Ինչպե՞ս են մարդիկ դառնում խոշոր դեղագործական ընկերությունների զոհը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i131542-Ինչպե_ս_են_մարդիկ_դառնում_խոշոր_դեղագործական_ընկերությունների_զոհը
Վերջերս ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բարձր գնահատեց Իրանի առողջապահության նախարարության աշխատանքը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության հարցում: Առաջնորդը նշեց, որ նախարարության այդ քայլը հպարտության առիթ է երկրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2021 06:42 Asia/Tehran

Վերջերս ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բարձր գնահատեց Իրանի առողջապահության նախարարության աշխատանքը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության հարցում: Առաջնորդը նշեց, որ նախարարության այդ քայլը հպարտության առիթ է երկրի համար:

ԻԻՀ առաջնորդն անթույլատրելի համարելով ամերիկյան ու բրիտանական պատվաստանյութերի ներմուծումը,  հայտարարեց. «Եթե ամերիկացիները կարողանային արտադրել պատվաստանյութ, այդ երկրում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցված մահվան դեպքերի թիվը չէր հասնի օրական 4 հազարի»: Առաջնորդը հավելեց, որ վստահություն չունի ԱՄՆ-ի ու Բրիտանիայի արտադրած պատվաստանյութերի նկատմամբ, հավելելով, որ երբեմն պատվաստանյութերը փորձարկվում են այլ երկրների քաղաքացիների վրա: Առաջնորդը հավելեց, որ ֆրանսիացիների նկատմամբ նույնպես լավատեսություն չկա և նրանց ձեռքերն արնոտված են, սակայն այլ երկրներից պատվաստանյութի ներկրման հետ խնդիր չկա:

Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ու փորձարկման առաջին իսկ օրից, որոշակի կասկածներ են եղել արտադրված պատավստանյութի արդյունավետության վերաբերյալ: Որոշ երկրներում, պատվաստումներից հետո կամավորների մոտ առաջացան առողջական խնդիրներ և այս կապակցությամբ շատ հարցեր դեռևս լուծված չեն:

Աշխարհում արտադրված առաջին պատվաստանյութերից  էր ամերիկյան Pfizer և գերմանական  BioNTech ընկերությունների համատեղ արտադրության Pfizer-BioNTech պատվաստանյութը: Ներկայումս այն կիրառվում է ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Չնայած պատվաստանյութի ներարկումից հետո ի հայտ են եկել բացասական հետևանքներ, սակայն հենց սկզբից էլ այս կապակցությամբ առկա էին որոշակի մտահոգություններ: Վերոնշյալ ընկերությունները հայտարարել են, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է  ավելի քան 90 տոկոս: Սակայն   նման հստակ եզրակացություն անել հնարավոր չէ և անհրաժեշտ է շարունակել փորձարկումները: Բացի այդ, որոշ  բժիշկներ հայտարարել են, որ պատվաստանյութը չի հաստատվել ԱՀԿ-ի կողմից և մինչ այժմ պատվաստված կամավորների  մոտ  ի հայտ են եկել բացասական հետևանքներ:   

Pfizer ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ կորոնավիրուսի պատվաստանյութի հետևանքները շատ նման են գրիպի պատվաստանյութի հետևանքներին, սակայն ավելի խիստ դրսևորմամբ: Դրանցից են մկանային ցավերը, մարմնի բարձր ջերմաստիճանը և ալերգիկ դրսևորումները: Միացյալ Նահանգներում պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլի ժամանակ, կամավորներից չորսի մոտ առաջացել է դիմածնոտային  հաշմանդամություն, ինչը քննադատության է արժանացել ԱՄՆ-ի Սննդի ու դեղորայքի վարչության կողմից: Այդուհանդերձ, որոշ բժիշկներ հայտարարել են, որ դեռևս չի կարելի եզրակացնել, թե պատճառը եղել է պատավստանյութը:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), դեկտեմբերի 20-ին հայտարարեց, որ Pfizer-BioNTech պատվաստանյութով պատվաստված 270 հազար հոգուց վեցի մոտ առաջացել է ալերգիա և  նրանց առօրյա կյանքը խախտվել է:  

ABC News-ը հաղորդել է, որ Սան Դիեգո քաղաքի հիվանդանոցներից մեկի բուժքույրը, կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստվելուց հետո, վարակվել է վիրուսով: Գործակալությունը հաղորդել է, որ նման դեպքեր են գրանցվել նաև Մեքսիկայում  և Իտալիայում:

Այս ֆոնին, եվրոպական որոշ ընկերությունների անցկացրած հարցումները վկայում են, որ քաղաքացիները չեն վստահում վերոնշյալ պատվաստանյութին: Irish Times–ը հրապարակել է մի հարցման արդյունքները, որոնց համաձայն, գերմանացի բժիշկների կեսը և բուժքույրերի մեկ չորրորդը չեն վստահում այս պատվաստանյութին ու չեն պատրաստվում պատվաստվել: Հանրությունը նույնպես կիսել է նրանց կարծիքը: Irish Times –ը հաղորդել է, որ ներկա դրությամբ, Pfizer -BioNTech պատվաստանյութի նկատմամբ գոյություն ունի ընդհանուր անվստահություն: Մյուս կողմից, պորտուգալական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ պատվաստանյութը ընդունելուց 48 ժամ անց,  կամավորներից մեկը մահացել է: Իսկ հունվարի 6-ին, Նորվեգիայի լրատվամիջոցները հաղորդեցին, որ ծերանոցի երկու բնակիչներ, պատվաստավելուց հետո, մահացել են:  

Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի վերաբերյալ մտահոգությունները չեն սահմանափակվում միայն եվրոպական երկրների բժշկական անձնակազմով: : ԱՄՆ Օհայո նահանգի նահանգապետ Իկ Դեյվինը հայտարարել է, որ նահանգի բուժաշխատողների մեծ մասը դեմ է պատվաստանյութին: Նա նշել է. «Երբ ես տեսնում եմ, որ բուժաշխատողներն ու բուժանձնակազմը դեմ են պատվաստավելուն, սարսափելի վիճակում եմ հայտնվում, քանի որ նրանց 60 տոկոսը դեմ են պատվաստանյութը ստանալուն»:

Վաշինգտոն Փոստի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ աֆրոամերիկացիների միայն 14 տոկոսը և լատինաամերիկացիների 34 տոկոսն է վստահում պատվաստանյութին: Այս երկու խմբերի մտահոգությունների պատճառը հասկանալի է, քանի որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է հենց նրանց շրջանում և ըստ երևույթին, հենց նրանք են ԱՄՆ-ի  առողջապահության համակարգի անարդարության առաջին զոհերը:   

Ռասայական փոքրամասնությունների շրջանում իրականացված փորձարկումների հետևանքով առաջացած խնդիրները նույնպես պատճառ են դարձել, որ նրանք չվստահեն այս պատվաստանյութին: Փորձարկումներն առաջինն իրականացվել են հենց նրանց շրջանում:

Հարցման  տվյալներով,  ԱՄՆ-ի սպիտակամորթների 25 տոկոսը նույնպես չի վստահում Pfizer-BioNTech պատվաստանյութին:

KFF ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի բուժաշխատողների 25 տոկոսը դեմ է այս պատվաստանյութին:

Գերմանիայի Բավարիա նահանգի նախագահ Մարկոս Սոդերի խոսքերով. «Նախքան ավելի շատ պատվաստանյութ գնելու համար որևէ շարժում սկսելը, անհրաժեշտ է մարդկանց մեջ  տարածել պատվաստվելու ցանկությունը, քանի որ դա վերածվել է լուրջ խնդրի»:

Գարդիանը գրում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզը , դեկտեմբեր ամսին այդ երկրի Սննդամթերքի ու դեղորայքի վարչության նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ վերջինս կամ պետք է հաստատի Pfizer-BioNTech պատվաստանյութը, կամ՝ հրաժարվի պաշտոնից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում վերոնշյալ հիմնադրամին նմանեցրեց ծեր ու դանդաղաշարժ կրիայի և դիմելով Սթիվեն Հանին ասաց. «Այդ անիծյալ պատվաստանյութը տարածեք հենց հիմա»:   

Վաշինգտոն Փոստը գրել է, որ Միդոզի նախազգուշացման արդյունքում, ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը արագացրեց պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նույն օրն ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հայտարարեց, որ վերոնշյալ կազմակերպությունը շուտով կստորագրի պատվաստանյութի կիրառման թույլտվությունը և երկրում կմեկնարկի համընդհանուր պատվաստումը: Նա հավելեց, որ վարչությունը Pfizer-ին տեղեկացրել է, որ պատվաստանյութն առաջիկայում հաստատվելու է: Դրանից հետո, մի խումբ փորձագետներ նույնպես վարչությանը հորդորեցին հաստատել  Pfizer-ի պատվաստանյութը: