Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթը (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144488-Ամերիկյան_մարդու_իրավունքների_շաբաթը_(2)
ԱՄՆ-ի և եվրոպական որոշ կառավարությունների կողմից մարդու իրավունքների  և ահաբեկչությունը հովանավորելու հարցում երկակի մոտեցումը  և  դրանց գործիքային օգտագործումը երկու հիմնական ռազմավարություններ  են արևմտյան նպատակները առաջ մղելու  համար, որոնք ամենամեծ հարվածն են հասցրել աշխարհում մարդու իրավունքներին և անվտանգության հիմքերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2021 10:35 Asia/Tehran

ԱՄՆ-ի և եվրոպական որոշ կառավարությունների կողմից մարդու իրավունքների  և ահաբեկչությունը հովանավորելու հարցում երկակի մոտեցումը  և  դրանց գործիքային օգտագործումը երկու հիմնական ռազմավարություններ  են արևմտյան նպատակները առաջ մղելու  համար, որոնք ամենամեծ հարվածն են հասցրել աշխարհում մարդու իրավունքներին և անվտանգության հիմքերին:

Այս առումով հիմնական մարտահրավերներն են՝ մարդու իրավունքների կառույցների քաքաղաքականացումը և բռնապետ  ուժերից  ազդեցություն կրելը ,որոնք մարդու իրավունքների հարցում  երկակի ստանդարտներն ու կլիշեներն են: Այս  կապակցությամբ կան հստակ ապացույցներ :

Որոշ պետություններ, ինչպիսիք են՝ Կանադան, Ավստրալիան, Բրիտանիան , Դանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան, այնպես են խոսում  մարդու իրավունքների մասին , որպեսզի  աշխարհին հավաստիացնեն թե՝, իրենք են մարդու իրավունքների խորհրդանիշները: Իրականությունը հետևյալն է,որ մարդու իրավունքների հարցը մեծապես ազդված  է արևմուտքի քաղաքական մոտեցումներից և նման ընթացքի հարատևումը պատճառ է դառնում, որ մարդու իրավունքների կառույցները հեռանան մարդու իրավունքների նկատմամբ իրական հովանավորություն ցուցաբերելուց։

Այլ խոսքով կարելի է ասել ,որ քաղաքական շահամոլական տեսակետները, իրենց իրական դիրքից և պարտասխանատվությունից հեռացրել են մարդու իրավունքների արևմտյան  կազմակերպությունների և կառույցների  բնույթն ու գործառույթները, որոնք ստեղծվել են մարդու իրավունքները պաշտպանելու համար:

Հեղափոխության հաղթանակից հետո առաջին տարիներին և դրանից հետո, Իրանում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպերի և պատերազմական հանցագործությունների շարքը բացառություն չէր այդ երկակի չափանիշներից: Եթե ​​այդ դեպքերից որևէ մեկը տեղի ունենար ԱՄՆ-ի ,կամ  եվրոպական երկրների  ժողովրդի դեմ, ապա տասնյակ բանաձևեր և հայտարարություններ կհրապարակվեին , և նրանց դեմ բազմազան պատժամիջոցներ կսահմանվեին:

Սա այն պայմաններում է երբ, ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները և ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական քաղաքականությունների հետ Եվրոպայի համընթաց քայլերը,  անհամար սպառնալիքների են ենթարկել Իրանի  ժողովրդի կենսապրուստը և ֆիզիկական ու  հոգեկան առողջությունը:

Փաստորեն,արևմուտքը  աչքը փակել է այս բացահայտ հանցագործությունների վրա և վերածվել է  մարդու իրավունքների ամենամեծ խախտողի  և իր միտումնավոր նպատակների իրականցման համար այլ երկրների դեմ հայտարարություններ է հրապարակում:

Արևմուտքի  մարդու իրավունքների և ահաբեկչության այս երկակի մոտեցումների մեջ պետք է հաշվի առնել մեկ բան, և դա՝ քաղաքական բնույթն ու միտումնավոր  նպատակներն են, որոնք թաքնված են մարդու իրավունքների  և ահաբեկչության դեմ պայքարի հավակնությունների քողի տակ:Կասկած չկա, որ ահաբեկչության նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությունը և մարդու իրավունքները, որպես գործիք օգտագործելը եղել են տարածաշրջանում միջամտելու և իսլամական Իրանին հարվածելու Վաշինգտոնի ռազմավարության մի մասը:Այս տեսանկյունից, 1988 թվականի հուլիսի 3-ին(1967  թ․թիր ամսի12-ին) Պարսից ծոցում Իրանի ճամփորդատար  ինքնաթիռը թիրախավորելու ԱՄՆ-ի հանցագործությունը պետք է համարել ժամանակակից դարաշրջանի մարդկային ամենացավոտ աղետներից մեկը:Հակառակ ԱՄՆ-ի ժամանակի նախագահի տեղակալի խոստովանության թե՝ ճամփորդատար ինքնաթիռի դեմ հրթիռային հարձակումը միտումնավոր էր ,այս ոճրագործության հեղինակները  ոչ միայն  նկատողության  չարժանացան  , այլ նաև ԱՄՆ-ի  ժամանակի Նախագահի կողմից արժանացան «Արիության» մեդալի:

ԱՄՆ-ը, հանրությանը խաբող մեկնաբանություններով և ահաբեկչությունը լավի ու վատի բաժանելով ,մեկնաբանում է ահաբեկչությունը և ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն ,յուրաքանչյուր տարի հրապարակում է իր կողմից ահաբեկիչ համարող խմբերի ցանկը և ուրիշներին մեղադրում ահաբեկչությունը հովանավորելու մեջ:

Ինչպես հեղափոխության գերագույն առաջնորդն է  հայտարարել «Թիր ամսի 7-ի»(հունիսի 28-ի)նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ .«Երկակի այս մոտեցման հետևանքով ,նրանք ովքեր Իրանում ահաբեկչական հանցագործություններ են իրականացրել ,այժմ ազատորեն աշխատում են ԱՄՆ-ում և Եվրոպայում և հանդիպումներ ունենում այդ երկրների պատասխանատուների հետ և նույնիսկ նրանց համար  ելույթներ են կազմակերպում ,մարդու իրավունքների թեմայով»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը այդ խնդիրը մեծ սկանդալ է համարում եվրոպական  երկրների ու ԱՄՆ-ի համար և ընդգծում է.«Ահաբեկչական այս խմբավորումը նրանք են ,ովքեր ժողովրդին և նույնիսկ Իսլամին պաշտպանելու հավակնությամբ,  Իրանի ժողովրդի պայքարի շարքերը անցան, սակայն հետո մի շարք հանցագործություններ իրականացրին ,իշարս՝ «Թիր ամսի 7»-ի(հունիսի 28-ի) աղետը և հասարակ ժողովրդին սպանելը և ի վերջո Սադդամի նման անհատի շուրջը համախմբվելը  ,իսկ այսօր ԱՄՆ-ի հովանավորությունն  վայելելը»:

Այդ առումով է ,որ «թիր 7»-ի ահաբեկչական պայթյունի և դրան հետևած ահաբեկչական ակտերի շարանը,պետք է համարել միջազգային իմպերիալիզմի կողմից ծրագրված ընթացք ,որի նպատակն էր հարվածել Հեղափոխությանն ու Իսլամական հանրապետության նորաստեղծ համակարգին և այդ նենգ նպատակը հետապնդվում է զանազան մեթոդներով: 

Համաշխարհային  իմպերիալիզմի մարդու իրավունքների ֆորմատում ,ոչ միայն մարդու իրավունքները որևէ դիրք չեն զբաղեցնում, այլ նաև մարդկային էությունը որևէ կարևորություն չունի:

Պետք է խոստովանել ,որ այսօր ոչ  միայն Պաղեստինի,Լիբանանի ,Սիրիայի ,Իրաքի ,Եմենի ,Աֆղանստանի և Իրանի ժողովուրդներն են ԱՄՆ-ի ռեժիմի անմարդկային քաղաքականությունների զոհը դարձել ,այլ նաև ԱՄՆ-ի ժողովուրդը ևս զերծ չի մնացել Սպիտակ տանը իշխող համակարգի ռասիստական ու հեգեմոնիկ  քաղաքականությունից և ԱՄՆ-ի գունամորթները առավել քան այլ քաղաքացիներ, իրենց ուսերին են կրում համակարգված ռասայական խտրականության ծանր բեռը:

ԱՄՆ-ի զանազան քաղաքաներում վերջին տարիների  իրադարձությունները առավել քան երբևէ իհայտ են բերել այս իրականությունը ,որ եթե այս երկրին իշխող փոքրամասնության շահերը պահանջեն, ԱՄՆ-ի ժողովրդի նկատմամբ ևս նույն մոտեցումն է դրսևորվելու ինչպես՝ Իրաքի, Աֆղանստանի ,Եմենի և Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: 

Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ռեժիմի «առավելագույն ճնշման» առումով  հիմնական հարցը «Իրանի ժողովրդի  իրավունքներն են»:Ամերիկացիները անպատկառորեն  ձգտում են   Իրանի ժողովրդին զրկել իր իսկ իրավունքներից, այդ թվում ՝ «տեխնոլոգիայի իրավունքից» ՝ կենտրոնանալով միջուկային տեխնոլոգիայի վրա, «պաշտպանության իրավունքից » ՝կենտրոնանալով  հակահրթիռային պաշտպանության վրա և «զրկել տարածաշրջանային մասնակցության իրավունքից », կենտրոնանալով ահաբեկչության դեմ պայքարի վրա:

Մարդու իրավունքների  հավակնորդ ԱՄՆ-ը մինչ այժմ հեռացել է միջազգային ու տարածաշրջանային բազմաթիվ պարտավորություններից ու համաձայնագրերից  ,ներառյալ՝  ԱնդրԱտլանտյան գործընկերության առևտրի համաձայնագիր՝ (TPP)-ից, Փարիզի կլիմայի համաձայնագրից, ՄԱԿ-ի իմիգրանտների  պայմանագրից , Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագիր՝ (NAFTA)-ից և մի շարք այլ միջազգային ու տարածաշրջանային պարտավորություններից: ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքով օժտված  լինելու բերումով  հեշտությամբ խախտել է միջազգային իրավունքները:Թրամփի օրոք ,ԱՄՆ-ը նույնիսկ անտեսել է   մարդու իրավունքների առերևույթ կարգախոսները և՝ Մարդու իրավունքների խորհրդից հեռանալը որակել է,որպես իր վարչակազմի գլխավոր ձեռքբերում:

Անցյալ երեք հարյուրամյակների ընթացքում ԱՄՆ-ի  մարդու իրավունքների վկայականին հայացք նետելը  ապացուցում է , որ մարդու իրավունքների գործով ամերիկացիները, ոչ թե որպես մեղադրող, այլ որպես մեղադրյալներ, պետք է պատասխան տան իրենց հասարակության և աշխարհի հանրային  կարծիքին:ԱՄՆ-ի մարդու իրավունքների հարցով գործընթացը վկայում է  Սպիտակ տան պաշտոնյաների անիրավացի լինելը  մարդու իրավունքների պաշտպանության հարցում, և իրականում ԱՄՆ-ի շատ պետական այրեր  այս գործով առաջին մեղադրյալներն են և աշխարհին պետք է ներկայացվեն ,որպես չարիքի կենտրոն և առանցք:

Իսլամական հանրապետությունը, սակայն, իր պարտականությունն է  համարում պաշտպանել  Իրանի ժողովրդի իրավունքները և այս առումով չի հանդուրժում որևէ թերացում և անփութություն :Իրանի Իսլամական Հանրապետությունը,ըստ Սահմանադրության,ժողովրդի իրավունքները պաշտպանելու առումով՝որևէ խտրականություն չի հանդուրժում և ըստ Սահմանադրության սկզբունքների ու հիմունքների ,իր առաքելությունն է համարում իրավազրկված ժողովուրդներին պաշտպանելը: Իսլամական Իրանը հիմնվելով արդարատենչ  այս գաղափարի վրա, առանց որևէ կասկածի հովանավորության արժանի է համարում ԱՄՆ-ի ժողովրդի խաղաղասիրական բողոքները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի ռեժիմի իշխող վարչակազմի դեմ ։