Իսրայել-Բահրեյն համաձայնության ոլորտներն ու հետևանքները
Սիրոնիստական ռեժիմի և Արաբական միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնությունից 29 օր անց,Բահրեյնը ևս այդ ռեժիմի հետ հարաբերությունները պաշտոնականացրել է: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Թել Ավիվի հետ Մանամայի համաձայնության ոլորտներն ու հետևանքները:
Չնայած Բահրեյնը , ԱՄԷ-ից հետո հայտարարեց Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին,սակայն Ալե Խալիֆային կարելի է համարել այս գործընթացի առաջատարը:Բազմաթիվ զեկույցների համաձայն ՝ Ալե Խալիֆայի ռեժիմը 2011 թվականից ի վեր օգտագործել է իսրայելական ուժերը ՝ Բահրեյնում ցուցարարներին ճնշելու համար:Վերջին մեկ տարում Բահրեյնը արաբական յուրաքանչյուր երկրից առավել աշխատել է բացահայտել Իսրայելի հետ հարաբերությունները:
Բահրեյնի արտգործնախարար Խալեդ բին Ահմադ Ալե Խալիֆան ,2019-ի մայիսին պաշտպանեց Իսրայելի ռեժիմի հարձակումը Սիրիայի վրա և հայտարարեց.«Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվել»:Իսրայելի ռեժիմի ժամանակի կապի նախարար Այուբ Ղարան նույնպես Բահրեյնի արտգործնախարարի հայտարարությունը անվանեց Մանամայի պատմական աջակցությունը Թել Ավիվին:2019-ի հունիսի 25-ին և 26-ին Բահրեյնը տնտեսական նիստ գումարեց Մանամայում, համաձայն ԱՄՆ-ի «դարի գործարք» նախագծի: 2019-ի հունիսին Բահրեյնի արտգործնախարարը սխալ էր որակել պաղեստինցիների չմասնակցելը՝ Մանամայի գագաթնաժողովին:Խալեդ բին Ահմադը 2019-ի օգոստոսին նաև հովանավորելով Իսրայելի հարձակումները ընդդեմ ՝Սիրիայի, Լիբանանի և Իրաքի ,հայտարարել էր ,որ սիոնիստական ռեժիմի ագրեսիան «ինքնապաշտպանություն »է:Իր հայտարարության մեջ , նա վկայակոչել էր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը վերաբերում է օրինական պաշտպանությանը:Վաշինգտոնում Բահրեյնի դեսպանը արաբ երեք նախարարների թվում էր, ովքեր հունվարի 28-ին մասնակցեցին «Դարի գործարք» նախագծի ներկայացմանը:
Բահրեյնի դիվանագիտական գերատեսչի նմանօրինակ հայտարարություններ և մոտեցումներ վկայում էին Մանամայի և Թել Ավիվի միջև պաշտոնական հարաբերությունների առկայության մասին, սակայն այդ հարաբերությունները հրապարակվել են մեկ տարի ուշացումով:Բահրեյնի և սիոնիստական ռեժիմի վերաբերյալ կարևորը հետևյալն է, որ նրանք երկուսն էլ տառապում են լեգիտիմության ճգնաժամից:Ալե Խալիֆան լեգիտիմության ճգնաժամի դիմաց է կանգնած Բահրեյնում, իսկ սիոնիստական ռեժիմը `լեգիտիմության ճգնաժամի դիմաց է կանգնած արևմտյան Ասիայի տարածաշրջանում, քանի որ 72 տարի անց այն դեռևս պաշտոնապես ճանաչված չէ տարածաշրջանի շատ երկրների կողմից: Հետևաբար, հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնության գալով Ալե Խալիֆան և սիոնիստական ռեժիմը նպատակ ունեն լեգիտիումություն ձեռք բերել ներքին և տարածաշրջանային առումով։
Սիոնիստական ռեժիմի հետ Բահրեյնի հարաբերությունների կարգավորման գործընթացում,հիմնական դերակատարը ԱՄՆ-ն է:Փաստորեն, ԱՄՆ-ի կառավարությունը այս սցենարը մշակել է սիոնիստական ռեժիմի շահերից ելնելով, իսկ Ալե Խալիֆայի ռեժիմը իրականացրել է այն:Արեւմտյան Ասիայի հարցերով ավագ փորձագետ Մասուդ Ասադոլլահին համոզված է, որ սիոնիստական ռեժիմի հետ Բահրեյնի հարաբերությունների կարգավորումը «դարի գործարք» նախագծի արտաքին կողմն է, որը բացահայտվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով 2020 թվականի հունվարի 28-ին:«Դարի գործարք»-ի ներքին իմաստը այն լիազորություններն են , որոնք ստանում է սիոնիստական ռեժիմը աշխարհագրական և անվտանգության բնագավառներում , իսկ արտաքին կողմը `այս ռեժիմին լեգիտիմություն շնորհելն է արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով:
Իրականության մեջ Բահրեյնը արաբական ամենաթույլ երկրներից մեկն է ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության դիտանկյունից:Բահրեյնը փոքր երկիր է արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում:Ալե Խալիֆան Բահրեյնի բնիկներ չեն և սաուդյան ծագում ունեն:Տնտեսական առումով Բահրեյնը 2011թվականից իվեր անկում է ապրում և այս երկրի տնտեսական դժվարությունները աճ են գրանցել Ալե Խալիֆաի դեմ ժողովրդական բողոքների պատճառով:Անցյալ ապրիլին «Վիչ»ինստիտուտը կանխատեսել էր, որ Բահրեյնի բյուջեի բացը 2020-ին կհասնի 13,5 տոկոսի:Բացի այդ, Բահրեյնը, ինչպես արաբական շատ երկրներ, չունի ուժեղ և համախմբված բանակ և ի վիճակի չէ սպառնալիքներից ինքնապաշտպանվել:
Այս իրավիճակից ելնելով է ,որ Ալե Խալիֆայի ռեժիմը հյուրընկալում է ԱՄՆ-ի ծովային հինգերորդ նավատորմին,որպեսզի վայելի ԱՄՆ-ի հովանավորությունը: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն ինչ-որ ձևով դարձել է Բահրեյնի խնամակալը և Ալե Խալիֆան իր արտաքին քաղաքականությունը որոշելու առումով անկախ չէ: Ուստի, սիոնիստական ռեժիմի հետ Բահրեյնի հարաբերությունների կարգավորման կարևոր ուղերձը հենց Բահրեյնի նկատմամբ ԱՄՆ-ի խնամակալության մեջ է թաքնված:Պաղեստինի իսլամական ջիհադի շարժման տեղեկատվական գրասենյակի ղեկավար Դավուդ Շահաբը այս մասին ասել է.«Այս համաձայնագիրը ապացուցում է , Բահրեյնի նկատմամբ ԱՄՆ-ի խնամակալությունը և Բահրեյնի թագավորը գտնվում է ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ»:
Սիոնիստական ռեժիմի հետ Բահրեյնի համաձայնության հարցով կա երեք կարևոր կետեր:Առաջին կետն այն է, որ Դոնալդ Թրամփը, ինչպես Արաբական Միացյալ Էմիրությունների և սիոնիստական ռեժիմի համաձայնագիրը, մտադիր է այս համաձայնագրերը չարաշահել ընտրություններում:ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան սույն թվականի նոյեմբերին, և Թրամփը ճնշման տակ է՝ ԱՄՆ-ում ռասիստական բողոքների ,կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական դժվարությունների սաստկացման և կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում թույլ գործունեության պատճառով, և այժմվաշխարհում կորոնավիրուսով վարակվածների և մահվան դեպքերի մեկ չորորդը ԱՄՆ-ից են: Արտաքին քաղաքականության ոլորտում ևս ձախողել է Թրամփի հակաիրանական առավելագույն ճնշումը,անօգուտ են եղել Չինաստանի հետ տնտեսական առճակատումները և Վաշինգտոնից հեռացել են նրա ավանդական դաշնակիցները: Ուստի սիոնիստական ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունները պաշտոնականացնելը ,որոնք գոյություն են ունեցել տասնամյակներ, նպատակաուղղված են ընտրական շահագործմանը և արտաքին քաղաքականության ձևավորմանը։
Երկրորդ կետը հետևյալն , որ Բահրեյնը փոքր երկիր է արևմտյան Ասիայում, որը այս տարածաշրջանի որոշումներում որևէ տեղ ու դիրք չունի: Սիոնիստական ռեժիմի հետ Բահրեյնի համաձայնությունը կարևորող հանգամանքը՝ Ալե Խալիֆայի ամբողջական կախվածությունն է Ալե Սաուդից:Ալե Սաուդը վախենում է սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների բացահայտումից ՝ իսլամական աշխարհում Սաուդյան Արաբիայի կրոնական և քաղաքական դիրքի պատճառով, իսկ մյուս կողմից ՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից խիստ ճնշման տակ է ՝ հարաբերությունները բացահայտելու համար:Ուրեմն , Բահրեյնի համաձայնությունը սիոնիստական ռեժիմի հետ անուղղակիորեն համարվում է,որպես Սաուդյան Արաբիայի համաձայնություն այս ռեժիմի հետ:Օկուպացված Երուսաղեմի եբրայական համալսարանի իսլամական և մերձավոր արևելքի հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Իլի Ֆոդեն այս մասին գրել է.«Չնայած Բահրեյնը Մերձավոր Արևելքում կամ նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության խորհրդում գերտերություն չէ , սակայն Թել Ավիվի համար կարևոր է այդ երկրի հետ հաշտվողականության համաձայնագիր ստորագրելը,քանզի Բահրեյնը սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ և հիշյալ համաձայնագիրը կարող է Իսրայելի հետ Ռիադի անուղղակի հաշտվողականությունը համարվել»:
Երրորդ կետն հերևյալն է, որ Բահրեյնում, ի տարբերություն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ այլ երկրների , քաղաքացիական շարժումն հզոր անցյալ ու պատմություն ունի:Ալ-Վեֆաղ իսլամական շարժումը, Իսլամական «Ամալ»հավաքականությունը, «փետրվարի 14»-ի կոալիցիան, «Ազատականների» շարժումը և «Իրավունք» շարժումը ,այն կարեւոր քաղաքական խմբերն են, որոնք Բահրեյնում ժողովրդական մեծ դիրք են զբաղեցնում: Բացի այդ, Բահրեյնն ունի քաղաքական և կրոնական կարևոր առաջնորդներ, ինչպիսիք են՝ Շեյխ Իսա Ղասեմը, Շեյխ Ալի Սալմանը, Նաբիլ Ռաջաբը և Հասան Մաշիմը, որոնք ոչ միայն չեն վախենում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ պայքարելուց , այլ նույնիսկ ընդունել են բանտարկությունն ու աքսորը:Ուստի սիոնիստական ռեժիմի հետ համաձայնությունը ոչ միայն անվտանգություն չի ապահովելու Ալե Խալիֆայի համար, այլև , Ալե-Խալիֆայի դեմ ուղղված ներքին սպառնալիքները ավելացնելու է:
Հարցը հետևյալն է, որ արդյո՞ք Բահրեյնի կամ ԱՄԷ-ի համաձայնությունը սիոնիստական ռեժիմի հետ,Պաղեստինի անվտանգության վրա ազդող հետևանքներ կունենա: Չի թվում ,որ այս համաձայնությունը Պաղեստինի համար որևէ նոր հետևանք ունենա, քանի որ այդ երկրները նախկինում ամեն տեսակի հարաբերություններ են ունեցել սիոնիստական ռեժիմի հետ, և այժմ նրանք միայն այդ հարաբերությունները բացահայտել են:Այս համաձայնությունը ինչ որ ձևով ձեռքբերում է Պաղեստինի համար, որովհետև, ինչպես 2018-ի նոյեմբերին Լիբանանի «Հիզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն էր հայտնել «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը վերջ կդնի արաբական երկերեսանիությանը և կհեռացնի դիմակը մունաֆեղների ու կեղծավորների դեմքից»:Մյուս կողմից, Պաղեստինի ինքնավար վարչակազմն այժմ եզրակացրել է , որ սիոնիստական ռեժիմի հետ հաշտվողականությունը և բանակցությունը ոչ միայն որևէ առավելություն չի ունենալու Պաղեստինի համար, այլ ավելի ագրեսոր և օկուպանտ է դարձնելու այդ ռեժիմին:Եթե պաղեստինյան խմբերը բանականությամբ և խելացի քայլերով առաջնորդվեն և հանդես գան պաղեստինյան ազգային ինքնության շրջանակում, այդ համաձայնությունները կարող են մեծացնել ԱՄԷ-ի , Բահրեյնի, և հատկապես սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված սպառնալիքները: