Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (14)
Իրանի Գերագույն առաջնորդի կողմից Իրանական 1399 թվականն անվանվելով արտադրության թռիչքի տարի , ուղի է հարթվել բժշկական սարքավորումների արդյունաբերության զարգացման համար: Զանգվածային արտադրությունը տնտեսագիտության կարևոր հասկացություններից մեկն է, որը պահանջում է արտադրության ծախսերի կրճատում արտադրության մասշտաբի և ծավալի ավելացման հետ մեկտեղ:
Ըստ հաշվարկների, բժշկական սարքավորումների ներքին պահանջարկի շուրջ 45% -ն արտադրում են իրանական ընկերությունները: Չնայած տնտեսական ծանր պայմաններին, այս արդյունաբերության ոլորտում գործում է շուրջ 510 ընկերություն:
Ներկայումս Իրանն այն եզակի երկրներից է, որը հասել է մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության ինքնաբավության մակարդակին և նույնիսկ որոշ ապրանքներ արտահանում է տարբեր երկրներ:
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին արտադրությանն օջակցելու վառ օրինակ է անվանել կորոնավիրուսի պանդեմիայի վերջին դեպքերի ֆոնին երկրի առողջապահական պարագաներ, ներառյալ դիմակներ արտադրելու ամբողջ կարողությունը: Նա հավելել է.«Պատճառն այն է, որ դիմակներ արտադրելիս մենք կարողացանք կարճ ժամանակահատվածում հասնել այն կարողությունների, որոնք գերազանցում են երկրի կարիքները: Դա կառավարության կողմից խոչընդոտների վերացումն էր տարբեր սարքերի և նույնիսկ դիմակների արտադրության համար»:
Այաթոլլահ Խամենին հավելել է.«Արտադրությունը երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունենալուց բացի, նաև ունի բազմաթիվ քաղաքական, սոցիալական և մշակութային ազդեցություններ այնպես, որ իր հիմնական կարիքներն արտադրելու ժողովրդի կարողությունը, և՛ ժողովրդին կտա վստահություն և՛ արժանապատվություն և՛ ճանապարհ կբացի հասարակության բարեկեցության համար, կավելացնի համախառն ազգային արտադրանքը և կմեծացնի արտահանման ծավալը և այլ երկրներ ներքին ապրանքների արտահանման մշակութային ազդեցությունը»:
Բժշկական սարքերի արդյունաբերությունը կարող է արդյունավետ դեր ունենալ այդ նպատակների իրականացման գործում, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունները նշանակալի դեր ունեն այս ոլորտում: Վիճակագրության համաձայն, Եվրոպայում շուրջ 550,000 և ԱՄՆ-ում 601,000 մարդ աշխատում են այս արդյունաբերությունում, ինչը վկայում է այս ոլորտի զարգացման կարևորության մեջ:
Ներկայումս երկրում առկա է այս ոլորտը զարգացնելու լավ կարողություն: Մյուս կողմից, այս հաստատության վիճակագրության համաձայն, ներկայումս աշխարհի բնակչության 9% -ը և Իրանի բնակչության 5% -ը տարեցներ են, ինչը ցույց է տալիս բժշկական սարքավորումների արդյունաբերության զարգացման և արտահանման կարողությունների մեծացման անհրաժեշտությունը:
Դիմադրության տնտեսության քաղաքականության համաձայն, արտադրության բարգավաճման կարևոր ռազմավարություններից մեկը արտահանմանը աջակցելը և արտահանումը խթանելն է: Մյուս կողմից, հեղափոխության երկրորդ քայլի հայտարարության կարևոր առանցքներից մեկը մասսայական և որակյալ արտադրության միջոցով երկրի տնտեսական անկախության ամրապնդումն է:
2000 թվականին Օքսֆորդի ինստիտուտի և OECD կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, բժշկական սարքավորումների արդյունաբերությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության խմբերում է գտնվում, ինչը ցույց է տալիս տեխնոլոգիայի կարևոր դերը այս արդյունաբերության արտադրանքի որակի մեջ:
Արտտադրողականության բարձրացումը , ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներին հասանելիությունը, արտադրական և հետազոտական միավորների զարգացումը կարևոր դեր ունեն այս արդյունաբերության մասսայական արտադրության և որակի մեջ: հարևան երկրների 200 միլիոն բնակչությամբ շուկա մուտք գործելը մեծ հնարավորություն է այս արդյունաբերության զարգացման համար:
Ներկայումս Իրանում բժշկական սարքավորումների շուկայի աճի տեմպը 9.1 տոկոս է, ինչը բարձր է համաշխարհային միջինից: Իրանի բժշկական սարքավորումների արդյունաբերությունում 280,000 տեսակի ապրանքների արտադրությունը ցույց է տալիս, որ ապագայում Իրանի մասնաբաժինը միջազգային շուկայում բազմապատկվելու է:
Փարդիս տեխնոլոգիական պարկի գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն և բժշկական սարքավորումներ արտահանողների միության նախագահ Մոհամմեդ Ռեզա Քոմպանին ասել է, որ պարկի անդամ ընկերությունների արտադրական հզորությունների օգտագործումը նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու միջոց է: Նա հավելել է․<<Իրանի բժշկական առաջատար սարքավորումների արտադրության առաջընթացն այն մակարդակում է, որը կարող է ապրանքներ արտադրել եվրոպական և ամերիկյան չափանիշներով և ունենալ ICU, CCU և շտապ օգնության՝ ամբողջությամբ իրանական արտադրությամբ սարքավորումներ>>։
Իրանի գիտահետազոտական աճը հանգեցրել է պահանջվող ապրանքների ընդամենը 15-20% ներմուծմանը: Բժշկության և բուժման ոլորտում, վերջին տասնամյակների ընթացքում իրանցի դեղագործների ջանքերով, Իրանի դեղագործական կարիքների մեծ մասը բավարարվում է տեղական արտադրանքի միջոցով: Պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում հիվանդների անհրաժեշտ դեղերի 97% -ը ապահովվում է ներքին արտադրանքի օգնությամբ։
Առողջապահության նախարարության հետազոտությունների և տեխնոլոգիայի փոխնախարար դոկտոր Ռեզա Մալեքզադեն ընդգծում է, որ Իրանի հպարտություններից մեկը դեղարդյունաբերթյան ոլորտում հաջողությունն է:
Remdesivir նոր դեղը, Իրանի ձեռքբերումներից է Քովիդ 19 հիվանդության բուժման ոլորտում, որը հաստատվել է կորոնավիրուսի կառավարման ազգային շտաբի կողմից:
Իրանական Ռոնակ գիտելիքահենք դեղագործական ընկերությանը վերջերս հաջողվեց արտադրել Remdesivir նոր դեղը, որն արդյունավետ է կորոնավիրուս հիվանդների բուժման համար: Այս ընկերության արտադրած դեղը որակով ամբողջությամբ նման է արտասահմանյան ընկերությունների արտադրանքին, որը արտադրվել է երկրում արտասահմանյան նմուշի մեկ տասներորդ գնով:
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության փոխնախարար Ռեզա Մալեքզադեի խոսքով ՝ Իրանը Կորոնավիրուսի հիվանդության բուժման վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու առումով առաջատար երկրներից է և այս հիվանդության հետ կապված հետազոտությունների 10% -ը կատարվել է Իրանում:
Իրանական շատ դեղագործական արտադրանքներ `հիվանդությունների բուժման որակի և արդյունավետության տեսանկյունից, կարող են արտահանվել: Այս իրավիճակը մատնանշում է որակի աճը ՝ իրանական դեղերի արտադրության թռիչքին զուգընթաց: