Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(4)
Հանուն Աստծո, ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք կովկասյան փոքրամասնությունների և ազգային փոքրամասնությունների իրավիճակը Թուրքիայում:Վրացիները, աբխազները, չերքեզները, լազերը, ասիները, չեչենները և աբազիները ,Թուրքիայում բնակվող կովկասյան փոքրամասնություններ են:Հույները, աֆղանները, գերմանացիները, չինացի ույղուրները, իրանցիները և բուլղարացիները նույնպես Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններ են:Ընկերակցեք մեզ:
Չերքեզները Թուրքիայի ամենամեծ էթնիկ փոքրամասնություններից են, որոնց բնակչության թիվը գնահատվում է 130,000-ից 2,000,000, 5,000,000 և նույնիսկ 7,000,000:Աբազիններն ու աբխազները չերքեզներին ամենամոտ էթնիկ խմբերն են, որոնք սովորաբար համարվում են չերքեզների մի մասը:
Վրացիները եւս կովկասյան կարևոր փոքրամասնություն են Թուրքիայում:Լեզվի և մշակույթի պահպանումը և նախնիների հայրենիքի նկատմամբ սերը, վրացիների յուրահատուկ և կարևոր բնութագիրն է: Թուրքիայի վրացիները, ի տարբերություն վրացիների մեծամասնության, մուսուլման են և ապրում են Թուրքիայի Լազստանի շրջանում:Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայեբ Էրդողանի մայրը նույնպես Թուրքիայի վրացիներից է:
Աբխազները կովկասյան ժողովուրդ են, և նրանց բնօրրանը Վրաստանի աբխազական շրջանից է: Թուրքիայում բնակվող մեծ թվով աբխազական փոքրամասնությունները ,գոյացել են 19-րդ դարի վերջին տեղի ունեցած ներգաղթի արդյունքում:
Թուրքիայի աբազիները կովկասյան ծագմամբ մեկ այլ էթնիկ փոքրամասնություն են:Աբազինները էթնիկ խումբ են հյուսիսարևմտյան Կովկասից և ամենամոտ խումբն են աբխազներին և չերքեզներին:Նրանք ապրում են Թուրքիայում, Եգիպտոսում , Ղարաչայում, Չերքեզիայում ու Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի շրջաններում:
Լազերը Թուրքիայում բնակվող կովկասյան մեկ այլ փոքրամասնություն են:Լազերենը կովկասյան լեզու է, որը վերագրվում է վրացիներին:Թուրքիայում 150,000 մարդ խոսում է այս լեզվով և բոլորը հանաֆի սուննի են:Այս փոքրամասնությունը Թուրքիայում չունի սոցիալական պաշտոնական հենք:
Ասիները կամ ասերը ռասայական փոքրամասնություն են Կովկասի տարածաշրջանից, ովքեր իրենց «Իրտե» են անվանում:«Իր» նշանակում է իրանցի և արիացի, իսկ սոգդերեն, ասորերեն և յաղնաբի լեզուներում `հոգնակի ածանց է:Ասիները բնակվում են Կովկասյան լեռների մոտակայքում:Ասիերենը իրանական արևելյան լեզուների ընտանիքին է պատկանում և սերտ կապ ունի յաղնաբի լեզուների հետ:Այս լեզուն համարում են սկյութերենի շարունակությունը:
Թուրքիայում չեչեն փոքրամասնությունը հիմնականում Թուրքիայում բնակվող չեչեն գաղթականներից են:Ռուսաստանի շրջանակները դրական հայացքով չեն մոտենում չեչեն փոքրամասնության ներկայությանը Թուրքիայում և համոզված են, որ Թուրքիան նրանց օգտագործում է, որպես գործոն Ռուսաստանի դեմ:
Թուրքիայում Բալկանյան թերակղզիների թուրքական փոքրամասնության ներկայության պատմությունը վերադառնում է Բալկանների վրա Օսմանյան կայսրության տիրապետության հետ կապված պատմական իրադարձություններին:1876-1896 թվականներին Բալկանյան թերակղզու բնակիչների մոտավորապես 750,000-ը գաղթել է Թուրքիա:Այս իմիգրանտների թվում էին թուրք գաղթականներ ,կամ Բուլղարիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Բոսնիայից, Ալբանիայից և Բալկանների այլ մասերից բնիկներ,որոնց մեծ մասը գաղթել է Թուրքիա, Իսլամը ընդունելու պատճառով:Այս ներգաղթյալների, ինչպես Թուրքիայի այլ էթնիկ խմբերի մասին ճշգրիտ վիճակագրություն գոյություն չունի:
Թուրքիայի արաբները երկրի փոքրամասնություններից են, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության մեկ տոկոսից պակասը:Թուրքիան ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն:Թուրքիայում որոշ արաբներ ավելի երկար պատմություն ունեն, քան Անատոլիայից գաղթած թուրքական ցեղերը:Այս արաբները բնակություն են հաստատել Թուրքիայի հարավ-արևելքում, որը կոչվել է Բեքր Իբն Վաել ցեղախմբի անունով կամ ասվում է Դիար Բեքր:Թուրքիայի կառավարությունը թուրքերենը պարտադրելով փոքրամասնություններին ,այդ թվում Թուրքիայի արաբներին և նրանց բնակության տարածքների անվանումները արաբերենից թուրքերենի փոխելով ,մտադիր է վերացնել այս ժողովրդի մշակույթը,այնուամենայնիվ, այս տարածքներում արաբների մեծ մասը դեռ խոսում են իրենց մայրենի լեզով , լեզու, որը փոխվում է թուրքերեն բառերի ներմուծումով :
Իրանում ազգային փոքրամասնությունների ոլորտի հետազոտող Ռեզա Դեհղանին ասում է.«Թուրքիայի արաբների մեջ կան ալավի արաբներ, սուննի արաբներ և քրիստոնյա արաբներ:Թուրքիայի արաբների գրեթե մեծամասնությունը ալավի մուսուլմաններ են, նրանց մի փոքր մասը հանաֆի սուննիներ են, և, իհարկե,նրանց մի մասը քրիստոնյաներ են:Քրիստոնյա արաբներն իրենց անվանում են Նասրանի և, ինչպես Թուրքիայի այլ արաբներ, համոզված են, որ իրենք ենթարկվում են թուրքացման ճնշման:Թուրքիայի արաբները բնակվում են Սիրիայի սահմանի երկայնքով, հատկապես Հաթայի շրջանում, և նրանք ավելի շատ շփվում են Սիրիայի արաբների հետ, և նրանց սովորույթներն ու ավանդույթները ավելի շատ նման են նրանց:Թուրքիայի կառավարությունը նրանց արգելել է արաբերեն դասավանդել և հեռարձակել ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումներ, որպեսզի թուրքերենը դառնա գերիշխող լեզու:Թուրքիայի ալավի արաբները , Թուրքիայի ալավիներից տարբերվում են , բայց երկուսն էլ հարգում են Իմամ Ալիին և նրա սուրբ գերդաստանին:
Թուրքիայի սահմանադրության մեջ փոքրամասնությունները պաշտոնապես ճանաչված չլինելու պատճառով Թուրքիայում համակարգված ձևով խախտվում է էթնիկական և լեզվական փոքրամասնությունների լեզվական, մշակութային և կրոնական իրավունքները:Նրանք զրկված են դպրոցներից, լեզվի ուսուցման ինստիտուտներից և մշակութային ու կրոնական կենտրոններից:Սա խախտում է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՝1966թվականի դաշնագիրը:
Թուրքիայում կովկասյան փոքրամասնություններին ներկայացնելուց հետո կներկայացնենք Թուրքիայի ազգային փոքրամասնություններին: Թուրքիան Ռուսաստանից հետո կարելի է համարել աշխարհի ազգային փոքրամասնությունների ամենակարևոր օրրաններից մեկը:Ազգային փոքրամասնությունները հետևանքն են՝պատերազմների և օկուպացիաների, պատմական միգրացիաների, կայսրության փլուզման, պարտադրյալ սահմանների հաստատման և տարածքների բռնակցման և Թուրքիան փորձել է այս բոլոր տարբերակները , ուստի Թուրքիայում բնակվում են՝ազգային փոքրամասնությունների լայն շրջանակ :Թուրքիայում ամենակարևոր ազգային փոքրամասնություններն են `հույները, աֆղանները, գերմանացիները, ույղուրները, իրանցիները, բուլղարացիները: Թուրքիայում հույները բաղկացած են Հունաստանի հույներից և արևելյան ուղղափառ հունախոս քրիստոնյաներից , որոնք հիմնականում ապրում են Ստամբուլում և Դարդանել նեղուցի արևմտյան մուտքի մոտ գտնվող երկու կղզիներ՝ Տենդոսում և Ամբրոզում: Նրանք մնացորդն են այն 200 հազար հույների ,որոնք 1923 թվականին ,Հունաստանի և Թուրքիայի միջև կնքված բնակչության փոխանակման համաձայնագրի համաձայն բռնի տեղափոխվել են :
Ամերիկացի գրող Թեո Հալոն ասում է.«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո (1914–1923)թվականներին , որը հանգեցրեց Օսմանյան կայսրության փլուզմանը,օսմանցի պետական այրերը ծավալուն կոտորածի ենթարկեցին Օսմանյան կայսրության մեջ մնացած հույն բնակչությանը ,որոնք մեծամասնաբար բնակվում էին Անատոլու հյուսիսում: Գործողությունը ներառում էր նաև խաղաղ բնակիչների սպանություն և կանանց ու երեխաների հարկադիր աքսոր, ովքեր մահանում էին սովից ու տառապանքներից: Կոնստանտին Հաթզի Դիմիտրիևը գրում է, «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո Անատոլիայում սպանված հույների ընդհանուր թիվը կազմել է 735 հազար370 հոգի»:Թուրքիայի ներկայիս կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության ժառանգորդը, պնդում է, որ Օսմանյան կառավարության այդ գործողությունների պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ ինքնապաշտպանություն:
Թուրքիայում իրանցիները , Իրանից գաղթած փոքրամասնություն են , որոնք ժամանակի ընթացքում գաղթել են Թուրքիա կամ ծնվել են Թուրքիայում իրանցի ծնողներից:Թուրքիան ,Իրանի և Եվրոպայի հետ հարևանության պատճառով միշտ էլ իրանցիների կողմից գաղթի տարբերակներից է եղել: Իրանցիները ուշագրավ ներկայություն ունեն Թուրքիայի մեծ քաղաքներ՝Ստամբուլում, և Անկարայում:
Արեւմտյան Ասիայից, իրանցիներից բացի, աֆղանները ներկա են նաեւ Թուրքիայում:Թուրքիայում աֆղանները հիմնականում վերջին 35 տարիների ընթացքում են գաղթել այդ երկիր:
Թուրքիայում ազգային փոքրամասնություններից են գերմանացիները: Թուրքիայում բնակվում են շուրջ 50 հազար գերմանացիներ ,որոնցից շատերը թուրքերի հետ ամուսնացած գերմանացիներ են կամ աշխատողներ, կենսաթոշակառուներ և երկար տարիների զբոսաշրջիկներ են , ովքեր բնակարաններ են գնել Թուրքիայի առափնյա շրջաններում, և նրանց մեծ մասն ապրում է այս երկրում:
Չինացի ույղուրները Թուրքիայի ամենավիճահարույց ազգային փոքրամասնություններից են:Նրանք մի շարք թուրք ազգայնականներ կամ իմիգրանտներ են, ովքեր Թուրքիա են գնացել Չինաստանից:Չինացի թուրքահպատակ ույղուրները ,որոնք թրքախոս են, համարվում են՝ ույղուր ցեղի մի մասը ,որոնք տարածված են Եվրասիայում: Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունները փորձել են ույղուրներին որպես ճնշման լծակ օգտագործել Չինաստանի նկատմամբ:Ըստ այդմ, ի տարբերություն շատ այլ փոքրամասնությունների, ովքեր Թուրքիայում դպրոց կամ մշակութային կենտրոն չունեն, ույղուր փոքրամասնությունը Թուրքիայում ունի դպրոց և մշակութային կենտրոն:
Այսօրվա հաղորդման վերջին հատվածում կանդրադառնանք Թուրքիայում գնչու և աֆրիկա-թուրքական փոքրամասնություններին:Գնչուական փոքրամասնությունը (Türkiye'deki Romanlar) կամ գնչուները Թուրքիայում էթնիկ փոքրամասնություն են:Զանազան տվյալների համաձայն,Թուրքիայի բնակչության 4-ից 5 միլիոնը գնչուներ են ,մինչդեռ Թուրքիայի տվյալների համաձայն,Թուրքիայի միայն 0,05 տոկոսն է գնչու:Գնչուների էթնիկական և ռասայական ծագումը Հնդկաստանի հյուսիս-արևմուտքից է, մասնավորապես Ռաջստանից և Փինջաբից:Թուրքիայում գնչուների կամ ռոմահա փոքրամասնությունը սկզբնավորվել է Բյուզանդական կայսրությունից:
Աֆրոթուրքերը աֆրիկյան էթնիկ փոքրամասնություն են Թուրքիայում:Մի քանի դար առաջ մի շարք աֆրիկացիներ Զանզիբարի ճանապարհով Սաուդյան Արաբիայից, Նիգերից, Լիբիայից, Քենիայից և Սուդանից մտան Օսմանյան կայսրություն և բնակություն հաստատեցին Մանավաղաթում, Դալամանում, Մենդերսում, Գեդիսում և Չուկուրովայում:
Հարգելի բարեկամներ հաջորդ թողարկման ընթացքում կքննարկենք Թուրքիայի մոտեցումը էթնիկ, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այդ փոքրամասնությունների դիրքորոշումների, ինչպես և միջազգային ու տարածաշրջանային ինստիտուտների զեկույցները այդ միասին:Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: