Արժեքների դրսևորումը սրբազան պաշտպանության ժամանակ(3.Հատուկ հաղորդում Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125898-Արժեքների_դրսևորումը_սրբազան_պաշտպանության_ժամանակ(3.Հատուկ_հաղորդում_Սրբազան_պաշտպանության_շաբաթվա_առիթով)
Խիզախությունը, քաջությունը մարդկային սրտից բխած երևույթ է,որը արմատավորված է մարդու հոգու խորքում և բառացիորեն նշանակում է կորովասրտություն և դիմակայություն՝ ծանր պայմաններում և մաշող պատերազմներում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 16:40 Asia/Tehran

Խիզախությունը, քաջությունը մարդկային սրտից բխած երևույթ է,որը արմատավորված է մարդու հոգու խորքում և բառացիորեն նշանակում է կորովասրտություն և դիմակայություն՝ ծանր պայմաններում և մաշող պատերազմներում :

Սադդամի ռեժիմի  բանակի  դիմաց ութամյա դիմադրությունն ու պաշտպանությունը ,այդ էլ նվազագոյն    զինտեխնիկայով ու հնարավորություններով ,աշխարհին ի ցույց դրեց հայրենիքի պաշտպանությանը նվիրված անմահ սխրագործություններից մեկը: Սխրագործություն և խիզախություն ,որը աշխարհում ազատագրական շարժումների համար օրինակ ծառայեց: Իրանցի երիտասասրդները հանուն երկրի և իսլամական վեհ հեղափոխության  պաշտպանության  անվարան նվիրաբերեցին իրենց կյանքը: Իրանցի երիտասարդներն ու ժողովուրդը նույն այս սխրագործությամբ ու խիզախությամբ թույլ չտվեցին ,որ երկրի մի թիզ հողն անգամ մնա թշնամուն: Տասնյակ հազարավոր իրանցի երիտասարդներ աննկարագրելի հերոսությամբ ու անձնազոհությամբ  իսլամական հեղափոխության մեծ իդեալները պաշտպանելու ճանապարհին  սխրանք գործեցին:

 

Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը լի է քաջագործությամբ  ու պայքարով,որը զարմացրեց բոլորին: Սրբազան պաշտպանութան տարիների ռազմիկներից Ռեզա Իրանմանեշը  այսպես է պատմում.« Նահատակ Ալի Արաբը անարատ ու մաքրամաքուր մի երիտասարդ էր ,ով ռազմաճակատում օգնում էր ԱՐ.ՓԻ.ՋԻ արձակողներին: Այն գիշեր,երբ գործողության էինք պատրաստվում, ներկա էր նաեւ Ալի Արաբը:Ալիի ուսապարկում  շատ զինամթերք կար ՝ ներառյալ ԱՐ.ՓԻ.ՋԻ-ի փամփուշտները և այլն:Գործողությունը պետք է իրականացվեր անձայն,ճանապարհին բոլոր ռազմիկները շարժվում էին  հանգիստ ու անձայն, որպեսզի գործողությունը չբացահայտվեր:Հանկարծ թշնամին անընդմեջ սկսեց կրակել և արձակել    լուսատուներ :Լուսատուներից մեկի կրակը դիպչեց Ալիի ուսապարկին, որը լի էր փամփուշտներով և զինամթերքով, հրամանատարը արագ գնաց Ալիի մոտ և խնդրեց նրան ձայն չհանել, մի   քանի զինվորներ  ցանկացան օգնել Ալիին,սակայն  քանի որ հնարավոր էր բացահայտվեր գործողությունը, Ալին հրաժարվեց և խնդրեց զինակիցներին  և հրամանատարին շարունակել իրենց ճանապարհը:Ապա իր վզի շալը սեղմեց բերանի մեջ ,որպեսզի ձայն չհանի ,մինչդեռ ուսապարկը  ավելի ու ավելի էր բոցավառվում, և զինամթերքը դարձել էր պայթյունավտանգ:Չկար այլ տարբերակ , մենք Ալիին մենակ թողեցինք: Երբ գործողությունը  ավարտվեց, և մենք վերադարձանք նախկին ճանապարհով ,չտեսանք Ալիին, նրա ամբողջ մարմինը այրվել ու հալվել էր և միայն նրա կոշիկների ներբաններն էին մնացել , որոնք հրակայուն էին»:

Մի այլ ռազմիկ այսպես է պատմում.« Անցուղու հետևում  մեր ուժերը մեզ  էին սպասում, որպեսզի մաքրենք անցուղին  և նրանք անցնեն:Կար մի կորած ական ,որը կարող էր խլել մի մարդու կյանքը»: Ալի Աքբար Ֆազլին ասաց.«Շատ ժամանակ չունենք: Ուժերը սպասում են:Եկեք գլորվենք տարածքում»:Նա ապա  համարձակորեն պատրաստվեց նվիրական այդ  գործողությանը, որպեսզի եթե  կորած ականը  պիտի խլեր մեկի կյանքը, դա ինքը լիներ: Ալի Աքբարը այժմ 70% ով  վնասված վետերան  է:

Իրենց հայրենիքն ու կրոնը պաշտպանելու համար ,Իրանի ժողովրդի սխրագործությունների մասին  լուրերը տարածվեցին ողջ աշխարհում: Չնայած արևմուտքի ԶԼՄ-ների կայսրությունը չխնայեց ոչ մի ջանք աշխարհի հանրային կարծիքի մոտ Իրանի իսլամական հանրապետության դիմագիծը աղավաղելու համար սակայն,իրենց հայրենիքը պաշտպանելու ՝իրանցի երիտասարդների խիզախության լուրը,դարձավ խորհրդանիշը աշխարհի ազատագրական շարժումների համար : Իրանի դեմ ութամյա պարտադրյալ պատերազմը,համախմբեց Իրանի ժողովրդին ,որոնք ազատ ապրելու համար մեծ գին էին վճարել և  իրենց հավատքով այնպիսի ոգեղինություն   հաղորդեցին այս պայքարին ,որ պատերազմի անհամար տառապանքներից ,բյուրեղացան անձնազոհության ու սխրագործության պես արժեքներ :

Իրանմանեշը խոսելով մի այլ սխրագործության մասին ասել է.«Ցանկանում եմ ձեզ պատմել մի վեհ մարդու նահատակության մասին ,որի մեծ հոգին չէր տեղավորվում իր մարմնում: Նա միայն 13 տարեկան էր և հատուկ հնարքով էր ռազմաճակատ  եկել, գործողության գիշերը ռազմիկները ստիպված էին անցնել ականապատ դաշտից , ինչը տեղի չունեցավ  ինչ որ պատճառով:Ժամանակը  սուղ էր և  աշխատանքը ծանր , այդ ժամանակ Մաջիդ Քամալին ՝ նույն 13-ամյա պատանին , անընդհատ պնդում էր ընկերակցել խմբին , բայց նրան թույլ  չէին տալիս մասնակցել:Իվերջո նա , կամավոր, առանց որևէ մեկի ուշադրությունը գրավելու , պառկել էր փշալարերի վրա և իրեն ծածկել պարկով և ռազմիկները առանց իմանալու և կարծելով թե դա ավազի պարկ է , անցել էին  այդ 13 ամյա փոքրամարմին պատանու վրայից,իսկ առավոտյան բացահայտվեց Մաջիդ Քամալիի մարմնի մասերը ,որոնք շաղախված էին փշալարերի հետ,մինչդեռ նա ոչ մի ձայն չէր հանել ,որպեսզի գործողությունը չդադարեր,անհավատալի է»:

Պատերազմում զինամթերքն  ու սարքավորումները կարևոր դեր են խաղում, բայց ութամյա սրբազան պաշտպանության պատերազմում,ռազմիկների  քաջությունն էր,որ  հանգեցրեց Իրանի ժողովրդի հաղթանակին:  Իրանի ժողովրդի խիզախության  շնորհիվ է,որ այսօր թշնամին չի կարող անգամ մտածել Իրան ներխուժելու մասին :

 

Խիզախությունը , որպես մարդկային վեհ առաքինություններից ու բարոյական հատկություններից  մեկը, ուժ է ներշնչում և՛ թշնամու դեմ պայքարում և՛դժվարություններին դիմանալու ժամանակ ,որը մեկնաբանվում է  , որպես քաջություն և հերոսություն :Քաջությունը բազմազան ու բազմաբնույթ է: Ոմն իմամ Հասանից հարցրեց.«Ի՞նչ է քաջությունը:Իմամը պատասխանեց.«Առճակատում՝մրցակիցների հետ և դիմակայություն պատերազմի ճակատում»:

Ղուրանի  որոշ այաների բովանդակությունը նույնպես հստակ վկայում  է խիզախության մասին: Ալ-Էմրան սուրայի 173-րդ այան  նկարագրում է  Մեծ Մարգարեի  զինակիցների  վստահությունն ու քաջությունը:«Օհոդ»պատերազմի ավարտին ,Աբուսոֆյանի հաղթական զորքը ,որ ճանապարհ էր ընկնում դեպի  Մեքքա ,միանգամից փոշմանեց և որոշեց կրկին հարձակվել մուսուլմանների վրա ,ոչնչացնելով նրանց:Լուրը հասավ Մարգարեին  և նա անմիջապես  ժողովրդին կոչ ուղղեց ՝ մասնակցելու հերթական պատերազմին:«Օհոդ» ճակատամարտի բոլոր վիրավորները նույնպես պատրաստվեցին մարտի և ասացին, որ Աստված մեզ բավական է:Այս քաջության պատճառով բազմաստվածների բանակը  հրաժարվեց իր որոշումից և վերադարձավ Մեքքա:Այս այաներում  հավատացյալներին գովաբանելու առումով ասվում է.« Հենց նրանք էին ,որ ժողովրդին ասացին Թշնամու բանակը համախմբվել է ձեզ վրա հարձակվելու համար ,վախեցեք նրանցից, սակայն նրանք չվախեցան ,այլ ավելի զորացան  հավատքով և ասացին .«Աստված մեզ համար բավական է և մեր լավագույն հովանավորը»:Նրանք իրենց քաջությունը դրսևորելով ոչ միայն կանխեցին մի վտանգավոր պարտություն ,այլ ապագա հաղթանակների հիմքը դրեցին և պարտության բացասական  հերևանքները ջնջեցին իրենց բարեկամների սրտերից և Աստծուն ապավինելով սրտերում վառ պահեցին հույսի լույսը :Նրանք  ապագա սերունդների համար հանդիսացան խիզախության գեղեկիկ օրինակը: