Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(16.Մարդու իրավունքները իսլամի տեսանկյունից«Ղուրանը և մարդկային արժանապատվությունը)
«Իսլամը և կրոնական փոքրամասնությունների իրավունքները»հաղորդաշարի սիրելի ունկնդիրներ,Ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի հերթական համարը: Ըստ Իսլամի ,մարդը վեհագույն արարածն է ,արարած որին հարգել է Աստված և այլ արարածներին արարել հանուն նրան :Ըստ Իսլամի, մարդը այն էակն է ,որը երկիր մոլորակի վրա պիտի ներկայացնի Աստծու պատկերը և աստվածային պարտականությունը ստանձնի:
Իսլամը մարդուն դասել է արժանապատվության, փառքի, պատվի և հարգանքի բարձր դիրքում:Ինչ վերաբերում է մարդկային արժանապատվությանը, սուրբ Ղուրանում հիշատակվել են բազմաթիվ այաներ, որոնցից ամենանշանավորը Ասրա սուրայի 70-րդ այան է, որում ասվում է.«Ադամի որդիներին պատվեցինք. նրանց տարանք ցամաքների ու ծովերի վրա, նրանց տվեցինք մաքուր սնունդ և բարձրացրինք շատ արարածներից ավելի վեր»:

Այս այայում խոսվում է մարդու արարման արժանապատվության, այսինքն ՝ այն արժանապատվության մասին, որը ծննդյան պահին շնորհվել է նրա գոյությանը և արարչագործությանը,ոչ թե՝ ձեռք բերովի արժանապատվություն, որը նա ձեռք բերի բարոյական արժեքները հարգելով ,քանի որ այս այան վկայում է այլ արարծների նկատմամբ մարդու գերակայությունը ,որոնց մեջ չի խոսվում բարոյական արժեքի մասին:
Մարդու արժանապատվությունը ապացուցող մեկ այլ այա հետևյալն է , որը մարդուն ներկայացնում է , որպես Աստծո պատկերը երկրի վրա:Աստված Բաղարա սուրայի 29-րդ այայում ասում է,որ բոլոր արարածներին արարել է հանուն մարդու և նշում է.«Նա է, Ով ձեզ համար ստեղծեց այն բոլորը, ինչ կա երկրի վրա: Ապա երկինքն արարեց՝ դա կարգավորելով որպես յոթ երկինք: Եվ Նա տեղյակ է ամեն ինչից:»:
Նույն սուրայի 30-րդ այաում ասվում է.«Երբ քո Արարիչը հրեշտակներին ասաց. «Ես որոշել եմ երկրում ժառանգորդ նշանակել», հրեշտակները պատասխանեցին. «Արդյո՞ք երկրում նշանակելու ես մեկին, որ այնտեղ անբարոյականություն տարածի և արյուն թափի: Դա այն դեպքում, երբ մենք Քեզ երկրպագելով պաշտում ենք»: Աստված ասաց. «Ես գիտեմ այն ճշմարտությունները,որոնց մասին դուք չգիտեք»:
Հրեշտակները ի սկզբանե այն պատճառով էին դեմ մարդու արարչագործության հետ ,քանի որ նրանք աստվածային լուրերը լսելով ,կամ Ադամից առաջ այս կամ ուրիշ մոլորակներում մարդկանց տեսնելով ,կամ հողեղեն ու նյութապաշտ մարդու մասին ճիշտ կանխատեսումներով ,կանխատեսում էին մարդու արյունահեղությունն ու անբարոյականությունը :Ուստի պիտի նկատի առնել ,որ եթե մարդ արարածը աշխարհ գալով միայն հետամուտ լինի կիրքերի , և իր արարչագործության նպատակը համարի փառամոլությունը և աշխարհիկ կյանքը և իր ցանկությունների իրականացման համար արյունահեղության ու բռնության դիմի ,կիրականանա հրեշտակների խոսքը և չի իրականանա այն իշխանությունը ,որ Աստված վստահել է մարդուն իր կարողականությունների ու ունակությունների շնորհիվ:

Այս այայի արդյունքը հետևյալն է ,մարդու համար Աստծու ժառանգորդի հանգամանքը ,վկայում է մարդու գերակայությունը այլ արարածներ նկատմամբ և դա համարվում է երկրպագել,այդ իսկ պատճառով հրեշտակները հարգանքով դիմում են Աստծուն ,որ ամեն պայմաններում պատրաստ են երկրպագել ,մեծարել ու փառաբանել Աստծուն և կարիք չկա մարդ արարածի գոյությանը:
Ըստ Ղուրանի այաների, երկնային մոլորակները, երկրային էակները, գիշերն ու ցերեկը և բոլոր այն նմանատիպերը ,ենթարկվում են մարդուն ,ով ամենակատարյալ արարածն է և Աստծու ժառանգորդը: Աստված Ջասիե սուրայի 13-րդ այայում ասում է.«Այն ամենը ինչը կա երկնքում և երկրի վրա, Աստված ինքը դրանք արարեց Ձեզ համար,իրոք, դրանում կան նշաններ այն մարդկանց համար, ովքեր մտածում են»: Իհարկե, այս այաներում նվաճումը, չի նշանակում նրանց իրենց գերիշխանության տակ առնել , այլ նշանակում է նրանց ուղղորդել հանուն մարդկային շահերի և ծառայեցնել նրան:
Ամենակարող Աստված, չնայած որ մարդ արարածը անվանում է լավագույն արարչագործությունը և արարծաներին կոչ ուղղում նրան ծառայելու համար ,ինքը հստակեցրել է, որ պատվել է նրան և իր ոգին փոխանցել նրա մեջ, և իվերջո ասել է, որ վերադառնալու է դեպի աստվածային էություն: Իրոք, ո՞րն է մարդկուն այդքան մեծություն շնորհելու պատճառը:Արդյո՞ք արժանի չէ,որ նա իմանա իր արժեքը և պատշաճ կերպով արձագանքի աստվածային վստահությունը և Աստծո իշխանությունը երկրի վրա լավագույնս իրականացնի այն օրը, երբ Աստված հայտնվի:Ահա թե ինչու վերոհիշյալ այայում Աստված բոլորին կոչ է անում խորհել , որը նշանակում է մարդուն փառաբանել ,և խորհրդանիշը համարում բոլոր մտածողների համար:
Ղուրանում բազմաթիվ այլ այաներ վկայում են այլ արարածների արարումը հանուն մարդ արարածի։Ինչպես օրինակ Աբրահամի սուրայի 32 և33_րդ այաները ասում են ."Աստված Նա է, Ով երկինքներն ու երկիրը ստեղծեց: Նա է, որ երկնքից անձրև է իջեցնում՝ ծաղկեցնելու համար այն բազմազան պտուղները, որ որպես սնունդ են ծառայում ձեզ: Իր հրամանով է նավը ճեղքում ծովի ալիքները, գետերը դրել է ձեր տրամադրութան տակ, ձեր կարիքների համար: Արևին ու լուսնին ու հրամայել է ձեզ լուսավորել, գիշերն ու ցերեկն է կազմել, որպեսզի ծառայեն ձեր կարիքներին։
Հիշյալ այաները պարզաբանում են հետևյալ սկզբունքը,թե՜ միակ անթերի արարիչը Աստված է ,ով երկնքից անձրև ուղարկեց ,որպեսզի երկրում աճող բերքից անարատ սնունդ ապահովվի բույսերի ու կեդանիների համար և ծովեր ուղուրդեց նավերը (այսինքն մարդուն ուսուցանեց ջրի վրա իրերի մնալու օրենքը և նավաշինության մասին իրազեկեց մարդուն),որպեսզի մարդը դրանք օգտվի իր նպատակների իրականացման համար և հոսղ դարձրեց առվակները ,որպեսզի դրանից հայթայթի իր խմելու և հանապազօրյա ջուրը և ջրոռոգի իր ցանքսատարածքները և ջուր ապահովի իր ընտանի կենդանիների համար։
Սուրբ Ղուրանի ուղղորդիչ և լուսաբանող այաներից բացի ,մաքրամաքուր իմամները ևս անդրադարձել են այլ արարածների համեմատությամբ մարդու արժանավորությանն ու վեհությանը և իսլամական գիտությունների գիտակները ,այդ մասին արժեքավոր պատմվածքների շրջագծում դրանք փոխանցել եմ մեզ։Ահա այդ պատմվածքներից մեկ օրինակ կներկայացնենք։Մեծ մարգարեից պատմվում է, որ նա ասել է.«Ոչինչ Աստծո համար ավելի թանկ չէ, քան մարդու որդին»:Ասվեց.«Ով Աստծու առաքյալ նույնիսկ հրեշտակները այդպես չեն»:Մարգարեն ընդգծեց.«Հրեշտակները արեգակի ու լուսնի նման պարտավորություն ունեն»: Նա այսպիսով փորձում է հասկացնել ,որ մարդուն շնորհված ընտրության իրավունքը ,նրան զանազանում է այլ արարածներից,այդ իսկ պատճառով հրեշտակների արարքները ,որոնք պարտադիր են ,հատուկ արտոնություն չի համարվում »:
Այլ գրության մեջ ասվել է, որ ոմն անձ հարց է ուղղում էմամ Սադեղին.«Հրեշտակներն են ավելի գերադաս թե՝: մարդը:Էմամը մեջբերում կատարելով էմամ Ալիին ասել է.«Աստված հրեշտակներին շնորհեց բանականություն; Կենդանիներին կիրք և մարդուն ՝բանականություն ու կիրք :Մարդը կարող է գերիշխելով բանականությանը եւ ճնշելով կիրքը հրեշտակներից ավելի բարձր մակարդակի հասնել »: Ուստի մեծ մարգարեի խոսքերում ՝երբ բանականությունը հաղթում է կիրքին ,մարդը հրեշտակներից ավելի վեր է դասվում :Այս իսկ պատճառով Էմամ Ալին ասել է.«Հավատացյալ մարդու հարգանքը վեր է Քաաբեի տնից »:
Այո, այս բոլոր հատկություններն ու յուրահատկությունները, որոնք բնորոշ են մարդուն և նրան արժանի են դարձրել երկրի վրա Աստծու խալիֆան դառնալ,այն նպատակով է,որ նա չտրվի այս անցողիկ աշխարհի գռեհիկությանը ,կրքերին և վաղանցիկ ուրախություններին ու հաճույքներին և փուչ աշխարհի հարստության ու արտաքինի գերին չդառնա: Իհարկե, չի կարելի անտեսել, որ չնայած բոլոր մարդիկ Աստծո խալիֆա դառնալու կարողականությունը ունեն , սակայն կան այնպիսիք, ովքեր չեն կարող հասնել այս հանգամանքին,քանի որ հավանական է իրենց անցանկալի վարքի ու վերաբերմունքի պատճառով ոչ միայն չհասնեն Աստվածային խալիֆայության ,այլ այն աստիճանի տապալվեն ,որ կորցնեն մարդկային արժեքը ,որը ըստ սուրբ Ղուրանի ավելի կնվաստանան քան կենդանին :«Արաֆ»սուրաի 179-րդ այայում ասել է.«Մենք որքան մարդ և հոգիներ ստեղծեցինք, որոնց բաժին պիտի հասնի դժոխքը: Նրանք ունեն սիրտ, սակայն չեն զգում, ունեն աչք, սակայն չեն տեսնում, ականջ ունեն բայց չեն լսում: Նրանք նման են գազաններին, նույնիսկ ավելի մոլորված են և մնում են իրենց բթամտության մեջ»: