Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը(Սրբազան պաշտպանություն)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125958-Իսլամական_հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը(Սրբազան_պաշտպանություն)
Այս տարի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Սրբազան պաշտպանության 40-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին տեսակապի միոջոցով ներկա էր նաև ԻԻՀ առաջնորդը: Արարողությունը նվիրված էր սրբազան պաշտպանության մեկ միլիոն վետերանների մեծարմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 12:50 Asia/Tehran

Այս տարի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Սրբազան պաշտպանության 40-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին տեսակապի միոջոցով ներկա էր նաև ԻԻՀ առաջնորդը: Արարողությունը նվիրված էր սրբազան պաշտպանության մեկ միլիոն վետերանների մեծարմանը:

Իսլամական հեղափոխության թշնամիների դեմ Իրանի հզոր ժողովրդի ութամյա պաշտպանությունը մշտական հարստություն է, որ կարևոր դեր է կատարելու Իրանի ժողովրդի կյանքում: Երբ Իրաքի ռեժիմը 1980թ. սեպտեմբերի 22-ին հարձակվեց Իրանի դեմ, իրանցի ռազմիկները դիմադրեցին և այդ ութամյա դիամդրությունը պատճառ դարձավ, որ թշնամին ու իր դաշնակիցները նահանջեն:

ԻԻՀ առաջնորդի տեսակետից, Սրբազան պաշտպանության վերլուծությունը շատ կարևոր է նոր սերնդի համար, քանի որ այդպիսով նվիրվածության ու թշնամու դեմ դիմադրության մշակույթը տարածվում է: Նա Սրբազան պաշտպանությունը համարել է Իրանի ժողովրդի պատմության ամենափառահեղ էջը, որի մասին կարելի է  գրել բազմաթիվ պատմություններ:

Այաթոլլահ Խամենեին համարում է, որ թշնամին այդ պատերազմը հրահրեց,իսլամական հեղափոխությունը և համակարգը ոչնչացնելու նպատակով: Նա ասում է. «Այս պատերազմի իսկական կողմը Սադդամն էր ու Բաասական կուսակցությունը: Իսկ թշնամին նրան առաջին գիծ էր մղել՝ նկատի առնելով վերջինիս հոգեբանությունը ու փառասիրությունը: Սակայն նրա հետևում կանգնած ամենակարևոր ուժն ԱՄՆ-ն էր, որը մեծ  հարված ստացավ հեղափոխության կողմից»: 

Այաթոլլահ Խամենեին նշում է. «Ավելի ուշ բացահայտվեց, որ նախքան պատերազմն ԱՄՆ-ն Սադդամի հետ որոշ համաձայնություններ է ձեռք բերել՝ պատերազմի ընթացքում շարունակաբար զենք և սպառազինական ու ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այդ օգնությունը ներառում էր ռազմական տեխնիկա, որ Էմիրություններում խարիսխ նետած նավերից ուղարկվում էր Իրաք: Իսկ այդ ժամանակ Իրանն ընդհանրապես չուներ զենք, զինամթերք ու ռազմական բարձր հնարավորություն: Այս ամենը թշնամուն խրախուսում էր հարձակվել մեր երկրի վրա»:

 

Ութամյա պատերազմի հաղթանակի մասին Այաթոլլահ Խամենեին ասում է. «Իմամ Խոմեյնին նման պայմաններում կարողացավ հետևել  պատերազմի ընթացքին ու այն ճիշտ առաջ տանել: Առաջին իսկ պահից, իմամ Խոմեյնին հասկացավ պատերազմի իրական ծավալները ու հայտարարեց, որ այն երկու հարևան երկրների պատերազմ չէ և Սադդամը միջոց է  Իրանի և իսլամական հեղափոխության թշնամիների համար»:

Այաթոլլահ Խամենեին հավելում է. «Իմամ Խոմեյնին հայտարարեց. ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ից վատն է, ԽՍՀՄ-ը՝ ԱՄՆ-ից, իսկ Բրիտանիան՝ այդ երկրուսից ավելի վատը»: Այսինքն, իմամը շատը լավ էր հասկացել, թե ովքեր են պատերազմի իրական  հրահրողները»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը կարևորել է նաև իմամ Խոմեյնու՝ որպես հրամանատարի, եզակի դերը, որի խոսքը շաղախված էր ազնվությամբ և հենց այդ ազնվության շնորհիվ նա նշմարում էր ճշմարտությունը: Իմամն աննկարագրելի խստությամբ ու անկոտրում կամքով հրաման էր արձակում ու առաջ տանում պատերազմը: Աբադանի  Սուսանգերդ և Խոռամշահր քաղաքների ազատագրումն այդ խիստ հրամանատարության արդյունքն էին: Այաթոլլախ Խամենեին նշում է, որ իմամ  խոմեյնին ոգևորում էր ժողովրդին, նվաստացնում թշնամուն և թույլ չէր տալիս, որպեսզի հաղթանակի ժամանակ գոռոզությունը տարածվի զինվորների շրջանում: Մյուս կողմից, նա ռազմիկներին ուժ էր տալիս, որպես բարի հայր և բարոյական արժեքներին հետևող ղեկավար: Նա լավապես տեղյակ էր ռազմաճակատի բոլոր վայրիվերումներից:

Այաթոլլահ Խամենեին պարտադրված պատերազմում իսլամական հանրապետության հաղթանակը գնահատում էր որպես փայլող արև, ասելով, որ թշնամին չկարողացավ անգամ մի թիզ հող խլել Իրանից, երկրորդ հերթին չկարողացավ հեղափոխությանը ստիպել նահանջել և իսլամական համակարգը պատերազմից հետո ավելի հզորացավ: Սրանք մեծ հաղթանակներ էին, որ Իրանը ձեռք բերեց:

Թագավորների ժամանակ մշտապես վերջին երկու դարերի ընթացքում Իրանը մշտապես պարտություն էր կրել: Իսկ իսլամական հանրապետության ժամանակ, արդեն հզսր Իրանը կարողացավ կանգնել բոլորի, այդ դեպքում՝ Արևոմուտքի, Արևելքի, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի դեմ ու հաղթել: Սա շատ կարևոր է և մեր ազգային ինքնության անբաժանելի մասնիկը»:

Առաջնորդի ասելով, սրբազան պաշտպանության տարիներին մարդկանց ներկայությունն այնքան հրաշալի էր: Նա ասում է. «Պատկերացրեք մի գյուղացի, օրինակ Քերմանի գյուղերից, գալիս է քաղաք և միանում իր զինակիցներին ու դառնում Ղասեմ Սուլեյմանի: Կամ մի երիտասարդ ուսանող, որ անգամ հրացան չէր բռնել, մեկուկես տարվա ընթացքում դառնում է ռազմակայանի կարևոր ղեկավարներից:  Կամ մեկը, որ մինչև երեկ թղթակից էր որևէ թերթում, գնում է պատերազմ և դառնում այնպիսի նահատակ, ինչպիսին էր Հասան Բաղերին: Նման օրինակները բաղմաթվ էին»:

 

Մյուս կողմից, սրբազան պաշտապանության ժամանակ ի հայտ եկան բարոյական վեհ արժեքները: Մարդիկ սկսեցին հավատալ իրենց ուժերին և գիտական պակասը լրացնել մտքով: Մարդիկ արեցին անկարելին: Սրբազան պաշտպանության տարիներին նման ձեռքբերումներ են եղել: Անդրադառնալով գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ծառայությանը, ԻԻՀ առաջնորդը ասել է. «Մեր հավատացյալ ժողովուրդը դեռևս ամեն ինչ չգիտի Ղասեմ Սուելյմանիի մասին:  Նա մարդկային մեծ ներդում էր, որ ի հայտ եկավ պատերազմում»: Նա հավելել է, որ պատերազմի ժամանակ թշնամին ուներ համարյա ամեն ինչ, անգամ քիմիական զենք, որից Սադդամն օգտվեց ինչպես իր այնպես էլ Իրանի ժողովրդի դեմ: Նա ասում է. «Սադդամն օգտագործեց քիմիական զենք, իսկ Արևմուտքը, ոտնահարելով մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր հայատարարությունները, պաշտպանեց բռնատեր Սադդամին: Մենք պետք է իմանանք, որ սա է Արևմուտքը և հենց դրա հիման վրա էլ պետք է նրանց վերաբերյալ որոշում կայացնենք»:   

Այաթոլլահ Խամենեին նշել է, որ պատերազմն ինքին դաժան երևույթ է, սակայն ութամյա պատերազմն ունեցել է նաև ձեռքբերումներ: Ընդհանրապես, ռազմական գրականությունը ավետաբեր գրականություն է: Ղուրանը նահատակների մասին ասում է. «Ուրախ եմ այն բարության համար, որ նրանց է տրվել: Ուրախ եմ նրանց համար որոնց բարությունը դեռ իրենց չի հասել  և ովքեր չեն սարսափում ու չեն տխրում»: (Ալ Օմրան սուրահ)

 

Անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ պետք է լուրջ լինել այդ հարցի նկատմամբ: Նա հավելել է. «Երկրի պատասխանատուները՝ սկսած բժիշկներից, տնօրեններից ու մյուսներից, իրենց ողջ ուժով պայքարում են վիրուսի դեմ: Իսկ մենք, որպես քաղաքացի, պետք է պահպանենք ցուցումները՝ կրենք դիմակ, լվանաք ձեռքերը, պահպանենք ֆիզիկական տարածությունը»:

Անդրադառնալով իմամ Հուսեյնի Արբաինին, Այաթոլլահ Խամենին ասել է. «Բոլորը ցանկանում են այցելել իմամի շիրիմին: Իսկ այդ արարողությունը չեղարկվել է, քանի որ այդպես է որոշել կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբը: Եվ եթե հայտարարվեց, որ արաղությունը չի կայանալու, մարդիկ պետք է հարգեն այդ որոշումը: Ավելի լավ կլինի Արբաինի օրը մարդիկ անցկացնեն իրենց տանը և հաղորդակցվեն  իմամի հետ ու նրան խնդրեն աջակից լինել իրենց»:

Այաթոլլահ Խամենեիի ելույթի վայրում ամրացված էր Հաջ սուրահի 40-րդ այան, որն իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթի հիմքն էր: Այան ասում է . «Եվ ով Աստծուն աջակցի, Աստված նրան կաջակցի, քանի որ Աստված ամենկարող է ու ամենահզոր»: