Ճգնաժամ համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125770-Ճգնաժամ_համաշխարհային_զբոսաշրջության_արդյունաբերության_ոլորտում
Ճգնաժամերն աշխարհում ֆինանսական, մարդկային և հոգեբանական վնասների մեծ մասն են կազմում,ուստի ճգնաժամերի վերահսկողությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում և դրա դերը զբոսաշրջության մեջ ,որպես առաջընթաց արձանագրող արդյունաբերություն մեծ ուշադրության կարիք ունի:Երկու հաղորդումների ընթացքում կանդրադառնանք զբոսաշրջության արդյունաբերության կրիտիկական իրավիճակին և առկա իրավիճակից դուրս գալու միջոցներին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 05:53 Asia/Tehran
  • Ճգնաժամ համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում

Ճգնաժամերն աշխարհում ֆինանսական, մարդկային և հոգեբանական վնասների մեծ մասն են կազմում,ուստի ճգնաժամերի վերահսկողությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում և դրա դերը զբոսաշրջության մեջ ,որպես առաջընթաց արձանագրող արդյունաբերություն մեծ ուշադրության կարիք ունի:Երկու հաղորդումների ընթացքում կանդրադառնանք զբոսաշրջության արդյունաբերության կրիտիկական իրավիճակին և առկա իրավիճակից դուրս գալու միջոցներին :

Մարդը սոցիալական էակ է և արարչագործության սկզբից և եթ պահպանել է այդ յուրահատկությունը: Սոցիալական լինելը հանգեցրել է հաղորդակցության ձևավորմանը, և հաղորդակցության միջոցով բոլորի համար հնարավոր է դարձել  ավելի լավ կյանքն ու զարգացումը:Զբոսաշրջությունը սոցիալական և մարդկային հաղորդակցման օրինակներից մեկն է:Մարդը կարոտ է շրջել և ուսումնասիրել այս աշխարհում: Աշխարհում շրջելով և այն տեսնելով ,ավելի լավ է հայտնաբերում իրեն, և բացահայտում այս մեծ աշխարհի գաղտնիքներն ու ճշմարտությունները: Զբոսաշրջության հասկացությունների ըմբռնումն նպաստում  է կառավարություններին և ժողովուրդներին  ընդլայնել իրենց հարաբերությունների շրջանակը այլ ազգերի  և կառավարությունների հետ `միևնույն ժամանակ գտնելով հարստություն և եկամուտներ ապահովելու իդեալական միջոցները:Զբոսաշրջության հասկացությունների մանրազննին և խորը ուսումնասիրությունը և զբոսաշրջության տեսակների, զբոսաշրջության արդյունաբերության հասկացությունների և հարակից այլ թեմաների քննարկումը ,ապացուցում  են թե երկրում ինչ հնարավորություններ կան զբոսաշրջիկներին գրավելու համար և ինչպե՞ս կարելի է դրանք օգտագործել եկամուտ ապահովելու  և այլ ազգերի հետ հարաբերություններ զարգացնելու նպատակներին հասնելու համար:

Բայց կա մի դառը իրողություն, որ ամբողջ աշխարհում Covid-19 պանդեմիայի պատճառով միանգամայն դադարեցին , ճանապարհորդության բոլոր ծրագրերն ու պլանավորումը և կարանտինը ստիպեց բոլոր մարդկանց  մնալ տանը:Քանի որ Կորոնավիրուսի ճգնաժամի ավարտման հարցով  խոստումնալից հեռանկար չկա։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն իր վերջին ուսումնասիրության ընթացքում քննարկել է Կորոնավիրուսի ճգնաժամում զբոսաշրջությանը հասած  տնտեսական վնասները ՝ պարզելու համար, թե յուրաքանչյուր տարածաշրջան ինչքանով է տուժել կորոնավիրուսից: Զեկույցի համաձայն, ամենաշատը տուժել են Ասիան և Ովկիանիան և կորոնավիրուսային ճգնաժամի շրջանում 50 տոկոսով նվազել են ուղևորությունները այդ տարածքներ: Ասիայից և Օվկիանիայից հետո ,եվրոպացիները դեմ հանդիման կանգնեցին Կորոնավիրուսի ճգնաժամից առաջացած զբոսաշրջության վնասների դիմաց և Մերձավոր արևելքը, ԱՄՆ-ը և Աֆրիկան հաջորդ հորիզոնականներում են:

 

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառված սահմանափակությունների հետևանքով ,աշխարհում զբոսաշրջիկների թիվը 300 միլիոնով նվազել է և միջազգային զբոսաշրջությունը տուժել է 320 միլիարդ դոլարով, այսինքն երեք անգամ ավելի շատ ,քան կորցրել էր 2009-ին համաշխարհային տնտեսության ճգնաժամի ընթացքում: ՄԱԿ-ի տվյալները ապացուցում են ,որ համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերությունը կորոնավիրուսի համաճարակի և ճանապարհորդությունների ամբողջական դադարեցման պատճառով կորցրել է ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO)-ն այս մասին հայտարարել է մի զեկույցի ընթացքում և հայտնել.«Այս առումով ամենաշատը տուժել է Ասիա-Պասիֆիկ տարածաշրջանը ՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին կորցնելով իր զբոսաշրջիկների 60 տոկոսը:Ապա Եվրոպան ամենաշատն է  տուժել և 58 տոկոսով ավելի քիչ մուտք է արձանագրել : Այս ժամանակահատվածում ,Մերձավոր արևելքը կորցրել է զբոսաշրջիկների 51 տոկոսը, իսկ ԱՄՆ-ի ու Աֆրիկայի մայրցամաքամասը կորցրել են իրենց զբոսաշրջիկների 47 տոկոսը»:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զորաբ Պոլոլիկա Շույլին ասել է.«Զբոսաշրջիկների թվային անկումը սպառնալիք է միլիոնավոր մարդկանց գոյապրուստի համար ,իմասնավորի զարգացող երկրներում:Վերջին տվյալների համաձայն, անհրաժեշտ է ,որ աշխարհում անվտանգ պայմաններ ստեղծվելով ,անհապաղ սկսվի զբոսաշրջությունը: Զբոսաշրջության համաշխրհային կազմակերպությունը ժամանակին երեք հավանական սցենարներ էր ներկայացրել աշխարհում զբոսաշրջության իրավիճակի  համար, ՛ըստ որոնց՝ և նկատի առնելով ամբողջ աշխարհում  ճանապարհորդության դադարեցման  տևողությունից,ընթացիկ տարում կնվազի զբոսաշրջիկների հոսքը 58,70 կամ 78 տոկոսներով: 

Նման մտահոգիչ տվյալներից բացի ,ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովում զգուշացվել է,որ կորոնավիրուսի պանդեմիան 1.2-ից մինչև 3.3 տրիլիոն դոլար հարվածելու է զբոսաշրջությանը:

Աշխարհում զբոսաշրջության վայրեջք արձանագրող ընթացքը դադարեց հունիսին , երբ վերաբացվեցին որոշ երկրների սահմանները: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալները ապացուցում են ,որ զբոսաշրջության ուղիների 40 տոկոսը ներկայումս դյուրին են դարձրել   կորոնավիրուսին առնչվող սահմանափակությունները ,սակայն 53 տոկոսը դեռ իրենց սահմանները փակ են պահում զբոսաշրջիկների համար:

 

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանները փակելը և ժողովրդին կարանտինի ենթարկելով ,զբոսաշրջության ոլորտի  շատ ընկերություններ  սնանկացել են:  Քամ Քեյնը այդ մասին մի զեկույցում ,որը հրատարակվել է «Foreign Policy»կայքէջում ,գրել է.«Շատ երկրների եկամուտները կախված են օտարերկրյա զբոսաշրջիկներից:Ճամփորդությունները դադարելով ,դադարել են այդ երկրների եկամուտները և  նույնիսկ  խոշոր տնտեսություն ունեցող երկրների եկամուտները կտրուկ նվազել են»:

Համաշխարհային տուրիստական ​​խորհրդի (WTTC)-ի տվյալների  համաձայն, որը ճանաչված  է ,որպես միջազգային զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչ ,2018-ին ճանապարհորդությունը համաշխարհային տնտեսության մեջ շրջանառել  է 8 տրիլիոն 800 միլիարդ դոլար, որը առանձին վերցրած կազմում է տնտեսական գործունեությունից ստացված ընդհանուր եկամտի 10.4 տոկոսը:Այդ հիմամբ , զբոսաշրջության արդյունաբերությունը աշխարհում ստեղծել է ավելի քան 319 միլիոն աշխատատեղ: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Համաշխարհային ճանապարհորդական խորհրդի (WTTC) վերջին տվյալների համաձայն, այս տարվա ընթացքում երբ որոշված էր աշխատանքային աճ արձանագրվեր աշխարհի զբոսաշրջության  և հյուրանոցային ձեռնարկատիրություններում,կորոնավիրուսի համաճարակով  հիշյալ արդյունաբերության բնագավառում 50 միլիոն աշխատատեղեր ոչնչացման կամ վերացման սեմին են կանգնած և այդ արդյունաբերությունից  եկամուտների ծավալը նվազել է մեկ երրորդով և հասել 450 միլիարդ դոլարի: Այս տվյալները ապացուցում են , որ միջազգային տուրիզմը երկար ժամանակով  կսահմանափակվի, և երկրների սահմանները փակ կմնան օտարերկրյա զբոսաշրջիկների համար:Ակնկալվում է ,որ  երկրներում ներքին զբոսաշրջությունը  աստիճանաբար և մեղմ ընթացքով վերադառնա անցյալի կարգավիճակին ,որն ինքնին  կլինի հիվանդության վերահսկման գործում ձեռքբերումների ֆունկցիա:

Իրենց սահմանները փակելու առումով կառավարությունների կանխարգելող քայլերի ,կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով համայն աշխարհում թռիչքների չեղարկման և մարդկանց  տանը մնալու հետ միաժամանակ , զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում  մի քանի մեծ ընկերություններ ,իրենց փրկելու համար ծավալուն քայլեր են ձեռնարկել:  Այս կապակցությամբ, ԱՄՆ-ի և Անգլիայի  առնվազն երեք խոշոր տարածաշրջանային ավիաընկերություններ սնանկացման մասին օրենքի առավելություններից օգտվելու համար գրանցում են կատարել  և հայտարարել են  իրենց սնանկացման մասին: ԱՄՆ-ի  կառավարությունը 58 միլիարդ դոլարի աջակցության փաթեթ է հատկացրել տրանսպորտային արդյունաբերության ոլորտի շատ ընկերությունների սնանկացումը կանխելու համար:Զբոսաշրջության արդյունաբերության հսկաներից մեկ՝`TUI- ը, որը սեփականատերն  է  եվրոպական 6-ը ավիաընկերությունների, 1600 տուրիստական ​​գործակալությունների, ավելի քան 300 հյուրանոցների և 14 զբոսաշրջային նավերի, նման  պայմաններում ֆինանսական օգնության խիստ կարիք ունի, և այս ուղղությամբ Գերմանիայի կառավարությունը հաստատել է  մեկ միլիարդ 800 միլիոն եվրո օգնության փաթեթ հատկացնել այդ  ընկերությանը :

Կորոնավիրուսը և աշխարհի տուրիստական արդյունաբերությունը

 

Հաշվի առնելով նշված պայմանները ծագում է հետևյալ հարցը ,թե ՝ո՞ր երկրներն են ամենաշատը տուժելու տուրիստական ​​գործունեության դադարեցումից:

Տուրիզմի միջազգային կենտրոնների  տրամադրած տվյալների  համաձայն, Թաիլանդի  և Ֆիլիպինների ՀՆԱ-ի մեկ հինգերորդը կախված է զբոսաշրջության արդյունաբերությունից: Երկու երկրներ՝Իսպանիան և Իտալիան, որոնք կորոնավիրուսի ցունամիի մատնվելով ամենաշատն են տուժել , մեծապես կախված են տուրիստական ​​արդյունաբերության եկամուտներից:Գնահատումները ապացուցում են , որ հաշվի առնելով ԱՄՆ-ի  տնտեսությունը, այս երկրում զբոսաշրջության արդյունաբերությունն ամենաշատ վնասն է կրելու:Աշխարհի 10 խոշոր տնտեսություններ ունեցող 6 երկրներ , որոնք ունեն զբոսաշրջության ներգրավման բարձր կարողականություն , առավել քան այլ երկրներ կորոնավիրուսի ներխուժմանն են ենթարկվել և պայքարում են դրա ծավալուն տարածման դեմ:Հետևաբար, հիվանդության տարածման  աճի և ճանապարհորդության տեմպերի նվազման սերտ կապի պատճառով, այդ երկրների տնտեսությանը հասցված վնասի չափը լավապես նկատելի է: Այնուամենայնիվ, տնտեսական ամենածանր վնասներից կտուժեն  փոքր  և ինչու չէ  կղզիներում գտնվող երկրները, որտեղ տուրիզմը զգալի դեր  ունի նրանց եկամուտները ապահովելու գործում:Օրինակ, Իսլանդիայի նման մի երկիր, որի տնտեսությունը խիստ  բացասական աճ գրանցեց 2008-ի ֆինանսական ճգնաժամի ընթացքում, ամենայն հավանականությամբ,կրկին անգամ նոր մարտահրավերի դիմաց է կանգնելու ,քանի որ այդ երկրի ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին ապահովվում է ճանապարհորդության և զբոսաշրջության միջոցով:

Նման պայմաններում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ,միջազգային զբոսաշրջության վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության մասին ասում է.«Անհրաժեշտ է վերականգնել զբոսաշրջության ոլորտը»:Միևնույն ժամանակ, նա նշում է , որ «Այս վերականգնումը  պետք է իրականացվի անվտանգ, արդար և կլիմայական պայմաններին համապատասխան»:

 

Գուտերեշը ավելացնում է.«Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության կարևորագույն ոլորտներից է: Այս ոլորտը աշխատանք է ստեղծում յուրաքանչյուր 10-րդ մարդու համար և հարյուր միլիոնավոր մարդկանց ապրուստն ապահովում:Այդ պատճառով շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է զբոսաշրջությունը  հսկայական կորուստ կրել COVID-19 համաճարակի պատճառով»:

Ըստ Գուտերեշի՝ զբոսաշրջությունը վերսկսելու առաջնահերթություններն են՝ Ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցության նվազեցնելը, տեխնոլոգիաների առավելագույն օգտագործումը,  կայունությունն ու աճը և  գործընկերության ամրապնդումը`զբոսաշրջությանը նպաստելու  համար,որպեսզի հնարավոր լինի առավելագույնս հովանավորել կայուն զարգացման նպատակները»:

Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք ճգնաժամը հաղթահարելու ելքերին։