Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների նախաշեմին(7)
2021 թ․ հունիսի 18-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Դրանց զուգահեռ, տեղի կունենան նաև քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրությունները:
ԻԻՀ Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն, գերագույն առաջնորդից հետո, նախագահն ունի ամենաբարձր պաշտոնը և նրա ուսերին է դրված Սահմանադրական օրենքի գործադրումը և գործադիր իշխանության ղեկավարումը:
Իսլամական համակարգում ընտրությունները շատ կարևոր են, քանի որ դրանք հիմնված են ժողովրդի ընտրության վրա: Ուստի այն արդյունքը, որ ձեռք է բերվում ընտրություններում, երկրի մեծամասնության կամքի արտահայտումն է: Նրանք, ովքեր մասնակցում են ընտրություններին, կատարում են իրենց հասարակական, կրոնական ու քաղաքացիական պարտավորությունը, ինչը խրախուսվում է իսլամական համակարգում: Ընտրություններին մասնակցելով, Իրանի ժողովուրդը ներկայացնում է նաև իր քաղաքական մասնակցությունը երկրի կառավարման գործին: Այս ներկայությունը շատ խորը իմաստ ունի և ցույց է տալիս, որ ընտրությունների հիմքում քաղաքական մասնակցությունն է, որ նշվել է Սահմանադրության 114-րդ կետում: Իրանի սահմանադրական օրենքի համաձայն, պաշտոնյաներն ընտրվում են ուղղակի և անուղղակի ձևով: Այս տեսանկյունից, ակտիվ ընտրությունների կայացումը երաշխավորում է ԻԻՀ անվտանգությունն ու հզորությունը: Այլ խոսքով, ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակցությունը համարվում է փափուկ ուժի գործոնը:
Ազգային առումով, մարդիկ ուղիղ ձևով դերակատարություն են ունենում իրենց երկրի կառավարման գործում, և չորս տարով ընտրում իրենց նախագահին: Այստեղ շատ կարևոր է մարդկանց ներկայությունը և նրանք են որոշում, թե ով պետք է լինի նախագահը: Այլ խոսքով, նախագահի ընտրությունը ժողովրդի կամքի դրսևորումն է:
Մյուս կողմից, ընտրություններում շատ կարևոր է հատկապես կուսակցությունների ու քաղաքական խմբերի ներկայությունը: Իսկ երկրի պահապան խորհուրդը հաստատում է թեկնածուների արժանավորությունը, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին: Իրանում ընտրությունները ժողովրդավարության հիմքն են:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մշտապես կարևորել է ընտրությունների կայացումը, նշելով, որ ընտրությունները վկայում են, որ մարդիկ ազատ են վճռելու իրենց ճակատագիրը: Նա այս կապակցությամբ նշել է: Յուրաքանչյուր թեկնածուին ձայն տալը նշանակում է ձայն տալ իսլամական հանրապետությանը: Նա ասում է. «Այն, որ դուք մասնակցում եք ընտրություններին որպես թեկնածու կամ ընտրող, ինչպես ես և դուք, վկայում է իսլամական հանրապետությանը և ընտրական համակարգին ձեր վստահության մասին: Երկրորդ հերթին, դուք ձեր ձայնը տալիս եք նրան, ում համարում եք որ կարող է օգուտ բերել երկրին»:
ԻԻՀ առաջնորդը հավելել է, որ ընտրությունները հանրային մասնակցության դրսևորում են մի կարևոր իրադարձության, քանի որ յուրաքաչնյուր ոք այդ ընտրություններին մասնակցելով, կարող է իր ցանկություններն իրականացնել: Նրա խոսքերով. «Եթե որևէ մեկը մոտ է ձեր ցանկություններին ու նպատակներին, կարելի է նրան ընտրելով, մոտենալ այդ իրողությանը: Ընտրելով նրան, ում հարմար թեկնածու եք համարում և կարծում եք որ կարող է լուծել ձեր խնդիրները, կկարողանաք հաղթահարել ձեր դժվարությունները: Եվ բարոյական ու նյութական ցանկացած ցանկություն, երկրի գործադիր իշխանության ղեկավարին ընտրելով, կարող է իրականություն դառնալ»:
ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է նաև ընտրությունների առանձնահատկություններին, նշելով, որ քաղաքացիներն ունեն կամքի արտահայտման իրավունք: Նա հավելել է, որ որոշ երկրներում ընտրություններին մասնակցելը պարտադիր է, սակայն Իրանում որևէ խնդիր չկա ընտրություններին մասնակցելու համար և մարդիկ մեծ ոգևորությամբ մասնակցում են դրանց: Մարդիկ ունեն միտք և այդ գաղափարով առաջ են շարժվում ինչը շատ արժեքավոր է: