Արժեքների դրսևորումը սրբազան պաշտպանության ժամանակ(2.Հատուկ հաղորդում Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125809-Արժեքների_դրսևորումը_սրբազան_պաշտպանության_ժամանակ(2.Հատուկ_հաղորդում_Սրբազան_պաշտպանության_շաբաթվա_առիթով)
Բարոյական արժեքներն արժևորում են մարդու կյանքը, նրան պաշտպանելով նյութական աշխարհի թոհուբոհից: Նրանք ովքեր ավելի մոտիկ են Արարչին ու իրենց տեղը համարում են հանդերձյալ կյանքը, փորձում են այս կյանքում արժանի մարդ լինել, բարեգործություն անել և ձեռք բերել Աստծու գոյուհունակությունը, որպեսզի արժանանան դրախտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 19:07 Asia/Tehran

Բարոյական արժեքներն արժևորում են մարդու կյանքը, նրան պաշտպանելով նյութական աշխարհի թոհուբոհից: Նրանք ովքեր ավելի մոտիկ են Արարչին ու իրենց տեղը համարում են հանդերձյալ կյանքը, փորձում են այս կյանքում արժանի մարդ լինել, բարեգործություն անել և ձեռք բերել Աստծու գոյուհունակությունը, որպեսզի արժանանան դրախտին:

Ինչպես ասում է ԻԻՀ առաջնորդը. «Բարոյական արժեքները բոլոր անձնական ու հասարակական շարժումների խթան  են հանդիսանում և կազմում յուրաքանչյուր հասարակության կարևոր մասը: Եվ այդ բարոյական արժեքները նույնիսկ  նյութական դժվարություններով հանդերձ, կայնքը դարձնում են դրախտ: Իսկ այդ արժեքների բացակայությունը, եթե նույնիսկ մարդը նյութապես ապահովված է, վերածվում է դժոխքի» :

Իրանի դեմ Սադդամի կողմից պարտադրված պատերազմի ժամանակ ի հայտ եկան բարոյական նոր արժեքներ: Այդ ժամանակ, նամազը, Ղուրանը և աղոթքը մեծ ուժ էին տալիս մարտնչողներին՝ հաղթահարելու պատերազմի դժվարությունները:  

Իրանի բանակի հրամանատարներից նահատակ Չամրանն ամեն գիշեր աղոթում էր այսպես. «Տեր, քեզ փառք եմ տալիս, որ ինձ ազատել ես դատարկությունից, անիմաստությունից, կախվածությունից և ինձ ճաշակեցրել ես պայքարի համը, սովորեցրել ես կյանքի իսկական իմաստը: Տեր, փառաբանում եմ քեզ, որ ինձ բարիք ես տվել և ամենասարսափելի  փոթորիկների ժամանակ ինձ այնպիսի վստահություն ես ներշնչում, որ ճակատագրի հետ իր բոլոր վայրիվերումներով հաշտվել եմ և գոհ եմ այն ամենից, ինչ դու որոշել ես իմ համար»:

Նահատակ Չամրանը Իրանի դեմ Սադդամի պարտադրյալ պատերազմի ճակատում

 

Սրբազան պաշտպանության տարիներին տարածված այս արժեքները տարածվեցին ամբողջ երկրում: Եվ սա պատերազմի  շատ կարևոր առանձնահատկություններից էր: Մարտնչողներից ամեն մեկն աշխատում էր ավելի լավ անել իր գործը: Իսկ հրամանատարներն այնքան համեստ էին, որ հավասարվել էին իրենց զինվորներին: Պատերազմում նահատակված օդաչու Աբբաս Բաբային, երբեմն իր ծառայությունից հետո ջրի տանկերի մոտ նստում էր և ջուր բաժանում մարտիկներին:

Իրաքյան բանակի հրամանատարներից մեկն այս զինվորների մասին ասում է. «Իրանցի զինվորներն անցում էին ականապատ հրապարակներից ու հարձակվում մեզ վրա: Սակայն իրաքցի զինվորները հանում էին իրենց կոշիկներն ու անձայն հեռանում: Նման զինվորների դեմ ինչպես պետք է պայքարել»:

Այս բարոյական արժեքներն այնքան տարածվեցին, որ 13-ամյա պատանին, նռնակն ամրացնելով իր վրա, հարձակվեց թշնամու տանկի վրա՝ կանխելու նրա առաջխաղացումը: ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին, 13-ամյա Մուհամմադ Հոսեյն Ֆահմիդեին համարում էր իր ղեկավարը:

Մոհամմադ Հոսեյն Ֆահմիդեն 13-ամյա պատանին, նռնակն ամրացնելով իր վրա, հարձակվեց թշնամու տանկի վրա՝ կանխելու նրա առաջխաղացումը

 

Այդ պատերազմի ժամանակ ի հայտ եկան այնպիսի արժեքներ, ինչպես՝ ապավինել Աստծուն, լինել պարզ, բարեհամբույր: Երիտասարդները ռազմաճակատում գիշերներն աղոթում էին և հանուն Աստծու ջիհադը համարում իրենց պարտքը: Նրանք հաղթահարում էին անտարբերությունը և բոլորը պատրաստ էին ամեն պահ կանգնել առաջնագծում: Այաթոլլահ Խամենեին այդ բարոյական արժեքները կարևոր բնութագրելով, նշում է. «Հենց այդ արժեքները պատճառ դարձան որ Իրանը հաղթի: Մեր դեմ միայն Իրաքը չէր կանգնած, այլ Արևմուտքը, տարածաշրջանի հետադեմ ռեժիմները, փողը, արբանյակները, սարքավորումները: Ամեն ինչ աջակցում էր Սադդամին: Սակայն այդ ամենով հանդերձ, և չնայած Իրանի ֆինանսական խնդիրներին, զենքի պակասին, կազմակերպչական խնդիրներին, Իրանը հաղթեց պատերազմում: Աշխարհը դաս քաղեց այս  պատմությունից: Իսկ ինչպես դա եղավ: Հենց բարոյական արժեքների շնորհիվ»:  

Իրանցի մարտիկները աղոթելիս

 

Սրբազան պաշտպանության ժամանակ մարտիկները նամազ անելիս միշտ հիշում էին Աստծու անունը և հարստացնելով իրենց բարոյական արժեքները, հաղթահարում դժվարությունները: Զինվորներից մեկն ասում է. «Ռազմական գործողությունից առաջ մենք հավաքական նամազ էինք անում և աղոթքի բուրմունքը տարածվել էր ամենուր: Գումարտակի հրամանատարը սեղմել էր վաշտի հրամանատարի ձեռքը և ասում էր. «Ես տեսա ձեր և տղաների աղոթքը: Անկասկած այս գիշեր իմամին լավ լուր են հաղորդելու»: Եվ իսկապես այդ օրը մենք հաղթեցինք»:

Իսկ 41-րդ գումարտակի հրամանատար Յուսուֆ Ալ-Ալահին ասում է. «Հենց որ մտանք խրամատ, ես տեսա, որ տղաներն ընկան գետնին: Ես մտածեցի որ նրանք ոչ թե պաշտպանվում են իրաքայան բանակի հարձակումից, այլ աղոթում են: Հոսեյնին կանչեցի մի կողմ ու հարցրի թե ինչ են անում: Նա ասաց, որ տղաներն աղոթում են և դա իրենց ամենօրյա սովորությունն է: Երբ ասացի. Սպասեք մինչև հասնենք մեր հաստատման վայրը, նա պատասխանեց. Այստեղ, հենց թշնամու ականների հետևում աղոթում ենք, փառաբանում Աստծուն և հետո վերադառնում»: