Գրքի հմայքը (7)
Գրքի հայտնագործման և զարգացման գործում մեծ դեր խաղացին Շումերի, Եգիպտոսի և Հունաստանի երեք քաղաքակրթությունները: Շումերները սկսեցին գիրք գրելու և ձևավորելու գործընթացը, և այդ ընթացքը եգիպտացիներից փոխանցվեց հույներին: Հույներն ու հռոմեացիները մեծ հաջողություններ արձանագրեցին տարբեր գիտություններում, որոնք մեծ դեր խաղացին գրչության զարգացման գործում: Քրիստոնեությունը և իսլամն այն կրոններն էին, որոնք կառուցեցին մեծ քաղաքակրթություններ և ազդեցին գրելու գործընթացի վրա:
Հունական մշակութային շրջանի առանձնահատկությունը նրա բարձր ու վսեմ գրականությունն էր, որին անդրադարձ է եղել որպես հունական քաղաքակրթության դասական ժամանակաշրջան կամ ոսկե դար: Հունաստանում գիր ու գրականությունը սկիզբ է առել մ.թ.2000 տարի առաջ: Այս ժամանակահատվածում հույները գրում էին ծառի տերևների և կեղևի վրա: Հելլենիստական Հունաստանում ( Մ.թ.ա. 323 թ. Ալեքսանդրի մահից մինչև հռոմեացիների նվաճումը) գրելու համար օգտագործում էին եղնիկի և հորթի կաշի:
Արիստոտելն առաջինն էր, որ հիմնել է գրադարան Հունաստանում, և հարաբերական իմաստով այն կարելի է համարել առաջին գրադարանը Հին Հունաստանում: Ալեքսանդրիայի ամենամեծ գրադարանները կառուցվել են Եգիպտոսում և Սերապիսի տաճարում: Հին Հունաստանում գրադարանները հիմնականում մասնավոր, արքունական և պետական էին: Հույների մշակութային առանձնահատկություններից մեկը այբուբենի գյուտն էր: Փաստորեն, փյունիկեցիները ներկայացրին բաղաձայնները, այնուհետև հույները ձայնավորներ ավելացրեցին, և փյունիկյան այբուբենի զարգանալով, փաստորեն հույներն առաջինն էին, ովքեր հորինեցին այբուբենը բառի բուն իմաստով: Եվրոպական այբուբենի ներկայիս բոլոր համակարգերը սերում են հունական այբուբենից:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հռոմեական կայսրության մշակույթը հունական մշակույթի շարունակությունն էր: Հռոմեացիները, հույների պես, գրելու համար օգտագործում էին պապիրուս, եղնիկի ու հորթի մորթիներ և նման բաներ: «Պլուտարքոսի կյանքի» մասին գրքի համաձայն՝ Լոկուլուսի գրադարանը ժամանակի ամենահայտնի գրադարանն էր:
Հանրային գրադարանները ստեղծվել են Հին Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում: Հուլիոս Կեսարը հավանություն էր տվել իր կայսրության մայրաքաղաքում նման գրադարանի հիմնադրմանը, չնայած նա ինքը մահացավ նախքան ծրագրի իրականացումը: Բայց մ.թ.ա. 39 թվականին առաջին գրադարանը կառուցվել է Ասինիուս Պոլիոնի կողմից Հուրրիայի տաճարում: Հռոմում Օգոստոս կայսեր օրոք ստեղծվել են ևս երկու մեծ գրադարաններ. Պալատինի գրադարանը մ.թ.ա. 28 թ., և Օկտավիանոս գրադարանը, որը վերագրվում էր կայսեր քրոջը ՝ Օկտավիանոսին, կառուցվել է Մարսի աստվածուհու հրապարակում:
*************
Իբլեի գրադարանը Մերձավոր Արևելքում երբևէ հայտնաբերված ամենահին գրադարանն է: Գրադարանը տեղակայված է Թալ Մարդիխում՝ Սիրիայի Հալեպ քաղաքից 55 կմ հարավ-արևմուտք: 1964 և 1974 թվականներին Հռոմի համալսարանի մասնագետները հայտնաբերեցին թագավորական պալատի մնացորդները, որոնք պարունակում էին գրքի հատուկ բաժին: Այդ տեղից ստացվել են սեպագիր և Իբլեի տեղական լեզվով գրված տասնյոթ հազար արձանագրություններ:
Պալատը ոչնչացել է հրդեհի պատճառով մ.թ.ա. 2550 թ.-ին և երբեք չի վերակառուցվել: Գիտնականները գտել են համարյա բավարար տարրեր՝ թագավորական պալատը վերակազմելու համար: Այդ պալատում մի սենյակ կար, որտեղ երևում են փայտե պահարանների հետքեր ու ծանր վիմագրություններ: Այս սենյակում տեղադրված են տուփեր հորիզոնական դիրքով, ծանր վիմագրություններով լի, որոնք հնարավոր է, եղել են գրադարանի պահոց: Այդ գրադարանի շուրջ հազար գրապահարանների արձանագրություններն ընթերցվել են: Արձանագրությունների մեծ մասը պարունակում է վարչական, իրավական և պետական տեքստեր, առևտրային պայմանագրեր, պատմական մատյաններ, շարականներ, գրական երկեր, իբլեական և շումերերեն բառարաններ: Այդ կավե արձանագրությունները կազմակերպված են ըստ թեմաների:
Աշխարհի մյուս հին գրադարաններից են Չինաստանի և Հնդկաստանի գրադարանները: Հնդկաստանի համալսարաններում կրթական կարիքների ձևավորմամբ ստեղծվեցին մի քանի գրադարաններ, ներառյալ Նալանդայի և Տաքսիլայի համալսարանների գրադարանները: Նալանդայի համալսարանի գրադարանում նյութերը արմավենու տերևներից պատրաստված ձեռագրեր էին, որոնք պահվում էին խիտ կտորի ծածկույթում և քարե կամ աղյուսե դարակներում:
Չինաստանի ամենահին գրադարանը կառուցվել է Չուի արքայատոհմի օրոք, որի գրադարանավար Լաոզին յոթերորդ դարի հայտնի փիլիսոփա էր: Նա մարդկանց ուղարկում էր մասնավոր գրադարաններ և տաճարներ՝ գրքերի մեկ պատճենը կայսեր կենտրոնական գրադարաներում տեղակայելու համար: Սա վկայում է այն մասին, որ ինչպես մյուս իշխանությունները, կայսեր պալատում ևս կար մեծ կենտրոնական գրադարան:
*****************
Իսլամում գիրքը, սակայն, այլ պատմություն ունի։ Գրելու առաջին պատգամն է եղել երդվել գրչով, որը խորհրդանիշ է ուսանելու և ուսուցանելու համար: Իսլամի հետևորդների ՝ կարդալ և գրել սովորելու նկատմամբ տարածված մոտեցումը այս փայլուն անցյալի դրսևորումներն են: Սրանց պետք է ավելացնել Ղուրանի գրությունը, որը կքննարկենք այլ հաղորդումների ընթացքում: Մուսուլմանների առանձնահատուկ ուշադրությունը Ղուրանի նկատմամբ նրանց հարյուրամյակներ շարունակ դրդել է օգտագործել նուրբ զարդանախշեր այս աստվածային գրքի գրության համար: Բացի այդ, հազարավոր շատ արժեքավոր ձեռագրերի ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ գրքերի ձևավորման պատմության մեջ, և մուսուլմաններն մյուսներին ևս սովորեցրին գրքերի էջադրումն ու զարդանախշումը:
Ղուրանը, ժողովրդին ստեղծման փիլիսոփայության մեջ ներգրավելուց և հավատքի հիմքը դնելուց հետո, մոբիլիզացրեց մտքերը՝ ավելի լավ և ավելի շատ մտածելու և սովորելու համար: Այս երկնային գրքում մարդիկ բազմիցս խրախուսվել են մտածել, իսկ տգիտությունը դատապարտվել է և տգետ ու անխոհեմ մարդիկ անասուններ են համարվում: Այս հայտարարությունները բարձրացրեցին գիտության և մտքի արժեքը հասարակության մեջ, և հոգևոր առաջնորդները ևս շատ խորհուրդներ տվեցին գիտություն ու գիտելիք սովորելու վերաբերյալ:
Այդ պատճառներից ելնելով, ողջ պատմության ընթացքում իսլամի դավանանքի և նրա հետևորդների համար գրքերը և գիրք գրելը մեծ արժեք են ունեցել և կարողացել են դրական ազդեցություն ունենալ իսլամական երկրներում գրքերի աճի և գրադարաններ կառուցելու վրա:
Հիջրայի առաջին դարերում երեք մեծ գրադարաններ մեծ համբավ և վեհություն էին վայելում: Առաջինը Բաղդադի Դար ալ-Հիքմա կոչվող գրադարանն էր: Աբբասյան խալիֆաները իսլամական աշխարհի մայրաքաղաքը Դամասկոսից տեղափոխեցին Բաղդադ: Ուսումնարանը հիմնադրվել է Բաղդադում և ներառում էր աստղադիտարան և գրադարան: Գրադարանը բաց էր իսլամական աշխարհի գիտնականների և լայն հասարակության համար: Դար ալ-Հիքմայի գրադարանավարները հաճախ մեծ գիտնականներ էին, որոնք, ըստ երևույթին, ընտրվում էին գիտություններին և գրքին ծանոթ լինելու համար: Նրանց գործունեությունը գիտական գրքեր հավաքելու և թարգմանելու բնագավառում էր: Այս գրադարանը բանուկ էր մինչև մոնղոլների Բաղդադ արշավանքը:
Տարիներ անց Եգիպտոսում Ֆաթիմիդյան խալիֆաները մ.թ. IX և X դդ. ընթացքում փորձեցին Կահիրեում Բաղդադի Դար ալ-Հիկմայի նման մշակութային կենտրոն հիմնել: Գրադարանը հիմնադրվել է մ.թ. 1004 թվին / հիջրայի 395 թվին և այս գրադարանի բացումից մոտ վաթսուն տարի անց, Աբոլֆարաջը` այն ժամանակվա մեծերից մեկը, 25 բեռնվածք գիրքը հարյուր հազար դինարով վաճառեց` իր զորքին վճարելու համար: Մի քանի ամիս անց թուրքական զորքերը ջախջախեցին խալիֆայի բանակը, ներխուժեցին Դար ալ-Էլմ և կողոպտեցին այն: Թուրք զինվորական ջոկատները պատռում էին գրքերի բարձրորակ կաշվե շապիկները և իրենց համար պատրաստում էին կոշիկներ: Նրանք Կահիրեի մոտակայքում այրել են ձեռագրերը: Այդ դեպքից հետո այդ վայրը երկար ժամանակ հայտնի էր որպես «Գրքերի բլուր»:
Իսլամական աշխարհի երրորդ ամենամեծ գրադարանը կառուցվել է Իսպանիայի Կորդոբա քաղաքում: Մահմեդականները Իսպանիա մտան լուսնային հիջրայի 92 թ.-ից հետո և զարգացած քաղաքակրթություն հաստատեցին Իսպանիայի մայրաքաղաք՝ Կորդոբայում և այլ քաղաքներում: Հաքիմ Սանին մարդկանց ուղարկում էր իսլամական աշխարհի գրքերի շուկաներ՝ գրքերի օրինակները հավաքելու և դրանք այս գրադարան տեղափոխելու համար: Գրադարանն ուներ սենյակներ, որտեղ աշխատում էին որոշ պատճենահանողներ, էջադրողներ ու էջազարդողներ:
***********************
Կառավարական այս խոշոր կենտրոններից բացի, մզկիթներում իսլամական աշխարհի առաջին գրադարանները կառուցվեցին: Բացի սուրբ աղոթատեղի լինելուց, մզկիթները նաև լավ տեղ էին ուսուցման, ուսումնասիրության և քննարկման շրջանակներ ստեղծելու համար, և դրանք այնքան շատ էին, որ դժվար է գտնել մզկիթ կամ գիտական կառույց առանց գրադարանի: Այդպիսով հասարակության տարբեր խավերի տարբեր խմբեր օգտվեցին ստեղծված այդ հնարավորությունից:
Իսլամական աշխարհում գրքեր գրելու, կազմելու և թարգմանելու գործընթացի մեկնարկից հետո մուսուլման հեղինակներն իրենց ստեղծագործությունները նվիրեցին մզկիթներին՝ հանրային օգտագործման համար: Այս եղանակով, բացի Ղուրանից, որը լայնորեն մատչելի էր, մզկիթներում պահվում էին հադիսների, մեկնաբանությունների, կենսագրության, իրավագիտության և աստվածաբանության գրքեր, ինչպես նաև անցյալի գիտնականների աշխատություններ, որոնք թարգմանվել էին:
Իրանցի մեծանուն գիտնական, փիլիսոփա և բժիշկ՝ Աբու Ալի Սինան ապրել է մ.թ. 11-րդ դարում: Այս մեծ իմաստունը Արևմտյան աշխարհում հայտնի է որպես Ավիցեննա և հայտնի է որպես «Բժիշկների իշխան»: Ավիցեննան գրել է 450 գիրք տարբեր ոլորտներում, որոնց մեծ մասը կապված են բժշկության, իմաստության և փիլիսոփայության հետ:
Ավիցեննան պատմում է իր ժամանակի թագավորական գրադարանների մասին մի հետաքրքիր պատմություն, և իր կենսագրության մեջ պատմելով իր ուսանող Աբու Օբաիդ Ջավզջանիի մասին, պատմում է նաև Սամանիդյան թագավորության գրադարանի մասին. «Այնտեղ ես տեսել ու կարդացել եմ տարբեր գրքեր, որոնց անունն անգամ ոչ ոք չէր էլ լսել ... Այսպիսով, ես կարդացի այդ գրքերը և օգուտ քաղեցի դրանցից ... Երբ եղա տասնութ տարեկան, ես ավարտել էի այդ բոլոր գիտությունները և այդ ժամանակից ի վեր ինձ ոչինչ չի բացահայտվել»: