Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (13)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i126161-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(13)
Իրանը մեծ քայլեր է կատարել արդիական բժշկության, ներառյալ միջուկային տեխնոլոգիայի օգտագործման ու տարբեր ռադիոդեղեր արտադրելու ոլորտներում,որոնց կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 09:54 Asia/Tehran

Իրանը մեծ քայլեր է կատարել արդիական բժշկության, ներառյալ միջուկային տեխնոլոգիայի օգտագործման ու տարբեր ռադիոդեղեր արտադրելու ոլորտներում,որոնց կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։ Ընկերակցեք մեզ։

Վերջին տասնամյակների ընթացքում տարբեր քաղցկեղների այդ թվում արյան, ոսկորի, շագանակագեղձի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների բուժման համար ռադիոդեղերի նոր սերնդի արտադրությունը աճող ընթացք է ունեցել: Այս ոլորտում քաղցկեղի հարցում սկսած կանխահաս ախտորոշումից մինչև երկրորդական փուլերն ու նույիսկ բուժման մեջ ընդլայնվել է ռադիոդեղերի օգտագործումը և այս ոլորտում Իրանը այս տեխնոլոգիան ունեցող աշխարհի 4-րդ երկիրն է համարվում: Այս դեղերի արտադրության տեխնոլոգիան մինչ այժմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Չինաստանի մենաշնորհն էր:

Վերջին տարիների ընթացքում ախտորոշիչ ռադիոդեղերի կիրառումը աստիճանաբար հետազոտական փուլից ընթացել է դեպի առավել արդիական ու իդյալական մեթոդներ, ինչպես ինֆեկցիոն պատկերում ու մոլեկուլային պատկերում: Ներկա դրությամբ քաղցկեղի բուժման համար կիրառվում են վիրահատության, քիմիաթերապիայի ու ռադիոթերապիայի երեք մեթոդները և հիվանդների այս խմբին բուժելու համար ռադիոթերապիան տարածված մեթոդներից մեկն է:

Այսօր բժշկական  արդիական գիտության կիրառմամբ լյարդի քաղցկեղը և հիվանդության չափազանց տարածված դեպքերը, որ հնարավոր չէ վիրահատել, ռադիոդեղերի օգտագործմամբ բուժվում ու հինվանդների 50-60 տոկոսը բարելավվում ու կյանքի որակը բարձրանում է: Լյարդի քաղցկեղը մարսողական համակարգի ամենամահացու և տարածված քաղցկեղներից  է համարվում: Բժշկական ոլորտի տվյալներով՝ տարեկան 200 մարդ հիվանդանում են լյարդի քաղցկեղով:

ՎԵրջին տարիների ընթացքում Իրանում այս հիվանդության բուժման համար ռադիոդեղերի լաբորատորիական ու նախակլինիկական փուլերը հաջողությամբ ավարտվել են և Թեհրանի ու Շիրազի բժշկական համալսարանների համագործակցությամբ ներկա դրությամբ անցնում է կլինիկական փորձարկման փուլը:

FDG ռադիոդեղը հատուկ հիվանդությունների բուժման համար կիրառվող կարևոր դեղերից է համարվում: Այս դեղը օգտագործվում է PET Scan-ի պարագայում: Բժիշկները PET Scan մեթոդը կիրառում են քաղցկեղի ախտորոշման, բացահայտման և բուժման հարցում տարբեր մեթոդների արդյունավետության որոշման համար: Ռադոդեղերը հաճախ ախտորոշիչ կիրառություն ունեն և երբեմն էլ օգտագործվում են բուժման համար:

Այս ոլորտում երկրում ստեղծվել են արդիական ենթակառուցվածքներ:  «Բոնաբի» Գամա կազմակերպությունը այս ոլորտում ակտիվ կենտրոններից մեկն է, որն ունի տեխնիկապես հագեցած լաբորատորիա: Հաշվի առնելով արդիական տեխնոլոգիաների կիրառման փաստը այս կենտրոնում կա հնարավորություն առավել հզոր ճառագայթման, տարբեր վիճակներում ճառագայթման ինչու չէ նաև ցածր հզորությամբ ճառագայթման համար: Նման մի կենտրոն էլ գործունեություն է ծավալում Թեհրանում, որ հագեցած է գամմա ճառագայթման համակարգով և պատասխանատու է ճառագայթման մեթոդով բժշկական արտադրանքները մանրեական աղտոտվածություններից մաքրելու հարցում: Այս ճառագայթման կենտրոնը իր ծառայությունների որակի պահպանման ուղղությամբ օգտագործում է իր իսկ մանրէաբանության, պոլիմերների, սննդի և դոզիմետրիայի լաբորատորիաները:

Այս համակարգերը գործարկվել են միանգամյա բժշկական արտադրանքները ախտազտելու, սննդամթերքի օգտագործման ժամկետի երկարաձգման և նյութերի ազտոտվածության նվազեցման նպատակով:

Արտադրության թռիչքի տարում Իրանը նույնպես կարողացել է համաշխարհային խնդրի վերածված կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրելով հաջող քայլեր կատարել: Կորոնավիրուսի թեստերը արտադրվել և տեղայնացվել են «Փիշթազ Թեբ Զաման» գիտելիքահենք ընկերության գիտնականների ջանքերի շնորհիվ և տրամադրվել են ԱՆ-ի կողմից հաստատված լաբորատորիաներին:

«Փիշթազ Թեբ Զաման» ընկերության զարգացման բաժնի տնօրեն դոկտոր Վահիդ Յունեսին այս կապակցությամբ ասում է.«Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից ընկերության հետազոտությունների ու ընդլայնման թիմերն  իրենց աշխատանքը սկսեց ին այս ոլորտում: Ընկերության հետազոտողներն ու մասնագետները լիաժամ ու ողջ կարողությամբ կենտրոնացել են այս խնդրին վրա»:

Այժմ այս արտադրանքի շնորհիվ Քովիդ-19 հիվանդության մեջ կասկածվող անձանց մոտ հստակ կերպով ախտորոշվում է վիրուսի առկայությունը: Այս ախտորոշիչ թեստը թիրախ է դարձնում վիրուսին բնորոշ գեները և թեստավորումից հետո վիրուսի առկայության դեպքում այն հայտնաբերում են անհատի հանձնած նմուշների մեջ:

Այս գիտելիքահենք քայլով ոչ միայն բավարարվեց երկրի կարիքը կորոնավիրուսի ախտորոշման թեստերին, այլև արտադրության մեջ թռիչքի իրականացմամբ հող պատրաստվեց այս արտադրանքի արտահանման համար։

Վերջերս Իրանի, Իսպանիայի ու Ֆրանսիայի բժշկական համալսարանների հետազոտողները Քովիդ-19 հիվանդության ամենավերջին ձեռքբերումների ու փորձի փոխանակման համար մասնակցել են մի վեբինարի: Իրանի, Իսպանիայի ու Ֆրանսիայի բժշկական համալսարանների շուրջ 150 մասնակիցներ տեսակակպի ձևաչափով մասնակցեցին այս գիտական իրադարձությանը: Այս վեբինարում քննարկվել են կորոնավիրուսի հիվանդության ախտորոշմանն ուղղված ռենգենային ու սկանավորման ոլորտում ու նաև ինտենսիվ թերապիայի հիվանդների շրջանում կողմերի վերջին ախտորոշիչ և թերապևտիկ ձեռքբերումները և հիվանդների ժողովրդագրական տեղեկատվության ոլորտում նոր բացահայտումները:

Դեղագործական ու կորոնավիրուսի դեմ պայքարում իրանցի մասնագետների ու բժիշկների հաջողությունները վկայում են արտադրության թռիչքի ուղղությամբ դեղագործական, բժշկական ու ախտորոշման ոլորտում առկա առաջխաղացումների մասին: