Պահպանելով հակահամաճարակային կանոնները, Նովռուզին թարմացնենք մեր միտքն ու հոգին (5.Նվիրված Նովռուզին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i136538-Պահպանելով_հակահամաճարակային_կանոնները_Նովռուզին_թարմացնենք_մեր_միտքն_ու_հոգին_(5.Նվիրված_Նովռուզին)
Իրանական 1400 թ.-ի Նովռուզին նվիրված հաղորդաշարի հինգերորդ թողարկման ժամանակ, կխոսենք կորոնավիրուսի օրերին հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ մեր միտքն ու հոգին թարմացնելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2021 23:26 Asia/Tehran

Իրանական 1400 թ.-ի Նովռուզին նվիրված հաղորդաշարի հինգերորդ թողարկման ժամանակ, կխոսենք կորոնավիրուսի օրերին հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ մեր միտքն ու հոգին թարմացնելու մասին:

Իրանի  և Նովռրուզյան տոնը նշող  այլ երկրների ժողովուրդներն ամեն տարի անհամբեր սպասում են Նովռուզյան տոնին, նշելու նոր տարվա գալուստը և անցկացնելու  ուրախ ու գեղեցիկ  միջոցառումներ:

Տարեմուտի պահը և այցելությունները փոքր ու մեծ տոնակատարությունները,  Նովռուզը մեծ տոնի են վերածել իրանցիների և այս տոնը նշող այլ երկրների համար: Դա առիթ է մեկ տարվա աշխատանքի հոգնածությունը  մարդու մարմնից և հոգուց հեռացնելու և բնության նորացման հետ մեկտեղ նաև մարդու հոգին, մարմինն ու միտքը թարմացնելու համար:

Բոլորս գիտենք, որ այս տարի Նովռուզը տարբերվում է նախորդ տարիների Նովռուզյան տոնից: Անցնող տարին դժվար, դառը  տարի էր Իրանի ժողովրդի և աշխարհի շատ ժողովուրդների համար: Այս տարի կորոնավիրուսի համաճարակը թույլ չտվեց մարդկանց , ինչպես ցանկանում էին այցելել միմյանց և վայելել  հարազատների, հայրերի, մայրերի և ընտանիքի այլ երեցների հետ շփվելու բարիքները: Ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը և խուսափել փոքր և մեծ հավաքույթներից:

Այս իրավիճակը հատկապես բարդ է Իրանի տաքարյուն ժողովրդի համար, ովքեր օգտվել են այս հնագույն և ազգային առիթն իրենց հոգիները թարմացնելու և մաքրելու համար։ Այս ծանր իրավիճակը նաև իր հետ բերում է մի շարք բացասական հույզեր ու զգացմունքներ, որոնցից ամենաակնհայտը կարող է լինել տխրությունն ու հիասթափությունը: Իրականությունն ընդունելն ու իրավիճակը բարելավելու հույս ունենալը կօգնի դիմանալ այս ծանր իրավիճակին: Եթե ​​մենք կարողանանք երազած արձակուրդի վերաբերյալ մեր սպասելիքների և իրականության միջև տարածությունը կրճատել, ապա այդպիսով կարող ենք պլանավորել մեր արձակուրդը, որպեսզի մի կողմից հավասարակշռություն հաստատել անվտանգության և առողջության միջև և զբաղվել Նովռուզի տոնակատարություններով և  հարազատներին այցելություններով: Իհարկե, մենք պետք է փորձենք առավելագույնս օգտվել նովռուզի առիթից մեր հարազատներին այցելելու համար: Բայց պետք է հիշել, որ կորոնավիրուսից պաշտպանելը ամենալավ նվերն է, որ կարող ենք նրանց տալ նոր տարում: Այդ նպատակով ավելի լավ է խոսենք մեր ընտանիքի և ընկերների հետ և փնտրենք նոր տարին դիմավորելու  նոր ուղիներ: Օրինակ հարազատներին  հանդիպելու փոխարեն, մենք կարող ենք նովռուզը նրանց շնորհավորել  ինտերնետային մեսենջերների ու սոցիալական ցանցերի միջոցով: Կամ օգտագործելով լուսանկարների և տեսանյութերի փոխանակման ծրագրեր Նովռուզը շնորհավորել բարեկամներին ու հարազատներին: 

Որպեսզի այս տարի հոգին մաքրելու մեր ավանդական և հին արարողություններից անհրաժեշտ օգուտներ ստանանք, ավելի լավ է հաշվի առնել որոշ կետեր:

Փորձենք, մեր ուշադրությունը կենտրոնացնել այն բաների վրա, որոնք մենք կարող ենք անել: Փորձենք կարեկցանքով և լիարժեք ըմբռնումով զրուցել ընտանիքի և ընկերների հետ և ուշադրություն դարձնել նրանց զգացմունքներին: Շորհակալ լինենք և շնորհակալություն հայտնենք ողորմած Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ պարգևեց այս դժվարին ժամանակահատվածում: Չանտեսենք ընկերներին և սիրելիներին նվերներ նվիրելը: Այս տարի մեզ կարող է անհրաժեշտ լինել շատ ավելին, քան նախորդ տարիներին նվերներ մատուցելով ուրիշներին ստեղծել ուրախ և հիշարժան պահեր նրանց և մեզ համար: Նովռուզի պատրվակով ավելի շատ ժամանակ անցկացնենք երեխաների հետ  և նրանց հույս պարգևենք այս դժվարին ժամանակահատվածում: Պահպանելով առողջապահական կանոնները մենք պետք է կատարենք բոլոր ավանդական ծեսերն ու արարողությունները մեր ընտանեկան միջավայրում՝  ամուսնու և երեխաների հետ միասին։

Մենք կարող ենք տարվա դիմավորման պահերը, որը Նովռուզի արարողության ամենակարևոր և հուզիչ մասն է, Հաֆթսինի սեղանի շուրջ հավաքվելով, մեր փոքր ընտանիքի լուսանկարներն ու տեսանյութերը ՝ մեր մյուս հարազատների  հետ  կիսվել սոցիալական ցանցերում: Նովռուզյան ամենամյա այցելությունների փոխարեն, նոր տարին ողջունենք մեր հարազատներին առցանց հարձակում և սոցիալական ցանցերում: Կամ վիրտուալ խմբեր կազմենք և միմյանց ողջունեք տեսակապի միջոցով:

Դժբախտաբար, կորոնավիրուսը հեշտությամբ կարող է փոխանցվել մեկ այլ անձի ՝ շփվելու, ձեռք սեղմելու կամ  համբյուրվելու միջոցով և վիրուսը կարող է արագ տարածվել և վարակել բոլորին Նովռուզի այցելությունների և ընտանեկան փոքր հավաքույթների ժամանակ:

Այսպիսով, տրամաբանությունը թելադրում է, որ մենք հրաժարվենք Նովռուզի այցելություններից և տանը մնանք պայքարելով կորոնավիրուսի դեմ: Մեր օրերում ընտանիքի անդամները կարող են կառավարել ժամանակը և պլանավորել իրենց նախընտրած առաջադրանքները, որոնք հնարավոր է անել տանը: Գրքեր կարդալը, ընտանիքի անդամների հետ զրուցելը, տանը խմբային խաղեր խաղալը, հեռուստացույց դիտելը, ընտանիքի անդամների, ծնողների և երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը մի շարք բաներ են, որ ընտանիքները կարող են անել:

Մեկ այլ խնդիրը անհարկի ճանապարհորդությունից խուսափելն է: Նովռուզի արձակուրդը ճանապարհորդության լավագույն առիթն է և սովորաբար ընտանիքները ճանապարհորդում են այս օրերին Նովռուզի արձակուրդը վայեյելու համար, բայց կորոնավիրուսի համաճարակից մեկ տարի անց մենք գիտակցում ենք, որ անհարկի ճանապարհորդությունը կորոնավիրուսային հիվանդության  տարածման կարևոր միջոցներից մեկն է: Հետեւաբար, այս տարի, ինչպես նախորդ տարի, մենք պետք է նվազագույնի հասցնենք ճանապարհորդությունն ու փոխարենը հարմարավետ միջավայր  ստեղծելով տանը, հատկապես երեխաների համար, կանխենք կորոնավիրուսի տարածումը:

Այս պայմանները շատերի համար կարող են տհաճ ու դառն լինել, բայց դա ավելի լավ է,քան մենք տարվա այս ժամանակահատվածում մեր հարազատների հիվանդության վարակման և Աստված մի արասցե, նրանց մահվան ականատեսը լինենք:

Եթե ​​մենք տանը մնանք և հետևենք առողջապահական խորհուրդներին, ոչ միայն դառը բան չի պատահի, այլ կապահովենք մեր և մեր ընտանիքների, ինչպես նաև քաղաքացիների առողջությունը: Այս քայլով մենք կորոնավիրուսը դուրս կմղենք մեր քաղաքից և երկրից, իսկ նոր տարին մենք կսկսենք առողջ կյանքով  և կորոնավիրուսից հեռու: Առողջության, երջանկության և հաջողության տարի ենք մաղթում ողջ աշխարհին։