Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i143684-Ճշմարտություն_և_վիրտուալ_աշխարհ(6)
Հավերժական կյանքի հասնելը մշտապես եղել է մարդկանց ամենամեծ ցանկություններից մեկը: Իսկ այս ցանկությունը բազմաթիվ գիտաֆանտաստիկ ֆիլմերի հիմք է դարձել: Այդ երևակայական պատմությունները հիմնված են հին հեքիաթների ու առասպելների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2021 11:07 Asia/Tehran

Հավերժական կյանքի հասնելը մշտապես եղել է մարդկանց ամենամեծ ցանկություններից մեկը: Իսկ այս ցանկությունը բազմաթիվ գիտաֆանտաստիկ ֆիլմերի հիմք է դարձել: Այդ երևակայական պատմությունները հիմնված են հին հեքիաթների ու առասպելների վրա:

Առաջին հաղորդավար

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո: Բարև Ձեզ, շատ ուրախ ենք, որ նորից մեզ հետ եք:Թեև մեր հանդիպումը իրական չէ,սակայն  վիրտուալ հանդիպումն  էլ իր  հետաքրքրությունն ունի:

Երկրորդ հաղորդավար

Ես նույնպես ողջունում եմ ձեզ  մի երկարակյաց բարևով, որը կարող են լսել անգամ ձեր թոռներն ու ծոռները: Եթե մտապահեք Հայերեն ռադիոժամի  ինտերնետային հասցեն ,որն է՝ parstoday.com/hy , ապա տարիներ անց, ձեր սիրելիների հետ միասին կարող եք այս հաղորդաշարին հետևել վիրտուալ միջավայրում: 

 

Առաջին հաղորդավար   

Հավերժական կյանքի հասնելը մշտապես եղել է մարդկանց ամենամեծ ցանկություններից մեկը: Իսկ այս ցանկությունը բազմաթիվ գիտաֆանտաստիկ ֆիլմերի հիմք է դարձել: Այդ երևակայական պատմությունները հիմնված են հին հեքիաթների ու առասպելնտերի  վրա:

Որպես օրինակ, Հին Հունաստանի Օզիրիս աստվածը սպանվում է իր եղբոր կողմից: Այնուհետև նա վերակենդանանում է  ու դառնում անդրշիրիմյան աշխարհի արքա: Հույների կարծիքով, նա միակ աստվածն էր, որ կարող էր մարդկանց հավերժական կյանք պարգևել:

Պատմության ընթացքում, այն մարդիկ, որ ունեցել են հարստություն և ուժ, այս ուղղությամբ փորձեր են արել, նպատակ ունենալով հասնել հավերժական կյանքի: Օրինակ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպաատրան, Հիսուսի ծնունդից մեկ դար առաջ, երիտասարդությունը պահպանելու համար, ավանակի կաթով լցված լոգանք էր ընդունում:

Իսկ Հիսուսի ծնունդից մեկ դար անց, հռոմեացիները գլադիատորների արյունը խմելը համարում էին կյանքի հարատևության աղբյուր:

Չինացիներն առաջարկում էին 500 տարի ապրելու համար օգտագործել կապիկի ուղեղից պատրաստված դեղամիջոց:

 

Երկրորդ հաղորդավար

16-րդ դարում, երբ Գութենբերգը  ստեղծեց տպագրական սարքը, հայտարարեց, որ մարդը մոտենում է հավերժության: «Նա ով գիրք հրատարակի, ապրելու է ժամանակների մեջ, որովհետև նրա մտքերն ապրելու են գրքերում»,- ասել է նա: Բազմաթիվ երգերը, որ ձայնագրվել ու պահպանվել են ձայնադարաններում, նույնպես հավերժացրել են դրանք   երգող երգիչներին: Իսկ ոմանք էլ հավերժացել են իրենց ստեղծագործություններով:

Առաջին հաղորդավար

Այդուհանդերձ, պետք է ասել, որ հավերժության հասնելը բոլորի համար հասանելի չէ: Այլ խոսքով, վերոնշյալ օրինակները դեռևս չեն նշանակում, որ մարդը կարող է հավերժ ապրել: Չինացիները, եգիպտացիներն ու հռոմեացիները, որ ցանկանում էին հավերժ ապրել, այսօր  չկան: Ոչնչացել են նաև բազմաթիվ գրքեր ու ստեղծագործություններ: Սակայն պետք է ասել, որ այսօր կա հավերժ ապրելու գործիքը, որը ոչ միայն չի ոչնչանում, այլ կարող է հեշտությամբ տեղափոխվել ու հասանելի լինել բոլորին:

 

Երկրորդ հաղորդավար

Այսօր, համացանցում որևէ նյութ տեղադրելով, ցանկացած մարդ կարող է իշխել ժամանակի վրա ու հավերժանալ: Այն ինֆորմացիան, որով մենք կիսվում ենք համացանցում, երբեք չի ոչնաչնում և չի կորցնում իր որակը: Այն հզոր սերվերները, որ նախատեսված են ինֆորմացիան պահպանելու համար և օրեցօր մեծանում են, մշտապես մնալու են: Եվ մենք մշտապես կարողանալու ենք բացել ինֆորմացիայի տուփը: Սա հավերժության նման չէ: Սակայն մարդն այսպիսով տիրացել է ինֆորմացիան հավերժացնելու գաղտնիքին:

Կիբեր միջավայրի չորրորդ առանձնահատկությունը ինֆորմացիայի պահպանումն է:

 

Առաջին հաղորդավար

Ինֆորմացիայի պահպանման օգուտներից մեկն այն է, որ կարելի է  վերականգնել անձնական ինֆորմացիան: Google որոնողական համակարգում միաժամանակ սեղմելով Ctrl և H ստեղները, կարող ենք տեսնել համացանցում մեր գործողությունների պատմությունը: Իսկ clear browsing data-ի միջոցով կարելի է ջնջել պատմությունը: Սակայն ինֆորմացիան այնուամենայնիվ չի ջնջվում և պահվում է սերվերների վրա:  Google որոնողական համակարգը կարող է օգնել նաև վերականգնել ձեր ոչնաչացված ինֆորմացիան: Կազմակերպությունը մշակել է myactivity.com կայքը, որտեղ օգտատերերը կարող են հետևել իրենց գործողություններին՝ ինչ հասցեներ են այցելել, ինչ լուսանկարներով կիսվել, ինչեր փնտրել և այլն: Կազմակերպությունը հայտարարել է, որ ինֆորմացիան պահպանում է, որպեզի ավելի լավ ծառայություն մատուցի օգտատերերին: Ինֆորմացիայի հավերժացման առանձնահատկություններից է նաև այն, որ այն հնարավոր է ուսումանսիրել նաև  հետագայում:

Երկրորդ հաղորդավար 

Ըստ երևույթին, վիրտուալ աշխարհում ոչինչ չի մոռացվում: Նույնիսկ սխալները, հանցագործությունները, բողոքները: Եթե մենք սխալ կյանք ենք ապրում, մեր տխրությունը կիսում ենք մեր ընկերների հետ, այդ սխալների ու տառապանքների մասին խոսելիս, ամեն անգամ մեր անունը կամ տվյալները մուտքագրելիս, Google որոնողական համակարգը կարող է ցույց տալ այդ բոլոր սխալները: Կազմակերպությունը կարող է նաև վերականգնել մեր ոչ հաճելի հուշերն ու անգամ տառապանքները: Սա կոչվում է «թվային ոտնահետք», որը յուրահատուկ է ինչպես մատնահետքը: Այն ինֆորմացիան, որով մենք կիսվում ենք վիրտուալ աշխարհում այն բովանդակությունը, որ տեղադրում ենք, մենք գնում ենք մի ճանապարհով, որը հատուկ է միայն մեզ: Եվ այդ «ոտնահետքը»  միայն մերն է ու երբեք չի ջնջվելու , մինչդեռ իրական կյանքում հիշտությամբ ջնջվում է:    

Առաջին հաղորդավար

Հիմա պատկերացրեք, որ մենք որոշել ենք չկրկնել մեր սխալներն ու նոր կյանք սկսել՝ հրաժարվելով տխուր հիշողություններից: Նման դեպքում մենք ցանկանում ենք առաջին հերթին մոռացության տալ տխուր հուշերը: Մեր միտքը ժամանակի ընթացքում հրաժարվում է այդ հուշերից՝ ապագայի համար տեղ բացելու նպատակով: Սա մեզ հուսադրում է ապագայի նկատմամբ և օգնում  ջանքեր գործադրել այդ ապագային հասնելու համար: Մոռացությունը բարիք է, որը նպաստում է մեր զարգացմանը: Սա բարիք է, որ մեզ տրված է Աստծու կողմից: Այն Աստծու, որ թաքցնում է մեր մեղքերը, անհանգստությունները, սխալ արարքները: Մոռացության բարիքը մեզ ապաշխարելու և նոր կյանք վարելու հնարավորություն է տալիս: Սակայն Google որոնողական համակարգը հեռու է դրանից և կարող  է ցանկացած պահի հիշեցնել, որ գիտի մեր արարքների մասին և անգամ կիսվել դրանցով այլ օգտատերերի հետ: Այն մեր սխալները մեր երեսով է տալիս: Իսկ ապաշխարանքը վիրտուալ աշխարհում իմաստ չունի: Այս միջավայրում ինֆորմացիան չի ոչնչանում և նույնիսկ տրամադրվում է ուրիշներին:Շիաների առաջնորդներից իմամ Ալին ասում է. «Քանի դեռ խոսքը չի ասվել, դրա տերը դու ես: Խոսքը որ ասվել է, նման է  նետի, որ աղեղից արձակվել է և այլևս դրա կառավարումը քո ձեռքում չէ»:

Երկրորդ հաղորդավար 

Պետք է ասել, որ վիրտուալ աշխարհում նույնպես այսպես է: Երբ մենք կիսվում ենք ինֆորմացիայով, այլևս դրա տերը չենք: Ուրեմն պետք է զգուշանանք, թե ինչ ինֆորմացիայով ենք կիսվում և մեր «ոտնահետքն» ինչպես ենք ձևավորում: Քանի որ սխալ թույլ տալու դեպքում, այլևս չենք կարող դա ճշտել: Իսկ վիրտուալ աշխարհը ձեզ ճանաչում և ուրիշներին ներկայացնում է այդ սխալով: