Իրանցի կանայք (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i126420-Իրանցի_կանայք_(1)
Իրանցի կանանց այսօրվա վիճակի մասին ճիշտ պատկերացում տալու նպատակով, «Իրանցի կանայք» հաղորդաշարում ներկայացելու ենք իրանցի կանանց հաջողություններն ու ձեռքբերումները :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 00:17 Asia/Tehran
  • Իրանցի կանայք (1)

Իրանցի կանանց այսօրվա վիճակի մասին ճիշտ պատկերացում տալու նպատակով, «Իրանցի կանայք» հաղորդաշարում ներկայացելու ենք իրանցի կանանց հաջողություններն ու ձեռքբերումները :

Կինը և իր իրավունքները աշխարհի կարևորագույն թեմաներից է: Աշխարհում կանանց և նրանց իրավունքների նկատմամբ զգայնությունը, որոշ պետություններին առիթ է ընձեռել քաղաքական շահարկումների նպատակով՝ մեդիա հնարքներով, աշխարհի հանրային կարծիքը դրդել իրենց պահանջների ուղղությամբ: Այդ առումով կարելի է անդրադառնալ Իրանին: 1979թ. իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արևմտյան լրատվամիջոցներում Իրանի դեմ հակաքարոզչության մշտական առանցքներից մեկն է եղել իրանցի կանանց հարցն ու նրանց իրավունքները: Արդյոք այն ինչ արևմտյան լրատվամիջոցներն են ներկայացնում իրանցի կնոջ մասին, համապատասխանո՞ւմ է իրողությանը: Այս հարցին պատասխանելու և իրողությունը ճիշտ ընկալելու համար, հարկավոր է ճանաչել իրանցի կանանց  ու ծանոթանալ նրանց աշխատանքներին:

***

Արդեն հոկտեմբեր ամիսն է և քանի որ հոկտեմբերի 1-ին նշվում է տարեցների միջազգային օրը, այսօրվա զրույցում կանդրադառնանք պատկառելի տարիքով իրանցի մի կնոջ: Ծերության շրջանը ինչպես մանկության ու երիտասարդության շրջանը, կյանքի փուլերից է համարվում, այն տարբերությամբ, որ մանուկ ու երիտասարդ տարիքում մարդը լի է էներգիայով, իսկ ծերության ժամանակ ուժը նվազում է և նրա մոտ պակասում է ֆիզիկական աշխատանքը: Իհարկե ոչ միշտ է այդպես լինում: Շատ կենսուրախ տարեցները պահպանում են իրենց անկախությունը, շարունակում են աշխատել և ձգտում են բարեկեցության: Տկն. Զահրա Աղիլին տարեցների այդ խմբին է պատկանում:

Տկն. Զահրա Աղիլին ծնվել է Իրանի Արաք քաղաքում 1945թ.: Նա արհեստավարժ մարզիկ է և չի ափսոսում իր անցած կյանքի համար: Տկն. Աղիլին ասում է.«Լավ է կյանքում ամեն մարդ իմանա իր անելիքը: Ես համակերպվել եմ կյանքին: Օր չկա որ 10 րոպեն անգամ վատնած լինեմ: Գիշերը քնելիս գիտեմ վաղվա օրվա անելիքս: Մարզվելու ժամն ինձ համար անփոփոխ է: Բոլորը գիտեն, որ ամեն օր ես մինչև առավոտյան ժամը 9:30 մարզվում եմ, իսկ գիշերը 10-ին քնում: Ես մարզանքի սիրահար եմ: Առավոտյան արթնանում եմ մարզանքի սիրով և գիշերը քնում այդ սիրով: Դա է իմ առողջության դեղատոմսը»:

Մարդու տարիքն բարձրանալով, նրա մոտ ավելի հավանական է դառնում հիվանդանալը: Հոգեկան ու ֆիզիկական խնդիրները ծերության շրջանին են բնորոշ: Սակայն տկն. Աղիլին թույլ չի տվել հիվանդությունն իրեն մոտ գա: 7 տարի առաջ, նա արհեստավարժ կերպով զբաղվեց սպորտով: Նախ նա մասնակցեց թաղային, տարածաշրանային ու նահանգային մրցույթներին, իսկ հետո մասնակցեց Չինաստանում անցկացվող թեթևատլետի Ասիայի վետերանների առաջնությանը, որի մասնակիցները հինգ տարով փոքր էին իրենից: Այդ մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը: Տկն. Աղիլին ասում է.«Չինաստանում մարդկանց մեծ մասը հեծանիվ է վարում: Ծեր ու երիտասարդ, մանուկ ու մեծահասակ, կին թե տղամարդ հեծանվից են օգտվում: Այնտեղ ինքս ինձ խոստացա, Թեհրան վերադառնալով, հեծանիվ վարել եմ սովորելու: Իմ տարիքում իրոք դժվար էր, սակայն ես վճռակամ էի: Այնքան եմ հեծանվից վայր ընկել, մինչև սովորել եմ»:

Այն հարցին թե, որն է իր առողջության գաղտնիքը, տկն. Աղիլին պատասխանել է.«Իմ հոգեկան ու ֆիզիկական առողջության բանալին կենսուրախ ու առույգ ապրելակերպն է եղել և դա գոյացել է մարզանքի միջոցով»:

Նա շատ մարզված է և ճկունությամբ տեղից կանգնելով ասում է.«Ով կարծում է ես ծերացել եմ և այլևս չեմ կարող հեծանիվ վարել, թող գա ու ինձ հետ մրցի: Իմ կարծիքով տարիքը մի թիվ է և բարձր տրամադրությունը տարիք չի ճանաչում: Երբ սպորտով եմ զբաղվում ոչ մի վատ բանի մասին չեն մտածում: Տեսեք թե մարզանքն ինչպիսի փոփոխություն է առաջացրել իմ մեջ»:

Նա ասում «Այդ ով է ասել, որ լեռնագնացությունը երիտասարդ տարիքի մարզանք է»: Տկն. Աղիլին նվաճել է Թեհրանի շրջակայքում գտնվող Թոչալի, Դարաքեի և Էվինի բարձունքները: Նա ասում է.«Լեռը յուրահատուկ էներգիա ունի: Երբ լիովին հիասթափված եք լինում կյանքից, սար բարձրացեք և կտեսնեք թե բոլոր բացասական էներգիաները վերանում են»:

Լեռնագնացությունը նրա համար արհեստավարժ բնույթ է կրում: Նրա ընտանիքի բոլոր անդամները նույնպես մարզիկ են: Նա վճռակամ է, որքան տարիքը բարձրանա, նույնքան ավելի լուրջ կզբաղվի սպորտով:

***********

Զահրա Աղիլին ապրում է Թեհրանի հարավ-արևմտյան շրջանի թաղամասերից մեկում: Չնայած  իր ամուսինն ու երեխաները ֆինանսական մեծ կարողություն ունեն, սակայն մեծ վճռակամություն ունեցող այս տատիկը ցանկանում է մնալ թաղամասում, որտեղ ապրում է: Այդ մասին նա ասում է.«Ես մարզանքով զբաղվելն սկսել եմ այս թաղամասում: Այս թաղամասի զբոսայգիներում ու մարզասրահներում: Այդ իսկ պատճառով չեմ ցանկանում տեղափոխվել այն թաղամասերը, որտեղ հարուստներն են ապրում և միթե այստեղ խնդիրներ կան: Ամենուր մարզասրահ է, զբոսայգի, լողավազան ու մարզական սարքավորումներ»:

75-ամյա Զահրա Աղիլին 17 տարի է, որ արհեստավարժ կերպով զբաղվում է սպորտով: 7 տարի առաջ նա սկսեց զբաղվել թեթևատլետով: Նա արհեստավարժ լեռնագնաց է: Նա Իրանում թեթևատլետի ախոյան է, իսկ աշխարհի առաջնությունում շահել է չորրորդ տեղը:

Նա վեց երեխայի մայր է և 10 թոռների տատիկ: 

Այսօր բոլորին հայտնի է սպորտով զբաղվելու կարևորությունը: Կյանքը զարգանալով, շատ աշխատանքներ նստակյաց վիճակում են արվում և շատ աշխատանքներ պակասել են: Այլ խոսքով, հակառակ անցյալին, երբ աշխատանքը ինչ-որ մարզանք էր համարվում, այսօր ինչ-որ կերպ  անշարժություն է համարվում, հետևաբար սպորտը ներքին օրգաներում փոփոխություն առաջացնելով բարձրացնում է մարմնի աշխատունակությունը: Կանխում և  բուժում է շատ հիվանդություններ: Սպորտը կենսուրախ է դարձնում մարդուն և նպաստում է հոգեկան առողջության պահպանմանը: Տկն.Աղիլին պատմում է, որ 17 տարի առաջ, առողջական ծանր վիճակում է եղել: Անգամ դժվարացել է քայլել և տարբեր բժիշկների է դիմել և մի ելք է որոնել առողջությունը վերականգնելու համար: Մի օր նա զբոսայգում  թեթև մարզանք է արել և գիտակցել, որ մարզանքն է իր առողջության բանալին: Այնուհետ մինչ օրս նա ամեն օր զբաղվել է մարզանքով: Մարզվելով նա վերականգնել է իր առողջությունը:

Զահրա Աղլին իրանցի կարող ու վճռակամ հարյուրավոր կանանցից մեկն է, ով 1999 թվականից ի վեր բազում մեդալներ է նվաճել և 24 անգամ չեմպիոն է դարձել: Նա բոլոր կանանց առողջություն է մաղթում և տարեցներին խորհուրդ է տալիս կենսախինդ լինելու համար, զբաղվել սպորտով: