Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (29)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i135218-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(29)
Իրանի Իսլամական Հանրապետությունը 1399 թվականին, որը հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից հռչակվել է որպես արտադրության թռիչքի տարի, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին՝ ակնառու և փայլուն առաջընթաց է գրանցել գիտության և տեխնոլոգիայի նորարարության ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2021 07:12 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետությունը 1399 թվականին, որը հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից հռչակվել է որպես արտադրության թռիչքի տարի, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին՝ ակնառու և փայլուն առաջընթաց է գրանցել գիտության և տեխնոլոգիայի նորարարության ոլորտներում:

Վերջին տվյալները ցույց է տալիս, որ  Իրանի գիտական ​​աճը վերջին տարիներին, այս ոլորտներում արագ և հաջող է ընթացել: Համաձայն Web of science միջազգային կայքի տվյալների, 2016 թ.-ին Իրանը 208 գիտնականներով և գիտական ​​էլիտայով ընդգրկվեց  աշխարհի մեկ տոկոս առաջատար գիտնականների շարքում: 

Իրանի Գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սորենա Սաթարին ասում է. «Վերջին 10 տարվա ընթացքում Իրանը կարողացավ աշխարհի 34 գիտական ​​արտադրողների շարքում զբաղեցնել 16-րդ տեղը, մինչդեռ նանոգիտության նման ճյուղերում  զբաղեցնելով 4-րդ տեղը  առաջատար է  աշխարհում:

Այսօր չի կարելի հերքել գիտելիքահենք ընկերությունների դերը մարդկանց առօրյա կյանքի որակի բարձրացման գործում, հատկապես որոշ ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները և նանոտեխնոլոգիան:

Գիտելիքահենք ընկերությունները մուտք են գործել այնպիսի մեծ ոլորտներ, ինչպիսիք են նավթի և գազի վերամշակման գործարանների, էլեկտրակայանների և խոշոր, միջին և փոքր արդյունաբերության սարքավորումների մատակարարման ոլորտ։

Նանոտեխնոլոգիան ներառում է ապրանքների լայն տեսականի, ներառյալ ՝  նանո լաբորատոր սարքավորումներ, առողջապահական ապրանքներ, հակաքաղցկեղային դեղամիջոցներ, շինանյութերի  և տեքստիլի արտադրանքներ:  Նանոտեխնոլոգիան այժմ ներգրավում է ավելի քան 15 արդյունաբերություններում: Գյուղատնտեսության արդյունաբերությունը առաջնային խնդիր է նաև նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի համար: Նանոտեխնոլոգիայով տարբեր պարարտանյութերի, թունաքիմիկատների արտադրությունը բարձրացնում է գյուղատնտեսական արտադրանքի որակը, նվազեցնում թափոնները գյուղատնտեսությունում, արտադրության բարձր ծավալով սերմերը: Նանոտեխնոլոգիայի աշխարհը ատոմների և մոլեկուլների աշխարհ է, իսկ նանոտեխնոլոգիան սահմանվում է որպես մոլեկուլային և ատոմային մակարդակներում նոր նյութեր, գործիքներ և համակարգեր արտադրելու ունակություն: Նանոտեխնոլոգիան արդյունաբերական հեղափոխության չորրորդ ալիքն է,, որը տարածվել է բոլոր գիտական ​​ուղղություններում և նոր տեխնոլոգիաներից մեկն է, որը արագ զարգանում է:

Ներկայումս Իրանում ավելի քան 160 տեխնոլոգիական ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում նանոտեխնոլոգիայի ոլորտում և նանոտեխնոլոգիայի հիման վրա 320 արտադրանքի արտադրությամբ նրանք մտել են այդ ապրանքների մի մասի արտահանման փուլ:

Նանոյի ոլորտում առաջավոր սարքավորումներ են արտադրվում ՝ հիմնվելով ներքին հնարավորությունների վրա և համալսարանների և հետազոտական ​​ինստիտուտների մեծ մասն օգտագործում է այդ արտադրանքը:

Վերջին տարիներին  Թայմսի աշխարհի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշի համաձայն՝ Իրանի առաջատար համալսարանների թիվն աշխարհում  նախքան հեղափոխությունը զրոյից 2018 թվականին հասել է 18-ի։

Համաշխարհային տնտեսական ֆորումի  զեկույցի համաձայն՝ Իրանը STEM- ի շրջանավարտների թվով հինգերորդն է աշխարհում, այդ թվում ՝ չորս ոլորտ ՝ «գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա»:

Իրանը նաև երրորդ երկիրն է ինժեներների պատրաստման առումով, ութերորդ երկիրը ՝ արբանյակի արձակմամբ և 14-րդ երկիրը ՝ միջուկային գիտության և ֆիզիկայի ոլորտում:

Իրանի իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից 1399 թվականը որպես արտադրության թռիչքի տարի անվանակոչելը հնարավորություն ստեղծեց արագացնել գիտական ​​շարժումը, որը ռազմավարական նշանակություն ունի երկրում գիտելիքահենք արտադրական ենթակառուցվածքների ամրապնդման գործում:

Այաթոլլահ Խամենեին 1399թ.-ի Ֆարվարդինի 21-ին Իմամ Մահդիի ծննդյան օրվա կապակցությամբ հեռուստատեսային ելույթի ժամանակ շեշտը դնելով էլիտայից և ակադեմիական երիտասարդությունից իր պահանջների վրա, ասաց.«Ե՛վ պաշտոնյաներին, և՛ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի երիտասարդ ակտիվիստներին հորդորում եմ չմոռանանք երկու բան. Մեկը ՝ արտադրության թռիչքի խնդիրն է, որը կենսական նշանակություն ունի երկրի համար, և մենք ամեն գնով պետք է հետամուտ լինենք արտադրության խնդրին և բառացիորեն թռիչք կատարենք արտադրության համար, մյուսը շինարարության և լաբորատոր աշխատանքների խնդիրն է և այն բազմաթիվ կարիքների արտադրումը, որոնք հետապնդում են լաբորատոր հատվածի երիտասարդները»:

Վերջին տարիներին շարժվելով դեպի դիմադրողական տնտեսություն Իրանը զգալի առաջընթաց է արձանագրել գիտելիքահենք արտադրանքի և դրանց արտադրության ոլորտում, հատկապես նանոտեխնոլոգիայի ոլորտում:

Այս տարիների ընթացքում աշխարհում գիտական ​​աճի ամենաարագ տեմպը կապված է եղել Իրանի հետ, որը 11 անգամ գերազանցում է համաշխարհային միջին աճի տեմպը:

Երկրում նանոտեխնոլոգիայի աճող միտման մասին նանոտեխնոլոգիայի զարգացման հատուկ քարտուղար, գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Դոկտոր Սաիդ Սարքարը, ասում է.«Երբ նանոտեխնոլոգիան 2000-2001թթ. մուտք գործեց Իրան, գուցե մեր համալսարանի 10-ից պակաս դասախոսներ ծանոթ էին այս տեխնոլոգիային և տարեկան այդ ոլորտում Իրանից ընդամենը 10 հեղինակավոր միջազգային հոդված կար, բայց այժմ  երկրում նանոտեխնոլոգիայի ոլորտի շուրջ 30,000 փորձագետ ակտիվ  գործունեություն ունեն»:

Այս կառուցողական քայլերի արդյունքն այն ապրանքներն են, որոնք ուղարկվում են համաշխարհային շուկաներ, միաժամանակ բավարարելով ներքին կարիքները: Չնայած փխրուն պատժամիջոցներին դա ցույց է տալիս իրանցիների ստեղծագործական ունակությունը, ինչը ներկայացնում է երկրի անցումը նանոտեխնոլոգիայի ոլորտում գիտական ​​թռիչքից դեպի տնտեսական զարգացում:

Մինչ այժմ 49 երկիր, ներառյալ Գերմանիան, Իտալիան, Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան, Չինաստանը և Հարավային Կորեան, ողջունել են իրանական նանոարտադրանքները:

Հաշվարկների համաձայն1997 թվականին աշխարհում այս տեխնոլոգիայի համար 65 միլիարդ դոլար արժողությամբ շուկայում , Իրանի մասնաբաժինը կազմում էր կես տոկոս,դա այն դեպքում,երբ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում  գիտելիքահենք ընկերությունների աճով երկրի տնտեսության 30 տոկոսը կարող է հիմնված լինել գիտելիքահենք և առաջադեմ տեխնոլոգիաների վրա, որոնց կարևոր մասը նանոտեխնոլոգիան է:

Նանոգիտելիքների գործունեությունը ներառում է տարբեր բնագավառներ և բավական է, որ իրանական ընկերությունները դուրս գան համաշխարհային մեծ արտահանման շուկա, այս շուկայում Իրանի մասնաբաժինը մեծացնելու համար: Իրանը  ծրագրել է  մինչև 1404 թվականը հասանելիություն ունենալ այս շուկայի 2 տոկոսին։

Գիտական բաժնի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղար Սաաիդ Սարքարն ասում է. «Երկրի հարստությունը ստեղծագործ աշխատուժն է, որի հետ զարգանում է գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը։ Այս աշխատուժով Իրանը քանակով ու որակով աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունի Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո և կարող է լինել ավելի բարձր դիրքում, քան եվրոպական երկրները»: