Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127139-Սրբազան_Պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(5)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ներքին, տարածաշրջանային ու միջազգային հարթակներում ենթահող ստեղծելուց հետո Իրաքի կողմից Իրանի նկատմամբ գործադրված ռազմական ոտնձգությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2020 16:16 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ներքին, տարածաշրջանային ու միջազգային հարթակներում ենթահող ստեղծելուց հետո Իրաքի կողմից Իրանի նկատմամբ գործադրված ռազմական ոտնձգությանը:

ԱՄՆ-ի ռեժիմի հետ ծավալուն խորհրդակցություններից ու իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ից ստացած Իրանի ռազմական, քաղական ու տնտեսական կարողությունների մասին տեղեկությունները քննարկելուց հետո Սադդամի բաասական ռեժիմը 1980 թ. սեպտեմբերի 22-ին սանձազերծեց Իրանի դեմ օդային, ծովային ու ցամաքային իր ծավալուն հարձակումները: Նախքան Իրանի դեմ ոտնձգությունը Սադդամը խորհրդանշական արարողությամբ 1980 սեպտեմբերի 17-ին չեղարկեց 1975թ. կնքված Ալժիրի համաձայնությունը և հայտարարեց, որ Իրաքը լիովին վերահսկողության տակ է առել Արվանդ գետը: 1975թ. Սադդամը Ալժիրում լուծել էր Իրանի հետ տարածքային վեճերը և ստորագրել էր այդ պայմանագիրը:  Սակայն դրանից հինգ տարի հետո պատռեց այդ պայմանագիրը, քանի որ ենթադրում էր, որ ռազմական ուժի հավասարությունը փոխվել է հօգուտ Իրաքի:

Իրաքի պառլամենտում Սադդամը չեղարկում է Ալժիրի պայմանագիրը

Իրանի դեմ հարձկման մեկնարկին Իրաքի  ավելի քան 48 ստորաբժանումները կազմված էին 12 դիվիզիայից ,որոնցում ներառվում էին  ավելի քան 5 հետևակ դիվիզիա, 5 զրահային դիվիզիա, 2 մեխանիկական դիվիզիա ու նույնպես 15 անկախ բրիգադ: Վերոնշյալներից բացի այս ագրեսիային նաև մասնակցում էին 10 հետևակ բրիգադ, 1 զրահային բրիգադ, 1 մեխանիկական բրիգադ ու հատուկ ուժերի 3 բրիգադ, դրան գումարած նախագահական ուժերից 10 գվարդիա ու Իրաքի սահմանային գվարդիայի ուժերը: Իրաքի զինտեխնիկան կազմում էր 800 թնդանոթ, 5400 տանկ, 400 հակաօդային թնադանոթ, 366 ռազմական ինքնաթիռ, 400 ուղղաթիռ, որոնք պատրաստ էին կատարել ռազմական խնդիրներ: Հաշվի առնելով Իսլամական հեղափոխությանը վերահսկելու հարցում ԱՄՆ-ի քաղաքականության հետ Իրաքի քաղաքականության նույնացումը, ինչու չէ նաև շահագործելով շահի ռեժիմի կործանման փաստի շահագործմամբ Սադդամի բաասական ռեժիմի ծավալապաշտական հակումները, Իրանի դեմ Իրաքի սանձազերծած ագրեսիայի նպատակները կարելի քննարկել երեք հարթություններում: Առաջին նպատակը Ալժիրի պայմանագրի չեղարկումն էր, որ տեղի ունեցավ Իրանի դեմ պատերազմի սանձազերծումից 5 օր առաջ: Երկրորդ նպատակը Խուզեստան նահանգի օկուպացմամբ Իրանի մասնատումն էր և երրորդ նպատակը՝ ԻԻՀ-ի համակարգի տապալումը:

Իրանի դեմ Սադդամի կողմից պատերազմի սանձազերծումը

Միևնույն ժամանակ, Ալժիրի պայամանագրի չեղարկումն ու Արվանդ գետի վրա Իրաքի լիարժեք վերահսկողությունը, Իրանի դեմ ոտնձգության, Իրաքի ռեժիմի նախնական նպատակներից մեկն էր, ինչի հաջողության դեպքում կհետապնդվեր նաև Իրանի իշխանության կործանման ու այս երկրի մասնատման ծրագիրը: Առանց ծավալուն հարձակման էլ հնարավոր էր չեղարկել Ալժիրի պայմանագիրը, սակայն ինչպես ասվեց Սադդամի նպատակը ավելին էր քան նշված կետերը: Իրաքի Բաասական ռեժիմը ենթադրում էր, որ Իրանի դեմ հարձակումից հետո, առնվազն կկարողանա չեղարկել 1975թ. կնքված Ալժիրի պայմանգիրը, ինչի արդյունքում էլ ճանապարհ կհարթվի Պարսից Ծոցի հյուսիսային ջրատարածքներին Իրաքի հասանելիության համար: Պարսից Ծոցի ջրային տարածքներին Իրաքի հասանելիության միակ ճանապարհը սահմանային Արվանդ գետն էր: Իրաքի բաասական ռեժիմը ենթադրում էր, որ Իրանի դեմ հարձակմամբ ու Խուզեսթան նահանգի մասնատմամբ կարող է իր ձեռքն առնել Պարսից Ծոցի վերահսկողությունը:

Իրանի Խուզեստան նահանգն իր ստրատեգիական յուրահատկությունների պատճառով կարող էր ապահովել Իրանի դեմ Իրաքի սանձազերծած ոտնձգության նպատակների կարևոր բաժինը: Քանի որ մասնատելով և օկուպացնելով Խոզեստան նահանգը Սադդամի ռեժիմը ԻԻՀ-ի նոր համակարգի կործանման համար կարևոր քայլ կատարելուց բացի կարող էր նույնիսկ այս նախագծի պարտության դեպքում կայունացնել Պարսից Ծոցի հյուսիսային շրջանների վրա իր վերահսկողությունը:

Հաշվի առնելով Իրանի դեմ ագրեսիայի սանձազերծման հարցում ներկայացրած իր նպատակները Սադդամը նավթառատ Խուզեստան նահանգի օկուպացման համար գործի էր հանել իր ամենահզոր ու սպառազինված դիվիզիաները: Իրաքի զրահային 9-րդ դիվիզիայի առաքելությունը Խուզեստան նահանգի կենտրոն հանդիսացող Ահվազ քաղաի օկուպացումն էր: Իրաքի 5-րդ և առաջին դիվիզիաները նույնպես մի քանի այլ առանցքներից օգնելու եկան 9-րդ դիվիզիային: Իրաքի զրահային 3-րդ դիվիզիան և այս երկրի հատուկ ուժերի 33-րդ բրիգադը առաքելություն էին ստանձնել պաշարելով ու օկուպացնելով Խոռամշահր նավահանգստային քաղաքը անցնել Քարուն գետը և պաշարել ու բռնազավթել Աբադան քաղաքը: Այս պատճառով էլ զրահային 3-րդ դիվիզիան խոռամշահրի հյուսիսից 15 կմ. հեռավորությամբ շարժվեց դեպի Քարուն գետը ու միևնույն ժամանակ Իրաքի հատուկ ուժերի 33-րդ բրիգադը Խոռամշահրի բռնազավթման համար սկսեց իր առաջխաղացումը: Խոռամշահրում Իրանի զինված ուժերի ու ժողովրդի դիմադրությունը պատճառ դարձավ որպեսզի 3-րդ դիվիզիայի առաջխաղացումը ուշացումով լինի ու դրա արդյունքում էլ պարտության մատնվի:

Խոռամշահրի սահմաններում Սադդամի երազանքները հօդս ցնդեցին

Խուզեստանի ողջ ճակատում Իրաքի բանակի դեմ ձևավորվեց ժողովրդական դիմադրություն: Դրա հետ մեկտեղ Խուզեստանում տեղակայված Իրանի բանակի հաշվարնկները նույնպես բացառիկ դերակատարություն են ունեցել Իրաքի բանակի առաջխաղացումը կանխարգելելու և ապա հետ շպրտելու հարցում: Այս դիմադրությունը արգելք հանդիսացավ Ահվազի ու Աբադանի անկման համար: Իրաքյան ուժերը հասել էին Ահվազից 15 կմ. հեռավորության վրա ու նույնպես պաշարել էին Աբադան քաղաքը: Իրանի դեմ Իրաքի սանձազերծած ագրեսիայի այս փուլում այն ինչ հստակ էր Իրանի ողջ տարածքում իրանցի երիտասարդների անձնուրացությունն ու քաջագործությունն էր: Իրանի դեմ Իրաքի ագրեսիայի սանձազերծման մասին լուրերի տարածմամբ հազարավոր իրանցի երիտասարդներ ամենաչնչին հնարավորություններով Իրանի տարբեր շրջաններից ուղղվեցին պատերազմի դաշտ, հատկապես Խուզեստան՝ իրենց հայրենիքը պաշտպանելու համար: Սրբազան պաշտպանության 8 տարիներին Իրաքի բանակի դեմ ամենաքիչ հնարավորություններով Խոռամշահրի երիտասարդների դիմադրությունը մնայուն երևույթ դարձավ: Խոռամշահրի երիտասարդ կանայք ու տղամարդիկ 35 օր շարունակ դիմադրեցին Իրաքի մի քանի գումարտակներին, զրահային ու հետևակ բրիգադներին ու կանխարգելեցին վերջիններիս մուտքը Խոռամշահր: Իրաքի բանակի հրամանտարներից մեկը, որ հադիպելով իրանցի մարտիկների դիմադրությանը կորցրել էր Խոռամշահրում առաջխաղացման հույսը, իր իրավիճակի մասին այսպես էր հաղորդել.«Գործի սկզբում դիմադրությունը այնքան էլ ուժգին չէր: Նավահանգստի առանցքում մեր շարասյունը փորձում էր առաջ շարժվել, սակայն իրանական ուժերի չափազանց ուժգին դիմադրության պատճառով միայն հաջողեցինք չնչին առաջխաղացում ունենալ»: Այս իրավիճակում Խոռամշահրի վրա հարձակվող ուժերի հրամանատարը օգնության կանչելով 3-րդ դիվիզիային խոստովանեց, որ անկարող է կատարել առաջադրված խնդիրը: 3-րդ դիվիզիան խոստանալով օգնական ուժերի առաքումը կոչ արեց պահպանել իրավիճակը և Ալ-Հասան տանկային, 15-րդ մեխանիկային բրիգադի 3-րդ մեխանիկային և 49-րդ բրիգադի առաջին գումարտակներից կազմված ուժերին հրամայեց ներխուժել Խոռամշահեր քաղաք:

Հաջորդ հաղորդման ընթացքում ավելի շատ կխոսենք Խոռամշահրի երիտասարդների դիմադրության ու սխրանքների մասին: