Նորություններ (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144854-Նորություններ_(2)
«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 10:31 Asia/Tehran

«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Նորություններ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում նախ կխոսենք Իրանում գրանցված   բժշկական մի ձեռքբերման մասին:

Գեները կառույցներ են, որ կառավարում են մեր օրգանիզմի զարգացման փուլերը: Գենետիկական հիվանդություններն առաջանում են որոշ մուտացված գեների պատճառով: Սակայն գենետիկայի ոլորտի գիտնականները, ճանաչելով գենետիկական կառույցը և փոփոխելով բույսերի ու կենդանիների հատկապես միաբջիջ գենետիկ կառույցը, շատ կարևոր ձեռքբերում են գրանցել բժշկության, գյուղատնտեսության, առողջապահության, մթնոլորտի ու սննդի ոլորտներում: Այդ ձեռքբերումներից մեկը TMEM251 գենի ուսումնասիրությունն է: Այս ձեռքբերումը պատկանում է Շիրազի բժշկական գիտությունների համալսարանին՝ Շվեդիայի Կարոլինսկա համալսարանի, Ֆինլանդիայի Հելնսինկի համալսարանի և Պակիստանի Փանջաբ համալսարանի գիտնականների համագործակցությամբ: Այս ուսումունասիրության ընթացքում, մասնագետները հետազոտել են երկու երեխաների, որոնք ունեցել են կմախքի լուրջ խախտումներ: Նրանք ունեցել են ցածր հասակ և մտավոր թերզարգացած են եղել: Արդյունքում, հետազոտողներին հաջողվել է  Whole Exome Sequencing մեթոդով ճանաչել TMEM251 գենը,  և ապացուցել այս գենի միջոցով հիվանդությունների փոխանցումը: 

Այս ուսումնասիրության գիտական ​​արդյունքները հրապարակված են Human Mutation հեղինակավոր ամսագրում:

---

Թանկագին բարեկամներ, բոլորս գիտենք որ բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ իրանական ֆիլմեր են ներկայացվում միջազգային փատառատոներին: «7.5»-ն(Յոթ ու կես) այն ֆիլմերից է, որ ներկայացվել է ԱՄՆ-ի Տեխասի փառատոնին և շահել ժյուրիի հատուկ մրցանակը: «7.5»-ը Նավիդ Մահմուդիի առաջին ֆիլմն է: 16 այլ ֆիլմերի հետ, այն ներկայացվել է Ասիայի հարավային տարածաշրջանից: Նշենք, որ Նավիդ Մահմուդին մասնակցել է օնլայն հարց ու պատասխանի:

«7.5» ֆիլմն Իրանի ու Աֆղանստանի համատեղ  արտադորւթյունն է, որ անցյալ տարի ցուցադրվել է  նաև Բուսան կինոփառատոնում: Այս ֆիլմը յոթ աֆղանցի և իրանցի աղջիկների պատմությունն է, որ 7 էպիզոդներով պատմում է նրանց պատմությունը:

 

Քազեմ Մոլլայի հեղինակած «Գերեզմանափորը» ֆիլմը ներկայացվել է ամերիկյան Riverside փառատոնին  և հայտնվել լավագույն ֆիլմերի թեկնածուների թվում: Փառատոնն անցկացվում է Կալիֆորնիա նահանգում՝ սկսած 2002թ: Ֆիլմը ցուցադրվել է նաև ԱՄՆ-ի Մերիլենդի 236-րդ կինոփառատոնում: Փառատոնն անցկացվել է   մայիսի 19-27-ը: «Գերեզմանափորը» մի կնոջ՝ Սուդեհ Շարիֆզադեգանի պատմությունն է, որը նախքան երկրորդ ամուսնությունը, հայտնվում է դժվար իրավիճակում: Գլխավոր դերը կատարում է Վիշկա Ասայեշը:  

---

Բարեկամներ, դուք գիտեք, որ ԻԻՀ մշտապես աջակցում է Պաղեստինի ժողովրդին: Այս անգամ, աշխարհի տարբեր արվեստագետներ հրավիրվել են մասնակցելու «Պաղեստինը միայնակ չէ» միջազգային մրցույթին: Աշխարհի 66 երկրների արվեստագետներն իրենց աշխատանքները ներկայացնելու են ծաղրանկար, անիմացիա, և պաստառ բաժիններում, հաջակցություն Պաղեստինի ժողովրդին:  

 

Իսլամական հեղափոխության արվեստի կազմակերպության նախագահը հայտարարել է, որ փառատոնին ,մասնակցել են 237 իրանցի արվեստագետներ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք անտարբեր չեն Պաղեստինի խնդրի նկատմամբ: Հավելենք, որ փառատոնին մասնակցել է աշխարհի 650 արվեստագետների 2500 աշխատանք: Թուրքիան ներկայացրել է 62 ստեղծագործություն, Ինդոնեզիան ու Չինաստանը՝ 42-ական աշխատանք: Անիմացիոն ոլորտում 798, պաստառի բաժնում 302 և ծաղրանկար բաժնում 204 ստեղծագործություն անցել են առաջին փուլը:

 

Ժյուրին կազմված է եղել իրանցի և արտասահմանցի մասնագետներից, ովքեր քվեարկել են օնլայն տարբերակով: Փառատոնին ներկայացված աշխատանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ https://www.irancartoon.com։

Պաստառների բաժնում ցուցադրված աշխատանքի օրինակ