Առողջապահական հանդես (23․Աչքի հիվանդություններ Ա մաս)
Երբ խոսքը վերաբերում է աչքի հիվանդություններին, մարդկանց մեծ մասը իրենց աչքերը փակում են այս փաստի վրա:Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամերիկացիների գրեթե կեսին ավելի շատ մտահոգում է տեսողության կորուստը, քան հիշողության կորուստը կամ քայլելու և լսելու անկարողությունը: Այնուամենայնիվ, նրանց գրեթե 30% -ը նշել է, որ իրենց աչքի քննության համար չեն դիմում բժշկի: Առողջապահական հանդես հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք ամենատարածված աչքի հիվանդություններին։ Ընկերակցեք մեզ։
Եղջերաթաղանթը, բիբը, ոսպնյակը, ցանցաթաղանթը, մակուլան, տեսողական նյարդը և թաղանթը աչքի հիմնական բաղադրամասերն են:
Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթն է,որը սպիտակ անթափանց հյուսվածք է,և աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։ Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։ Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ դա բիբն է։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում:Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով։
Աչքի հիվանդությունների տարբեր տեսակներ կան, որոնց մենք չեն անդրադառնալու այս հաղորդման ընթացքում և միայն կխոսենք այդ հիվանդություններից ամենատարածվածների մասին:
Գլաուկոման (glaucoma) աչքի հիվանդություններից է, որն առաջանում է ներակնային բարձր ճնշման հետևանքով: Ներակնային ճնշման բարձրացումը ազդում է տեսողական նյարդերի վրա և կարող է առաջացնել տեսողության կորուստ:
Գլաուկոման բաժանվում է բաց և փակ տեսակների:
Բաց անկյուն գլաուկոման ամենատարածված տեսակն է, սովորաբար առանց ցավ է և փակ անկյուն գլաուկոման հաճախ տեղի է ունենում հանկարծակի և ուղեկցվում է աչքի ցավով և կարմրությամբ: Վաղ փուլերում գլաուկոման հաճախ ախտանիշներ չունի: Բայց ժամանակի ընթացքում դա ազդում է տեսողության վրա և մշտական վնաս է հասցնում: Գլաուկոման կարելի է կրճատել կամ դադարեցնել աչքի կաթիլներով, լազերային բուժմամբ կամ վիրահատությամբ: Այս հիվանդության վաղ հայտնաբերումը կարևոր է: Գլաուկոմա ունեցող մարդկանց ընտանեկան անցյալը, տարեցները և աֆրոամերիկացիները հիվանդության ռիսկի տակ են և պետք է քննվեն մասնագետի կողմից:
Աչքի ամենատարածված հիվանդությունը կատարակտն է: Կատարակտը աչքի ոսպնյակի մթագնում է, որը բերում է տեսողության սրության անկման։ Այն սովորաբար զարգանում է ժամանակի ընթացքում և կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքը։ Ախտանիշները կարող են ներառել գույների մթագնումը, պղտորված տեսողությունը, լույսի մոտ լուսավոր երիզի առկայությունը, վառ լույսից խուսափումը, մթնշաղային տեսողության վատացումը։
Տարիքի բարձրացման հետեւանքով առաջացած կատարակտը կանխարգելելի չէ, բայց հնարավոր է բուժել վիրաբուժական միջամտությամբ: Այս հիվանդության ամենակարևոր ախտանիշներից մեկը ընդհանրապես երկու աչքերի տեսողության աստիճանական կորուստն է: Կատարակտը միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում կուրության կարևոր պատճառներից մեկն է: Կատարակտը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Ինչպես օրինակ բնածին կատարակտը այս հիվանդության տեսակներից մեկն է: Դրա ամենակարևոր պատճառը մոր հղիության ընթացքում կարմրախտով վարակվելն է: Վնասվածք կամ հարված ստանալը, տոքսիններ, կրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը, ծխելը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, թերսնուցումը, որոշակի ստերոիդների օգտագործումը և ժառանգականությունը գործոններ են, որոնք առաջացնում են այս հիվանդությունը: Երիտասարդ մարդկանց շրջանում վնասվածքները կատարակտի առաջացման ամենատարածված պատճառն են: Այս բարդությունը կարելի է բուժել վիրաբուժական միջամտությամբ: Աշխատավայրում ակնոցներ կրելը և արևային ակնոցները և հարվածների դեմ հոգ տանելը, կարող են արդյունավետ լինել այս հիվանդությունը կանխելու համար:
Ստրաբիզմը (Strabismus) կամ շլությունը աչքի մյուս տեսակի տարածված հիվանդություններից է: Այս հիվանդության դեպքում աչքերի միջեւ չկա հավասարակշռություն և համակարգում, արդյունքում, աչքերը նայում են տարբեր ուղղություններով և միաժամանակ չեն կենտրոնանում մեկ կետի վրա: Աչքերի շուրջ մկանների միջև խանգարումը առաջացնում է այս հիվանդությունը: Այս հիվանդությունը կարող է առաջանալ այնպիսի գործոններից, ինչպիսիք են ուղեղային կաթվածը, աչքի զանգվածները, աչքի գնդիկի կոտրվածքները, վահանագեղձի կողմից առաջացած աչքի հիվանդությունը և այլն: Շատ դեպքերում երեխաների մոտ ստրաբիզմի պատճառը անհայտ է: Մարդկանց մեծ մասը բողոքում է աչքերի շեղումից: Ստրաբիզմի բուժման անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տեսողության վրա: Այս հիվանդության բուժումը ներառում է ակնոց դնելը և վիրահատությունը: Երեխաների աչքի քննությունը կարող է կանխել այս հիվանդությունը:
Ամբլիոպիան( կամ ծույլ աչք ), որն առաջանում է մարդկանց մոտ 3% -ի մոտ, ամբլիոպիան ախտաբանական վիճակ է, որի ժամանակ աչքը և ուղեղը չեն համագործակցում միմյանց հետ։ Արդյունքում այն բերում է տեսողության նվազման այն աչքում, որը սովորաբար նորմալ է թվում[։ Սա երեխաների և երիտասարդների շրջանում մեկ աչքում տեսողության իջեցման ամենահաճախակի պատճառն է։Ամբլիոպիայի պատճառ կարող է լինել ցանկացած պայման, որը վաղ մանկությունում խանգարում է տեսողության ֆոկուսավորմանը։ Այն կարող է լինել տեսողության վատ շտկման,աստիգմատիզմի դեպքում, երբ ֆոկուսացումը դժվարացած է, մեկ աչքն ավելի կարճատես է կամ հեռատես քան մյուսը և ոսպնյակի պղտորման առկայության դեպքում։ Հիմնական պատճառի բուժման դեպքում տեսողությունն անմիջապես չի վերականգնվում, քանի որ առաջացման մեխանիզմում ներգրավված է նաև ուղեղը։ Ամբլիոպիան կարող է դժվար հայտնաբերվել, այդ պատճառով խորհուրդ է տրվում տեսողության ստուգում չորսից հինգ տարեկան երեխաների շրջանում։
Աչքի շեղումը կամ պարզ տեսողության բացակայությունը պայմանավորված են այնպիսի գործոններով, ինչպիսիք են կատարակտը, եղջերաթաղանթի անթափանցիկությունը կամ կոպերի անկումը:
Աչքի ծուլությունը սովորաբար տեղի է ունենում 6 տարեկանից ցածր տարիքում: Երեխան կարող է բողոքել թույլ տեսողության, աչքի հոգնածության կամ գլխացավի մասին: Բայց շատ դեպքերում որ երեխան չի բողոքում, դա կարող է հանգել ծույլ աչքի հիվանդության։ Ախտանիշները կարող են լինել աչքի շեղումներ և կատարակտի ու եղջերաթաղանթի անթափանցիկության տեսողությունը: Բայց երբ աչքի ծուլությունն առաջանում է բեկման սխալի պատճառով,դա դժվար է ախտորոշել, քանի որ երեխաները հեշտությամբ տեսնում են մյուս աչքով : Այդ պատճառով ծնողները և ուսուցիչները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երեխաների տեսողությանը:
Աչքերի ծուլությունը հեշտությամբ բուժվում են ժամանակին ախտորոշման դեպքում: Աչքերի ծուլության բուժումը սովորաբար լինում է առողջ աչքը փակելով և ուղեղին ստիպել տեսնելու ծույլ աչքով: Բուժումը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Այն դեպքերում, երբ ծուլությունը պայմանավորված է բեկման սխալներով, ակնոցները կամ ոսպնյակները կարող են օգնել աչքերի ծուլության բուժմանը: Աչքերի շեղումներից առաջացած ծուլության դեպքերում աչքերը կարելի է բուժել վիրահատությամբ և շեղումների շտկմամբ:
Եթե աչքի ծուլությունը վաղ տարիքում չբուժվի, 10 տարի անց շատ դեպքերում բուժում չի անցնի և կարող է հանգեցնել մեկ աչքի տեսողության լուրջ կորստի:
Կուրությունը և թույլ տեսողությունը աչքի այլ տարածված հիվանդություններից են:
Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են ջրծաղիկը, շաքարախտը, MS-ը, արյան բարձր ճնշումը և այլն,ազդելով աչքի բջիջների կամ աչքի ոսպնյակի վրա առաջացնում են տեսողության նվազում կամ ամբողջական կուրություն: Դիաբետ հիվանդությունը, որն առաջանում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետևանքով, կարող է կուրության և թույլ տեսողության պատճառ դառնալ: Այս հիվանդության ռիսկերը կարող են կրճատվել վերահսկելով արյան ճնշումը, արյան շաքարը և արյան լիպիդները: Դիաբետով որոշ հիվանդներ չեն դիմում մասնագետի՝ աչքի քննության համար, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել աչքերին: