Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144478-Ամերիկյան_մարդու_իրավունքների_շաբաթը(1)
Իրանի Իսլամական Հանրապետության առիթների և իրադարձությունների օրացույցում հունիսի 27-ից հուլիսի 3-ը անվանվել է «Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթ»: Այս շաբաթվա հռչակման պատճառը, իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին տասնամյակում Իրանի ժողովրդի դեմ մի քանի դառը ահաբեկչական դեպքերի և մարդու իրավունքների  դեմ կատարված հանցագործությունների համընկնումն  է,որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2021 10:26 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության առիթների և իրադարձությունների օրացույցում հունիսի 27-ից հուլիսի 3-ը անվանվել է «Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթ»: Այս շաբաթվա հռչակման պատճառը, իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին տասնամյակում Իրանի ժողովրդի դեմ մի քանի դառը ահաբեկչական դեպքերի և մարդու իրավունքների  դեմ կատարված հանցագործությունների համընկնումն  է,որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում: Ընկերակցեք մեզ:

ԱՄՆ-ն ուղղակի և անուղղակի հիմնական դերակատարությունն է ունեցել այս ամսվա իրադարձությունների ձևավորման գործում:Այս շաբաթվա առաջին դեպքը  1981 թվականի հունիս ամսի 27-ին, հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ խամենեիի դեմ ձախողված մահափորձն էր :Ապա նույն տարվա  հունիս ամսվա 28-ին,ԱՄՆ-ի կողմից հովանավորվող մունաֆեղների տեղադրած ռումբի  հետևանքով պայթեց Իսլամական հանրապետություն կուսակցության  կենտրոնական գրասենյակը: 

Վեց տարի անց, 1987 թվականի ,հունիս ամսի 28-ին Վաշինգտոնի կողմից հովանավորվող ոճրագործ բռնապետ Սադդամի միջոցով ,պարտադրյալ պատերազմի տարիներին ռմբակոծվեց սահմանային Սարդաշտ քաղաքը: Մեկ տարի անց ՝ 1988 թ․-ի  հուլիս ամսի 3-ին , մեկ այլ  ողբերգություն տեղի ունեցավ և Պարսից ծոցի տարածքում տեղակայված ամերիկյան նավից միտումնավոր հրթիռ արձակվեց դեպի  Իրանի  Airbus ճամբորդատար  ինքնաթիռ:

Այս իրադարձություններին հայացք նետելով երկու կարևոր հարցեր են առաջանում:

Նախ, ո՞րն էր այդ հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների նպատակը:

Մեկ այլ կարևոր հարցը հետևյալն  է, որ չնայած տարածաշրջանում և աշխարհում մարդկության դեմ  հանցագործությունների մեծ մասը կատարվում է ԱՄՆ-ի  միջամտությամբ, ի՞նչ տրամաբանությամբ և փաստարկով է Վաշինգտոնը ներկայանում, որպես մարդու իրավունքների պաշտպան:

Այս կապակցությամբ մենք կփորձենք գտնել հստակ պատասխան այս հաղորդաշարի ընթացքում , և  ուսումնասիրելով Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամանքի պատճառներն ու արմատները `բազմակողմանի  հայացք կնետենք  ԱՄՆ-ի մարդու իրավունքների վկայականին: Շարունակեք մնալ մեզ հետ։

---

1981 թվականի հունիս ամսի 27-ի և 28-ի ահաբեկչական արարքները այն պայմաններում են ձևավորվել ,երբ Իրանը հեղափոխության հաղթանակից հետո առաջին տարիներին բազմաթիվ դավադրությունների դիմաց կանգնեց ,որը պարտադրյալ պատերազմի մեկնարկով ծավալուն բնույթ ստացավ:Նման պայմաններում, Իրանի ժողովրդի թշնամիները   մտադիր էին ներքին անապահովություն առաջացնելու, ահաբեկչության , ռմբադրության և առանցքային դեմքերին սպանելու միջոցով տապալել համակարգը:Այս դավադրությանը զուգահեռ ՝ Միացյալ Նահանգները թշնամանքի նոր խաղի մեջ մտավ Իրանի դեմ:

Պատմական այդ կարևոր ժամանակահատվածում ,Իրաքում իշխող բասական ռեժիմը, ռազմաճակատում ձախողելուց հետո, փորձեց պատերազմը տարածել խաղաղ բնակչության շրջանում ,Իրանի քաղաքների,իշարս Սարդաշտի  հրթիռակոծությամբ ու քիմիական ռմբակոծությամբ, որպեսզի խանգարի Իրանի ժողովրդի և ռազմիկների դիմակայությունը և դիմադրությունը: Տարածաշրջանային բնագավառում ևս Իրաքի ագրեսոր ռեժիմը հարձակվելով լցանավերի վրա, առիթ ընձեռեց վերտարածաշրջանային  ուժերի միջատության համար: 1988 թվականի հուլիս  ասի 3-ին,ամերիկյան Վինսենս  նավի հարձակումը Իրանի  ճամփորդատար  ինքնաթիռի վրա ,այդ հանցագործ  ծրագրի հետևանքով  էր:

Իրանի ճամփորդատար  ինքնաթիռը թիրախավորելու հարցում ԱՄՆ-ի հանցագործությունն այն պայմաններում իրականացավ ,երբ, ըստ ԱՄՆ-ի ժամանակի փոխնախագահի, այդ հանցավոր արարքի քաղաքական նպատակն էր՝ ստիպել Իրանի Իսլամական Հանրապետությանը ,ընդունելու պատերազմի ավարտի համար ԱՄՆ-ի և Իրաքի պայմանները:

Պատերազմական հանցագործությունները, ինչպիսիք են՝ քիմիական ռմբակոծությունները ,Իրաքին սարքավորումներ տրամադրելու միջոցով և այդ հանցագործությունների նկատմամբ  ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների պահած լռությունը,այս ցավալի  ողբերգության մյուս կողմն է , որը ապացուցեց թե՝  արևմուտքը մարդու իրավունքները  պաշտպանողի դերում հանդես գալով , փորձում է այն որպես գործիք օգտագործել հանուն իր նպատակների իրականացման։ 

Բռնապետական ուժերը , իրականում  մարդու իրավունքները չարաշահում են փափուկ պատերազմի տեսքով ՝ որպես լծակ այլ երկրների վրա ճնշում գործադրելու,  իրենց հեգեմոնիկ նպատակներին հասնելու համար:

Հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, բարեբաստիկ  Մաբաաս տոնի կապակցությամբ ունեցած իր ելույթում, իրականությունների խեղաթյուրելը թնշամու հնարքներից է համարել՝ փափուկ պատերազմում ,և մի շարք խնդիրներ ,ինչպես՝ ամենամեծ միջուկային զինանոց ունենալը,  ԱՄՆ-ի  ատոմային ռումբի միջոցով  220,000 մարդու սպանելը,և միաժամանակ դեմ գնալ  զանգվածային ոչնչացման զենքին  և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումներ ստեղծելն ու նրանց աջակցելը և գումար ու ժամանակակից  մեդիահնարավորություններ տրամադրելը և միաժամանակ ահաբեկչության դեմ պայքարի  վրա պնդելը , համարում է  իրողությունները   գլխիվայր ներկայացնելու տարբերակներից:

Այս տեսանկյունից «Ամերիկյան մարդու իրավունքների բացահայտման» շաբաթվա  հռչակումն առիթ ընձեռեց ,որպեսզի ԱՄՆ-ի ռեժիմի անմարդկային հանցագործությունների գործը միշտ բաց մնա  և հնարավորություն ստեղծի ,որ զանազան երկներում անմեղ մարդկանց սպանելու ԱՄՆ-ի գործողությունների , ներառյալ Աֆղանստանում, Իրաքում, Եմենում  , Սիրիայում  և նույնիսկ սևամորթ քաղաքացիների նկատմամբ բռնությունների և ԱՄՆ-ի ռասիզմի դեմ  ​​բողոքների ճնշման մասին իրազեկվի ողջ աշխարհը:

Անկասկած այս ոճրագործությունները երբեք չեն ջնջվելու Իրանի ժողովրդի և ԱՄՆ-ի կողմից հովանավորված ահաբեկչական զոհերի հարազատների հուշերից: Եթե ԱՄՆ-ը և Սադամի այլ աջակիցները  չսատարեին Սադամին , հազարավոր անմեղ մարդիկ ոչ Սարդաշտում և ոչ էլ Հալաբչեում քիմիական զենքերի զոհը չէին դառնալու:

Թեհրանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս և Պահապանների խորհրդի իրավագետ անդամ Աբասալի Քադխոդային  հրապարակել է «Երկակի ստանդարտներ՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի մշտական ցուցանիշը» խորագրով հոդվածը,որում գրել է.«Մի քանի տարի առաջ Սադդամի ռազմատենչ ռեժիմի պաշտոնյաները պաշտոնապես խոստովանեցին, որ պարտադրյալ պատերազմի ընթացքում քիմիական զենք է օգտագործվել Իրանի և Իրաքի ժողովրդի դեմ և ավելի ցավալին ,այն էր որ այդ հարձակումներում  զինվորականների թիրախ դառնալուց առավել ,քիմիական ռումբերի թիրախ դարձան հասարակ ժողովուրդն ու խաղաղ բնակիչները ,և պարտադրյալ ութամյա պատերազմի տարիներին Սադդամի 378  քիմիական  հարձակումների զոհը դարձան Իրանի ժողովուրդը Բանեում,Մարիվանում,Սարդաշտում ,Փիրանշահրում ,Սումարում և այլուր... և Իրաքում՝ Հալաբչեի, Ֆավի,Մաջնուն կղզիների  ժողովուրդը:Առկա տվյալների համաձայն ,հարձակումների ընթացքում նահատակվել և վիրավորվել է ավելի քան 50 հազար մարդ»:

ԱՄՆ-ի վկայականում տեղ են գտել Ճապոնիայի Հիրոսիմայի և Նագասակիի ատոմական ռմբակոծությունները,հրթիռային հարձակման հետևանքով Իրանի Airbus ճամբորդատար ինքնաթիռի տապալումը ,  և Իրանի ու Իրաքի ժողովրդի դեմ Սադդամի քիմիական հարձակումներում գործակցությունը:

ԱՄՆ-ը, զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման երկար պատմություն ունի: ԱՄՆ-ն առաջին անգամ քիմիական զենք օգտագործեց 1763 թվականին ՝ հնդկացիններին  սպանելու համար, որոնք ԱՄՆ-ի տարածքի հիմնական տերերն էին:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն արտադրեց ավելի քան 5000 տոննա քիմիական նյութեր, որոնք օգտագործվել են որպես քիմիական զենք:Տվյալների համաձայն, Վիետնամի պատերազմի ընթացքում ամերիկացիները ավելի քան 75 միլիոն լիտր քիմիական թունավոր նյութեր են լցրել Վիետնամի գյուղացիների վրա և ոչնչացրել հարյուր հազարավոր հեկտար անտառներ:Այս նարնջագույն տոքսինների ազդեցությունը Վիետնամում գրեթե 300 000 մարդու մահվան պատճառ դարձավ, և հարյուր հազարավոր երեխաներ ծնվեցին տարբեր բնածին արատներով :

Փաստորեն, ԱՄՆ-ը  և եվրոպական որոշ երկրներ խեղաթյուրելով մարդու իրավունքների իրականությունները ,այն օգտագործում են ,որպես  զենք անկախ երկրներին հարվածելու   համար:

Հեգեմոն տերություններն այսօր իրենց անմարդկային քայլերը  տարածել են տնտեսական ոլորտի վրա և տնտեսական ահաբեկչությամբ թիրախավորել են Իրանի ժողովրդի առողջությունն ու կենսամակարդակը: Այս անմարդկային մոտեցումը այնքան է ծավալվել , որ նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ,երբ  գրեթե բոլոր երկրները փորձում են ինչ-որ կերպ օգնել վիրուսի տարածումը կանխելու համար, այդ տերություններն Իրանի նկատմամբ երկակի վերաբերմունք են  դրսևորել և Իրանի դեմ պատժամիջոցների պատրվակով նույնիսկ արգելք հանդիսացել COVID-19 հիվանդության բուժման դեղերի առաքման հարցում, կանխելով իրենց քաղաքացիների մարդասիրական օգնությունների առաքումն Իրան: