Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144240-Թուրքիայում_փոքրամասնությունները_միջազգային_իրավունքի_տեսանկյունից(5)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Թուրքիայի մոտեցումն այդ երկրում էթնիկ, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2021 07:14 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Թուրքիայի մոտեցումն այդ երկրում էթնիկ, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Էթնիկական, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի մոտեցումն քննարկելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել փոքրամասնությունների դիրքերը Թուրքիայի զարգացման հեռանկարի փաստաթղթերում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մոտեցումը փոքրամասնությունների նկատմամբ և այդ առումով ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումները: Ընկերակցեք մեզ:

Նախ կքննարկենք էթնիկական, ռասայական և լեզվական փոքրամասնությունների դիրքը Թուրքիայի զարգացման հեռանկարի փաստաթղթերում: Թուրքիայի Սահմանադրությունը երկրի զարգացման հեռանկարի ամենակարևոր փաստաթուղթն է, և փոքրամասնությունների նկատմամբ դրա մոտեցումը կարևոր է այս հարցի շուրջ զարգացման հեռանկարի փաստաթղթերի մոտեցումը բացատրելու համար: 

Հանրապետության շրջանում մշակվել են երեք սահմանադրություններ, համապատասխանաբար, 1924, 1982 և 1961 թվականներին, իսկ 1998 թվականից՝ բազմակի փոփոխություններ են կատարվել դրա տարբեր հոդվածներում: Վերջին փոփոխությունները կատարվել են 2017 թվականի հունվարի 20-ին: Չնայած Թուրքիայի Սահմանադրության 10-րդ, 12-րդ, 24-րդ, 14-րդ, 26-րդ, 33-րդ և 42-րդ հոդվածներում ինչ-որ կերպ կարևորվել է օրենքի առջև անձանց ազատության և հավասարության ասպեկտները, սակայն Թուրքիայի Սահմանադրության մանրամասն ուսումնասիրությունը վկայում է ազգային ու էթնիկական հակումների մասին:

Իրանում միջազգային հարաբերությունների փորձագետ՝ դոկտոր Ալի Խորամն այդ մասին ասում է. «Չնայած Թուրքիան Սահմանադրության համաձայն ժողովրդավարական երկիր է, սակայն գործնականում դա այդպես չէ, քանի որ յուրաքանչյուր ոք, ով այդ երկրի քաղաքացի է, համարվում է թուրք և այլ էթնիկ ցեղերը, այդ թվում՝ փոքրամասնությունները, չունեն իրավաբանական անձնավորության կարգավիճակ, և այդ երկրում չի պահպանվում սոցիալական ու իրավական հավասարությունը»:

Քանի որ Թուրքիայի սահմանադրությունը շեշտը դնում է միայն Թուրքիայի քաղաքացիների և թուրքերի վրա, շատ փոքրամասնություններ, ինչպիսիք են հույները, քրդերը, արաբները, չերքեզները և չեչենները, սովորաբար համարվում են թուրքեր՝ Թուրքիայի էթնիկական օրենսդրության համաձայն:

****************

Թուրքիայում կրոնական, էթնիկ, լեզվական և ազգային փոքրամասությունների վերաբերյալ Արդարություն և Զարգացում կուսակցության մոտեցումը կարելի է բաժանել երկու մասի։Մինչև 2011 թվականը և դրանից հետո, որովհետև այս երկու ժամանակահատվածներում Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ մեծ տարբերություն է առաջացել: Մինչ 2011 թվականը Թուրքիայի կառավարությունը վարում էր խաղաղության քաղաքականություն երկրի ներսում  և արտերկրում, ձգտում էր որոշ փոքրամասնությունների, այդ թվում ՝ քրդերի հետ հաշտեցման ու նրանց իրավունքների վերականգնման, ինչպես նաև վարում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, սակայն 2011 թվականից հետո  Թաքֆիրական ահաբեկիչների, այդ թվում  Սիրիայում «Ջիբհաթ ալ-Նուսրայի» նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ, փոխվեց այդ մոտեցումը: Մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալը, Թուրքիայի բոլոր կառավարությունները ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք էին համարում մեծ ազգային և կրոնական փոքրամասնություններին, հատկապես քրդերին և ալավիներին, սակայն 2002 թվականից հետո գործընթացը փոխվեց: 2002-2011 թվականներին Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների մասով զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:

2002-2011 թվականներին Արդարություն և Զարգացում կուսակցությունը պարտավորվում էր լուծել Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրները, ուստի իրականացրեց այնպիսի գործողություններ, որոնց  կուսակցությունն անվանում էր «բացում»: Շուրջ մեկ տասնամյակի ընթացքում իշխանական բուրգի գագաթին գտնվելով, Արդարություն և Զարգացում կուսակցությունն իր օրակարգում էր պահել քրդերին մայրենի լեզվի ուսուցումը, ալավիական աղոթատեղիներին իրավական կարգավիճակ տալը, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման փորձը, և Թուրքիայում ամենամարգինալացված  փոքրամասություններից մեկը համարվող՝ հույների իրավունքների երաշխավորումը: Հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն 2012-ից հետո տեղի ունեցած զարգացումների, 2002-2011 թվականների իշխող կուսակցությունը էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում քրդերին հարող կուսակցությունների կազմալուծման հիմնական ընդդիմացողներից էր։ Այնպես որ 2009թ. այդ երկրի Սահմանադրական դատարանի կողմից «ժողովրդավարական հասարակություն» կուսակցության աշխատանքի արգելափակումից հետո խորհրդարանում Թուրքիայի ժամանակի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը քննադատեց այդ քայլը՝ նշելով, որ իր կառավարությունը դեմ է կուսակցությունների լուծարմանը, և որ իր համոզմամբ, անհատների դեմ պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերել, այլ ոչ թե կուսակցությունների:

Փոքրամասությունների համացրվածքը Թուրքիայում

Թուրքիայում Արդարություն և Զարգացում կուսակցությունը հետապնդում էր մեծ էթնիկական և կրոնական փոքրամասնությունների առջև դռները բացելու գործընթացը մինչև  2011 թ. , երբ Արևմտյան Ասիայում, և հատկապես Սիրիայում հայտնի զարգացումներից հետո, փոխվեց այդ երկրի տարածաշրջանային քաղաքականության կուրսը, և սկսեց հետապնդել նախորդող տասնամյակին հակառակ գործընթաց: Հատկապես 2014 թվականից ի վեր, երբ Ռեջեբ Թայիբ Էրդողանը դարձավ Թուրքիայի նախագահ և սկսեց իր քաղաքական ուղին նախագահական համակարգում, մեկը մյուսի հետևից սկսեցին կասեցվել տարբեր փոքրամասնությունների, այդ թվում `հույների, հայերի և հատկապես ալավիների ու քրդերի վերաբերյալ այդ բացումների ու խոստումների գործընթացները: Իրանում Յասուջի համալսարանի քաղաքագիտության դոցենտ, Դոկտոր Ալիռեզա Սամիին ասում է. «Քրդերի դեմ Արդարություն և Զարգացում կուսակցության «բլիթի և մտրակի» քաղաքականության կարևորագույն դրսևորումը եղել է խաղաղության բանակցությունների գործընթացի դադարեցումը, Թուրքիայի կառավարության անկարողությունը քրդական փոքրամասնության պահանջների հետապնդման ու լիարժեք բավարարման գործում՝ ազգային հաշտեցումից հետո, Արևմտյան Ասիայի զարգացումներից հետո քրդերի` վերազգային համերաշխության ձգտումը Սիրիայի և Իրաքի իրենց հայրենակիցներին  աջակցելու համար և, ի վերջո, թուրք-քրդական ճեղքվածքի խորացումը»:

Էթնիկ, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի գլխավոր կուսակցությունների մոտեցումը կարելի է բաժանել երեք հոսանքի. Ծայրահեղական ազգայնականություն թևը, որը ներկայացնում է «Ազգային շարժում» կուսակցությունը, արևմտամետ թևը ի դեմս «ժողովրդահանրապետական» կուսակցության և իսլամիստական թևը՝ ի դեմս «Սաադաթ» կուսակցության: «Ազգային շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi (MHP)) գործում է թուրքական հասարակության ավանդական հայացքների հիման վրա և կենտրոնացած է ազգայնականության և թուրքիզմի վրա։ Այս կուսակցությունը հիմնականում համախոհներ ունի թուրքական հասարակության ավանդական շերտերում, ինչը դրսևորվում է նաև ընտրություններում: Փոքրամասնությունների, հատկապես քրդերի նկատմամբ «Ազգային շարժում» կուսակցության բացասական վերաբերմունքի պատճառով, Վաշինգտոնի ինստիտուտի թուրքական հիմնախնդիրները հետազոտող Սոներ Ջապտայը, 2019 թ. Հուլիսին ԱՄՆ-ի Hill կայքում հրապարակված հոդվածում նախազգուշացրեց 2019թ. հունիսի 24-ի ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Թուրքիայի «Ազգային շարժում» ազգայնական կուսակցության  միջև կոալիցիայի հաղթանակից հետո քրդերի նկատմամբ ճնշումների ուժեղացման կապակցությամբ: Ըստ Ջայտայի, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ի տարբերություն այլ թուրքական կուսակցությունների, ժխտում է Թուրքիայում քրդական ինքնության գոյությունը և ընդգծում է ռազմական գործողությունները՝ Թուրքիայում քրդերի հետ խաղաղ գործընթացի փոխարեն:

(Քրդերի ցույցը Թուրքիայի դեմ)

Թուրքիայում Ժողովրդահանրապետական կուսակցությունը որպես Աթաթուրքի ճանապարհը շարունակող միավոր դեմ է փոքրամասությունների իրավունքների ընդունմանը՝ քեմալիստական ուսուցմունքների շրջանակում։ Ժողովրդահանրապետական կուսակցության տեսակետից, քաղաքական ճանապարհով կամ քրդերին և այլ փոքրամասություններին դիվիդենտներ տրամադրելու միջոցով քրդական խնդրի լուծմանն ուղղված Թուրքիայի կառավարության ջանքերը կարող են երկրում առաջացնել էթնիկական ճեղքվածքներ։

Կարելի է ասել, որ Ազգային շարժում կուսակցությունը, որն ըստ էության, ձախակողմյան պանթուրքիստական կուսակցություն է, թուրքերի և պանթուրքիստների ներկայացուցիչն ու նրանց շահերի արտացոլողն է։ Ժողովրդահանրապետական կուսակցությունը , որն իրականում Աթաթուրքի կուսակցության ժառանգորդն է, ներկայացնում է Թուրքիայի ժողովրդի այն խավին, որոնք իրենց համարում են ավելի շատ եվրոպացի կամ հույների ու հռոմեացիների ցեղից, որոնց լեզուն ու կրոնը ժամանակի ընթացքում փոխվել է և թուրք ու մահմեդական են դարձել։ Այս կուսակցությունը խստորեն կողմնակից է Թուրքիայի միացմանը Եվրամիությանը և Թուրքիայի Եվրոպական ինքնությանը։ 

Թուրքիայում ընդդիմադիր երրորդ հոսանքը վերաբերում է այն իսլամիստներին, որոնք միավորվել են Սաադաթ կուսակցության շուրջ։ Սաադաթ կուսակցության նախապատմությունը սերում է Բարեկեցություն կուսակցությունից։ Ընդհանրապես իսլամիստական կուսակցությունները, հատկապես մինչև 2001թ. երբ Ֆազիլաթ (Առաքինություն) կուսակցությունից Արդարություն և Զարգացում կուսակցության բաժանման հետևանքով նրանց միջև  առաջացավ տարաձայնություն, մշտապես աջակցել են փոքրամասություններին։ Այնպես որ 1973 թվականից սկսած հերթական ընտրություններում քրդերը իրենց առավելագույն ձայները տվել են իսլամիստների օգտին և կարևոր դերակատարություն են ունեցել նրանց հաղթանակներում։  Բարեկեցություն կուսակցությունը Նաջմեդին Արբաքանի ղեկավարությամբ պարբերաբար առաջարկում էր զարգացման և արդյունաբերականացման ծրագիր՝ Թուրքիայի ամբողջականության շրջանակներում քրդական խնդրի լուծման համար՝ ընդգծելով նրանց մշակութային իրավունքը և գաղափարների ազատությունը։ Նա պահանջում էր չեղարկել արտակարգ դրությունը քրդերի տարածաշրջանում։ Ալավիները ևս ընտրություններում մշտապես պաշտպանել են իսլամիստական հոսանքներին։

(Թուրքիայի կրոնական փոքրամասնությունները պահանջում են, որ կառավարությունն ուշադրություն դարձնի փոքրամասնությունների միջազգային իրավունքին)

Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք Թուրքիայում էթնիկ, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների դիրքը իրենց կարգավիճակի և իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կառույցների զեկույցները և եվրոպական դատարանների վճիռները Թուրքիայում էթնիկ, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների վերաբերյալ: