Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները (13)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i126140-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները_(13)
Իսլամի ուսմունքի համաձայն՝ ոչ մահմեդականները, ովքեր մտադիր չեն կռվել կամ բռնություն գործադրել մուսուլմանների նկատմամբ, կարող են լինել իսլամական երկրի քաղաքացի: Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական երկրում սուրբ գիրք չունեցող փոքրամասնությունների քաղաքացիության հիմքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 20:01 Asia/Tehran

Իսլամի ուսմունքի համաձայն՝ ոչ մահմեդականները, ովքեր մտադիր չեն կռվել կամ բռնություն գործադրել մուսուլմանների նկատմամբ, կարող են լինել իսլամական երկրի քաղաքացի: Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական երկրում սուրբ գիրք չունեցող փոքրամասնությունների քաղաքացիության հիմքերի մասին:

Իսլամի առավելություններից մեկը խաղաղության և հաշտեցման կոչն է ` միաժամանակ ջիհադ հայտարարելով իսլամի թշնամիների ու պառակտիչների դեմ: Այդ պատճառով մահմեդական ումմային անվանել են «Միջին ումմա», ովքեր պաշտպանում են մարդկային կյանքը: Այս հիմքի վրա ոչ միշտ են պատերազմի ու արյունահեղության և ոչ էլ անընդհատ խաղաղության կոչ անում: Եվ նույնիսկ եթե իսլամը ջիհադի կոչ է անում, մտադիր է պաշտպանել և վերացնել պառակտումը և առաջնորդել մարդկանց:

Սուրբ Ղուրանը բոլոր մարդկությանը հաշտության ու  խաղաղության կոչ է անում:

Ղուրանի Ալ-Բաղարա սուրայի 208-րդ այաում ասվում է. «Ո՛վ հավատացյալներ, հաշտ եղեք և խաղաղ»:

Շիա փիլիսոփա և մտածող նահատակ Մոթահարին այս կապակցությամբ ասում է.«Ընդհանրապես, իսլամը ուշադրություն է դարձնում խաղաղության խնդրին և պետք է նշել, որ խաղաղությունը չի նշանակում նվաստացում, հարկադրանք և հանձվել»:

Նաև շիա մեծ մեկնաբան Ալլամե Թաբաթաբային համոզված է, որ «Սելմ» նշանակում է հնազանդվել աստվածային հրամաններին, այսինքն՝ Աստծուն հավատալուց հետո անհրաժեշտ է, որ մուսուլմանները հրաժարվեն կրոնի մասին անհատական մեկնաբանությունից և դավանանքի գործերը թողնեն Աստծուն և նրա առաքյալին:

Անֆալ սուրայի 61-րդ այայի  համաձայն, եթե ​​այն խումբը, որի հետ մուսուլմանները պատերազմում են, խաղաղություն են ցանկանում, մուսուլմանները պարտավոր են դադարեցնել պատերազմը և հաշտություն կնքել նրանց հետ: Այայում իսլամի մարգարեին ասված է.«Եթե նրանք հաշտություն խնդրեն, դու էլ հաշտվիր և ապավինիր Աստծուն»: 

«Նեսա» սուրայի  90-րդ այայում ասված է. «Ով մարգարե, եթե նրանք  ձեր դեմ  չկռվեցին  ու  հաշտություն առաջարկեցին, Աստված արգելում է հարձակվել նրանց վրա»: Այս այան հստակ ցույց է տալիս խաղաղության ընդունումը նրանց հետ, որ չեն փնտրում թշնամություն իսլամի հետ և չեն մտնում պատերազմի մեջ:

Այսպիսով, պատերազմի օրենքից բացառվում է երկու խումբ: Նրանք, ովքեր հարաբերությունների մեջ են ձեր դաշնակիցներից մեկի հետ և պայմանագիր են կնքել: «Երկրորդ նրանք, ովքեր գտնվում են մի իրավիճակում, երբ  ո՛չ ուժ ունեն ձեզ հետ կռվելու  և համագործակցելու ոչ էլ կարողություն իրենց ցեղի դեմ պայքարելու»: Հետեւաբար, ջիհադը ոչ միայն թույլատրելի չէ այս երկու պայմանների ներքո, այլև  եթե հաշտության առաջարկ եղավ, մուսուլմանների համար պարտադիր է խաղաղություն ընդունել: Համաձայն այաների, կարելի է եզրակացնել, որ իսլամը դեմ չէ ոչ մուսուլման ժողովուրդների խաղաղությանը և քաղաքական հակամարտություններին նրանց չխառնվելուն, ինչպես նաև նրանց ռազմական չեզոքությանը և հարգում է միջազգային հարաբերությունները:

Իմամ Ալին Մալիք Աշտարին ուղղած իր նամակում խաղաղության մասին ասում է. «Եվ մի մերժեք այն խաղաղությունը, որին կանչում է թշնամին և որի մեջ  կա  Աստծո գոհունակությունը: Որովհետև խաղաղության մեջ է՝ զինվորների  հանգստությունը և երկրի անվտանգությունը»:

Այս հադիսում խաղաղության մերժումը  բացահայտ արգելված է,ինչն արտահայտում է իսլամի նվիրվածությունը տարբեր մարդկային խմբերի միջև խաղաղություն հաստատելուն:

Բացի այդ, այն շեշտում է զինվորների հանգստությունը և  երկրի անվտանգությունը,որոնք բոլոր  ժամանակաշրջաններում անհրաժեշտ են հասարակության կառավարման համար։

Իսլամի տեսանկյունից, խաղաղությունը շատ կարևոր է և խաղաղության առաջարկն ընդունելի կլինի ցանկացած խմբի համար, պայմանով, որ դա դավադրության և խաբեության նպատակ չի հետապնդում:

Այս բոլոր պատմություններից կարելի է տեսնել, որ իսլամական երկրներում, սուրբ գիրք չունեցող փոքրամասնությունների գոյությունը որոշակի է և նրանք հարձակման չեն ենթարկվում իրենց հավատալիքների պատճառով:

Ըստ այդ պատմությունների, որևէ հիմք չկա մերժելու  սուրբ գիրք չունեցող փոքրամասնությունների քաղաքացիությունը և ներկայությունը իսլամական երկրում: Ավելին նրանց ներկայությունը թույլատրելի է, եթե պահպանվում են անվտանգության պայմանները: