Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ (10)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում են հաղորդաշարի վերջին թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք «Հորմուզի խաղաղության նախագծի» մասին: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Հորմուզի նեղուցի անվտանգության համար նախատեսված Իրանի ռազմավարական ծրագրերին և «Հորմուզի խաղաղության նախագծի» իրագործմանը:
Հորմուզի նեղուցի անվտանգության հարցում Իրանի ռազմավարությունը հիմնված է տարածաշրջանից ԱՄՆ-ի ու արտատարածաշրջանային ուժերի դուրս գալու անհրաժեշտության վրա: Փաստորեն «Հորմուզի խաղաղության նախագծի» մեկնարկը կարող է սկիզբ հանդիսանալ Պարիսց Ծոցի տարածաշրջանից արտատարածաշրջանային երկրների արտաքսման համար: Որպես Իրանի պաշտոնական դիրքորոշում Հորմուզի խաղաղության հարցը 1398թ.(2019 թ.) արծարծվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից: ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում նախագահ Ռոհանին հայտարարեց.«Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի գլխավորությամբ ցանկացած անվան տակ ցանկացած կոալիցիայի ձևավորումը տարածաշրջանի խնդիրներին միջամտելու բացահայտ նմուշ է: Ծովագնացությունը անվտանգ դարձնելու մոտեցումը հակասում է ազատ ծովագնացության ու ծովագնացության զարգացման իրավունքներին, ավելի է սրում անհանդարտությունները և վտանգում է տարածաշրջանի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը: Տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել ոչ թե զենքով ու ԱՄՆ-ի զինված ուժերի միջամտությամբ, այլ տարածաշրջանից վերջիններից հեռացմամբ: 18 տարի անց ԱՄՆ-ն չի կարողացել նվազեցնել ահաբեկչական քայլերիը, սակայն ԻԻՀ-ն տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների օգնությամբ կարողացավ վերջ տալ ԻԼԻՊ-ի սադրիչ քայլերին։
Նույնպես խոսքն ուղղելով տարածաշրջանի արաբական երկրների ղեկավարներին, Իրանի նախագահը հավելել է.«Անվտանգությունը հնարավոր չէ գնել կամ էլ ապահովել արտատարածաշրջանային երկրների միջոցով: Մեր հարևանների խաղաղություն ու անվտանգությունը մեր խաղաղությունն ու անվտանգությունն է: ԱՄՆ-ն մեր հարևանը չէ: ԻԻՀ-ն է, որ ձեր հարևանն է և վաղուց իվեր մեզ սովորեցրել են, որ նախ հարևանը և ապա տունը: Դեպքի օրը մենք ու դուք միայնակ ենք մնալու: Մենք իրար հետ հարևաններ ենք, ոչ թե ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ն ոչ մի երկրի իրավապաշտպանն ու խնամակալը չէ: Ոչ մի պետություն իր լիազորությունները չի հանձնում ուրիշի և ուրիշին իրեն խնամակալ չի դարձնում: Եթե Եմենի պատերազմի հրդեհի բոցերը մինչև Հիջազ տարածվում են, պետք է գտնել ու պատժել կրակ վառողին և ոչ թե մեղադրել անմեղներին ու քինախնդրությամբ լցվել նրանց նկատմամբ: Արաբական թերակղզում խաղաղության, Պարսից Ծոցի անվտանգության և Արևմտյան Ասիայի կայունության ելքը պետք է որոնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և ոչ թե տարածքից դուրս: Տարածաշրջանի խնդիրները ավելի մեծ ու կարևոր են նրանից, որ ԱՄՆ-ն կարողանա լուծել դրանք: Այն պետությունը, որ չի կարողացել լուծել Աֆղանստանի, Իրաքի ու Սիրիայի խնդիրները և Թալիբանի ու ԻԼԻՊ-ի ծայրահեղականությունների պատճառ է դարձել, երբեք չի կարող լուծել ավելի բարդ խնդիրներ»:
1990-ական թվականներին այսինքն Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ավարտից առայսօր Իրանի մոտեցումը հիմնված է ներտարածաշրջանային երկխոսությունների վրա և այս ուղղությամբ Իրանը ձգտում է հայտնաբերել ու զարգացնել ընդհանուր նորմերը և առաջացնել քաղաքական, տնտեսական կոնվերգենցիայի ու անվտանգության համագործակցություններին համապատասխան մշակութային-հասարակական կարգ: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման նպատակով որպես առաջարկ արծարծվել է այս խնդիրը: Իրանը հակադրվել է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը և ցանկանում է տարածաշրջանի անվտանգությունը ապահովել ափամերձ երկրների համագործակցությամբ: Արտասահմանում դիվանագիտական հարցը ընդունված սկզբունք ու միջազգային նորմ է, որը համահունչ է Հորմուզի նեղուցի սկզբունքներին: Դիվանագիտությունը արտերկրում նշանակում է, որ կողմերը բանակցությունների ընթացքում միմյանց հավանությանն արժանացած ելքերով հնարավորինս նվազեցնեն ու իվերջո լուծեն առկա դժվարությունները:
Հորմուզի խաղաղության նախաձեռնության արդյունավետության համար բարձր մակարդակներում պետք է նվազեցվեն Իրանի ու տարածաշրջանի երկրների այդ թվում Սաուդյան Արաբիայի հետ լարվածությունները: Լարվածությունների վերացումը համոզիչ քաղաքականություն է: Այս քաղաքականությունը հիմնված է համագործակցության տրամաբանության, փոխադարձ կապվածության ու քաղաքական գործընթացների վրա: Հիշյալ քաղաքականություններից կարող ենք նշել դիվանագիտությունը, պայմանագրերը, բանակցությունները, սակարկությունները, հաշտությունը, տնտեսական համագործակցությունը և միջազգային նորմերով ընդունված մրցակցությունները, որ արտաքին քաղաքականության կենտրոնում է դնում համակեցության, ինտեգրման ու համագործակցության սկզբունքը: Տարածաշրջանի ներկա պայմաններում Իրանի ու Պարսից Ծոցի տարածաշրջանի երկրների հարաբերություններից ու Հորմուզի նեղուցից լարվածությունները վերացնելը իրականում առանց ուժի կիրառման ու խաղաղ ճանապարհով Իրանի ու արաբական որոշ երկրների միջև առկա լարվածությունների, հակամարատությունների ու տարաձայնությունների մեղմացման գործընթաց է:
Իրանի կառավարությունը շարունակ ցանկացել է վերականգնել Պարսից Ծոցի հարավային ափամերձ երկրների հատկապես Սաուդյան Արաբիայի հետ երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հարգանքի շրջանակներում իրավիճակի փոփոխությունը օգտակար է գնահատել: Որպես օրինակ Իրանն ու Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ու իսլամական աշխարհում իրենց դիրքի բերումով չեն կարող մնալ լարվածությունների մեջ և այս պայմանները գործում են իվնաս երկու երկրների: Տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական դեպքերը, որ հանգեցնում են սխալ այդ թվում անվտանգության ու սպառնալի ենթադրությունների, Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև թշնամության ձևավորման պատճառ են դարձել: Հետևաբար Երկու երկրների միջև լարվածության նվազեցման համար նախ պետք է սկսել արմատից այսինքն լուծել տարածաշրջանային հակամարտությունները: Թվում է թե Հորմուզի խաղաղության նախաձեռնությունը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության ու կառուցվածքային կոնվերգենցիայի սկիզբը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական և դիվանագիտական հարաբերությունների խզման հետևանքով ոչ մի երկիր պատրաստ չէ առաջին քայլը անել այս բանակցությունները սկսելու համար: Թվում է, որ այս բանակցությունների ձևավորման համար որոշ երկրների կարողությունների օգտագործումը կարող է օգտակար հանդիսանալ: Այս տեսակետից Օմանը կարող է ամենակարևոր ու ամենավստահելի երկիրը լինել Իրանի ու Սաուդյան Արաբիայի համար: Ոմանք համոզված են, որ Օմանը Եմենի դեմ պատերազմում չի մասնակցել Սաուդյան Արաբիայի կոալիցիային, որպեսզի այս ճգնաժամում կարողանա կատարել միջնորդի դերը: Հետևաբար Օմանը կարող է դրական դերակատարություն ունենալ Եմենի պատերազմում հակամարտող կողմերի միջև: Այսպես էլ Օմանը կարող է միջնորդել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների հարցում:
Օմանը հատկապես կարող է դերակատար լինել Հորմուզի նեղուցում լարվածությունների նվազեցման մեջ: Հատկապես որ այս երկիրը Հորմուզի նեղուցում Իրանի հետ ընդհանուր սահման ունի և այս կետում երկու երկրների հեռավորությունը միմյանցից 37 կմ. է: Հորմուզի նեղուցի գեոպոլիտիկական կարևորությունը պատճառ է դարձել, որպեսզի երկու երկրները հնուց իվեր համագործացեն ծովային տրանսպորտի անվտանգության համար: Մյուս կողմից, Իրանի և Օմանի խաչմերուկը Հնդկական օվկիանոսում և տաս աստիճանի ուղեծրից հետո կոչվում է համաշխարհային առևտրի ոսկե եռանկյուն: Այս առումով տարածաշրջանում Իրանի և Օմանի անվտանգության ու տնտեսական համագործակցությունները կողմերի համար տնտեսական ու տնտեսական անվտանգության հարմար առիթ են ստեղծում: Մասնավորապես, ամենօրյա գլոբալ էներգիայի ծավալի մեծ մասը ուղևորվում է նպատակակետ՝ հատելով Իրանի և Օմանի ծովային սահմանները:
Իրանը շարունակ առանցքային դերակատարություն է ունեցել Պարսից Ծոցի անվտանգության մեջ և Հորմուզի խաղաղության նախագիծը հարմար առիթ է տարածաշրջանի երկրների համար վերանայել սխալ քաղաքականությունները և ազատվել ԱՄՆ-ի ու արևմուտքի կախվածությունից: Ընդհանուր առմամբ, Հորմուզի խաղաղության նախաձեռնությունը սկզբունքորեն մերձեցման համապարփակ ծրագիր է, բայց այս ծրագրի մանրամասների հիմնական կետը և Հորմուզի նեղուցում և ամբողջ տարածաշրջանում անվտանգության ոլորտում համագործակցության ձեռքբերումն է, որն առաջին հերթին կախված է բրոքերային և կառուցվածքային մակարդակներում կողմերի կամքից: Հորմուզի խաղաղության նախաձեռնության տարբեր կողմերի քննարկման և տարածաշրջանի արաբական երկրների կողմից ողջունվելու դեպքում կարող է սկսվել համագործակցություններից ու հասնել կոնվերգենցիայի փուլի: Այդուհանդերձ այն ինչ մեզ ուսուցանում է տարածաշրջանում քաղաքականության տարբեր մակարդակները տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման համար պետք է ազատվել արտատարածաշրջանային երկրների ազդեցությունից: Առավել կարևոր հարցն այն է, որ երկրները համաշխարհային հայացքի տեր լինեն և անտեսեն չնչին տարաձայնությունները և այն էլ այն դեպքում, երբ մեծ ուժերի ներկայության, ահաբեկչության ու առկա հակամարտությունների պատճառով Հարավ-արևմտյան Ասիայում մերձեցման հավանականությունը շատ դժվար է: 2018թ. Մոսկվայում Վալդայի համաժողովում ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատելով Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի լարվածությունը առաջացնող քաղաքականությունները, ասել է.«ԱՄՆ-ն ձգտում է մեկուսացնել Իրանին ու ստիպել հանձնվել ԱՄՆ-ին: Պետք է ուշադրության արժանացնել Պարսից Ծոցում անվտանգության առաջացման համար Իրանի նախաձեռնությունը»: Քննադատելով Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քաղաքականությունները Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն Արեւմտյան Ասիան վերածել է իր անխոհեմ գործողությունների լաբորատորիայի, որը պետք է դադարեցվի: