Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127379-Սրբազան_Պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(6)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի պատմության հպարտ բայց միևնույն ժամանակ հուզիչ էջերից մեկի՝ Սադդամի բաասական ռեժիմի կողմից Խոռամշահրի նավահանգստի բռնագրավման դեմ իրանցի երիտասարդների ու պատանիների դիմադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2020 23:29 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի պատմության հպարտ բայց միևնույն ժամանակ հուզիչ էջերից մեկի՝ Սադդամի բաասական ռեժիմի կողմից Խոռամշահրի նավահանգստի բռնագրավման դեմ իրանցի երիտասարդների ու պատանիների դիմադրության մասին:

Նախքան Իրաքի բաասական ռեժիմի Իրանի Խոռամշահրի նավահանգստի դեմ կատարած ոտնձգությունը, Խոռամշահրն այս երկրի հայտնի ու ծաղկուն նավահանգիստներից մեկն էր: Խուզեստան նահանգի վրա Սադդամի ռեժիմի հարձակման նախնական նպատակներից մեկը Խոռամշահրի ու Աբադանի բռնագրավումն էր: Իրանի ամենամեծ նավթազտարանը գտնվում էր Աբադան քաղաքում և Խոռամշահրն ու Աբադան քաղաքները միմյանցից շատ քիչ տարածությամբ տնտեսական ու գեոպոլիտիկական ռազմավարական նշանակություն ունեին:

Խոռամշահրը նախքան պատերազմ

Խոռամշահրի դեմ կատարած ոտնձգության ընթացքում իրաքյան ուժերը հանդիպեցին ժողովրդական ուժերից, ԻՀՊԿ-ից ու բանակից կազմաված հզոր պատնեշի: Խոռամշահրի պաշտպանները  ռազմական ամենաչնչին հնարավորություններով և սահմանափակ թվով անհատական զենքերով դիմակայում էին Իրաքի բաասական ռեժիմի դիվիզիաներին ու զրոհային բրիգադներին: Թշնամին այն համոզման էր, որ Խոռամշահրի դարպասին հասնելուն պես Սադդամի բանակը կկոտրի ժողովրդական դիմադրությունը և քաղաքը կհանձնվի: Իրաքցի հրամանատարներից մեկն այս կապակցությամբ ասում է.«Մենք կարծում էինք, որ քաղաքի վերահսկողությունը անցել է իրաքցիների ձեռքը, սակայն դրա հակառակը պատահեց: Խոռամշահրի պաշտպանները մեր ուժերին թույլ տվեցին մտնել քաղաք, ապա պաշարեցին մեր ուժերին ու իրենց զենքերով ոչնչացրին իրաքի բանակի Ալ-Հասան գումարտակի տանկերի երկու երրորդը, մեխանիկական գումարտակի մեքենաները, սպանեցին հետևակ գումարտակի մի խումբ զինվորների ու որոշներին էլ գերեվարեցին»: Իրաքցի այս հրամանատարը գրոհող ուժերի իրավիճակի մասին այսպես է ասում.«1980թ. հոկտեմբերի 2-ի ժամը 16:15-ին իմ սեփական աչքերով տեսա, որ Իրաքի ուժերը, որ տանկերով ու զրահամեքենաներով առաջ էին գնացել քաղաքի հիմնական առանցքում, ողբալի ու տխուր վիճակով և չափազանց թույլ հոգեկանով, որ ոչ մի կերպ կառավարելի չէին, պարտություն կրած նահաջում էին: Վնասներն ու կորուստները ծանր էին: Ալ-Հասան տանկային գումարտակը ձեռքից տվել էր իր տանկերից ավելի քան 23-ը: Մեխանիկական գումարտակը նույնպես կորցրել էր Չեխիայի արտադրության Սքաթ տեսակի 17 մեքենա, տասնյակ զինվորներ սպանվել կամ գերեվարվել  էին և մյուսները պարտված նահանջում էին»:

Խոռամշահրում ժողովրդական ուժերի դիմադրությունը մեծ կորուստներ է պատճառել բաասական ռեժիմի բանակին

Իրանական 1359թ. մեհր ամսի 10-ին (1980թ. հոկտեմբերի 2-ին) չնայած բազմաթիվ դժվարություններին Խոռամշահրի պաշտպանների համար հաջող օր էր համարվում: Այս օրը Խոռամշահրում տեղի ունեցավ մարդու և տանկի պատերազմը: Խոռամշահրի երկաթգծի հրապարակում (Ռահահան հրապարակում) քաղաքի պաշտպաններ շանթի նման թափվեցին թշնամու տանկերի վրա և նռնակներով ու մոլոտով կոկտեյլներով մեկը մյուսի հետևից ոչնչացրին Իրաքի տանկերը: Թշնամին, որ հզորացնելով իր ուժերը մտադիր էր մի մեծ ցատկով բռնազավթել քաղաքը, չնայած որ գրավել էր դեպի երկաթգծի հրապարակ մուտքի դարպասը, կրկին մեծ վնասներ կրելով ստիպված եղավ նահանջել»: Խոռամշահրի հերոսներից ու այդ քաղաքի նախանձախնդիր պաշտպաններից Հոմայուն Սոլթանիֆարն այս կապակցությամբ այսպես է ասել.«Մեհր ամսի 10-ը, Խոռամշահրի համար արյունոտ օր էր: Այդ օրը իրաքցիները քաղաքի սպանդանոցի կողմից մտան քաղաք և երբ գրավեցին երկաթգիծը մեր տղերքը երկաթգծի հրապարակում կերտեցին Սրբազան պաշտպանության դյուցազնական էջերից մեկը»:

Իրանցի զինվորների արագ հակազդեցությունը Իրաքի հրամանատարների ձեռքից վերցրել էր այդ երկրի պարտված ու խուճապի մատնված ուժերի կառավարման հնարավորությունը: Թշնամու տարրերից որոշները փախել էին մինչև Նոր կամուրջի մոտակայքը: Չնայած որ դիմադրության բոլոր ժամանակներում Խոռամշահրի երիտասարդների, պատանիների, կանանց ու տղամարդկանց քաջությունն ու խիզախությունը օրինակելի է եղել, սակայն հոկտեմբերի 2-ին այն ուրիշ գույն ու երանգ էր ստացել: Այդ օրը նրանք ծանր ու դառը պարտություն պարտադրեցին թշնամական ուժերին ու իրանցի ազատամարտիկների շրջանակում տիրեց հոգևոր տոն ու ցնծություն: Խոռամշահրի քաջարի երկիտասարդների դիմադրությունը կոտրելու և այս քաղաքի բռնագրավման հարցում Իրաքի բաասական ռեժիմի բանակի ծանր պարտությունը, իրաքցի հրամանատարներին ստիպեց փոխել ռազմական դասավորությունը: Իրաքի զինված ուժերի վերադասավորումից ու նոր դիրքերում տեղակայումից հետո թշնամին իր հիմնական ջանքը կենտրոնացրել էր ցանկացած կերպով քաղաքում առաջ գնալու խնդիրը կատարելու վրա:

1359թ. մեհր ամսի 10-ին Խոռամշահրում թշնամու ծանր պարտությունը

Հարձակման նոր նախագծի համաձայն, 1359թ, մեհր ամսի 13-ի 1980թ. հոկտեմբերի 5-ի լուսաբացին բաասական բանակը ծավալուն հարձակում սկսեց և մեծ ջանքերից հետո հաջողեց միայն 50 մետր առաջ գնալ, սակայն այս անգամ ևս ծանր վնասներ կրեց: Այս վիճակից հետո Իրաքի բանակի երրորդ կորպուսի հրամանատար Էսմայիլ Թաբե Ալ-Նայիմին իրաքյան հաշվարկների առաջխաղացման դադարեցման պատճառները քննարկելու համար այցելեց 33-րդ բրիգադի հիմնական բազա: Իրաքի բաասական բանակի հրամանատարներից գեներալ-մայոր Աբդոլռահման Աբդոլվահեդը ևս որպես հաշվարկների խորհրդատու իրավիճակը նկարագրելու և Խոռամշահրի բռնագրվաման գործողությունների առաջնորդման գլխավոր շտաբին զեկուցելու համար մտավ այդ շրջան: Այս պարտություններից հետո թշնամու ռազմավարությունը հաշվարկների դասավորության անընդհատ փոփոխությունն ու ծանր հրետանու կողմից զրահային ու հետևակ ստորաբաժանումների պաշտպանությունն էր: Հրետանու ծանր կրակի հետևանքով քաղաքում էլ տեղ չէր մնացել որ չայրվեր հրդեհների մեջ: Ծոխը ողջ քաղաքը պատել էր: Այս ծանր հարվածների հետևնաքով այս քաղաքի մեծ թվով ազատամարտիկներ նահատակվեցին կամ էլ վիրավորվեցին: Պատերազմի մեկնարկից առաջ Խոռամշահրի գեղեցկություններից մեկը արմավենիներն ու արմավենիների պուրակներն էին, որոնք կրակի մեջ այրվեցին:

Խոռամշահրի արմավենիների պուրակները նախքան պատերազմն ու դրանից հետո

Մեհր ամսի 14-ից 16-ի ընթացքում Թշնամին իր ուժերը կարգի բերելուց հետո ներս մտավ քաղաք, սակայն Խոռամշահրի Ջամե Մզկիթը որպես ուժերի դասավորման ու դիմադրության կենտրոն շարունակում էր մնալ իսլամի ազատամարտիկների հսկողության ներքո: Խոռամշահրի կամուրջն էլ որպես քաղաքի արևելյան ու արևմտյան հատվածների հանգույց իրանական ուժերի թիկունքը պաշտպանելու համար գտնվում էր քաղաքի պաշտպանների հսկողության տակ: Բաասական ռեժիմի բանակի առաջախաղացումը շարունակվում էր թեթև ցատկերով ու ծանր վնասներով ու կորուստներով, և քաղաքի պաշտպանները չնայած դիրքերի փոփոխությունների շարունակում էին դիմադրել: Հարավային ճակատի գրոհման առանցքներում իր ուժերի ակնառու ձախողման պատճառով Սադդամը Իրանի դեմ իր ոտնձգությունը արդարացնելու համար շոշափելի հաղթանակի կարիքն ուներ: Նա խոստացել էր, որ առավելագույնս երեք օրվա ընթացքում գրավելու է Խոուզեստան նահանգը, սակայն այժմ Խուզեստան նահանգի, հատկապես Խոռամշահրի դարպասների հետևում հանդիպել էր իրենց հայրենիքն ու հեղափոխությունը պաշտպանելու եկած ազատամարտիկների պատնեշին: Այդ իսկ պատճառով էլ Խոռամշահրի արագ բռնազավթումը Սադդամի համար հեղինակության խնդիր էր դարձել: Հարձակվող իրաքցիների ստորաբաժանումները ռազմական դասավորության փոփոխությամբ և ռազմական աջակցության հզորացմամբ փորձեցին ավելի սեղմել Խոռամշահրի պաշարման օղակը:

Խոռամշահրի Ջամե մզկիթը դիմադրության խորհրդանիշ

Հարգելի բարեկամներ հաջորդ թողարկման ընթացքում ավելի շատ կխոսենք Իրաքի բաասական ռեժիմի բանակի ագրեսիայից Խոռամշահրի պաշտպանության հարցում իրանցի երիտասարդների դիմադրության մասին: