Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(14․Իսլամում սուրբ գիրք չունեցող փոքրամասնությունների դիրքը )
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125776-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները(14_Իսլամում_սուրբ_գիրք_չունեցող_փոքրամասնությունների_դիրքը_)
Իսլամական օրենքի համաձայն,արդյ՞ոք սուրբ գիրք չունեցողները կարող են իսլամական երկրում ,որպես փոքրամասնություն ապրել և ունենալ իրենց իրավունքներն ու հատուկ պարտականությունները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 07:38 Asia/Tehran
  • Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(14․Իսլամում սուրբ գիրք չունեցող փոքրամասնությունների դիրքը )

Իսլամական օրենքի համաձայն,արդյ՞ոք սուրբ գիրք չունեցողները կարող են իսլամական երկրում ,որպես փոքրամասնություն ապրել և ունենալ իրենց իրավունքներն ու հատուկ պարտականությունները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին։Ընկերակցեք մեզ։

Իմամ Ալիի կարծիքով ՝յուրաքանչյուր  սուրբ գրքի հետևորդների ունեցվածքն  ու պատիվը նույնքան հարգալից է  , որքան մուսուլմաններինը:Ահավասիկ երբ նա լսեց Անբարի վրա Մուավիեի բանակի հարձակման և նրանց կողմից մուսուլման և ոչ մուսուլման կանանց խոշտանգման լուրը ,մինչդեռ իր աբան գետնին էր քարշ գալիս ,բարձրացավ քարոզի ամբիոն և ընդծեց.« Ինձ տեղեկացրել են, որ նրանցից մեկը մտել է մուսուլման մի  կնոջ և ոչ մուսուլման մի  կնոջ տուն, ում կյանքն ու գույքը ապահով է եղել  իսլամի հովանու ներքո ,նրանք հանել են նրա ոտնապարանջանը, թևնոցը, վզնոցը,և ականջողները,մինչդեռ նրանք լացից ու աղերսանքից բացի պաշտպանության այլ միջոց չեն ունեցել :Եթե այս դեպքի պատճառով ,վշտից մահանա մի մուսուլման ,չի կշտամբվելու և ըստ իս նա արժանի է»:

Աստծո առաքյալն  անդրադառնալով իսլամական կառավարության հովանավորության ներքո  գտնվող  ոչ մուսուլմանների նկատմամբ  հանդուրժողականության և անձեռնմխելիության կարևորությունը ,  ասում է․ Նա ով ճնշում բանեցնի այն անձի նկատմամբ ,ով  իսլամական իշխանության հովանավորությունն է վայելում, նրան  արհամարի և նրան պարտադրի իր  կարողությունից վեր պարտականություններ կատարել, կամ առանց իրավունքի նրանից ինչ որ բան վերցնի ,Աստծու առաքյալի Հարության օրը ,նրա թշնամին է լինելու ,հենց այդ հիմամբ նա ասում է.«Ոչ ոք իրավունք չունի խլել  այլ կրոնների հետևորդների կյանքն ու  գույքը»:

Մի քանի հաղորդումների ընթացքում քննարկեցինք, կրոնական փոքրամասնությունների ,իշարս հրյաների, քրիստոնյաների և զրադաշտների իրավունքները,ինչու չէ նաև  Սաբեիների  նման փոքրամասնությունների իրավունքները, որոնց սուրբ գիրք ունենալու վերաբերյալ կասկած կա։

Անցյալում կար մի հայտնի տեսակետ թե՝ իսլամական հասարակության մեջ միայն ճանաչված փոքրամասնությունները ,կնքած դաշինքի համաձայն, կարող են ունենալ անհրաժեշտ իրավունք , կրոնական ,հավատամքային  ու տնտեսական ապահովություն, իսկ նրանք ովքեր չունեն Աստվածային գիրք, լինեն նրանք ովքեր հավակնում են թե՝ Աստծու հետևորդներ են, ինչպես Սաբեիները,կամ նրանք ովքեր չեն ընդունում Աստծուն,ինչպես բազմաստվածները և աթեիստները, ուստի չունեն սոցիալական իրավունքներ և Իսլամական պետության կողմից երկու այլընտրանքի դիմաց են կանգնած, կամ ընդունելու են իսլամը և կամ սպանվելու են: Արդյունքում, այդպիսի խմբերը չէին կարող մասնակցել իսլամական հասարակությանը և օգտվել սոցիալական արտոնություններից և իրավունքներից:

Վերջերս, որոշ շիա և սուննի մուսուլման  իրավաբաններ այս կապակցությամբ նոր հարցեր են բարձրացրել, որոնց համաձայն Աստծուն հավատող կամ Աստծուն չհավատող բոլոր  ազգերը, որոնք պատերազմ չեն մղում Իսլամական պետության դեմ  և պատրաստ են խաղաղ գոյակցություն ունենալ մուսուլմանների հետ ,նրանք ,իսլամական հասարակության մեջ կարող են վայելել սոցիալական, գաղափարական և տնտեսական անվտանգություն:Այս դեպքում Իսլամի իրավական համակարգը երբեք չի անհանգստացնելու նմամ անձանց , և եթե նրանց հրավիրում է դեպի Իսլամ , դա կլինի միայն բարի քարոզների շրջանակում։

Ժամանակակից կրոնագետներից Մոհսեն Արաքին իր «Ալհոքմ ֆի ալ-էսլամ»գրքում գրում է.«Սուրբ գիրք  ունեցող կրոնական փոքրամասնությունները հարգված են իսլամական երկրում, և նրանց համար նկատի են առնվել  պարտականություններ և իրավունքներ:Այլ փոքրամասնությունների նկատմամբ ,Իսլամի մոտեցումը պատշաճ է և եթե նրանց առիթ ընձեռվի իսլամ ընդունել, ցանկալի է :Հենց այս հիմամբ բարձրյալն Աստված «Նահլ»սուրայի 125-րդ այայում ասում է.«Իմաստության ձայնը և համոզումի ուժը գործածիր մարդկանց դեպի Աստված հրավիրելու համար: Նրանց հետ վիճիր պարկեշտորեն: Քո Արարիչը, արդարև, գիտի նրանց մասին, որոնք շեղվել են Իր ճանապարհից և գիտի նրանց, ովքեր առաջնորդվել են»:

Այս այայում հրավերը երեք եղանակներով է ուղղված.«Ապացույց», «Հռետորաբանություն» և «Վիճաբանություն»,որոնք այս այայում նշվում են «իմաստություն», «քարոզ» և «հակասություններ» բառերով  և դրանց ավելացվում են «բարի» և «լավագույն » ածականները,որպեսզի շեշտվի այս հրավերի ցանկալի և լավագույն իրականացումը:Այայի  վերջում  ասվում է. «Քո Տերը լավագույնս իրազեկ է մոլորվածների  և առաջնորդվածների մասին:Այսպիսով, նա գիտի, որ հրավերի հարցում  միակ օգտակար  և առաջնորդող կետը  բարի իմաստությունը  և  քարոզն է  իսկ պայքարը ՝ամենաբարին:

Իմամ Ալին, Մալեքին ուղղած  իր նամակում ասում է.«Ժողովուրդը երկու խմբից է բաղկացած ,կամ քո կրոնական եղբայրներն  են ,կամ քո նմանն են արարչության մեջ»: 

Սուրբ մարգարեի և Իմամ Ալիի որդեգրած ճանապարհին չի կարելի տեսնել մի պարագա   ,որ այն  կրոնական փոքրամասնությունները, ովքեր չունեն սուրբ գիրք և ճանաչված չեն ,որպես սուրբ գրային  ժողովուրդ,ստիպված լինեն ընդունել իսլամը կամ սուրը:Բարձրյալն  Աստված«Ղաշիե » սուրայի 21-րդ և 22-րդ այաներում դիմելով  իսլամի մեծ մարգարեին ասել է.«Ուստի նախազգուշացրու , որ դու միակ նախազգուշացնողն ես և չես վերահսկում նրանց»:Այս այաներում Աստված, մեծ  մարգարեին  ասում է , որ դու երբեք չես գերիշխում   նրանց վրա, որպեսզի  ստիպես նրանց  հավատան  և ընդունեն իսլամը, և կրոնը  նրանց սրտերում դրոշմես:Դու որպես  առաքյալ , ոչ գերիշխողն ես նրանց սրտերի ,որպեսզի `նրանց ստիպես հավատալ ,և  ոչ էլ գերիշխում ես նրանց հավաքականության վրա ,որպեսզի բռնի կերպով ղեկավարես նրանց  և ոչ էլ նրանց ճակատագրի տերն ես ,որպեսզի դատաստանի  վճիռ կայացնես,քո առաքելությունը պարզաբանելն ու խորհուրդ տալն է: Ուստի բավարարվիր այս վեհ գործով և Աստծու պատգամը փոխանցելու  ճանապարհին եղիր համբերատար»: 

Իսլամի կարգախոսը հետևյալն է .«Կրոն ընդունելու հարցում որևէ պարտադրանք գոյություն չունի, ուղղամտությունը լավապես ի հայտ է եկել մոլորության դիմաց: Որեմն նա, ով չհավատա բռնությանը և հավատա Աստծուն, անշուշտ, ձեռք կբերի ամուր բռնակ, որից երբեք չի անջատվի: Աստված լսող է և իմաստուն:»(Բաղարա256),այս այայում Աստված հստակ ձևով ասում է,որ ճիշտ ու սխալ ուղիները զատորոշված են միմյանցից և բոլորը այդ մասին իրազեկված են: Այս իմաստով կրոնի մեջ ,որը հավատամքային և անհատական խնդիր է ,դժկամության ու հարկադրանքի որևէ տրբերակ չկա և մարդը ազատ է:Նույնիսկ եթե որևէ մեկի ստիպեք ասելու խոստովանանքը ,այդ պարտադիր խոստովանանքը չի նշանակում կրոնը ընդունել ,փոխադարձաբար եթե որևէ մեկի ստիպեն սրբապիղծ բառեր արտասանելու ,նա չի համարվելու սրբապիղծ :Իսլամում ջիհադը միշտ էլ եղել է՝ այն  բռնակալների դեմ պայքարելու , և բռնապետական համակարգերը տապալելու համար  , որոնք թույլ չեն տալիս ազգերին մտածել, կամ  էլ բազմաստվածությունն ու սնահավատությունը արմատախիլ անելու համար է , որն իրականում հիվանդություն է, և դրա դեմ լռելը նշանակում է մարդկության հանդեպ չարագործություն: Բացի այդ, Սուրբ Ղուրանի  բազմաթիվ  այաներում խոսքը ուղղվելով անհավատներին ասվել է.«Եթե անկեղծ եք ձեր հայտարարության  մեջ, ապացույց ներկայացրեք»(Բաղարա111) :Նման կրոնը , որն անհավատներից տրամաբանություն և պատճառաբանություն  է պահանջում իրենց անհավատության   համար, ինչպե՞ս  է կարող ստիպել մարդկանց ընդունել իսլամը:

Այն կրոնը, որից Աստված գոհ է, «Ալ- էմրան սուրայի 19-րդ այայում  ներկայացվում է, որպես «իսլամ» և Սուրբ Ղուրանը , որն իրեն անվանում է առաջնորդող  գիրք, հաստատում է «Աստծո կողմից իսլամի ընդունումը»:«Հիրավի, Աստծո կրոնը իսլամն է: Եվ նրանց մեջ, ովքեր ընդունեցին նվիրական մատյանը, միայն այն ժամանակ պառակտում առաջացավ,  երբ տեղեկացան դրա ճշմարտացիության մասին և նախանձի պատճառով չընդունեցին ճշմարտությունը: Բայց նա, ով մերժում է Աստծո նշանները, պետք է իմանա, որ Աստված փութաշարժ է իր վճիռների մեջ»:

Մի խոսքով, կարելի է ասել ,որ ըստ  Սուրբ Ղուրանի այաներին  և   իրողության ,Մեծ  Մարգարեի մարգարեության նշանակումով  , Աստծու կողմից ընդունված կրոնը Իսլամն է,որը համարվում է ամբողջական և համապարփակ կրոն, որը հաստատում և լրացնում է նախորդ աստվածային կրոնները:Քանի որ այս կրոնը ամբողջական և համապարփակ է, այն  նկատի է առել նաև ոչ մուսուլմանների  և սուրբ գիրք չունեցող  փոքրամասնությունների իրավունքները և չի անտեսել դրանք:Իսլամը սուրբ գիրք Ղուրանի և մարգարեի գերդաստանի վարվելակերպը ներկայացնող գրությունների շրջագծում  , ցուցումներ է տվել ոչ մուսուլմանների հետ մուսուլմանների վարվելակերպի մասին և իր հետևորդներին զգուշացրել ու նրանց համար պարտադիր հանձնարարություններ նկատի առել :