Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ
Կապ հաստատելը և հասարակական կյանք վարելը մարդկային կարևոր կարիքներից է: Այս հարաբերությունն այնքան կարևոր է, որ որպես պատիժ վճիռ է կայացվում, որ մարդիկ մեկուսանան: Այս կապը ստեղծվել է հատուկ նկարներով, ձեռքերի շարժումներով, աղավնիների միջոցով, հասնելով այսօրվան, և ընդլայնվելով համացանցի ու արբանյակների միջոցով:
Առաջին հաղորդավար
Հանուն գթած և ողորմած Աստծու: Ես ու գործընկերս նորից այստեղ ենք, որպեսզի շարունակենք խոսել վիրտուալ աշխարհի մասին:Մեզ հետևեք ռադիոալիքի միջոցով կամ parstoday.com/hy հասցեով: Մարդիկ ունեն նման կապերի կարիքը և եթե դրանք չլինեին, մարդկությունը կոչնչանար:
Երկրորդ հաղորդավար
Թույլ տվեք ես էլ բարևեմ և հույս հայտնեմ, որ գալիք սերունդները կլսեն այս ամենը: Ամեն դեպքում բարի օր եմ մաղթում, որտեղ էլ որ լինեք, չնայած վիրտուալ աշխարհում ժամանակը կորցրել է իր իմաստը:
---
Առաջին հաղորդավար
Կապ հաստատելը և հասարակական կյանք վարելը մարդկային կարևոր կարիքներից է: Այս հարաբերությունն այնքան կարևոր է, որ որպես պատիժ վճիռ է կայացվում, որ մարդիկ մեկուսանան: Այս կապը ստեղծվել է հատուկ նկարներով, ձեռքերի շարժումներով, աղավնիների միջոցով, հասնելով այսօրվան, և ընդլայնվելով համացանցի ու արբանյակների միջոցով:
Հնդկացիները սկզբում իրար հետ կապ էին հաստատում կրակի ու ծխի միջոցով, իրար հղելով տարբեր ուղերձներ: Կրակի կամ ծխի բացակայության դեպքում, ուղերձները դառնում էին ձայնային:

Աղավնիները նույնպես հին աշխարհում այս հարցում կարևոր դերակատարություն ունեին: Ավելի ուշ հայտնվեցին տառերը և ըստ երևույթին, սումերացիներն արեցին այդ գյուտը:

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում եղել են կապի հաստատման տարբեր տեխնոլոգիաներ:Այսօր այս ոլորտում կարևոր դերակատարություն ունեն ԶԼՄ-ները, որոնք մարդուն ուղեկցում են առօրյա կյանքում, առանց որոնց մենք կարող ենք հանդիպել մեծ դժվարությունների: Այդ իսկ պատճառով, ներկա ժամանակաշրջանը կոչվում է նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջան: Այս դարաշրջանը կարելի է կոչել նաև ցանցային հասարակության դարաշրջան: Այսօրվա աշխարհում շատ կարևոր է տիրապետել մեդիայի հնարավորություններին: Ըստ երևույթին, շատ կարևոր է նաև ունենալ մեդիա գրագիտություն, ինչպես՝ գրել կարդալը:
Երկրորդ հաղորդավար
Սոցիալական ցանցերը նոր հարաբերությունների ստեղծման հնարավորություն են տալիս: Ըստ երևույթին, դրանց հաջողությունը կայանում է նրանում, որ կարողացել են հասարակական լինել: Պետք է ասել, որ հասարակական ուժը մեծ նշանակություն ունի մարդու համար: Ամենուր, որտեղ մարդը կարողացել է այդ ներուժից ճիշտ օգտվել ու զարգացնել հասարակական հարաբերությունները, ստեղծվել են նոր ու ավելի կայուն քաղաքակրթություններ: Դրանցից են սումերացիների և եգիպտացիների քաղաքակրթությունները, որոնք համարվում են հին աշխարհի ամենահզոր քաղաքակրթությունները: Սոցիալական ցանցերը հաղորդակցվելու նոր սերունդն են, որոնք ստեղծվել են Web-ի երկրորդ սերնդի հիման վրա: Web-2-ում օգտատերերը ոչ միայն ընթերցող են այլ նաև գրողներ: Web-2-ն օգտատերերին հնարավորություն է տալիս դերակատարություն ունենալ ինֆորմացիայի արտադրության ու զարգացման գործում: Web-1-ի սերունդը թույլ չէր տալիս ստեղծել և փոփոխության ենթարկել ինֆորմացիան:
---

Առաջին հաղորդավար
Սոցիալական ցանցերը կարելի է դիտել որպես մեծ հյուսրասիրություն, որտեղ կան շատ շատ նոր հյուրեր: Իհարկե կան մեծ թվով անծանոթ մարդիկ ովքեր կարող են նման լինել մեզ: Օրինակ, նրանք կարող են սիրել նույն սնունդը, որ մենք ենք սիրում, կամ սովորել նույն դպրոցում, համալսարանում, որում մենք ենք սովորում: Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս կազմակերպել օնլայն հավաքներ և այդ ուղղությամբ դրանց հնարավորությունները շարունակում են ընդլայնվել: Թերևս կարելի է մտածել, որ մեծ հասարակություններում հարաբերոթյունների բարդացման արդյուքնում, մարդիկ գնալով ավելի են հեռանում իրարից: Սակայն ըստ երևույթին, այդպես չէ: Մարդկանց միջև տարածությունն այդքան էլ մեծ չէ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր ոք 5 այլ օղակի միջոցով կարող է մոլորակի այլ մասում գտնվող մեկ ուրիշ մարդու հետ շփվել: Այս երևույթը սոցիոլոգիական գիտություններում կոչվում է «Փոքր աշխարհի տեսություն»: Կատարված բոլոր փորձակումները, թե վիրուտուալ աշխարհում, թե առօրյա կյանքում, տվել են նույն արդյունքները:
Երկրորդ հաղորդավար
Սոցիալական ցանցերը մշտապես եղել են ու առանց նոր տեխնոլոգիաների, դրանք կարող են շարունակել իրենց կյանքը: Հետաքրքիր է որ և՛ նոր տեխնոլոգիաներով և՛ առանց դրանց, մարդկանց միջև տարածությունը նույնն է՝ 5-6 մարդկային օղակ: Սակայն այսօր սոցիալական ցանցերն ու նոր տեխնոլոգիաներն այնքան են ներխուժել մարդու առօրյա կյանք, որ առանց դրանց, սոցիալական ցանցերի մասին մեր պատկերացումը թերի է լինելու:
Որպես օրինակ, եթե դուք զբաղված եք որևէ բիզնեսով, որքան ձեր հիմնած սոցիալական ցանցը մեծ լինի, այնքան հաջողակ կլինեք: Սոցիալական ցանցերի ստեղծումը բժշկական ոլորտում, նույնպես մեծ ազդեցություն ունի: Որպես օրինակ, թմրանյութերից կախվածությունը բուժվելը սոցիումի հիման վրա է տեղի ունենում: Եթե առողջացած թմրամոլը չհայտնվի թրմրանյութից կախվածություն չունեցող մարդկանց շրջապատում, կարող է նորից վերադառնալ թմրանյութերի օգտագործմանը:
---

Առաջին հաղորդավար
Փորձերը ցույց են տալիս, որ այսօր ինֆորմացիան մեծ մասամբ կիսվում է Ֆեյսբուքում, որ օգտատերերի առումով ամենախոշոր սոցիալական ցանցն է:
Այսպես. 2014թ. օգտատերերի գործողությունների մեկ չորրորդն իրականացվել է այս սոցիալական ցանցում: Այս ցանցում օնլայն գովազդից գոյացած գումարը 2015 թ. կազմել է 14 միլիարդ դոլար: Սոցիալական ցանցերի ամենամեծ եկամուտը ձևավորվում է գովազդից, քանի որ ապրանքի վաճառողները, համագործակցելով Ֆեյսբուքի հետ, կարող են ցուցադրել իրենց ապրանքը և ավելի մեծ շահույթ ստանալ:
Սոցիալական ցանցի եկամուտների մյուս մասը գոյանում է օգտատերերի ինֆորմացիայի վաճառքից: Պատկերացրեք, որ շատ ընկերություններ, ինչպես՝ սննդի, հագուստի և այլ ապրանքների արտադրողները, ցանկանում են հասկանալ, թե ո՞ր երկրում և և ո՞ր տարքիային ու սոցիալական խմբին իրենց ապրանքը ավելի լավ կվաճառվի: Այս դեպքում, նշված ընկերությունների համար լավագույն միջոցը սոցիալական ցանցերն են, քանի որ մուտք գործելով սոցիալական ցանց և տեղադրելով նկարներ, մենք ներկայացնում ենք մեր տարիքը, սեռը և անձնական այլ տվյալներ: Այդ ընթացքում, մենք ներկայացնում ենք նաև մեր նախասիրությունները, իսկ այդ ինֆորմացիան պահպանվում է, և եթե ընկերությունները կամ կազմակերպություններն ունենան այդ ինֆորմացիայի կարիքը, նրանք կարող են ձեռք բերել այն:
Երկրորդ հաղորդավար
Իհարկե սոցիալական ցանցերի կողմից նման ինֆորմացիայի տրամադրումն օրինական բնույթ է կրում, քանի որ մենք ինքներս ենք դա թույլ տալիս: Դա օգտատերերի ամենամեծ խնդիրն է, որ մշտապես ծագում է սոցիալական ցանցերի հավելվածներում: Ամեն անգամ, երբ մենք ներբեռնում ենք որևէ ծրագիր կամ օգտվում ենք որևէ օնլայն ծրագրից, ընտրում ենք հետևյալ տարբերակը՝ Agree to licence and agreement, ինչը նշանակում է, որ մենք ընդունում ենք սոցիալական ցանցի պայմանները: Մենք սակայն չենք կարդում այդ օրենքները և չգիտենք, թե ինչ արտոնություններ ենք տալիս տվյալ սոցիալական ցանցին: Մենք այդպիսով այդ ցանցին թույլ ենք տալիս մուտք գործել մեր անձնական տարածք: Առաջին հայացքից սա շատ վտանգավոր չէ, սակայն եթե մենք իմանանք, թե ինչին ենք համաձայնություն տալիս, միգուցե ավելի զգույշ լինենք մեր գործողություններում:
Չմոռանանք, որ վիրտուալ աշխարհում ճանապարհին միշտ կարելի է սայթաքել, հետևաբար, պետք է զգույշ մեքենան վարել:
