Հատուկ հաղորդում՝ նվիրված Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i131129-Հատուկ_հաղորդում_նվիրված_Ֆաթիմա_Զահրայի_նահատակության_տարելիցին
Աստծո մարգարեն հպարտանում էր իր դստեր Ֆաթիմա Զահրայով այն ժամանակ, երբ աղջիկ ունենալը ամոթ էր համարվում :Նա երբ տեսնում էր Զահրային իր տեղից ելնելով նրա մոտ էր գնում :Երբեմն բոլորի դիմաց համբուրում էր Զահրայի փոքր ձեռքերը և երբեմն գրկում էր նրան ,համբուրում և ասում .«Ես Ֆաթիմայից զգում եմ դրախտի բույրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 13:25 Asia/Tehran

Աստծո մարգարեն հպարտանում էր իր դստեր Ֆաթիմա Զահրայով այն ժամանակ, երբ աղջիկ ունենալը ամոթ էր համարվում :Նա երբ տեսնում էր Զահրային իր տեղից ելնելով նրա մոտ էր գնում :Երբեմն բոլորի դիմաց համբուրում էր Զահրայի փոքր ձեռքերը և երբեմն գրկում էր նրան ,համբուրում և ասում .«Ես Ֆաթիմայից զգում եմ դրախտի բույրը»:

Աստծու մարգարեն լավագույն ձևով էր  նկարագրում  Ֆաթիմա Զահրայի վեհ արժանիքները,ապացուցելու համար նրա առաքինությունները  և վեհությունը: Աստծու մարգարեի կինը Աիշան ,Ֆաթիմա Զահրայի մասին ասում է .«Մարդկանց մեջ չեմ տեսել մեկին, ով արտահայտություններով ու խոսքերով  ավելի նման լինի Աստծո մարգարեին, քան Ֆաթիման»:

Դրախտային այս աղջկա բույրը ,երբ տարածվեց  Իմամ Ալիի փոքր և ցեխից պատրաստված  բնակարանում ,նա դարձավ նրա կինը ,ունենալով  թանկագին ժառանգներ ՝իմամ Հասանը,իմամ Հոսեյնը ,հազրաթ Զեյնաբը և Օմէ Քոլսումը:Իմամների շառավիղների ակունքը համարվում է  այդ բնակարանը  և այդ լուսավոր կապը:Ֆաթիմայի և Ալիի համեստ բնակարանում բուրում էր Աստծու բույրը ,սերը և բարությունը,իսկ քաղաքավարությունն ու հարգանքը բոլոր քայլերի հիմքն էր: Սրտերը լուսավորվում էին Աստծու լույսով և անկեղծ աղոթքի շնորհիվ բնակիչները  արժանանում էին Աստծու ողորմածությանը: Աշխարհը այդ բնակարանում գունագեղ չէր և բնակարանը  հեռու էր աշխարհիկ գույներից ու փայլերից: Նրանց փռվածքը  մորթուց էր , որի վրա էին ննջում գիշերները,իսկ նրանց սնունդը շատ հասարակ էր: Ֆաթիման  էր տան առանցքը,մայրական սիրո արտացոլանքը և ամուսնու հանգստությունը: Հեղինակավոր  այդ կինը ով ումմայի մարգարեի դուստրն էր ,իր բոլոր շարժ ու ձևերով համեստ էր ,խոնարհ ու հեզ: Ֆաթիմայի թխած հացի բույրը տարածվում էր տան մեջ և նա բաժին էր հանում նաև կարիքավորներին: Բնակարանը այնքան հասարակ էր ,որը  նույնիսկ ամենաաղքատների ուշադրությանը չէր արժանանում :Նրանք գիտեին, որ հազրաթ Ֆաթիման և Ալին օվկիանոսի մեծությամբ  սիրտ ունեն և երբևէ չեն ամաչում  իրենց կարիքների մասին արտահայտվելուց»:

Հազրաթ Ֆաթիմա Զահրայի  իրական արժեքը, ըստ վավերագրական  և փաստագրական  աղբյուրների , կայանում է Աստծուն երգրպագելու և ծառայելու մեջ:Նա դաստիարակվել էր Աստվածային պատգամով տոգորված տանը և բարեպաշտությունը բոցկլտում  էր   նրա համակ ոգում  ու մարմնի բոլոր բջիջներում  Աստծու սերն էր տիրում:Ֆաթիմա Զահրային բնութագրել են որպես  հավատքի գագաթնակետ:Աստծու մարգարեն , Հազրաթ Ֆաթիմայի Աստվածապաշտության ու ճգնակյացության մասին Սալմանին ասում է.«Ով Սալման ,հավատքը այնքան է ներթափանցել Ֆաթիմայի հոգու և սրտի մեջ ,որ Աստծուն երգրպագելու համար կատարելապես անջատվում է աշխարհից  »:

Երկրպագության ընթացքում նա այնքան էր խորասուզվում Աստվածային  վեհության մեջ, որ լսելի էր նրա սրտի բաբախելու  ձայնը:Իմամ Հասան Մոջթաբան ասում է.« Տեսա ,որ ուրբաթ գիշեր մայրս մզկիթում աղոթք էր բարձրացրել առ Աստված և այնքան խոնարհվեց ու երգրպագեց մինչև լույսը ծագեց»: Ֆաթիմա Զահրան իր ամուսնական և մայրական պարտականություններին զուգահեռ ժամանակ էր հատկացնում Աստծուն աղոթելու և երգրպագելու համար: Հեղինակավոր աղբյուրների համաձայն,մեծն մարգարե Մուհամմեդի մահից հետո ,Աստծու հրեշտակ Գաբրիելը ,Ֆաթիմային երևալով ցավակցություն է հայտնել նրան: Նաև ապագայի մասին իրազեկ էին պահում Ֆաթիմա Զահրային :Ֆաթիման կրոնի գիտակ էր և Գաբրիելի փոխանցած լուրերը ,փոխանցում էր իմամ Ալիին ,և Իմամ Ալին դրանք գրի էր առնում :Այդ գիրքը միայն սուրբ իմամների մոտ էր ,իսկ հիմա էլ իմամ Մահդիի ,ով վերջին առաջնորդող իմամն է Ֆաթիմա Զահրայի գերդաստանից:

Մուհամմեդ մարգարեն ,թվարկելով Ֆաթիմա Զահրայի վեհ առանձնահատկություններն ասում է.«Իմ դուստրը Ֆաթիման աշխահի վեհագույն կինն է սկզբից և եթ:Նա իմ հոգու հատորն է,աչքիս լույսը ,սրտիս արգասիքը ,հոգիս ու կյանքս .և մարդկային կերպարով հրեշտակ է: Երբ աղոթք է բարձրացնում առ Աստված,նրա լույսով լուսավորվում են երկնային հրեշտակները ,հենց այնպես որ աստղերի լույսը ճառագայթում է երկրային ժողովրդի համար և Աստված իր հրեշտակներին ասում է.«Ո՛վ իմ հրեշտակներ, նայեք աշխարհի վեհագույն կնոջը Ֆաթիմային,ով  կանգնած է իմ առջև և դողում է իմ վեհությունից ու  փառքից, և իր ամբողջ սրտով հավատք է ընծայել ինձ:Հավաստիացնում  եմ ձեզ, որ փրկել եմ  նրա հետեւորդներին կրակից»:

Ֆաթիմա Զահրան ,իմամ Ալիի իսլամական իշխանությունը պաշտպանելու համար և մտահոգ լինելով կրոնի խեղաթյուրման կապակցությամբ ,քաղաքական դաշտ իջավ և իր դիպուկ ու հնչեղ քարոզներով ,ժողովրդին առաջնորդեց  դեպի փրկություն:Սուրբ Ֆաթիմա Զահրան,ապացուցեց որ կինը իր կանացի բոլոր հատկություններով հանդերձ կարող է  լավագույնը հանդիսանալ և՛ Աստծուն ծառայելու  մեջ և՛ ընտանեկան ու քաղաքական  կյանքում:

Առաքինի  Զահրան,  իմամ Ալիին պատվիրել էր.«Ինձ գիշերով օծեք ու գիշերով հողին հանձնեք»: Իմամ Ալին ևս խորը վշտով համակված և իր որբացած զավակների արցունքներով ու հառաչանքով, Հասանի ու Հոսեյնի անաղմուկ լացով և իր հնգամյա Զեյնաբի զարմացած նայվածքով ,նախ վերջին անգամ օծեց առաքինի  Զահրային և իր մի խումբ զինակիցների հետ գիշերվա խավարի մեջ նրա մարմինը հողին հանձնեց:Հազրաթ  Ֆաթիմայի  սուրբ գերեզմանը գաղտնի մնաց   Մեդինա քաղաքում, որպեսզի սրբացած Զահրայի  պանդխտությունը  և վեհ  տիկնոջ դեմ կատարված վայրագությունները միշտ հիշվեն ու վառ պահվեն պատմության էջերում:Ցավակցություն ենք հայտնում աշխարհի վեհագույն և առաքինի  կանանցից  Սուրբ Ֆաթիմա Զահրայի նահատակության կապակցությամբ: «Ողջույն  քո  առաքինի էությանը ,Ողջույն քեզ ով մարդկային կերպարով հրեշտակ  ,Ողջույն քեզ՝ ազնիվ ճգնակյաց ,ողջույն քեզ, ով հրեշտակների խոսակից»: