Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i142024-Ճշմարտություն_և_վիրտուալ_աշխարհ_(5)
Ֆիզիկական սահմանափակումներից ազատվելը մշտապես եղել է մարդու պատմական ցանկություններից մեկը: Դա զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ տեսնում ենք, թե տիեզերագնացներն ինչպես են հայտնվում անկշռության մեջ: Կամ օրինակ, երբեմն ցանկանում են շատ արագ մի կետից հասնել մյուս կետը: Ըստ երևույթին, ներկա աշխարհում, այս ցանկությունն այնքան էլ անիրական չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2021 12:09 Asia/Tehran

Ֆիզիկական սահմանափակումներից ազատվելը մշտապես եղել է մարդու պատմական ցանկություններից մեկը: Դա զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ տեսնում ենք, թե տիեզերագնացներն ինչպես են հայտնվում անկշռության մեջ: Կամ օրինակ, երբեմն ցանկանում են շատ արագ մի կետից հասնել մյուս կետը: Ըստ երևույթին, ներկա աշխարհում, այս ցանկությունն այնքան էլ անիրական չէ:

 

Առաջին հաղորդավար

Բարև : Ուրախ ենք, որ նորից հանդիպում ենք: Այսօր խոսելու ենք գորտերի մասին: Պետք է ասել, որ գորտերն ու վիրտուալ աշխարհն  ունեն նմանություններ: Բոլորս գիտենք, որ գորտերը երկկենցաղ են: Սակայն հայտնվել են նոր երկկենցաղներ, որոնք  կարող են միաժամանակ ապրել երկու աշխարհներում:

Երկրորդ հաղորդավար:

Զարմանալի է: Արդյոք նման բան հնարավո՞ր է: Դա կարելի է  տեսնել միայն ֆիլմերում: Զարմանքս այնքան շատ էր, որ մոռացա անգամ բարևել: Բարև Ձեզ հարգելի բարեկամներ:

 

Առաջին հաղորդվար

Իհարկե, սա այնքան էլ բարդ հանելուկ չէ: Այս զարմանահրաշ էակները մենք ենք ՝ մարդիկ, որ նախապես ապրում էինք իրական աշխարհում, սակայն այսօր ապրում ենք և իրական և վիրտուալ աշխարհում: Իրական աշխարհը սահմանափակված է տեղով ու ժամանակով, իսկ վիրտուալը՝ ոչ: Երբ կորցնում ենք տեղի ու ժամանակի զգացողությունը, հայտնվում ենք այլ աշխարհում: Ուստի կարելի է  ասել, որ մենք երկկենցաղներ ենք ինչպես գորտերը: Իրական ու վիրտուալ աշխարհները երկվորյակներ են որ կապած են իրար: Ոչ շատ հեռու ապագայում, հասարակական համակարգերն ինչպես՝ կրթությունը կամ բանկային ու առևտրային համակարգերը, քաղաքաշինությունը և նույնիսկ բժշկական գիտություններն այս երկու՝ իրական ու վիրտուալ աշխարհների երկխոսության ականատեսը կլինեն։

 

Երկրորդ հաղորդավար

Ֆիզիկական սահմանափակումներից ազատվելը մշտապես եղել է մարդու պատմական ցանկություններից մեկը: Դա զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ տեսնում ենք, թե տիեզերագնացներն ինչպես են հայտնվում անկշռության մեջ: Կամ օրինակ, երբեմն ցանկանում են շատ արագ մի կետից հասնել մյուս կետը: Ըստ երևույթին, ներկա աշխարհում, այս ցանկությունն այնքան էլ անիրական չէ:

 

Կյանքը վիրտուալ աշխարհում մեզ որոշակիորեն ազատում է ֆիզիկական սահմանափակություններից: Մենք կարող ենք մեր հեռախոսի մեջ հազարավոր գրքեր ունենալ, ինչը չունի ոչ մի ծանրություն ու կշիռ և ավելի է հեշտացնում մեր կյանքը: Այս աշխարհում, մենք կարող ենք նույնիսկ որոշել մեր կշիռը, հասակը, աչքերի գույնը, մաշկի գույնը և օրինակի համար եթե մենք սևամորթ ենք, համացանցում կարող ենք սպիտակ լինել, եթե դրա անհրաժեշտությունը զգում ենք: Վիրտուալ աշխարհում ինքնությունը հնարավոր չէ զանազնել: Որոշ մարդիկ իրենց համար ստեղծում են ինքնություն, որը տարբերվում է իրականությունից: Մենք մարդկանց ճանաչում ենք այնպես, ինչպես նրանք ներկայանում են, ոչ թե ինչպես նրանք կան: Մենք համացանցում կարող ենք ծանոթանալ մարդու հետ, ով իրական աշխարհում գոյություն չունի: Չնայած սա վիրտուալ աշխարհն  ավելի գրավիչ է դարձնում, սակայն դա պատճառ է դառնում, որ մենք վիրտուալ աշխարհում զգանք որ ճանաչում ենք բազմաթիվ մարդկանց, ում իրական աշխարհում չենք ճանաչում:

 

Առաջին հաղորդավար

Վիրտուալ աշխարհում անձի երկվությունը խիստ վտանգավոր է, ինչը մանկության շրջանից եկած որոշակի խնդիրների հետևանք է: Նման մարդիկ, փորձում են ներկայանալ այլ կերպարներով, որպեսզի կարողանան հաղթահարել կյանքի դժվարությունները: Այլ խոսքով, նման հիվանդներն ունեցել են ցավոտ կյանք, որից փորձում են հեռանալ: Իրական աշխարհում հիվանդը պետք է իր ինքնությունների տարբերությունները վերականգնի իր մտքում, ինչը դաժան գործընթաց է: Իսկ վիրտուալ աշխարհում դա հնարավոր է: Ժամանակակից երկվությունն ախտորոշելը հեշտ չէ, քանի որ այն դրսևորվում է տարբեր աշխարհներում: Հնարավոր է, որ այն չփոխի հիվանդի կյանքի ռիթմը, սակայն ազդի նրա հետ շփվող մարդկանց հոգեվիճակի վրա:

 

 

Երկրորդ  հաղորդավար

Իրական աշխարհում մենք մեր ինքնության կարևոր մասը ճանաչում ենք մեր արտաքինից: Կարելի է  ասել, որ մեր հասարակական ինքնության ամենակարևոր մասը մեր ֆիզիկական վիճակն է: Վիրտուալ աշխարհում ֆիզիկական բացակայությունը երկարաժամկետում վնասում է մեր ինքնությանը: Մյուս կողմից, մեր ընկալումները կախված են մեր զգացմունքներից: Մեր ֆիզիկական վիճակը, որոշակի վայրում գտնվելով, ունենում  է տարբեր զգացողություններ, որոնք միասին կազմում են շրջապատից մեր ճանաչողությունը: Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների  օգնությամբ հնարավոր է մեր բոլոր զգայարաններն այդ թվում հպվելու, համի ու հոտի զգացողութունները վերականգնվեն: Սակայն վիրտուալ փորձը չունի իրական փորձի ազդեցությունը: Օրինակ, եթե մենք քաղցած ենք, և  մեզ ճաշի փոխարեն ցույց տան ճաշի նկարն իսկ ապակու հետևում՝  ճաշը, մեր քաղցածության զգացողությունը չի վերանա:

Առաջին  հաղորդավար 

Վիրտուալ աշխարհի վիճակը, որում բացակայում են տեղն ու ժամանակը, ազդում է մեր փորձի ու մեր կապերի վրա: Ինչպես օրինակ եթե մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես որոշակի կետում հայտնվելով հասնել մեր նպատակին, վիրտուալ աշխարհում դա չպետք է փոխենք: Եթե հնարավոր է ֆիլմ դիտել, դա չվերածենք փոքրիկ հաղորդագրության: Պետք  է մշտապես կարևորենք մեր հարաբերությունների խորությունը: Մակերեսային կապերը պատճառ են դառնում, որ մեր նավն ի վերջո ենթարկվի մակընթացության: Ինչպես գիտենք վեբ կայքերում հատնվելու մեծ թվով երիտասարդների նպատակը նոր ընկերներ գտնելն է: Սակայն պետք է նշել, որ դա այնքան էլ հարմար տարբերակ չէ, քանի որ մենք նրանց հետ չենք կարող ֆիզիկապես հանդիպել : Սակայն եթե իրական աշխարհում մենք ստեղծում ենք բարեկամական գործընկերային հարաբերություններ, վիրտուալ աշխարհը կարողանում է դառնալ այդ հարաբերության շարունակությունը, սակայն երբեք չի կարող այն փոխարինել:

Երկրորդ հաղորդավար

Եթե վիրտուալ աշխարհը զուգակցվի իրական աշխարհի հետ, մենք կարող ենք այդ կապակցությամբ որոշում կայացնել: Սակայն եթե երկու աշխարհները իրար զուգահեռ գնան, հնարավոր է, որ ոչ հեռու ապագայում, սկսենք տառապել անձի երկվության ժամանակակից հիվանդությամբ: Սակայն եթե վիրտուալ աշխարհը զուգակցենք իրական աշխարհի հետ, կարող ենք դրանից օգտվել: Այսինքն՝ եթե հեռու ենք իրարից, մեր ընկերությունը կարող ենք շարունակել, կամ միասին կատարել մի քանի գործ: Կարող ենք զարգացնել մեր բիզնեսը և շահած օգուտով բարելավել մեր իրական կյանքը: Հուսանք կհաջողեք: