Պաղեստինի հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը (3)
Տասը մասից բաղկացած «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի շրջանակներում, ամեն շաբաթ քննարկում ենք պաղեստինյան հարցի լուծման ցուցանիշները՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից:
Հանուն բարեգութ և ողորմած Աստծու: Ողջույն Ձեզ, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Պաղեստինի հիմնախնդրի լուծման շրջանակներում ազգային հանրաքվե անցկացնելու Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի առաջարկած նախագծին: Այսօր կխոսենք այն մասին, թե այս նախագիծն ինչպիսի դիրք է զբաղեցնում Դիմադրության ռազմավարության առումով: Ընկերակցեք մեզ:
---
Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած հանրաքվեի նախագիծը չի մերժում զինված դիմադրությունը, ջիհադն ու դիմակայությունը, սակայն այն ամբողջացնելու միտում կա: Սրբազան Ղոդսի ազատագրման համար անհրաժեշտ է համապարփակ և ամբողջական ռազմավարություն: Սիոնիստական ռեժիմը թե՛ քաղաքական առումով ակտիվ գործունեություն է ծավալում, թե՛ զբաղվում է հանցագործություններով ու ռազմական օկուպացիայով: Ուստի դրան դիմակայելու համար Դիմադրության ճակատը պետք է միաժամանակ գործի քաղաքական-իրավական և ռազմական առանցքում: Հանրաքվեի նախագիծը հիմնված է դիմադրության վրա, և դիմադրությունն ունի երկու ասպեկտ՝ ջիհադական և զինված պայքարը և դիմադրությունը՝ խաղաղության ու փոխզիջման դիմաց, որը հիմնականում բարձրաձայնում են ամերիկացիներն ու սիոնիստները և արաբա-եբրայական-արևմտյան եռանկյունին: Իրանի նախագիծը, դիմադրությունը որպես հիմնական ռազմավարություն ներկայացնելիս, սահմանում է նաև քաղաքական ծրագիր և չի ընդունում որևէ թուլացում դիմադրության ռազմավարության շրջանակներում:
---
Օկուպացիայի ժամանակ, երբ միջազգային կազմակերպություններում օրենքները պասիվ են գործում բռնազավթիչի դեմ, պետք է լինի զինված դիմադրություն, որպեսզի ժողովուրդը պաշտպանվի օկուպանտներից: Այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցները խարդախությամբ Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քայլերի դիմաց Պաղեստինի օրինական դիմադրությունը անվանում են ահաբեկչություն, իսկ Պաղեստինի ներսում ու նրա սահմաններից դուրս իր ընդդիմադիրներին սպանելու Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչական գործողությունները որակում են խաղաղանպատակ քայլեր: Այս ճակատամարտում Դիմադրության հաղթաթուղթը պետք է գործի որպես ճնշման լծակ՝ սիոնիստների դեմ: Ճակատամարտում Դիմադրության ամրապնդումը, կհանգեցնի հանրաքվեի նախագիծը կյանքի կոչելու հնարավորության ամրապնդմանը: Քանի որ դիմադրությունը նպատակ չէ, այլ միջոց է պայքարելու պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի և Ղոդսի (Երուսաղեմի) ազատագրման համար: Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած հանրաքվեի մասին նախագիծը նաև միջոց է Պաղեստինի և սրբազան Ղոդսի ազատագրման համար:
Պաղեստինյան հարցերի փորձագետ Հոսեյն Քանանի Մողադդամի խոսքերով՝ հանրաքվեի առաջարկի կարևորության պատճառներից մեկը ՄԱԿ-ի կողմից դրա ներկայացման և հաստատման ժամկետն է: Այս նախագիծը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Պաղեստինի դիմադրության ուժերի հզորությունը հասել էր մի փուլի, երբ նրանք ձեռք էին բերել կանխարգելիչ ուժ Սիոնիստական ռեժիմի դեմ և տարբեր ջիհադական գործողություններով կարողացել էին դիմակայել սիոնիստներին: Այլ կերպ ասած, այս նախագիծն առաջարկվեց հզոր դիրքից և դարձավ քաղաքական և ռազմական ուժի համադրություն՝ ընդգրկելով հանրաքվեի և դիմադրության բոլոր ցուցանիշները:
Այսպիսով, ընդգծելով ջիհադի և զինված դիմադրության շարունակության անհրաժեշտությունը, Իրանի կողմից առաջարկվեց նաև քաղաքա-իրավական նախագիծ: Իրանի Գերագույն առաջնորդն այս հարցը բարձրացնելով փաստորեն քաղաքական նախագիծ ներկայացրեց աշխարհի և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների դատին:
Այս կապակցությամբ Իրանը ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը և հայտարարեց, որ խնդրի լուծումն այն է, որ Պաղեստինում ծնված և Պաղեստինում բնակվող պաղեստինցիները, որոնք ունեն պաղեստինյան ինքնություն ՝ լինի մուսուլման, թե քրիստոնյա, թե հրեա, պետք է վերադառնան իրենց հայրենիք, հանրաքվեի միջոցով, իրացնելու իրենց ինքնորոշման իրավունքը:
---
Իրանի քաղաքական ռազմավարությունը մերժում է Պաղեստինում երկու պետությունների կազմավորման և Սիոնիստական ռեժիմի ինքնության ընդունման վրա հիմնված նախագծերը: Փաստորեն, այս նախագծի բանալին Պաղեստինի միատարրության ու ամբողջականության պահպանումն է: Մինչդեռ Սիոնիստական ռեժիմը գիտակցում է, որ բնիկ պաղեստինցիների, այդ թվում ՝ հրեաների,մուսուլմանների և քրիստոնյաների հանրային կարծիքի վրա հիմնված Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած նախագծի իրագործումը հավասար է Ղոդսի օկուպանտ ռեժիմի ոչնչացմանը: Այդիսկ պատճառով Թելավիվում ու ԱՄՆ-ում իշխող ռեժիմը փորձում է խափանարարական քայլեր իրականացնել միջազզգային համակարգի կողմից ընդունված նորմերին համապատասխանող այս դիվանագիտական քաղաքականության դեմ,ինչը հանգեցնում է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի առավել քան երբևէ հեղինակազրկմանն աշխարհում։
Ընդգծելով Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրողականությունն ու զինված ջիհադը և ներկայացնելով հանրաքվեի նախագիծ՝ Իրանը սիոնիստներին կանգնեցրել է այնպիսի քաղաքականության առջև, որին նրանք պետք է պատասխան տան: Եթե նրանք դրական պատասխան տան, դա նշանակում է Սիոնիստական ռեժիմի ոչնչացում, իսկ եթե նրանք բացասական պատասխան տան, դա նշանակում է դեմ գնալ պաղեստինյան ուժերի ժողովրդավարական կամքին և գործնականում փակուղի մտցնել պաղեստինյան տարածքներում ժողովրդավարական քայլերը, որի դեպքում սիոնիստները դատապարտված են ձախողման։
Տարբեր կուսակցություններ, այդ թվում՝ պաղեստինյան, դիմադրության խմբեր, ջիհադական խմբավորումներ, կամ նույնիսկ արաբական քաղաքական կուսակցություններ, խմբեր և կազմակերպություններ, բացասական դիրքորոշում չեն ցուցաբերել իրանական նախագծի վերաբերյալ: Ոմանք ասացին թե դիմադրության լծակն օգտագործելով հնարավոր կլինի իրագործել նախագիծը, իսկ ոմանք էլ համոզմունք հայտնեցին, որ դա շատ դժվար կլինի։ Բայց ընդհանուր առմամբ, պաղեստինյան բոլոր խմբավորումները ողջունեցին Իրանի առաջարկը: Այսպիսով, այս նախագիծը կարող է լինել համապարփակ նախագիծ, որը, կարևորելով Պաղեստինի ժողովրդի իրավունքները, կխոչընդոտի գրավյալ տարածքներում մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների միջև հակամարտություն ստեղծելու համար Ղոդսը բռնազավթած ռեժիմի ծրագրերի իրագործմանը: Փաստորեն, Իրանը, իր այս նախագծով, հստակ հայտարարեց, որ չի ձգտում կրոնների միջև պատերազմի, այլ դեմ է ահաբեկչական, ապարտեիդ և սիոնիստական ռեժիմին, որը շրջանցեց ազգերի իրավունքները և տեղահան արեց պաղեստինցիներին: Մեկ այլ կարևոր կետ, որն ընդգծվել է այս նախագծում, պաղեստինցի փախստականներին տարբեր երկրներից ու ճամբարներից իրենց երկիր վերադարձին ուշադրություն դարձնելու հարցն է, որպեսզի նրանք Պաղեստինի ապագայում հանդես գան իրենց ուրույն դերակատարությամբ։
---
Հանրաքվեի նախագիծն անընդունելի է Սիոնիստական ռեժիմի համար, և ի սկզբանե պարզ էր, որ սիոնիստները բացասական դիրքորոշում կդրսևորեն այս հարցում: Իրանը հավակնում է Պաղեստինի դիմադրությանը և ազատագրմանը և սիոնիստների դեմ պայքարին: Ներկա իրողությունն այն է, որ զինված խորամանկ թշնամին գրավել է երկիրը, ոտնահարում է պաղեստինցիների հիմնական իրավունքները և չի հարգում որևէ սկզբունք թե բարոյական և թե միջազգային առումով: Արդյոք հանրաքվեի այս նախագիծը կհաջողվի՞ առանց զինված պայքարի: Այս նախագիծը ներկայացնում է Իրանի վերջնական տեսակետը Պաղեստինի հիմնախնդրի վերաբերյալ. Բայց սիոնիստական ռեժիմը պատրա՞ստ է համաձայնվել հանրաքվեի անցկացմանը: Պատասխանն իհարկե բացասական է։
Մենք գործ ունենք օկուպանտ և ծավալապաշտական ռեժիմի հետ, ուստի մենք պետք է դիմադրության և պաղեստինյան տարածքների ազատագրման միջոցով իրականացնենք այս նախագիծը։ Փաստորեն վերջնական նպատակն իրականանալու է դիմադրության միջոցով: Քանի որ Սիոնիստական օկուպանտ ռեժիմը և ԱՄՆ-ն երբեք չեն ցանկանա ընդունել հանրաքվեի նախագիծը,որովհետև Իրանի նախագիծն ուղղված է Պաղեստինի ազատագրմանը և արդյունքում Սիոնիստական ռեժիմի ոչնչացմանը և չի հակասում զինված դիմադրությանը և ժողովրդական դիմադրությանը։ Հանրաքվեի նպատակներին հասնելու համար դիմադրությունը պետք է լինի օրակարգում և Դիմադրությունն ու ջիհադը կցված են այս նախագծին: Փաստորեն, հանրաքվեն անցկացնելու նախապայմանն ու դրան պաղեստինյան հիմնական տերերի մասնակցությունը նախ Իսրայել կոչվող կեղծ գոյության վերացումն է: Հետևաբար, այս կեղծ ռեժիմը ոչնչացնելու համար պետք է ապավինել դիմադրության զենքին: Այլ խոսքով Պաղեստինում խաղաղություն հաստատելու համար նախ պետք է վերացնել ծավալապաշտական ռեժիմին, իսկ հետո դրան փոխարինողին որոշելու համար, Պաղեստինի իրական տերերը պետք է որոշում կայացնեն։
Հանրաքվեի նախագիծն այն ժամանակ կիրագործվի, երբ դիմադրության և զինված ջիհադի շնորհիվ սիոնիստական թշնամուն այլ բան չի մնում, քան հանրաքվեի անցկացումը, և այդ պատճառով հանրաքվեի նախագիծը և դիմադրությունը լրացնում են մեկը մյուսին: Ուստի Հեղափոխության Գերագույն Առաջնորդը, չնայած շեշտը դնելով հանրաքվեի քաղաքական և դիվանագիտական հետապնդման վրա, վերջին տարիներին նաև ընդգծել է Հորդանան գետի Արևմտյան ափի զինումը, ինչը վկայում է զինված դիմադրության և հանրաքվեի համընկնելու մասին։