Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները (17)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127490-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները_(17)
Ողջույն հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները» հաղորդաշարի հերթական զրույցը: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մարդու իրավունքների և ազատության մասին իսլամի և Ս. Ղուրանի տեսանկյունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 06:17 Asia/Tehran

Ողջույն հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները» հաղորդաշարի հերթական զրույցը: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մարդու իրավունքների և ազատության մասին իսլամի և Ս. Ղուրանի տեսանկյունից:

Նախորդ հաղորդումների ընթացքում քննարկել ենք մարդու արժանապատվությունը Ղուրանի տեսանկյունից և ներկայացրել ենք այդ Մասին գոյություն ունեցող ավանդազրույցները: Հիշեցնենք, որ իսլամում մուսուլմանների համար սահմանված օրենքները միտված են մարդկային արժանապատվության պահպանմանը, սակայն ոչ միայն մուսուլմանների, այլև բոլոր մարդկանց: Ղուրանի այաներում ևս խոսվել է մարդկային արժանապատվության մասին: Օրինակ Մաեդե սուրայի 32-րդ այաում ասված է, որ մարդու նշանակությունն այնքան մեծ է, որ եթե մեկն առանց որևէ կրոնական պատճառի սպանի մեկին, ասես ոչնչացրել է մարդկության, և եթե փրկի որևէ մեկին կարծես թե փրկել է մարդկության: 

Կարևոր կետն այն է, որ այս այաում մարդն է կարևորվում և ոչ թե մուսուլման բարեպաշտը: Ուրեմն մարդը լինի մուսուլման, թե ոչ-մուսուլման, ծեր թե երիտասարդ, կին թե տղամարդ, անգամ մարդու սաղմը կամ անկողնում պառկած հիվանդը կարևոր են Աստծու համար և ոչ-ոք իրավունք չունի ոտնձգել նրանց անձնական տարածք:

Ալի էմիրապետը Մալեք Աշթարին հղած նամակում նկարագրել է իսլամական հասարակության ղեկավարների և առաջնորդների առանձնահատկությունները: Այս նամակում նա հատուկ ուշադրություն է դարձրել մարդ արարածին և նրա իրավունքների պահպանմանը և նշել, որ իրավունքների պահպանման չափանիշը մարդ լինելն է, ոչ թե մահմեդական լինելը: Նա ասել է.«Գյուղացիների հանդեպ սերը, բարությունն ու ողորմածությունը պետք է լինեն սրտանց և ոչ թե նրանց շահագործելու նպատակով»: Նա ասում է.«Լցրեք ձեր սրտերը իսլամական երկրի քաղաքացու հանդեպ սիրով, որովհետև նրանք կամ ձեր կրոնական եղբայրն են, կամ ձեզ նման մի արարած»:

Իմամ Ալին այդ նամակում կարևոր հրահանգներ է տվել մարդու իրավունքների պահպանման մասին: Այդպիսով, մուսուլման ղեկավարը պետք է իր ողորմության և սիրո ստվերը տարածի իր հպատակների վրա, նույնիսկ եթե նրանք մահմեդական չեն:

***************

«Մարդու իրավոuնքները իսլամի տեսանկյունից» թեմայով զրույցը շարունակելով, կանդրադառնանք մարդու ազատությանը և այն բոլոր կողմերին, որոնք նկատի է առել Ղուրանը:

Ազատությունը ամենակարևոր իրավունքներից մեկն է, որի մասին խոսում են բոլոր հասարակություններն ու գաղափարական դպրոցները, հանուն դրա սկսվել են բազմաթիվ հեղափոխություններ, և դրա ձեռքբերման համար շատ արյուններ են թափվել, և որի համար շատ մարդիկ բանտարկվել են: 

Մարդու ազատության մասին իսլամի հայեցակետին առավել ծանոթանալու համար, նախ կանդրադառնանք իսլամում ազատության նշանակությանը: Իսլամ աշխարհի մեծանուն մտավորական՝ Ալամե Թաբաթաբային ազատություն հասկացության մասին ասում է.«Ազատությունն առաջանում է կամք կոչվող բնական ու զարգացող սկզբունքից և հենց այդ կամքն է մարդկանց ստիպում գործել: Քանի որ մարդը հասարակական էակ է և հակված է հասարակության, միշտ իր կամքն ու գործողությունները կապում է մյուսների կամքի ու գործողությունների հետ: Այդ իսկ պատճառով հանձնվում է օրենքին: Որովհետև օրենքն է, որ սահմաններ ճշտելով, հավասարակշռում է մարդկանց կամքն ու արարքները հասարակության մեջ: Հետևաբար հենց այն բնությունը, որ կամքի ու գործողության ազատություն է սահմանել մարդու համար, նույն ինքը սահմանափակում է այդ ազատությունը:

Այսօրվա քաղաքակրթությունը, քանի որ օրենքի սահմանումը հիմնված է համարում նյութական հաճույքներից օգտվելու վրա, մարդկությանը ազատ է թողնում կրոնական և բարոյական գործերում և օրենքի սահմանից դուրս, համարում է որ մարդը լիակատար ազատ է: Դա այն դեպքում, երբ իսլամը իր օրենսդրությունը հիմնավորում է նախ միաստվածության, ապա բարոյական առաքինությունների վրա:

Իսլամի օրենքը ուշադրություն է դարձնում մարդկանց անհատական ու հասարակական կողմերին և տեսակետ է ներկայացնում մարդու հետ կապ ունեցող ցանկացած թեմայի մասին: Իսլամի համաձայն, մարդը միայն Աստծուն պետք է երկրպագի: Իսլամի օրենքների համաձայն մարդը ծայրահեղության չգնալու դեպքում, կարող է օգտվել կյանքի բազում առավելություններից: Ղուրանի Արաֆ սուրայի 32-րդ այայում ասված է․-Ասա՛ նրանց. «Ո՞վ կարող է Աստծո արարածներին արգելել զուգվել ի պատիվ Իրեն` Իր շնորհած զարդերով, և սնվել այն ուտեստներով, որ Իր առատաձեռնությամբ է բաշխել»: Ասա՛. «Աշխարհի բարիքներից օգտվում են և՛ հավատացյալները, և՛ անհավատները: Սակայն հանդերձյալ կյանքում բարիքները հասանելի են միայն հավատացյալներին»: Այս կերպ Աստված իր պատվիրանները բացատրում է իմաստուններին:

Հետևաբար մարդու ազատությունը ի ծնե բխում է նրա կամքից, առանց որի նա արժանի չէ մարդ կոչվելու: Մյուս կողմից, քանի որ մարդը հասարակական էակ է, նրա կամքը պետք է համապատասխանի հասարակության կամքին, որը ներկայացվում է օրենքի շրջանակում: Ուրեմն օրենքն արգելք է հանդիսանում մարդու տարրական ազատության ճանապարհին:

Իսլամը մյուս գաղափարախոսություններից տարբերվում է հենց օրենքի ելակետով. Քանի որ, այսպես կոչված, քաղաքակիրթ երկրներում օրենքը հիմնված է մարդկային հաճույքի վրա, բայց իսլամում այս օրենքը հիմնված է միաստվածության և իր գործողությունների նկատմամբ մարդու պատասխանատվության վրա , ինչը հեռու է պահում նրան անաստված գործերից և չաստվածներին երկրպագելուց:

Ս. Ղուրանի Աբրահամ սուրայի 5-րդ այայում  Իսրայելի ցեղի  Փարավոնից փրկության օրը անվանում է «Աստծո օր» և ազատության նվաճումը համարում է լույսը մտնել և խավարից դուրս գալ և ասում. «Եվ ուղարկեցինք Մովսեսին՝ իր ժողովրդին խավարից հեռացնելու և նրանց Աստծո օրերը հիշեցնելու համար. Իրոք, նշաններ կան երախտապարտ սպասողի համար»:

Ղուրանում ազատությունն աստվածային բարիք է մարդկության համար և Ղուրանը պայքարում է նրանց դեմ, ովքեր ոտնահարում են այս բարիքը: Աբրահամ սուրայի 6-րդ այայում ասված է.«Հիշեք երբ Մովսեսն իր ցեղին ասաց՝ հիշեցեք Աստծո բարիքը, երբ ձեզ փրկեց Փարավոնից, երբ նրանք դաժանորեն տանջում էին ձեզ և գլխատում էին ձեր որդիներին և ձեր կանանց ողջ պահում իրենց աղախինը լինելու համար և դա ձեզ   համար մեծ փորձություն էր Աստծո կողմից »:

 

Վերը նշված այաներում Փարավոնից Իսրայելի ցեղի փրկության օրը անվանվել է «Աստծո օր» և դա վկայում է ժողովուրդների ճակատագրում ազատության ու անկախության նշանակության մասին:

Հետևաբար իսլամի կրոնը պետք է համարել այնպիսի կրոն, որը հիմնված է ազատության վրա և բոլորին իր մոտ է կանչում: Իմամ Ալին ասում է.«Ով հրաժարվում է ցանկություններից, նա ազատ է»: Մեկ այլ զրույցում նա ասում է.«Մի եղիր մեկ այլ մարդու ծառա, երբ Աստված քեզ ազատ է ստեղծել»:

Այս երկու զրույցներում նշվեց, որ իսլամը կարևորում է ազատությունը և դրա սկզբունքը:  Դա նշանակում է ձեռնպահ մնալ ցանկություններից և հնազանդվել աստվածային հրամաններին: Ահա թե ինչու իսլամի մեծերը, ոգեշնչված Ղուրանից և իմամների հադիսներից, ազատությունն անվանել են մեզ շնորհված աստվածային մեծ օրհնություն:

*******

Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ հաղորդման ընթացքում, որը լինելու է այս հաղորդաշարի վերջին համարը, կանդրադառնանք մարդը և արդարությունը թեմային: