Թաքնված կառավարության դերն ու ազդեցությունն ԱՄՆ-ում (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i126475-Թաքնված_կառավարության_դերն_ու_ազդեցությունն_ԱՄՆ_ում_(1)
Ձեզ ենք ներկայացնում «Թաքնված կառավարության դերն ու ազդեցությունն ԱՄՆ-ում» հաղորդաշարը: Վերջին տարիների ընթացքում, հատկապես 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության հասավ Դոնալդ Թրամփը, աշխարհի քաղաքական ու լրատվական շրջանակներում, բազմիցս քննարկվել է թաքնված կառավարություն հասկացությունը: Երեք մասից բաղկացած այս հաղորդման ընթացքում, կփորձենք պարզաբանել թաքնված կառավարության հասկացությունները, կառուցվածքներն ու գործառույթները ԱՄՆ-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2020 06:36 Asia/Tehran
  • Թաքնված կառավարության դերն ու ազդեցությունն ԱՄՆ-ում (1)

Ձեզ ենք ներկայացնում «Թաքնված կառավարության դերն ու ազդեցությունն ԱՄՆ-ում» հաղորդաշարը: Վերջին տարիների ընթացքում, հատկապես 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության հասավ Դոնալդ Թրամփը, աշխարհի քաղաքական ու լրատվական շրջանակներում, բազմիցս քննարկվել է թաքնված կառավարություն հասկացությունը: Երեք մասից բաղկացած այս հաղորդման ընթացքում, կփորձենք պարզաբանել թաքնված կառավարության հասկացությունները, կառուցվածքներն ու գործառույթները ԱՄՆ-ում:

Այս հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք թաքնված կառավարության բացատրությանն ու հասկացություններին և 20-րդ դարի սկզբից մինչ այսօր ԱՄՆ-ում թաքնված կառավարության ձևավորման պատմական ընթացքին:

Ընդհանրապես, «թաքնված կառավարություն», «խորը կառավարություն» կամ «կառավարության ներսում կառավարություն» հասկացությունները ցույց են տալիս երկրի քաղաքական կառուցվածքում հզոր և ազդեցիկ հատվածների գոյության մասին, որոնք անտեսում են մյուս բաժինները, հատկապես ժողովրդի կողմից ընտրված կառույցերը: Սովորաբար այդ հզոր կառույցներն են՝ զինված ուժերը, հետախուզական և անվտանգության գործակալությունները, խոշոր արդյունաբերությունների և բանկերի սեփականատերերը և պետական ​​բյուրոկրատիայի ճյուղերը:

Այս հասկացության համար քսաներորդ դարի սկզբից ամերիկյան քաղաքական գրականության մեջ, հատկապես ձախերի և կապիտալիստական ​​համակարգի քննադատողների շրջանում օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «կառավարության ներսում կառավարություն» կամ «կայսրություն կայսրության ներսում» կապակցությունները:

Թաքնված կառավարությունն ԱՄՆ-ում

1950-ականներից մինչև 1960-ականների սկիզբը ԱՄՆ-ում իրական կառավարիչների էության մասին քննարկումները գիտական ու ակադեմիական շրջանակներից ներքաշվեցին հանրային ոլորտ: Այդ տարիներին լրատվամիջոցներն իրենց զեկույցներում ու հոդվածներում բազմիցս անդրադարձել են հզոր հոսանքների դերին ու ազդեցությանը և ընտրյալ կառույցներում դրանց գերիշխանությանը:

Խորհրդային միության հետ սառը պատերազմը սրվելով և ԱՄՆ-ում ռազմական իշխանավորները հզորանալով, ԶԼՄ-ի ուշադրությունը Նյու-Յորքի Ոուլսթրիթյան ընկերություններից սևեռվեց Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Պենտագոնի վրա: Պաշտպանության նախարարությանը մեծ գումարներ հատկացնելը ահռելի զենքեր արտադրելու համար, ինչպիսիք են ատոմային և ջրածնային ռումբերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն աշխարհի տարբեր մասերում, այդ թվում Կորեական թերակղզում, պատճառ դարձան, որ ԱՄՆ-ի բանակը որը նախկինում այդ երկրի իշխանության երեք առանցքներից մեկն էր համարվում, դառնա գլխավոր իշխանություն:

Այդ փոփոխությունը քննադատության և մտահոգության մեծ ալիք բարձրացրեց ամերիկյան քաղաքական շրջանակներում, և, ամենահետաքրքիրը, ամենասուր քննադատությունն արտահայտեց վետերան զինվորական և պատերազմի հրամանատար, ժամանակի նախագահ Էյզենհաուերը:

Էյզենհաուերը 1961թ. հունվարի 17-ին, Կոնգրեսում ունեցած 20-րդ դարի ամենաազդեցիկ ելույթում, զգուշացրել է  քաղաքականության մեջ «ռազմարդյունաբերական համալիրների» գերակայության վտանգի և ժողովրդավարական կառույցները թուլացնելու հետևանքների կապակցությամբ:

Էյզենհաոուերն ասել է.«Միացյալ Նահանգներում խոշոր կազմակերպությունների և զենքի խոշոր արդյունաբերությունների կապը նոր փորձ է, և այս երեւույթի տնտեսական, քաղաքական և նույնիսկ հոգեբանական լիարժեք ազդեցությունը զգացվել է յուրաքանչյուր քաղաքում, նահանգում և դաշնային կառավարության յուրաքանչյուր պաշտոնական գրասենյակում: Մենք գիտակցում ենք այն զարգացնելու հրատապ անհրաժեշտությունը, բայց չպետք է անտեսենք դրա վտանգավոր հետևանքները:

Այս երևույթը ներառում է մեր բոլոր աշխատանքներն ու ապրուստը: Դա առկա է մեր հասարակության յուրաքանչյուր կառույցում: Կառավարության կազմում մենք պետք է զգոն լինենք ռազմական և արդյունաբերական համալիրների ազդեցության դեմ: Հզորություն, որն ունի ներուժ մեծ աղետներ ստեղծելու համար: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այս (ռազմարդյունաբերական) կոալիցիայի հետևանքները վտանգեն մեր ազատությունն ու ժողովրդավարական գործընթացները»:

Էյզենհաուերը նախազգուշացնում է ռազմարդյունաբերական համալիրների հզորանալու և ընտրյալ կառույցներում դրանց գերակայության մասին:

***************

1970-ականներին և 1980-ականներին, երբ որոշ ներքին և միջազգային զարգացումներ ազդում էին Միացյալ Նահանգների իշխանության հիմնական կառուցվածքի վրա, «քաղաքական կազմակերպություն» տերմինը աստիճանաբար փոխարինեց Էյզենհաուերի ժամանակաշրջանի «ռազմարդյունաբերական համալիրներ» եզրույթին: Արտաքին ոլորտում, Արևելյան բլոկի հետ սպառազինությունների մրցավազքի աստիճանական անկումը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ ռազմական գործիչները և ռազմական կապալառուները հասարակական ոլորտից անցում կատարեցին կուլիսային լոբբինգի: երկրի ներսում ևս Ուոթերգեյթի սկանդալը բացահայտեց անհայտ ուժերի դերը, որոնք առաջին անգամ 1974-ի օգոստոսի 8-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյային՝ նախագահին, ստիպեցին հեռանալ իշխանությունից: 

Նրանք վետերան քաղաքական գործիչների, հետախուզական գործակալների, իրավաբանների և լրագրողների կոալիցիա էին, ովքեր ստեղծելով Ուոթերգեյթի քողազերծող գործը, պաշտոնից հեռացրին նախագահ Ռիչարդ Նիքսոնին ՝ ցույց տալու, որ նույնիսկ ընտրված ամենաբարձրաստիճան պաշտոնյան չափազանց խոցելի է մշտական ​​և չընտրված հատվածների իշխանության դիմաց:

21-րդ դարի սկզբին, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքերը հիմք հանդիսացան ԱՄՆ-ում ուժային նոր կենտրոնների և դրանց կուլիսային հարաբերությունների ձևավորման համար: Այդ հարձակումից հետո, անվտանգության սպառնալիքները ավելանալով և ահաբեկչական հարձակումների վտանգը շարունակվելով, ԱՄՆ-ի հետախուզական հասարակությունն առավել քան երբևէ ներքաշվեց քաղաքական ոլորտ: Այդ դեպքից շաբաթներ անց, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Ջորջ Բուշը վերակազմավորեց ԱՄՆ անվտանգության ծառայությունները և ստեղծեց նոր վարչություն, որը կոչվում է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարություն: ԱՄՆ Կոնգրեսը երկրի հետախուզական և անվտանգության գործակալություններին լայն լիազորություններ ընձեռեց`ընդունելով հատուկ օրենքներ` երկրի ներսում և արտերկրում ահաբեկչության դեմ պայքարը խթանելու համար: Վավերացված այդ օրենքներից մեկն է՝ ԱՄՆ-ի հայրենասիրության օրենքը: Այդպիսով, ԱՄՆ հետախուզական և անվտանգության ծառայությունների հեղինակության և գործողությունների ոլորտն ընդլայնվեց այնքանով, որ նրանք կարողացան իրականացնել պատմության մեջ ամենամեծ լրտեսական և հետախուզական գործողությունները, հեշտությամբ ոտնահարելով հասարակ մարդկանց իրավունքներն ու անձնական տվյալների գաղտնիությունը:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներց հետո, ԱՄՆ-ում հզորացան անվտանգության կառույցները

 

***********************

Քանի որ գաղտնիությունը հետախուզական և անվտանգության կառույցների գործունեության բնորոշ հատկանիշն է, սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, այդ կառույցների հզորանալը պատճառ դարձավ, որ չընտրված ուժային կառույցների էությունն ու հարաբերությունները լուրջ փոփոխության ենթարկվեն և այդ կառուցվածքը «քաղաքական կազմակերպությունից» վերածվեց «թաքնված կառավարության»: «Թաքնված կառավարություն» հասկացությունն առաջին անգամ օգտագործվել է 2016-ին ՝ ԱՄՆ Սենատի բյուջեի կոմիտեի ավագ վերլուծաբան Մայք Լոֆգրենի կողմից՝ «Թաքնված կառավարություն. Սահմանադրության անկում և ստվերային կառավարության աճ» վերնագրով գրքում: Այս գրքում Լոֆգրենը շեշտը դնում է հասարակության մեջ անհատների, կառույցների և ազդեցիկ խմբերի շահերի բախման վրա: Նա ասում է, որ  նման հակասությունները , որ գոյություն ունեն կառավարության և առերես մասնավոր տնտեսության մեջ, վկայում են ԱՄՆ-ում ստվերային կառավարության գոյության մասին, որը  քիչ ուշադրություն է դարձնում սահմանադրությանը: Լոֆգրենը գերադասում է ստվերային այդ կառավարությունը թաքնված կառավարություն կոչել:

Լոֆգրենը «թաքնված կառավարությունը» համարում է կառավարության, ֆինանսական ինստիտուտների և Hi-Tech կամ բարձր տեխնոլոգիական հատվածների տարրերի համադրություն, որոնք առանց ԱՄՆ-ի ընտրված հատվածների համաձայնության արդյունավետորեն կառավարում և վերահսկում են երկիրը: «Ամերիկայում թաքնված կառավարությունը մեր ժամանակների մեծ պատմությունն է: Դա կախարդական շղթա է, որն առաջացել է ահաբեկչության դեմ պատերազմից, արտաքին քաղաքականության ռազմականացումից, ֆինանսական կառույցների ազդեցության մեծացումից, տնտեսության ապաարդյունաբերականացումից, հարուստների իշխանության սոցիալական կառուցվածքի ամրապնդումից, սոցիալական անհավասարության աճից և քաղաքական դիսֆունկցիայից  ու  քվեարկողներին հարկադրել ձայն տալ Թրամփի օգտին»:

**********

Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կանդրադառնանք ԱՄՆ-ում «թաքնված կառավարության» տարրերին: