Գրքի հմայքը (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i143122-Գրքի_հմայքը_(5)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդման ընթացքում կպատմենք անծրագիր ընթերցանության վնասների մասին։Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում ընթերցանությունը կարող է վտանգավոր լինել:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2021 09:41 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդման ընթացքում կպատմենք անծրագիր ընթերցանության վնասների մասին։Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում ընթերցանությունը կարող է վտանգավոր լինել:Ընկերակցեք մեզ:

Գիրքը կարելի է համարել մարդու  ամենակարևոր մշակութային  ձեռքբերումը, որը հանգեցրել է քաղաքակրթությունների պահպանմանը: Բայց վիրտուալ կյանքը և հեռուստատեսությամբ տարվելը պատճառ են դարձել,որ   գիրքն  ու ընթերցանությունը մղվեն դեպի լուսանցք: Մարդիկ, հատկապես երիտասարդ սերունդը, այսօր գիրք ընթերցելու փոխարեն վիրտուալ տարածքում միմյանց նախադասություններն են լայք անում: Բայց այս բոլոր փոփոխությունները չեն նվազեցնում գրքի արժեքն ու կարևորությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրքերը կարող են հիմնովին փոխել մարդկանց կյանքը:

18-րդ դարի հայտնի գրող  Սամուել Ջոնսոնը  համոզված էր, որ գրողների երկու գրավիչ ուժը՝ նոր բաներ ներկայացնելն ու ծանոթ բաների թարմացումն է: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր գրող մեզ տանում է մի նոր աշխարհ, և նոր աշխարհներ մուտք գործելը կարող է լինել կյանքի նոր փորձի աղբյուր:

Բայց այսօր ես ուզում եմ ձեզ հետ խոսել մի կարևոր հարցի շուրջ։ Մոռացեք այն ամենը, ինչ մինչ այժմ լսել եք ընթերցանության առավելությունների մասին: Այո, մոռացեք, թե որքան արժեքավոր կարող է լինել ընթերցանությունը: Գուցե դժվար է, բայց ես ձեզ կոչ եմ անում հարգելով առողջապահական պրտոտոկոլները և մտավոր հեռավորության պահպանումը , մի քիչ հեռանալ դրանից։ 

 Պարզապես մտածեք, որ այս համոզմունքը վիրուս է և հեռու մնացեք դրանից: Իհարկե, կորոնավիրուսի նման չէ: Պարզապես մի փոքր հեռավորություն պահպանեք, մինչ մենք կկարողանանք պատվաստանյութ  ստանալ և ապահով լինել:

Հիմա ես ձեզ հարցնում եմ ՝ արդյո՞ք մենք բոլորս ունենք բոլոր այն  հմտությունները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ  ընթերցանության համար: Այսինքն ՝ մենք շատ լավ գիտե՞նք, թե բազմաթկիվ տեքստերից   ու ստեղծագործություններից ո՞րն ընտրել և լավագույնս օգտագործել առկա գիտելիքները: Եթե ​​այո, ապա հիանալի է։ 

Բայց իրականում, և շատ դեպքերում  պետք է այս հարցին նայել պաթոլոգիական տեսանկյունից. Քանի որ ընթերցանության գործընթացին սպառնացող վտանգները ոչ միայն կնվազեցնեն ընթերցանության արդյունավետությունը, այլև որոշ դեպքերում կարող են վնասակար լինել:

 

Ընթերցանության գործընթացին սպառնացող վտանգներից մեկը  նյութի  սխալ ընտրությունն է: Նյութերի ու ստեղծագործությունների բազմազանության և  աճող քանակի պատճառով մենք ստիպված ենք ընտրություն կատարել և չենք կարող կարդալ ամեն ինչ:Հնդկաստանի գրադարանավարության հայր՝ Շիալի Ռամամառիթա Ռանգանատանը  արժեքավոր խորհուրդներ է տալիս այս կապակցությամբ: Ռանգանատանը առավել հայտնի է իր մշակած «Գրադարանավարության հինգ կանոններ»-ով։ Կանոններ, որոնք նախատեսված են գրադարանային ծառայությունների որակի բարելավման համար և ծառայում են որպես ճանապարհային քարտեզ գրադարանավարների համար: Նրա մշակած  կանոններից են ՝ «յուրաքանչյուր ընթերցող ունի իր գիրքը» և «յուրաքանչյուր գիրք ունի իր ընթերցողը»: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ընթերցող պետք է գտնի իր կարիքներին համապատասխան ստեղծագործություն: Ուստի գրադարանը պարտավոր է հաշվի առնել բոլոր խավերի կարիքները և  նրանց տրամադրել նյութեր ՝ ըստ նրանց կարիքի:

Մյուս կողմից, յուրաքանչյուր ստեղծագործություն  ունի իր ընթերցողը, և  մեկ ստեղծագործություն նախատեսված չէ  բոլորի համար: Այս երկու կաոնները չեն խոսում լավ և վատ գրքերի մասին: Ռանգանատանը  նկատի ունի նյութի համապատասխանությունն ընթերցողի կարիքին: Ուստի ընթերցելու համար նյութն  ընտրելիս նախ պետք է ինքներս մեզ հարց տանք ՝ արդյո՞ք ես եմ դրա ընթերցողը և արդյոք դրա բովանդակությունը  կբավարարի՞ իմ կարիքը:

Բացի այդ, մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա գնահատել ստեղծագործությունների վավերականությունն ու որակը `այնպիսի չափանիշների օգնությամբ, ինչպիսիք են հեղինակի և հրատարակչի վստահելիությունը, ստեղծագործության արդիականության մակարդակը և այլ  ստեղծագործությունների հղումները: Այն ամենը, ինչ տպագրվում է հրատարակչական շուկայում, պարտադիր չէ, որ արժանահավատ, հիմնավորված և հավաստի լինի, և մեր պարտականությունն է գնահատել աշխատանքների բովանդակությունը: Արդյունքում, մենք չպետք է  յուրաքանչյուր գիրք համարենք  հարմար կարդալու համար: Այլևս մենք պետք է ընթերցելուց առաջ  ուշադրություն դարձնենք բովանդակության որակին, արժանահավատությանը և համապատասխանությանը մեր կարիքներին և ձեռք բերենք անհրաժեշտ հմտություններ ՝ ամենահարմար նյութերն ընտրելու համար:

Ընթերցանության մեջ ընտրությունը, որպես անխուսափելի անհրաժեշտություն, նպատակային ընթերցանության անհրաժեշտությունն է : Բայց եթե այս ընտրությունը լինի  կողմնակալ և նախապաշարումներով, դա կդառնա նոր վտանգ: Եթե ​​մեր ընտրության չափանիշներն այնպիսին են, որ մենք սահմանափակվում ենք մեկ կամ ավելի կոնկրետ տեքստերով և չհիմնավորված պատճառներով անտեսում ենք այլ աղբյուրներ  , մենք մեզ զրկում ենք որոշ օգտակար գիտելիքներից:

Պարզից էլ պարզ է, որ երբեմն  հեղինակի ստեղծագործության ընթերցանության արդյունքում ձեռք բերած գիտելիքն ազդում է մեր դատողության վրա: Օրինակ, եթե շատ քննադատներ գովերգեն գրողի ստեղծագործությունը, ապա մենք այն լավատեսորեն կկարդանք: Ընդհակառակը, եթե նրանք քննադատեն դա, մեր հայացքը հոռետեսական կլինի: Այդ պատճառով, նախքան տվյալ նյութի ընթերցումը, մենք ունենք հստակ հեռանկար և դիրքորոշում , որը կազդի մեր գնահատման վրա: Արդյունքում, մենք երբեք առանց նախապաշարումների նոր նյութ չենք ընթերցելու, և եթե այս մտածողությունը ինչ-ինչ պատճառով ուղեկցվի որևէ միտումնավոր նպատակով, ապա   սայթաքման  ենթակա  կլինի ։

 

Ընթերցանությունն արդյունավետ և օգտակար է, երբ այն ժամանակային առումով շարունակական է և բովանդակության առումով ևս չի սահմանափակվում մեկ կամ մի քանի հատուկ տեքստերով: Անհրաժեշտ է, որ ընթերցողը ժամանակի ընթացքում շարունակական և համահունչ կերպով ընթերցի կարծիքների և գաղափարների մի շարք, որպեսզի խորը պատկերացում կազմի տվյալ թեմայի վերբարեյալ: Եթե  ընթերցանությունը չլինի համապարփակ, ապա այն ընթերցողին կտա միայն քիչ գիտելիքներ, որը չի կարող բավարար արդյունավետ  լինել:18-րդ դարի բանաստեղծ Ալեքսանդր Պոփն ասել է․ «Թերի գիտելիքը վտանգավոր բան է» : Քանի որ անբավարար տեղեկությունը կարող է մոլորեցնել  և հանգեցնել խեղաթյուրված ու ապակողմնորոշիչ արդյունքների: Արդյունքում, որևէ թեմայի վերաբերյալ անբավարար տեղեկությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան անտեղյակությունը:

Թերի գիտելիքները կհանգեցնեն սխալ որոշումների կայացմանը և ծանր  հետևանքների: Որոշ դեպքերում այս մտահոգությունը շատ ավելի խորն է: Օրինակ ՝ թերի և ոչ հավաստի բժշկական տեղեկատվությունը, որն այսօր առատ է ինտերնետում, կարող է ծանր հետևանքներ ունենալ հիվանդների համար: Բավական է որոնիչներում որոնել բժշկական հիմնաբառով, օրինակ,  մի դեղի անուն  կամ ինչ-որ հիվանդություն: Մենք կտեսնենք, որ կհայտնվի անվստահելի, կրկնվող և ոչ հավաստի տեղեկատվության հոսքերի տարափ, և եթե մենք փորձենք ուղղորդվել այդ տեղեկություններով հնարավոր է  մարդկանց կյանքը հայտնվի սպառնալիքի տակ։ 

Իհարկե, «չափազանց ընթերցանությունը» եւս մեկ այլ պատուհաս է, որը սպառնում է գրքասերներին: Ընթերցանությունն օգտակար է, երբ ուղեկցվում է խորհելով,և այդ դեպքում կարող է օգտակար լինել: Եթե ​​ուղեղին հանձնենք շատ ցրված տեղեկություններ՝ առանց դրանք հասկանալու, ապա ընթերցանությունը չի հանգեցնի ցանկալի արդյունքի: Եթե ​​այս տեղեկատվության ծավալն ու ցրվածությունն ավելի մեծ է, քան վերլուծելու և մեկնաբանելու մեր կարողությունը, դա ոչ միայն  կնպաստի մեր իրազեկվածությանը , այլև կարող է վնասակար լինել:

Ընթերցած յուրաքանչյուր  նյութ պետք է նոր ըմբռնման  ու ընկալման հիմք հանդիսանա: Մենք պետք է կարողանանք ներդաշնակ կապ հաստատել մեր կարդացածի և մեր իմացածի միջև ՝ մեր գիտելիքի ու խորաթափանցության մակարդակը բարձրացնելու համար: Ընթերցանությունը  երկխոսություն է  ընթերցողի մտքի և տեքստի միջև: Այս խոսակցությունը չի  կարող պատշաճ կերպով տեղի ունենա խառնաշփոթ ձայների և աղմուկի մեջ: Ընթերցանությունը պահանջում է լռություն, որպեսզի իմաստը պատշաճ կերպով փոխանցվի ընթերցողի ուղեղին, և ընթերցանությունն արդյունավետ լինի:

 

Չմոռանանք, որ  պետք չէ կարդալ ցանկացած գիրք: Մեր կյանքի տևողությունը շատ կարճ է , ուստի չենք կարող ընկղմվել տեքստերի ծովում:  Մենք պետք է խոհեմ մոտեցում ցուցաբերենք ընթերցանությանը և ճիշտ քայլ անենք  բազմազան տեքստերի ընտրության հարցում։

Ամեն դեպքում, այս  խորհուրդները  ցույց են տալիս, որ ընթերցելի նյութերին տրամաբանական  մոտեցումը արվեստ է, որը մենք պետք է սովորենք: «Արդյունավետ և ազդեցիկ  ընթերցանության» և «անարդյունավետ և վնասակար ընթերցանության» միջև կա մի բարակ սահման, որին յուրաքանչյուր ընթերցող պետք է ուշադրություն դարձնի: Նրանք, ովքեր ունեն այս հմտությունները, կարող են գտնել իրենց ճանապարհը բազմազան նյութերի մեջ և ամեն օր ընդլայնել իրենց գիտելիքները:Հիմնվելով իրենց հմտությունների վրա և  ըստ իրենց կարիքների, նրանք  ընտրում են ամենահարմար  ստեղծագործությունները: Ապա նրանք քննադատորեն գնահատում են յուրաքանչյուր ընթերցած նյութի բովանդակությունը և, ի վերջո, ստանում են առավելագույն օգուտը:

Հարգելի  բարեկամներ  հաղորդումը կավարտենք շատ հետաքրքիր լուրով:

Մի քանի տարի է,որ աշխարհի տարբեր մասերում հիմնադրվում են տարբեր գրադարաններ,որտեղ մյուս գրադարանների նման գրքեր չեք տեսնելու:Եթե դիմեք այդ գրադարաններ , կարող եք գրքի փոխարեն ընտրել կամավոր դիմած մարդուն և լսել նրա պատմությունը որպես կենդանի գիրք:

 

Այո կենդանի գրադարանում մի իրական ու կենդանի անձնավորություն,որ իր անձնական, մասնագիտական, ռասայական, սոցիալական, առողջական կամ նույնիսկ կրոնական առանձնահատկությունների բերումով ընթերցողների հետ երկխոսության մեջ է մտնում: «Ապաստան փնտրելը »,«Նա ով նախկինում թմրամոլ է եղել»,« Նախկին բանտարկյալը», « Մեկ  քահանա », և նմանատիպ թեմաներ կարող են լինել կենդանի գրադարանի  գրքի վերնագիրը:

Աշխարհի առաջին կենդանի գրադարանը հիմնադրվել է 2001 թվականին Դանիայում, և այդպիսի գրադարանների թիվը, որոնք հայտնի են որպես «Մարդկային գրադարան», օրեցօր աճում է: Մշակույթի այս տեսակի գրավչության պատճառը ընթերցողի և գրքի հեղինակի կամ պատմողի անմիջական կապն է միևնույն ժամանակ և միևնույն տեղում: Կենդանի գրադարանի ընթերցողը այն մարդն է, ով ցանկանում է ավելին իմանալ որոշակի թեմայի մասին, իսկ գրադարանավարը  նա է, ով կապ է հաստատում գրքի՝ իրական մարդու և  ընթերցողի միջև: