Պաղեստինի հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i144994-Պաղեստինի_հիմնախնդրի_լուծման_Իրանի_տարբերակը_(3)
Տասը մասից բաղկացած «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի շրջանակներում, ամեն շաբաթ քննարկում ենք պաղեստինյան հարցի լուծման ցուցանիշները՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2021 10:06 Asia/Tehran

Տասը մասից բաղկացած «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի շրջանակներում, ամեն շաբաթ քննարկում ենք պաղեստինյան հարցի լուծման ցուցանիշները՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից:

Հանուն բարեգութ և ողորմած Աստծու: Ողջույն Ձեզ, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Պաղեստինի հիմնախնդրի լուծման շրջանակներում ազգային հանրաքվե անցկացնելու  Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի առաջարկած  նախագծին: Այսօր կխոսենք այն մասին, թե այս նախագիծն ինչպիսի դիրք է զբաղեցնում  Դիմադրության ռազմավարության առումով: Ընկերակցեք մեզ:

--- 

Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած  հանրաքվեի նախագիծը  չի մերժում զինված դիմադրությունը, ջիհադն ու դիմակայությունը, սակայն  այն  ամբողջացնելու միտում կա: Սրբազան Ղոդսի ազատագրման համար անհրաժեշտ է համապարփակ և ամբողջական ռազմավարություն: Սիոնիստական ​​ռեժիմը թե՛ քաղաքական առումով ակտիվ գործունեություն է ծավալում, թե՛ զբաղվում է հանցագործություններով ու ռազմական օկուպացիայով: Ուստի դրան դիմակայելու համար Դիմադրության ճակատը պետք է միաժամանակ գործի քաղաքական-իրավական և ռազմական առանցքում: Հանրաքվեի նախագիծը հիմնված է դիմադրության վրա, և դիմադրությունն ունի երկու ասպեկտ՝ ջիհադական  և զինված պայքարը և դիմադրությունը՝ խաղաղության ու փոխզիջման դիմաց, որը հիմնականում բարձրաձայնում են ամերիկացիներն ու սիոնիստները և արաբա-եբրայական-արևմտյան եռանկյունին: Իրանի նախագիծը, դիմադրությունը որպես հիմնական ռազմավարություն ներկայացնելիս, սահմանում է նաև քաղաքական ծրագիր և չի ընդունում որևէ թուլացում դիմադրության ռազմավարության շրջանակներում:

---

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի  ելույթում ընդգծված հիմնական կետերը հանրաքվեի  վերաբերյալ 

 

Օկուպացիայի ժամանակ, երբ միջազգային կազմակերպություններում օրենքները պասիվ են գործում բռնազավթիչի դեմ, պետք է լինի զինված դիմադրություն, որպեսզի ժողովուրդը պաշտպանվի օկուպանտներից: Այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցները խարդախությամբ Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քայլերի դիմաց Պաղեստինի օրինական դիմադրությունը անվանում են ահաբեկչություն, իսկ Պաղեստինի ներսում ու նրա սահմաններից դուրս իր ընդդիմադիրներին սպանելու  Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչական գործողությունները որակում են խաղաղանպատակ քայլեր: Այս ճակատամարտում Դիմադրության հաղթաթուղթը  պետք է գործի որպես ճնշման լծակ՝ սիոնիստների դեմ: Ճակատամարտում Դիմադրության ամրապնդումը, կհանգեցնի հանրաքվեի նախագիծը կյանքի կոչելու հնարավորության ամրապնդմանը: Քանի որ դիմադրությունը նպատակ չէ, այլ միջոց է պայքարելու պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի և Ղոդսի (Երուսաղեմի) ազատագրման համար: Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած  հանրաքվեի մասին նախագիծը նաև միջոց  է Պաղեստինի և սրբազան Ղոդսի ազատագրման համար:

Պաղեստինյան հարցերի փորձագետ Հոսեյն Քանանի Մողադդամի խոսքերով՝ հանրաքվեի առաջարկի կարևորության պատճառներից մեկը ՄԱԿ-ի կողմից դրա ներկայացման և հաստատման ժամկետն է: Այս նախագիծը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Պաղեստինի դիմադրության ուժերի հզորությունը հասել էր մի փուլի, երբ նրանք ձեռք էին բերել կանխարգելիչ ուժ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ և տարբեր ջիհադական  ​​գործողություններով կարողացել էին դիմակայել սիոնիստներին: Այլ կերպ ասած, այս նախագիծն առաջարկվեց  հզոր դիրքից և դարձավ քաղաքական և ռազմական ուժի համադրություն՝ ընդգրկելով հանրաքվեի և դիմադրության բոլոր ցուցանիշները:

Այսպիսով, ընդգծելով ջիհադի և զինված դիմադրության շարունակության անհրաժեշտությունը, Իրանի կողմից առաջարկվեց նաև քաղաքա-իրավական նախագիծ: Իրանի Գերագույն առաջնորդն այս հարցը բարձրացնելով փաստորեն քաղաքական նախագիծ ներկայացրեց աշխարհի և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների դատին:

Այս կապակցությամբ Իրանը ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը և հայտարարեց, որ խնդրի լուծումն այն է, որ Պաղեստինում ծնված և Պաղեստինում բնակվող պաղեստինցիները, որոնք ունեն պաղեստինյան ինքնություն ՝ լինի մուսուլման, թե քրիստոնյա, թե հրեա, պետք է վերադառնան իրենց հայրենիք, հանրաքվեի միջոցով,   իրացնելու իրենց ինքնորոշման իրավունքը:

---

Մինչ այժմ Իրանում տարածաշրջանի և Պաղեստինի պատմական շրջադարձային կետերում անցկացվել են «Պաղեստինյան ինթիֆադային աջակցելու միջազգային խորհրդաժողովի» վեց նստաշրջաններ:

 

Իրանի քաղաքական ռազմավարությունը մերժում է Պաղեստինում երկու պետությունների կազմավորման և Սիոնիստական ​​ռեժիմի ինքնության ընդունման վրա հիմնված նախագծերը:  Փաստորեն, այս  նախագծի բանալին Պաղեստինի միատարրության ու ամբողջականության պահպանումն է: Մինչդեռ Սիոնիստական ​​ռեժիմը գիտակցում է, որ  բնիկ պաղեստինցիների, այդ թվում ՝ հրեաների,մուսուլմանների և քրիստոնյաների հանրային կարծիքի վրա հիմնված Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած նախագծի իրագործումը հավասար է Ղոդսի օկուպանտ ռեժիմի ոչնչացմանը: Այդիսկ պատճառով Թելավիվում ու ԱՄՆ-ում իշխող ռեժիմը փորձում է  խափանարարական քայլեր իրականացնել միջազզգային համակարգի կողմից ընդունված նորմերին համապատասխանող այս  դիվանագիտական քաղաքականության դեմ,ինչը հանգեցնում է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի առավել քան երբևէ հեղինակազրկմանն աշխարհում։  

Ընդգծելով Սիոնիստական ​​ռեժիմի դեմ դիմադրողականությունն ու զինված ջիհադը և ներկայացնելով  հանրաքվեի նախագիծ՝ Իրանը սիոնիստներին  կանգնեցրել է այնպիսի քաղաքականության առջև, որին նրանք պետք է պատասխան տան: Եթե ​​նրանք դրական պատասխան տան, դա նշանակում է Սիոնիստական ​​ռեժիմի ոչնչացում, իսկ եթե նրանք բացասական պատասխան տան, դա նշանակում է դեմ գնալ  պաղեստինյան ուժերի ժողովրդավարական կամքին և գործնականում փակուղի մտցնել պաղեստինյան տարածքներում ժողովրդավարական քայլերը, որի դեպքում սիոնիստները դատապարտված են  ձախողման։

Տարբեր կուսակցություններ, այդ թվում՝ պաղեստինյան, դիմադրության խմբեր, ջիհադական ​​խմբավորումներ, կամ նույնիսկ արաբական քաղաքական կուսակցություններ, խմբեր և կազմակերպություններ, բացասական դիրքորոշում չեն ցուցաբերել իրանական նախագծի վերաբերյալ: Ոմանք ասացին թե  դիմադրության լծակն օգտագործելով հնարավոր կլինի իրագործել նախագիծը, իսկ ոմանք էլ համոզմունք հայտնեցին, որ դա շատ դժվար կլինի։ Բայց ընդհանուր առմամբ, պաղեստինյան բոլոր խմբավորումները ողջունեցին Իրանի առաջարկը: Այսպիսով, այս նախագիծը կարող է լինել համապարփակ նախագիծ, որը, կարևորելով Պաղեստինի ժողովրդի իրավունքները, կխոչընդոտի գրավյալ տարածքներում  մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների միջև հակամարտություն ստեղծելու համար Ղոդսը բռնազավթած  ռեժիմի ծրագրերի իրագործմանը: Փաստորեն, Իրանը, իր այս նախագծով, հստակ հայտարարեց, որ չի ձգտում կրոնների միջև պատերազմի, այլ  դեմ  է ահաբեկչական, ապարտեիդ և սիոնիստական ​​ռեժիմին, որը շրջանցեց ազգերի իրավունքները և տեղահան արեց պաղեստինցիներին: Մեկ այլ կարևոր կետ, որն ընդգծվել է այս նախագծում, պաղեստինցի փախստականներին   տարբեր երկրներից ու ճամբարներից իրենց երկիր վերադարձին ուշադրություն դարձնելու  հարցն է, որպեսզի նրանք Պաղեստինի ապագայում  հանդես գան իրենց ուրույն դերակատարությամբ։

---

Պաղեստինի դիմադրության վերաբերյալ երկու հարցի պատասխաններ

 

Հանրաքվեի նախագիծն անընդունելի է Սիոնիստական ​​ռեժիմի համար, և ի սկզբանե պարզ էր, որ սիոնիստները բացասական դիրքորոշում կդրսևորեն այս հարցում: Իրանը հավակնում է Պաղեստինի դիմադրությանը և ազատագրմանը և սիոնիստների դեմ պայքարին: Ներկա իրողությունն այն է, որ զինված խորամանկ թշնամին գրավել է երկիրը, ոտնահարում է պաղեստինցիների հիմնական իրավունքները և չի հարգում որևէ սկզբունք թե բարոյական և թե միջազգային առումով: Արդյոք հանրաքվեի այս նախագիծը կհաջողվի՞ առանց զինված պայքարի: Այս նախագիծը  ներկայացնում է Իրանի վերջնական տեսակետը Պաղեստինի հիմնախնդրի վերաբերյալ. Բայց սիոնիստական ​​ռեժիմը պատրա՞ստ է համաձայնվել հանրաքվեի անցկացմանը: Պատասխանն իհարկե բացասական է։

Մենք գործ ունենք օկուպանտ և ծավալապաշտական ​​ռեժիմի հետ, ուստի մենք պետք է  դիմադրության  և պաղեստինյան տարածքների ազատագրման միջոցով իրականացնենք այս նախագիծը։ Փաստորեն վերջնական նպատակն իրականանալու է դիմադրության միջոցով: Քանի որ  Սիոնիստական օկուպանտ ռեժիմը և ԱՄՆ-ն երբեք չեն ցանկանա ընդունել հանրաքվեի նախագիծը,որովհետև Իրանի նախագիծն ուղղված է Պաղեստինի ազատագրմանը և արդյունքում Սիոնիստական ռեժիմի ոչնչացմանը և չի հակասում զինված դիմադրությանը և ժողովրդական դիմադրությանը։ Հանրաքվեի նպատակներին հասնելու համար դիմադրությունը պետք է լինի օրակարգում և  Դիմադրությունն ու  ջիհադը կցված են այս նախագծին: Փաստորեն, հանրաքվեն անցկացնելու նախապայմանն ու դրան պաղեստինյան հիմնական տերերի մասնակցությունը նախ Իսրայել կոչվող կեղծ գոյության վերացումն է: Հետևաբար, այս կեղծ ռեժիմը ոչնչացնելու համար պետք է ապավինել դիմադրության զենքին: Այլ խոսքով Պաղեստինում խաղաղություն հաստատելու համար նախ պետք է վերացնել ծավալապաշտական ռեժիմին, իսկ հետո դրան փոխարինողին որոշելու համար, Պաղեստինի իրական տերերը պետք է որոշում կայացնեն։

Հանրաքվեի նախագիծն այն ժամանակ կիրագործվի, երբ դիմադրության և զինված ջիհադի շնորհիվ սիոնիստական ​​թշնամուն այլ բան չի մնում, քան հանրաքվեի անցկացումը, և այդ պատճառով հանրաքվեի նախագիծը և դիմադրությունը լրացնում են մեկը մյուսին: Ուստի Հեղափոխության Գերագույն Առաջնորդը, չնայած շեշտը դնելով հանրաքվեի քաղաքական և դիվանագիտական ​​հետապնդման վրա, վերջին տարիներին նաև ընդգծել է Հորդանան գետի Արևմտյան ափի զինումը, ինչը վկայում է  զինված դիմադրության և հանրաքվեի համընկնելու մասին։