«Քարրար» տանկը խորհրդանշում է Իրանի մուտքը ժամանակակից զրահային տեխնոլոգիայի ոլորտ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i129771-Քարրար_տանկը_խորհրդանշում_է_Իրանի_մուտքը_ժամանակակից_զրահային_տեխնոլոգիայի_ոլորտ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը, վերջին տարիներին մեծ քայլեր է իրականացրել ռազմական ու սպառազինական ինքնաբավության ոլորտում ,նախագծելով և արտադրելով զանազան զրահամեքենաներ ներառյալ զրահապատ և ոչ զրահապատ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 09:42 Asia/Tehran

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը, վերջին տարիներին մեծ քայլեր է իրականացրել ռազմական ու սպառազինական ինքնաբավության ոլորտում ,նախագծելով և արտադրելով զանազան զրահամեքենաներ ներառյալ զրահապատ և ոչ զրահապատ:

Հիմնական մարտական տանկի (ՀՄՏ)  նախագծման ու արտադրության ոլորտում կատարված կարևորագույն քայլը  «Քարրար» տանկի արտադրությունն է։«Քարրար»-ը համարվում է երկրի սեփական արտադրության  առաջին արդիական տանկը ,որն արտադրվել է պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպության եռամյա աշխատանքի արդյունքում: Իրանական այս տանկը հանրությանն է ներկայացվել 2017  թվականի մարտի 13-ին և շահագործման հանձնվել դրա արտադրագիծը: Ինչպես ռազմական փորձագետներն են ասում,փաստորեն, դա  ռուսական «T» 72-ի շատ ծանր ու հաշվարկված  իրանական արդիականացված տարբերակն է, որն  ինչ-որ առումով նմանվում է  հզոր ու հայտնի «T90 MS» տանկերի ընտանիքին:

«Քարրար» տանկն օգտագործում է օպտիմիզացված կառուցվածքով նոր շարժիչ, որից ակնկալվում  է,  1000-ից 1200 ձիաուժ:Նաև հնարավոր է օգտագործել 1300ձիաուժ հզորությամբ ազգային դիզելային շարժիչ , որի արտադրական գիծը վերջերս է շահագործվել: 

Այս տանկն ունի կրակի  վերահսկման համակարգչային  համակարգ և էլեկտրաօպտիկական սարքավորում,  տարածությունը հաշվարկող լազերային համակարգ ՝ 10,000 մետր հեռահարությամբ, բալիստիկ համակարգիչ և ֆիքսված ու շարժվող թիրախների վրա օրվա տարբեր ժամերին կրակելու ունակություն և ունի լազերային ղեկավարմամբ հրթիռարձակման շատ ճշգրիտ կարողականություն: Մասնավորապես `թիրախավորման և օպտիկական սարքավորումների ոլորտում,«Քարրար» տանկն ունի երրորդ սերնդի համակարգչային կրակի վերահսկման  համակարգ և նրա հրետանային դիտարկման և թիրախավորման համակարգերը ներառում են 49-13k1 գիշերային  թիրախավորման համակարգը, որը պատկանում է T-72 տանկին (որպես երկրորդային բազա) և Իրանի էլեկտրոնային արդյունաբերության արտադրած բազմաալիք թիրախավորման և դիտարկման համակարգը  (որպես հրետանային  հիմնական բազզա): 49-13k1 համակարգը ,տեղադրվել է ղեկավարելու համար «Քարրար»-ում օգտագործվող թնդանոթ արձակող լազերային  հրթիռները, այսինքն՝ Թոնդար լազերային հրթիռները:Լազերային ղեկավարման այս հրթիռը արտադրվում է Իրանում: 

Սպառազինության ոլորտում ,այս տանկը զինված է T-72 տանկի ստանդարտ 125 մմ թնդանոթով,որը փորձված զենք է և կարող է զինամթերքի լայն տեսականի արձակել տարբեր թիրախների ուղղությամբ:Այս տանկի վրա տեղադրված է նաև հեռակառավարվող գնդացիր , որի օգտագործողը կարող է այն հեշտությամբ ակտիվացնել տանկի ներսից և կրակել ցանկացած  թիրախների վրա:Զենքը վերահսկող  այս համակարգն ունի դիտարկման  և թիրախավորման օպտիկական համակարգ:Զենքի հեռակառավարման այս տիպի համակարգը մեկն է այն արդիականացումներից, որոնք վերջերս տեղադրվում  են աշխարհի արդիական տանկերում և զրահատեխնիկայում և կարող են պտտվել 360 աստիճանով և պայքարել  հետեւակի և թեթև թիրախների դեմ :Տանկի ներսում մի քանի ցուցասարք է օգտագործվել ՝ տանկի  շրջակայքը դիտարկելու և օրվա տարբեր ժամերին ու եղանակային զանազան պայմաններում թիրախավորման համար: Դիջիտալ նավիգացիոն էկրանը, ինչպես նաև տանկի կարգավիճակի էկրանը այս տանկում  առկա այլ ցուցասարքերի շարքում են:«Քարրար» տանկում  տեղադրված այս տեսախցիկներն և ցուցասարքերը  նվազեցնում են  անձնակազմի վրա աշխատանքային ճնշումը և հեշտացնում գործողությունները:«Քարրար»տանկի պտուտահաստոցի դիզայնը և դրա վրա տեղադրված պաշտպանական  ծածկը,հիշեցնում է  «T90 MS» տանկը:Տանկի պտուտահաստոցը գրեթե ամբողջությամբ ծածկված է նոր զրահապատ ծածկույթով , իսկ պտուտահաստոցի կողմերը ծածկված են միաձույլ պաշտպանական ծածկույթով:Տանկի կողքերի  և հետևի մասում տեղադրված են զրահապատ ծածկույթներ , ինչպես նաև վանդակային զրահապատներ , որոնք հատկապես օգտագործվում են RPG 7-ի նման հակազրահային ռակետների սպառնալիքների դիմաց: Իրանում արտադրված լազերային կողպեքի նախազգուշացնող  համակարգը Քարրար տանկի  վրա տեղադրված պաշտպանական  այլ համակարգերից մեկն է: Այս համակարգը օգտագործվում է թշնամու զինամթերքի   հեռավորությունը ճշգրտող լազերային համակարգերի կամ զինամթերքի կառավարման համակարգերից հաստատված լազերային ճառագայթի հայտնաբերման համար, նախազգուշացումներ տալու և թաքնվելու համար ծուխ առաջացնող ծխարձակ  նռնակներ է պարունակում,որպեսզի  տանկը պաշտպանվի  լազերային վերահսկվող  զենքերի դիմաց: Տանկն ունի նաև հատուկ ծածկույթներ `ջերմային ալիքներին դիմակայելու համար և կարող է թաքնվել ջերմային որոնողների տեսադաշտից:Սա շատ կարևոր և արդյունավետ է նոր  հակազրահային զինամթերքին  և թիրախի հայտնաբերման համակարգերին դիմակայելու համար:

«Քարրար» տանկը ունակ է անցնելու ցամաքային խոչընդոտները,ինչպես՝  փոսերը, գետերը և քարքարոտ տարածքները,տեղաշարժվել ջրի տակ և թաքնվել հակազրահապատ զինամթերքի դիմաց:«Քարրար»տանկը նաև խիստ շարժունակ է կտրուկ թեքություն ունեցող տարածքներում:«Քարրար»տանկը զինված  է նաև նավիգացիոն համակարգով, տանկի վարորդի համար ցուցասարքով և գնդացիրի ավտոմատացման համակարգով ,որը տարբեր պայմաններում կարող է կրակել  ռազմաճակատի խորքային շրջաններից: Պիտանելիության առումով ,Քարրար տանկը զինված է հակազրահապատ տարատեսակ զենքերի դիմաց դիմացկուն զրահապատ պաշտպանությամբ և պաշտպանվում է հակազրահապատ զանազան զենքերի դիմաց քողարկվելով: Բազմակողմանի թաքնվելու ունակությունը ,արդի հեռահաղորդակցման  հարմարությունները,մարտադաշտի դիջիտալ կառավարումը և էլեկտրոնային պատերազմին դիմակայելու  հնարավորությունները «Քարրար»տանկի  այլ առանձնահատկություններն են:Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  ցամաքուժի հրամանատար  բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարիի խոսքերով «Քարրար»տանկը 10- հատկանիշներով գերազանցում է աշխարհի լավագույն տանկերին, և այս տանկը համարվում է Պաշտպանության նախարարության արվեստը և մարտադաշտի լավագույն տանկը:

«Քարրար»տանկի առանձնահատկությունները՝

տեսակ՝           « մարտադաշտի հիմնական տանկ»

արտադրող՝     «Պաշտպանության նախարարությանն առընթեր «Դորուդի Բանի Հաշեմ»արդյունաբերություն»:

արտադրության թվական՝ «2017-ից առայսօր»

կշիռ՝« 51 տոննա»

երկարություն՝  «7 մետր(կմախքը) ,իսկ 9.5 մետր(ներառյալ գնդացիրի խողովակը)»

լայնությունը՝« 3.7 մետր»

բարձրությունը՝«2.3 մետր»

անձնակազմ՝ «3 հոգի(հրամանատար,վարորդ և թնդանոթաձիգ)»