունները հրապարակվել են մեկ տարի ուշացումով:Բահրեյնի և սիոնիստական ​​ռեժիմի վերաբերյալ կարևորը հետևյալն  է, որ նրանք երկուսն էլ տառապում են լեգիտիմության  ճգնաժամից:Ալե Խալիֆան լեգիտիմության ճգնաժամի դիմաց է կանգնած  Բահրեյնում, իսկ սիոնիստական ​​ռեժիմը `լեգիտիմության ճգնաժամի դիմաց է կանգնած  արևմտյան Ասիայի տարածաշրջանում, քանի որ 72 տարի անց այն դեռևս պաշտոնապես ճանաչված չէ տարածաշրջանի  շատ երկրների կողմից: Հետևաբար, հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնության գալով Ալե Խալիֆան և սիոնիստական ​​ռեժիմը  նպատակ ունեն   լեգիտիումություն ձեռք բերել  ներքին  և տարածաշրջանային առումով։

Սիոնիստական ռեժիմի հետ Բահրեյնի հարաբերությունների կարգավորման գործընթացում,հիմնական դերակատարը ԱՄՆ-ն է:Փաստորեն, ԱՄՆ-ի կառավարությունը այս սցենարը մշակել է սիոնիստական ​​ռեժիմի շահերից ելնելով, իսկ Ալե Խալիֆայի ռեժիմը իրականացրել է այն:Արեւմտյան Ասիայի հարցերով ավագ փորձագետ Մասուդ Ասադոլլահին համոզված  է, որ սիոնիստական ռեժիմի  հետ Բահրեյնի հարաբերությունների կարգավորումը «դարի գործարք» նախագծի արտաքին կողմն է, որը բացահայտվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով  2020 թվականի հունվարի 28-ին:«Դարի գործարք»-ի ներքին իմաստը  այն լիազորություններն են , որոնք ստանում է սիոնիստական ​​ռեժիմը աշխարհագրական և անվտանգության բնագավառներում , իսկ արտաքին կողմը  `այս ռեժիմին լեգիտիմություն շնորհելն է  արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով:

Իրականության մեջ  Բահրեյնը արաբական ամենաթույլ երկրներից մեկն է ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության դիտանկյունից:Բահրեյնը փոքր երկիր է արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում:Ալե Խալիֆան Բահրեյնի բնիկներ չեն  և  սաուդյան ծագում ունեն:Տնտեսական առումով  Բահրեյնը 2011թվականից իվեր անկում է ապրում  և այս երկրի տնտեսական դժվարությունները  աճ են գրանցել Ալե Խալիֆաի դեմ ժողովրդական բողոքների պատճառով:Անցյալ ապրիլին «Վիչ»ինստիտուտը կանխատեսել էր, որ Բահրեյնի բյուջեի բացը  2020-ին կհասնի 13,5 տոկոսի:Բացի այդ, Բահրեյնը, ինչպես արաբական  շատ երկրներ, չունի ուժեղ և համախմբված բանակ և ի վիճակի չէ սպառնալիքներից ինքնապաշտպանվել:

Այս իրավիճակից ելնելով է ,որ  Ալե Խալիֆայի ռեժիմը հյուրընկալում է ԱՄՆ-ի  ծովային հինգերորդ նավատորմին,որպեսզի վայելի ԱՄՆ-ի հովանավորությունը: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն ինչ-որ ձևով  դարձել է  Բահրեյնի խնամակալը և Ալե Խալիֆան  իր արտաքին քաղաքականությունը որոշելու  առումով անկախ չէ: Ուստի, սիոնիստական ​​ռեժիմի հետ Բահրեյնի հարաբերությունների կարգավորման կարևոր ուղերձը հենց   Բահրեյնի նկատմամբ ԱՄՆ-ի  խնամակալության մեջ է թաքնված:Պաղեստինի իսլամական ջիհադի շարժման տեղեկատվական գրասենյակի ղեկավար Դավուդ Շահաբը այս մասին ասել է.«Այս համաձայնագիրը ապացուցում է , Բահրեյնի նկատմամբ ԱՄՆ-ի խնամակալությունը և   Բահրեյնի թագավորը գտնվում է ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ»:

Սիոնիստական ​​ռեժիմի հետ Բահրեյնի համաձայնության հարցով կա երեք կարևոր կետեր:Առաջին կետն այն է, որ Դոնալդ Թրամփը, ինչպես Արաբական Միացյալ Էմիրությունների և սիոնիստական ​​ռեժիմի  համաձայնագիրը, մտադիր է  այս համաձայնագրերը չարաշահել ընտրություններում:ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան սույն թվականի նոյեմբերին, և Թրամփը ճնշման տակ է՝  ԱՄՆ-ում ռասիստական ​​բողոքների ,կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական դժվարությունների սաստկացման և կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում թույլ գործունեության պատճառով, և այժմվաշխարհում կորոնավիրուսով  վարակվածների և մահվան դեպքերի մեկ չորորդը ԱՄՆ-ից են: Արտաքին քաղաքականության ոլորտում ևս ձախողել է Թրամփի հակաիրանական առավելագույն ճնշումը,անօգուտ են եղել Չինաստանի հետ տնտեսական առճակատումները և Վաշինգտոնից հեռացել են նրա ավանդական դաշնակիցները: Ուստի սիոնիստական ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունները պաշտոնականացնելը ,որոնք գոյություն են ունեցել տասնամյակներ, նպատակաուղղված են  ընտրական շահագործմանը  և արտաքին քաղաքականության ձևավորմանը։

Երկրորդ կետը հետևյալն , որ Բահրեյնը փոքր երկիր է արևմտյան Ասիայում, որը  այս տարածաշրջանի որոշումներում որևէ տեղ ու դիրք չունի: Սիոնիստական ​​ռեժիմի հետ Բահրեյնի համաձայնությունը կարևորող հանգամանքը՝ Ալե Խալիֆայի ամբողջական կախվածությունն է Ալե Սաուդից:Ալե Սաուդը վախենում է սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների բացահայտումից ՝ իսլամական աշխարհում Սաուդյան Արաբիայի կրոնական և քաղաքական դիրքի  պատճառով, իսկ մյուս կողմից ՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից խիստ  ճնշման տակ է ՝ հարաբերությունները բացահայտելու  համար:Ուրեմն , Բահրեյնի համաձայնությունը սիոնիստական ​​ռեժիմի հետ անուղղակիորեն համարվում է,որպես Սաուդյան Արաբիայի համաձայնություն այս ռեժիմի հետ:Օկուպացված Երուսաղեմի եբրայական համալսարանի իսլամական և մերձավոր արևելքի  հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Իլի Ֆոդեն այս մասին գրել է.«Չնայած Բահրեյնը Մերձավոր Արևելքում  կամ նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության խորհրդում  գերտերություն չէ , սակայն Թել Ավիվի համար կարևոր է այդ երկրի հետ հաշտվողականության համաձայնագիր ստորագրելը,քանզի Բահրեյնը սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ և հիշյալ համաձայնագիրը կարող է Իսրայելի հետ Ռիադի անուղղակի հաշտվողականությունը համարվել»:

Երրորդ կետն հերևյալն է, որ Բահրեյնում, ի տարբերություն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ այլ երկրների  , քաղաքացիական շարժումն հզոր անցյալ ու պատմություն ունի:Ալ-Վեֆաղ իսլամական շարժումը, Իսլամական «Ամալ»հավաքականությունը, «փետրվարի 14»-ի կոալիցիան, «Ազատականների» շարժումը և «Իրավունք» շարժումը ,այն կարեւոր  քաղաքական խմբերն են, որոնք Բահրեյնում ժողովրդական մեծ դիրք են զբաղեցնում: Բացի այդ, Բահրեյնն ունի քաղաքական և կրոնական կարևոր առաջնորդներ, ինչպիսիք են՝ Շեյխ Իսա Ղասեմը, Շեյխ Ալի Սալմանը, Նաբիլ Ռաջաբը և Հասան Մաշիմը, որոնք ոչ միայն չեն վախենում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ պայքարելուց , այլ նույնիսկ ընդունել են բանտարկությունն ու աքսորը:Ուստի սիոնիստական ​​ռեժիմի հետ համաձայնությունը  ոչ միայն անվտանգություն չի ապահովելու  Ալե Խալիֆայի համար, այլև , Ալե-Խալիֆայի դեմ ուղղված ներքին սպառնալիքները ավելացնելու է:

Հարցը հետևյալն է, որ  արդյո՞ք Բահրեյնի կամ ԱՄԷ-ի համաձայնությունը սիոնիստական ​​ռեժիմի հետ,Պաղեստինի անվտանգության վրա ազդող  հետևանքներ կունենա: Չի թվում ,որ այս համաձայնությունը Պաղեստինի համար որևէ նոր հետևանք ունենա, քանի որ այդ երկրները նախկինում  ամեն տեսակի հարաբերություններ  են ունեցել սիոնիստական ​​ռեժիմի հետ, և այժմ նրանք միայն այդ հարաբերությունները բացահայտել են:Այս համաձայնությունը ինչ որ ձևով ձեռքբերում է Պաղեստինի համար, որովհետև, ինչպես 2018-ի նոյեմբերին  Լիբանանի «Հիզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն էր հայտնել  «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը վերջ կդնի  արաբական երկերեսանիությանը  և կհեռացնի դիմակը մունաֆեղների  ու կեղծավորների դեմքից»:Մյուս կողմից, Պաղեստինի ինքնավար վարչակազմն  այժմ եզրակացրել է  , որ սիոնիստական ​​ռեժիմի հետ հաշտվողականությունը  և բանակցությունը ոչ միայն որևէ առավելություն չի ունենալու   Պաղեստինի համար, այլ ավելի  ագրեսոր և օկուպանտ է դարձնելու այդ ռեժիմին:Եթե ​​պաղեստինյան խմբերը բանականությամբ և խելացի քայլերով առաջնորդվեն և  հանդես գան պաղեստինյան ազգային ինքնության շրջանակում, այդ համաձայնությունները  կարող են մեծացնել ԱՄԷ-ի , Բահրեյնի, և հատկապես սիոնիստական ​​ռեժիմի դեմ ուղղված սպառնալիքները: