ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և Արևմտյան Ասիայի տարածաշրջանը
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին: Կարևոր հարցն այն է, թե Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հիմնական դերակատարները ինչ դիրքորոշում ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ, և ինչպե՞ս կանդրադառնա հանրապետականների թեկնածու՝ Դոնալդ Թրամփի կամ դեմոկրատների թեկնածու՝ Ջո Բայդենի հաղթանակը Արևմտյան Ասիայում:
Ընդհանուր առմամբ, Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հիմնական դերակատարներին կարելի է բաժանել չորս խմբի ՝ արաբական երկրներ, Սիոնիստական ռեժիմ, Իրանի Իսլամական Հանրապետություն և Թուրքիա:
Արաբական երկրների միջեւ համակարծություն չկա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վերաբերյալ: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը այն երեք երկրներն են, որոնք բացահայտորեն ցանկանում են, որ Թրամփը հաղթի ընտրություններում և նույնիսկ անհանգստացած են Ջո Բայդենի հնարավոր հաղթանակով:
Ջամալ Խաշողջիի սպանության հարցով Դոնալդ Թրամփը խիստ մոտեցում չդրսևորեց Ռիադի նկատմամբ: Նույնիսկ երբ Սաուդյան Արաբիան խոստովանեց սպանությունը, և չնայած սպանության կապակցությամբ Ռիադի հասցեին ուղղված քննադատություններին, Թրամփը պաշտպանեց Վաշնգտոն-Ռիադ հարաբերությունները:
Չնայած Թրամփն անտարբեր է եղել Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցով գործերի նկատմամբ, սակայն նրա կառավարությունը հովանավորել է Եմենի դեմ կոալիցիոն պատերազմը: Չնայած զենքի վաճառքի հետ կապված բազմաթիվ դեմոկրատական և հանրապետական սենատորների քննադատություններին, Թրամփը սպառազինական մեծ գործարքներ է կնքել Ռիադի հետ:
Բացի այդ, սաուդցիները ձեռնտու չեն համարում ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ ՝ անգամ եթե այն տարբեր լինի գոյություն ունեցող համաձայնության հետ: Այդ հիմամբ, վերջերս որոշ աղբյուրներ հայտարարել են, որ սաուդյան գահաժառանգ՝ Մուհամմեդ Բին Սալմանը Թրամփի խորհրդական և փեսա՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սոցհարցումներում Բայդենի առաջ անցնելու կապակցությամբ:
Բահրեյնը և ԱՄԷ-ն բացահայտ կերպով կարգավորել են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները` նպատակ ունենալով օգնել Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում: Ուստի այդ երկրները անհանգստացած են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի և Դոնալդ Թրամփի հնարավոր պարտության կապակցությամբ:
Կատարը, Օմանը, Քուվեյթը, Լիբանանը և նույնիսկ Իրաքը, արաբական այն երկրներն են, որ, չնայած այնքան էլ չեն անհանգստանում Թրամփի հնարավոր հաղթանակի համար, բայց նախընտրում են Բայդենի հաղթանակը: Կատարի և արաբական չորս պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Բահրեյնի և ԱՄԷ-ի միջև ծագած միջարաբական հակամարտության մեջ, Թրամփը բացահայտ հովանավորել է այդ չորս պետություններին, և Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի գահաժառանգները սերտ կապեր ունեն Դոնալդ Թրամփի և Ջարեդ Քուշների հետ:
Օմանն ու Քուվեյթը, որոնք միշտ կարևորել են կայունությունն ու անվտանգությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, անուղղակիորեն Թրամփի քաղաքականություններն են տարածաշրջանում անվստահության ու անկայունության սրման պատճառ համարում: Չնայած Լիբանանը այժմ չունի ուժեղ կառավարություն, սակայն լիբանանյան տնտեսական խնդիրների սրման պատճառներից մեկը այդ երկրի Հեզբոլլահին բոյկոտելու Թրամփի կառավարության քաղաքականությունն է եղել:
Իրաքը նույնպես քննադատում է ԱՄՆ կառավարության միակողմանի քաղաքականությունը, հատկապես՝ ինքնիշխանության ոտնահարումը և Հաշդ Ալ-Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար՝ նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը: Հետևաբար թվում է, թե այս երկրների համար Ջո Բայդենի իշխանության հասնելն ավելի շահավետ է լինելու:
Թվում է, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակն ավելի շահավետ է լինելու նաև Թուրքիայի համար: Բարաք Օբամայի կառավարության վերջին տարիներին, խիստ լարվածություն էր տիրում Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում, սակայն Թրամփի իշխանության հասնելով բարելավեցին այդ հարաբերությունները:
Չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում S400 համակարգի և Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ գոյություն ունեցող տարաձայնություններին, Անկարայում դրական մոտեցում կա Թրամփի նկատմամբ, որը մինչ օրս արգելք է հանդիսանում Անկարայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները կիրառելու հարցով: Այս կապակցությամբ Անկարայում մտահոգություններ կային Թրամփի իմպիչմենթի հարցով, և այդ մասին Թուրքիայում իշխող կուսակցության կողմնակից և ընդդիմադիր լրատվամիջոցները խոսում էին Թուրքիայի տարածաշրջանային տնտեսության և քաղաքականության վրա Թրամփի հեռանալու կամ նրա կառավարության թուլանալու հետևանքների մասին:
Տարածաշրջանային դերակատարներից մեկը, որն ակնհայտորեն շահում է Թրամփի վերընտրվելուց, Սիոնիստական ռեժիմն է: ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց ի վեր իրավիճակը փոխվել է ՝ հօգուտ Բենիամին Նեթանյահուի ու սիոնիստների:
Անցած չորս տարիների ընթացքում ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը, Իրանի դեմ պատժամիիջոցների վերականգնումը, ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը, Դարի գործարք նախագծին հետևելով, Թել Ավիվի հետ արաբական երկրների հարաբերությունների գործընթացում դերակատար լինելը, Գոլանի բարձունքներում Սիոնիստական ռեժիմի ինքնիշխանությունը ճանաչելը և Պաղեստինի ինքնավար վարչակազմին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական օգնությունների կրճատումը Թրամփի կողմից Նեթանյահուին ու սիոնիստներին կատարված մեծ ծառայություններն են:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կարևոր տերություններից մեկն է: Իրանի ներսում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդհանուր տեսակետ չկա: Ոմանք կարծում են, որ Թրամփի հաղթանակը, չնայած վերջին չորս տարիների ընթացքում Իրանի վրա գործադրած առավելագույն ճնշմանը, ավելի լավ է, քան Բայդենի հաղթանակը, քանի որ նախ, Թրամփն իր բոլոր լծակները օգտագործել է Իրանի դեմ, և երկրորդ, Թրամփի մոտեցման բերումով Իրանի հարցով ԱՄՆ-ը մեկուսացել է միջազգային շրջանակներում և երրորդ հերթին՝ ռազմական ծախսերի պատճառով Թրամփը դեմ է պատերազմին։
Մյուս կողմից, ոմանք կարծում են, որ Բայդենի հաղթանակն ավելի շատ է համապատասխանում Իրանի շահերին, քանի որ մի կողմից Թրամփի հաղթանակը հոգեբանական ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա, նույնիսկ եթե նա քայլեր չձեռնարկի Իրանի դեմ, իսկ Բայդենի հաղթանակը դրական հոգեբանական ազդեցություն կթողնի: Մյուս կողմից, Բայդենը հայտարարել է, որ կվերադառնա ՀԳՀԾ-ի համաձայնություն, ինչը կթուլացնի պատժամիջոցների ճնշումը: Ի դեպ Բայդենի հաղթանակը կկործանի Բին Սալման, Նեթանյահու և Թրամփ եռանկյունին, ինչը Իրանի Իսլամական Հանրապետությանը օգտին է։
**************
Մյուս կարևոր հարցն այն է, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Բայդենի կամ Թրամփի հաղթանակը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վրա:
Թվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր հաղթանակը երեք կարևոր հետևանք կունենա Արևմտյան Ասիայի համար: Առաջին հետևանքը կլինի այն, որ հատկապես Իրանի ու Սաուդյան Արաբիայի և դիմադրության խմբերի ու Սիոնիստական ռեժիմի միջև լարվածության սրման ֆոնին կտիրի անարխիա ու անկայունություն։
Քանի որ առաջին շրջանում ձախողել են Իրանին ծնկի բերելու Թրամփի ծրագրերը,ընտրություններում հաղթելու դեպքում, Թրամփը խստացնելու է Իրանի և Թեհրանի դաշնակիցների դեմ տնտեսական ճնշումը, որի հետևանքով կսրվեն Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունները:
Երկրորդ հետևանքն այն է, որ տարածաշրջանում կուժեղանան մարդու իրավունքների մարտահրավերները, հատկապես Սաուդյան Արաբիայի պահվածքի և Պաղեստինի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շրջանակում, և երրորդ հետևանքն կլինի այն, որ արաբական երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան և Կատարը ավելի մեծ ճնշման տակ կհայտնվեն Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու և հաշտության համաձայնագրին միանալու հարցով և այդպիսով կմեծանա այդ համաձայնությունը ստորագրած արաբական երկրների թիվը:
Ջո Բայդենի հաղթանակը կազդի Արևմտյան Ասիայի անվտանգության վրա: Առաջին հերթին՝ դեմոկրատականների, այդ թվում Ջո Բայդենի մոտ նորմատիվ մոտեցումն ավելի ուժեղ է: Այդ իսկ պատճառով կկարևորվեն մարդու իրավունքների թեմայով հարցերը: Արաբ լրագրող՝ Ջամալ Խաշողջիի սպանության երկրորդ տարելիցին Բայդենը հայտարարեց,որ ընտրություններում հաղթելու դեպքում, վերանայելու է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները և վերջ է դնելու Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությանը: Բայդենը նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ԱՄՆ-ը կարևորելու է անգամ ամենամոտ անվտանգության գործընկերների հետ ժողովրդավարական ու մարդու իրավունքների արժեքներին: Այդ իսկ պատճառով սաուդցիները մտահոգված են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Բայդենի հավանական հաղթանակի կապակցությամբ:
Չնայած Բայդենը ևս աջակցելու է Սիոնիստական ռեժիմի շահերին,սակայն թվում է, որ նա Թրամփի նման չի խախտելու միջազգային օրենքներն ու փաստաթղթերը: Սիոնիստական ռեժիմը մտահոգված է ԱՄՆ-ի ընտրություններում Բայդենի հաղթանակի կապակցությամբ, քանի որ հնարավոր է կասեցվեն Թրամփի օրոք կայացած ձեռքբերումները:
Ավելի վաղ, Բայդենն ասել էր.«Ես չեմ աջակցում Հորդանան գետի Արևմտյան ափը Իսրայելին կցելու նախագծին: Որովհետև եթե Իսրայելը որոշի ինքնիշխանություն հաստատել Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ մասերում, այդպիսով կմարեն խաղաղության հաստատման բոլոր հույսերը»: Ի դեպ Բայդենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, վերադառնալու է ՀԳՀԾ-ի համաձայնության և դա ցանկալի չէ Սիոնիստական ռեժիմի համար:
Սիոնիստական ռեժիմը մտահոգված է Բայդենի ընտրվելու դեպքում, Ռիադ-Վաշինգտոն հարաբերությունները խեղվելու կապակցությամբ, քանի որ Ռիադ-Վաշինգտոն հարաբերությունների սերտացումը ճնշում է գործադրել Թեհրանի վրա և ձևավորել արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Վերջում հարկ է նշել, որ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտողական մոտեցման մեջ Թրամփի կամ Բայդենի հաղթանակը շատ բան չի փոխի, բայց փոխվելու է միջամտության մարտավարությունը: