Թուրքիայում փոքրամասնությունների վիճակը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144850-Թուրքիայում_փոքրամասնությունների_վիճակը_միջազգային_իրավունքի_տեսանկյունից(6)
Հանուն Աստծու, ձեզ ենք ներկայացնում «Թուրքիայում Փոքրամասնությունների վիճակը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում նախ կխոսենք իրենց իրավական կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի տարբեր էթնիկ փոքրամասնությունների դիրքորոշումների մասին: Այնուհետև կներկայացնենք այդ կապակցությամբ միջազգային կառույցների զեկույցները, հատկապես քուրդ փոքրամասնությունների մասին:Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 10:13 Asia/Tehran

Հանուն Աստծու, ձեզ ենք ներկայացնում «Թուրքիայում Փոքրամասնությունների վիճակը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում նախ կխոսենք իրենց իրավական կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի տարբեր էթնիկ փոքրամասնությունների դիրքորոշումների մասին: Այնուհետև կներկայացնենք այդ կապակցությամբ միջազգային կառույցների զեկույցները, հատկապես քուրդ փոքրամասնությունների մասին:Ընկերակցեք մեզ։

Թուրքիայում ռասայական, կրոնական, էթնիկ փոքրմասնությունների ներկայացուցիչներն այդ թվում՝ հայերը, ասորիները, եզդիներն ու քրդերը, կառավարությունից բազմիցս պահանջել են հարգել իրենց իրավունքները: Թուրքիան փորքամասնությունների կարգավիճակի առումով կարելի է  բաժանել երկու մասի: Մի մասը փոքրամասնություններն են, որ գոհ են իրենց իրավիճակից, մյուսները՝ դժգոհ: Ըստ երևությին, կովկասյան ու բալկանյան արմատներ ունեցող փոքրամասնություններն այդքան էլ դժգոհ չեն: Իսկ քրդերը,  հույները, ալավիներն ու հայերն ունեն երկու ընդհանուր առանձնահատկություն: Նախ՝ նրանց թիվը մեծ է: Երկրորդ հերթին, նրանք համոզված են, որ պատմության ընթացքում իրենց նախնական ու մարդկային իրավունքները ոտնահարվել են Օսմանյան կայսրության ու Թուրքիայի կողմից և այդ գործընթացը շարունակվում է  առ այսօր:  

Գերմանիայի Դյուսսելդորֆ քաղաքում  2012 մայիսի 10-ին տեղի ունեցավ մի համաժողով, որը կազմակերպել էր «Միջազգային հասարակությունը մարդու իրավունքների համար» կազմակերպությունը: Համաժողովին մասնակցել էին հայ, եզդի, ասորի և քուրդ փոքրամասնություններ, որոնք ներկայացրեցին իրենց իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր: Համաժողովի ընթացքում, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշն ասաց. «Ներկայումս առնավզն 7 հազար քաղաքացիական ակտիվիստներ կալանավորված են միայն նրա համար, որ պահանջում են հարգել մարդու և փոքրամասնությունների իրավունքները: Նրանցից 32-ը քաղաքապետեր են, 12-ը՝ քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներ, վեցը՝ պատգամավորներ»:

Գերմանիայի եզդիների կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալ Օսման Գոդենը, Գերմանիայի հայ համայնքի կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, Ասորիների դեմոկրատական կազմակերպության ղեկավար Սաբրի Արխանը և կազմակերպության խոսնակ Մարտին Լեսնեթին խստորեն քննադատել են փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը:

Պետք է ասել, որ 2015թ նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական  ընտրություններում առաջին անգամ,  տարբեր կուսակցությունների անդամ երեք հայեր մտան խորհրդարան: Նրանցից մեկը Կարո Փայլանն է, ով ներկայացնում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»: Նա պնդում է, որ «Թուրքիայի հասարակությունը տեղեկացված չէ այն հանգամանքի մասին, որ հայերն այդ երկրում ապրել են հնուց ի վեր: 2007թ հունվարին Հրանդ Դինքի սպանությունը և հարյուր հազարավոր թուրքերի մասնակցությունն այս հայ մեծ մտավորականի  հուղարկավորությանը, պատճառ դարձան, որ  ես և իմ շրջապատի մարդիկ մեզ պարտավորված զգանք խոսել հայերի ոտնահարված իրավունքների և այն ճնշումների մասին, որ գործադրվում են նրանց նլկատմամբ»,- ասում է Փայլանը:

Ստամբուլում 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կողմից  թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության վայրը

 

Թուրքիայում մեծ թվով քաղաքական գործիչներ, իրենց նախընտրական քարոզարժավում ընդգծում են փոքրամասնությունների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ, 2015թ նոյեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական  ընտրություններում, քրդամետ «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցությունը հենց այս կոչով սկսեց իր քարոզարշավը: Այս ընտրություններում կուսակցությունը հավաքեց 17 տոկոս ձայն, հայտնվելով Հանրապետական  կուսակցությունից հետո երրորդ տեղում:

«Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցությունը «Արդարություն և զարգացում» իսլամամետ կուսակցության մաքսիմալիստական նկրտումների դեմ պայքարող ամենաառաջին կուսակցությունն էր, որ պաշտպանում էր փոքրամասնությունների՝ հայերի, ալավիների, կանանց, և այլախոհների իրավունքները՝ հաջողության հասնելով ընտրություններում: Միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Եվրախորհուրդը, հրապարակել են բազմաթիվ զեկույցներ, որոնց համաձայն, Թուրքիայում ոտնահարվում են  քրդերի, ալավիների, հայերի ու հույների իրավունքները: Թուրքիայի քաղաքացիները 2015- 2018թթ. բազմաթիվ հայցեր են ներկայացրել Եվրոպական դատարան: 2007թ․ Թուրքիայի քաղաքացիների կողմից այդ երկրի կառավարության դեմ ներկայացվել է 2830 բողոքի հայց: Այդ հայցերից 331-ի դեպքում վճիռ է կայացվել Թուրքիայի կառավարության դեմ: Բողոքի հայցերի մեծ մասը ներկայացվել են քրդերի ու ալավիների կողմից: 2012թ. սկսած այս բողոքների թիվն աճել է:

Թուրքիայի քրդերը ցույց են անցկացնում Սալահեդդին Դեմիրթաշի ազատ արձակման համար

 

Ստրասբուրգում Եվրոպայի մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար Գիդո Ռեյմոնդին հայտարարել է, որ 2016թ․ և նախքան Թուրքիայի ձախողված հեղաշրջումը, Թուրքիայի դեմ այդ կառույցում ներկայացվել է 2945 բողոքի հայց, ինչը չորս անգամ գերազանցում է 2015թ ներկայացված հայցերի թիվը:

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Սալահեդդին Դեմիրթաշի փաստաբանների բողոքը ներկայացվել է 2017թ հոկտեմբերի 20-ին: Դեմիրթաշը մեղադրվում է ահաբեկչական մի խմբի հովանավորելու մեջ, որի անունը, սակայն, մինչ օրս չի նշվել: Դատարանը հայտարարեց, որ Դեմիրթաշի դեմ ուղղված մեղադրանքը քաղաքական  է և Թուրքիայի կառավարությունը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 18-րդ կետը: Վերջում դատարանը Թուրքիայի կառավարությանը պարտավորեցրել է ազատել Դեմիրթաշին և 10 հազար եվրո տույժ վճարել հայցվորին:

Թուրքիայի փոքրամասնությունները պահանջում են երաշխավորել իրենց լեզվական և մշակութային իրավունքները

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես 2013թ հունվարին դատավարություն սկսեց Թուրքիայի կառավարության դեմ և պարտավորեցրեց 60 հազար եվրո տուգանք վճարել մի քանի դիվանագետներին,որոնք քարոզարշավի ընթացքում քրդերենով էին խոսել: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, քրդերենը պատգամավորների մայրենի լեզուն է և նրանց կողմնակիցներից շատերը թուրքերեն չեն հասկանում:

Ինչպես արդեն պարզ է, Թուրքիայի կառավարության դեմ հայցերի մեծ մասը ներկայացվել է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրդերի կողմից: Դրանցից կարելի է  ենթադրել, որ միջազգային ատյանները ընդունում են, որ քրդերի ու հայերի իրավունքները Թուրքիայում ոտնահարվում են: Բացի դրանից,  ՄԱԿ-ի խտրականության դեմ պայքարի կոմիտեն նույնպես 2016թ․ հունվարին մտահոգություն հայտնեց Թուրքիայում խտրական քաղաքականության վերաբերյալ:

Կոմիտեն իր զեկույցում հայտարարեց, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը մեծ ծավալներ են ստանում: Փաստերը վկայում են, որ մեծ թվով քուրդ կանայք հնարավորություն չունեն աշխատել Թուրքիայի հիմնարկներում: Կրոնական ու ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող խմբերը նշում են, որ այդ երկրում գոյություն ունի չորս հիմնական էթնիկ   որոնք արմատավորված են երկրի պատմության մեջ՝ թուրք, հունական-հայկական, քուրդ-ալավիական և սուննի մուսուլմաններ:  

1992թ հռչակագրի համաձայն, փոքրամասնությունների կրոնական, մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքները պետք է պաշտպանվեն, որպեսզի նրանք  ակտիվ լինեն հասարակական կյանքում: Սակայն Թուրքիայի փոքրամասնությունների պահանջները երբեմն ավելի վեր են այս կետերից և հակված են ինքնավարության, ինչը սակայն չի հակասում միջազգային հռչակագրերին: